TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նախարարը խոստացավ բարձրացնել պոլիկլինիկաներին տրվող գումարները բարձրորակ ծառայություն ունենալու համար

18:54 09.10.2018

Ֆեյսբուքյան ուղիղ կապով ՀՀ առողջապահության նախարարը քիչ առաջ հայտնեց, որ անձամբ ինքը և նախարարությունը հաճախ մեղադրանքներ են լսում այն մասին, թե ինչու բժշկական ծառայությունների գները չեն նվազում։ Նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ որևէ ծառայություն չի կարող լինել անվճար, դրա համար որևէ մեկը պետք է վճարի։ Այլ ոլորտների վրա օրինակով  Թորոսյանը ֆիքսեց, որ ցանկացած ծառայության համար […]

̰
Կարծում եմ, որ այստեղ գաղտնի ուղերձ չկա նախագահ Թրամփի կողմից. Միլսը՝ Արցախի խնդրի կարգավորման մասին

18:48 09.10.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման տարիները: SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ անկախության տոնը շնորհավորելիս նշել էր, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար հնարավորություններ և նույնը ասել էր մայիսին Ադրբեջանում, որո՞նք են ուղերձի հիմքերը, Ռիչարդ Միլսը պատասխանեց հետևյալ կերպ. «Ես կարծում եմ, որ […]

̰
Երևի զգացին, որ անիմաստ է պայքարել և լքում են նավը. Արամ Մանուկյան

18:35 09.10.2018

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հուշագիր ստորագրեցին, որով ԲՀԿ-ն պարտավորվում է Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրել և որևէ թեկնածուի չաջակցել: Այսօր ՀՀԿ խմբակցության անդամ և անկախ որոշ պատգամավորներ հայտարարությամբ հանդես եկան, որով հայտնեցին, որ պաշտպանում են վարչապետի` արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշումը: ՀԱԿ […]

̰
Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը առանձնահատուկ ու խորհրդանշական իրադարձություն է. Կամո Արեյան

18:27 09.10.2018

Այսօր Երևանի ազատության հրապարակում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ֆրանկոֆոն պաշտոնյաներ: Ելույթով հանդես է եկել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը: «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ ներկա գտնվելու մի առանձնահատուկ ու խորհրդանշական իրադարձության: Այսօր պաշտոնապես բացվում է Ֆրանկոֆոնիայի ավանը՝ վայր, որը մեկ հարկի տակ է միավորում […]

̰
Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի տնօրենի մրցույթը կայացել է էական խախտումներով․ դպրոցի խորհրդի անդամներ

18:20 09.10.2018

Հոկտեմբերի 5-ին Գյումրիի 37 ավագ դպրոցում տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, որի արդյունքում վերընտրվել է Աստղիկ Ավետիսյանը: Հայտարարված  մրցույթի մասնակից այլ թեկնածուներ չեն եղել: Դպրոցի կառավարման խորհրդի ութ անդամներից երեքը դժգոհ են մրցույթի արդյունքներից: Նրանք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են, որ մրցույթն անցկացվել է ընթացակարգային ու այլ խախտումներով, որոնց մասին նրանք բարձրաձայնել են հենց  […]

̰
Ակնկալում ենք, որ ընտրությունները լինեն ազատ և արդարացի. Ռիչարդ Միլս

18:19 09.10.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր իր դիվանագիտական գործունեությունն ամփոփելիս անդրադարձել է նաև հայաստանյան քաղաքական իրադարձություններին: «Այն, ինչ ակնկալում ենք այս ընտրություններում տեսնել, այն է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդարացի, ընտրությունների նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, հնարավորություն ունենան պատրաստվել և վստահություն լինի ընտրական գործընթացների նկատմամբ, իսկ արդյունքում ձևավորվի խորհրդարան, […]

̰
ԱՄՆ-ում հեղափոխությունը չի եղել փողոցներում. այն եղել է մարդկանց մտքում, սրտում. Ռիչարդ Միլս

