TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նույնիսկ ծերերն ու կանայք զենք կստանան, որպեսզի կարողանան պաշտպանվել․ Լուկաշենկո

00:47 09.10.2018

Պատերազմի դեպքում Բելառուսի բոլոր բնակիչները, բացի երեխաներից, ապահովված կլինեն զենքով: Այդ մասին ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը: «Ինչպես ես արդեն առանց կատակելու ասել էի, եթե մենք ունենանք բավականաչափ կրակող զենքեր՝ ինքնաձիգներ, ատրճանակներ, գնդացիրներ ու զինամթերք, մի արասցե Աստված, պատերազմ լինի, մենք այն կբաժանենք յուրաքանչյուր ընտանիքի: Եվ մենք մեր տարածքը կպաշտպանենք […]

̰
Միանշանակ կողմ եմ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի դիրքորոշմանը․ Արթուր Գևորգյան

23:47 08.10.2018

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ «Միանշանակ կողմ եմ 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։ Վարչապետի պաշտոնից Ն.Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»,- ասված է գրառման մեջ։ […]

̰
Տավարի մսի գինը գարնանը կբարձրանա. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ

23:32 08.10.2018

Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը  և նրա  տեղակալ Աշոտ Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ժամանակ կանխատեսումներ են կատարել մսամթերքի շուկայում կատարվելիք թանկացումների վերաբերյալ։ «Խոզի և ոչխարի միսը կարող է պահպանել ներկայիս գինը: Ոչխարի մսի հարցում ինքնաբավ են, խոզի մսի դեպքում նկատվում են նոր տեխնոլոգիաների ներդրման միտումներ: Հայաստանում այսօր կան առնվազն 3, 4 գերժամանակակից խոզաբուծական համալիրներ, […]

̰
Շուրջօրյա հերթապահություն սահմանել Ֆրանկոֆոնիայի միջոցառումները սպասարկող բոլոր տարածքներում․ Կամո Արեյան

22:59 08.10.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բոլոր ծառայությունների ու պատասխանատու կառույցների կողմից շարունակվում է ուժեղացված ծառայությունն ու հսկողությունը: Այս ուղղությամբ հանձնարարվել է շարունակել շուրջօրյա հերթապահությունն ու աշխատանքները ֆրանկոֆոնիայի միջոցառումները սպասարկող բոլոր տարածքներում: Այս մասին […]

̰
Երթուղայինից պայուսակ գողացած կնոջը ճանաչողները դիմեն ՀՀ ոստիկանություն

22:40 08.10.2018

Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը` ժամը 11:20-ի սահմաններում, Բաղրամյան-Օրբելու փողոցների խաչմերուկում իջել է թիվ 47 ավտոբուսից և նկատել, որ պայուսակը չկա: Փողոցի տեսախցիկներից մեկը ֆիքսել է մի կնոջ, որն իջել է նշված ավտոբուսից և նրա ձեռքին եղել է տուժողի պայուսակը: Կադրում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ […]

̰
Հայաստանից վերադառնալիս ընկերներիցս մեկը պատմեց՝ մեր կողքին իսկական Շվեյցարիա կա. ԱՄԷ-ի պետնախարար

22:30 08.10.2018

Այսօր Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն նախարարների համաժողովը: Նիստին մասնակցել է նաև ԱՄԷ-ի պետնախարարը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ իր երկրի ներդրողները հետաքրքրված են Հայաստանով, մասնավորապես նրանց հետաքրքրում են գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտները: Զաքի Նուսեյբեի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն: «Մենք գնահատում ենք Հայաստանի կառավարության ու ժողովրդի հյուրընկալությունը: Արդեն […]

̰
Տաճատ Վարդապետյանի հետ քննարկեցինք Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր․ Արարատ Միրզոյան

22:23 08.10.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով  ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ հանդիպմանը։ «ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ քննարկեցինք Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր։ Խոսեցինք նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/1st.deputy.primeminister/photos/a.1385594644812329/2064524710252649/?type=3&