18:17 09.10.2018

ՀՀ ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ամփոփել է իր դիվանագիտական գործունեությունը, որի ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված գրքի ուղերձին: Ամերիկացի դիվանագետի խոսքերով՝ շատ բաներով ՀՀ վարչապետը իրեն հիշեցնում է Ջոն Ադամսին, որը դարձավ ԱՄՆ երկրորդ նախագահ: «Ինչպես վարչապետը, պարոն Ադամսը առաջ է տարել այն շարժումը, որը ցանկացել են մարդիկ, ովքեր պահանջել են […]

̰
Մեր համայնքը պահանջում էր արտահերթ ընտրություններ, չէինք կարող մեր ընտրողի ձայնը հաշվի չառնել. Արսեն Միխայլով

18:08 09.10.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովը արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու կողմնակից է: Նա այն պատգամավորների շարքում է, ովքեր այսօր հանդես եկան հայտարարությամբ` տեղեկացնելով, որ այս հարցում պաշտպանում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Միխայլովը, ով ասորական համայնքի ներկայացուցիչն է ԱԺ-ում, ասաց. «Քանի որ մեզ Ազգային ժողով են ներկայացրել ազգային փոքրամասնությունների մեր համայնքները, մենք […]

̰
Ժողովրդի գնահատականը պետք է տրվի հանգիստ պայմաններում՝ առանց «սպիտակների» ու «սևերի». Հարությունյան

17:50 09.10.2018

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա այդ հարցը պետք է քննարկել: «Ես ժամանակին ասել եմ, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Խոսքը կարող էր գնալ միայն այն մասին, թե կարող […]

̰
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

17:38 09.10.2018

Այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետարանների, այդ մարզերի շուրջ 70 դպրոցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի տեղեկատվական վարչությունից։ Ստորագրման արարողությունը, ինչպես նաև ողջ համագործակցությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել […]

̰
Էրեբունի համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

17:25 09.10.2018

էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ տեղեկացրել է, որ լքում է իր պաշտոնը: «Իմ շատ սիրելի Էրեբունցիներ, նախորդ տարվա սկզբից մենք միասին սկսեցինք կառուցել ու բարեկարգել մեր սիրելի Էրեբունին: Մեր համագործակցության արդյունքում միասին հասցրեցինք տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Որոշներն արդեն իրականություն են, մյուսները՝ դեռ ընթացքի մեջ: Բարեկարգ փողոցներ, նոր բակեր ու […]

̰
Զոհրապի փողոցում դանակահարություն է տեղի ունեցել

17:23 09.10.2018

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1974 թ. ծնված Արթուր Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 14.00-ին, Զոհրապի փողոցի թիվ 30 տան դիմաց անհայտ անձը դանակով հարվածել է իր որովայնին և դաստակին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ժամը 17.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «աջ նախաբազկի ծակած-կտրած […]

̰
Չեմ կարծում, որ իմ խոսքերը պետք է համաձայնեցնեմ որևէ գերատեսչության հետ. Աննա Հակոբյան

17:08 09.10.2018

«Ասելու համար, որ աշխարհում որևէ  մայր չի ուզում, որ իր երեխան սպանվի պատերազմի դաշտում, չեմ կարծում, որ ես դա պետք է համաձայնեցնեմ որևէ գերատեսչության հետ: Կարծում եմ, որ դա անհերքելի է ու անքննելի է, չի կարող լինել նման իրավիճակ, երբ մայրը ցանկանա նման բան»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ սոցցանցի օգտատերերից մեկի այն հարցին, թե […]

̰
Հուշագիրը ստորագրելու որոշումը Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է բոլորիս անունից. Էնֆիաջյան

17:03 09.10.2018

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն միտքը, որ իրենք հաշվի են առնելու ժողովրդի կարծիքը և, ըստ այդմ, կողմ են խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ վարչապետի առաջարկին: «Գագիկ Ծառուկյանի առաջին հայտարարությունը եղել է այն, որ մեր քաղաքական թիմը ժողովրդի […]

̰
Ավստրալահայ ընտանիքը կվերադառնա Հայաստան՝ մշտական բնակության

16:50 09.10.2018

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ավստրալահայ Աղաջանյանների ընտանիքը վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սփյուռքի նախարարության ֆեյսբուքյան գրառումից: Հաղորդվում է, որ Արա Աղաջանյանը և Մարինա Օգանեսյանը թավշյա հեղափոխությունից հետո որոշում են կայացրել վերադառնալ Հայաստան ու այստեղ մշտական բնակություն հաստատել: «Սփյուռքի նախարարության աշխատակիցները հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, կլինեն «Զվարթնոց» օդանավակայանում: Նրանք կդիմավորեն ավստրալահայ Արա […]

̰
Տաճատ Վարդապետյանը չի բացառում, որ կարող է դուրս գալ ՀՀԿ խմբակցությունից

16:49 09.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը կողմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դիրքորոշմանը և մի շարք պատգամավորների հետ հանդես է եկել հայտարարությամբ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարդապետյանն ընդգծեց` որևէ կուսակցության չի անդամակցում, ղեկավարում է բազմահազարանոց հայրենակցական միություն, ջավախքցիների, վիրահայերի այդ հսկա կազմակերպությունը, իսկ մայիսի 31-ին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի` Ջավախք կատարած այցին: «Ես […]

̰
«Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է և անընդունելի». Շարմազանովը՝ Սլովակիայի խորհրդարանի նախագահին

16:38 09.10.2018

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի հանրության հետ կապերի տեղեկատվական վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, կարևորել փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել […]

̰
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Մրգաշատի մանկապարտեզի միջադեպի վերաբերյալ

16:36 09.10.2018

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Արմավիրի Մրգաշատ գյուղի մանկապարտեզի տնօրենն ու տեղեկացրել է, որ դրանից երկու օր առաջ, պատուհանի ապակին կոտրելով, մանկապարտեզի խոհանոց են ներխուժել անհայտ անձինք ու առանց որևէ բան վերցնելու հեռացել են։ Մանկապարտեզի տնօրենը կասկած է հայտնել, որ այդ անձինք կարող էին թունավորել մանկապարտեզի երեխաների համար նախատեսված սպասքը։ Ոստիկանության հանրային կապերի […]

̰
ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքները

16:22 09.10.2018

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ քարտուղարությունում անցկացվող խորհրդակցություններին

16:21 09.10.2018

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում` ՀԱՊԿ քարտուղարությունում, մասնակցում են հոկտեմբերի 9- 10-ը անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ մարմինների և գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
ՄԻՊ-ը ներկայացրել է իր դիրքորոշումը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

16:19 09.10.2018

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ներկայացված է պաշտպանի դիրքորոշումը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է իրավունքների երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական առաքելություն՝ դրանով իսկ նպաստելով երկրի իրավապաշտպան ողջ համակարգի արդյունավետ աշխատանքին: Սա իր հերթին ենթադրում է, որ Պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հիմնարար հարցերից են երկրում […]

̰
Դավիթ Սանասարյանն այցելել է Ուրցաձոր. համայնքապետարանի փաստաթղթերը կուսումնասիրվեն

15:18 09.10.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այցելել է Ուրցաձոր  համայնք և ֆեյսբուքյան ուղիղ եթերում կապ հաստատել: Բանն այն է, որ համայնքում շարունակվում եմ բողոքի ակցիաները՝ համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականի պահանջով: Գյուղապետի գործունեությանը դեմ արտահայտվողները պնդում են, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում գտնվելիս բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Գյուղացիները ՀՀ պետական վերահսկողական ծառայության […]

̰
Յուրա Մովսիսյանը ժամանել է Հայաստան

15:15 09.10.2018

Հայաստանի ազգային հավաքականի և «Չիկագո Ֆայր»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը երեք տարվա ընդմիջումից հրավիրվել է ազգային հավաքական: 31-ամյա ֆուտբոլիստն այսօր ժամանել է Հայաստան և միացել ազգային ընտրանու իր թիմակիցներին: Մովսիսյանը կոչ է արել երկրպագուներին Ջիբրալթարի և Մակեդոնիայի հավաքականների հետ խաղերին գալ մարզադաշտ ու աջակցել մեր ընտրանուն:

̰
ԿԸՀ նիստում Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին

15:11 09.10.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր  Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին: Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է  ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն չի անցել ԱԺ: Նա ձայների քանակով զիջել է Ֆելիքս Ցոլակյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ […]

̰
Ռուսաստանում կամրջի փլուզման հետևանքով միակ տուժածը հայ է

15:09 09.10.2018

Ռուսաստանի Ամուրի շրջանում կամրջի փլուզման հետևանքով տուժել է մեկ անձը, որը ազգությամբ հայ է (ծնված՝ 1980թ․-ին), Հայաստանի քաղաքացի։ Այս մասին տեղեկությունները ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Տուժածի անունը չի հրապարակվում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա վնասվածքները ծանր չեն։ Կամուրջի փլուզումը եղել է Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային շրջանում գտնվող Ամուրի մարզում։ Ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունից […]

̰
Երբ սրիկաները ազատ են, իսկ անմեղները՝ բանտում. Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյան

15:05 09.10.2018

Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է, ունի բարձր ջերմություն, լյարդը մեծացած է 7 սմ-ով, ունի ստամոքսի սուր խնդիր, սակայն դատարանը մերժել է գրավի դիմաց նրա կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը: Այս մասին այսoր հրավիրված ասուլիսին հայտարարել է իրավաբան Հայկազ Մակարյանը: Նա նաև կարդացել է ամբաստանյալի նամակները՝ ուղղված ՀՀ իշխանությանը, որտեղ Արթուր […]

̰
Ոստիկանության ծառայողները սպայական ուսադիրներ են ստացել

14:58 09.10.2018

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ  տարբեր ստորաբաժանումների հինգ ծառայող ստացել է սպայական ուսադիրներ։ «Լեյտենանտի ուսադիրներին նրանք արժանացել են բացառապես իրենց բարեխիղճ ու սրտացավ ծառայությամբ»,- հայտնում են ոստիկանությունից՝ հավելելով, որ սպաներն ուսադիրներ ստացել են անձամբ ոստիկանապետից՝ Վալերիյ Օսիպյանից: Սպաներին ուղղված շնորհավորական խոսքում ոստիկանապետը հույս է հայտնել, որ լեյտենանտի ուսադիրները կպարտավորեցնեն ավելի լավ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու […]

̰
Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար. ՀՔԾ

14:40 09.10.2018

Հատուկ քննչական ծառայությունից հաստատում են, որ գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ լրատվականից տեղեկացրին, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար` Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով:

̰
Ինձ թվում ա` ճիշտը մեկն ա, որտեղ ամբողջ հայ ազգը, այնտեղ էլ մենք. Առաքել Մովսիսյանը` արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին

14:33 09.10.2018

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը քաղաքականություն վերադարձի մասին առայժմ չի մտածում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, հարցին` արտահերթ ընտրությունների անցկացման հավանականություն տեսնո՞ւմ է արդյոք ու պատրա՞ստ է մասնակցել այդ ընտրություններին, ասաց. «Աղջի՛կ ջան, հիմա այս պահին ես քեզ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև տեսնում եմ` ինչ ա կատարվում, ես մի բան կարամ ասեմ մենակ, որ Ազգային ժողովում […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Պատրիկ Դևեջյանին

14:26 09.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Օ-Դը-Սեն նահանգի նահանգային խորհրդի և ավագանու պատվիրակությանը, որը գլխավորում էր Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Ըստ տարածված հաղորդագրության՝  նախարարը հայտնել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայից ժամանած նմանօրինակ ներկայացուցչական պատվիրակությանը. «Հետհեղափոխական Հայաստանում Ֆրանկոֆոնիայի […]

̰
BACK_TO_TOP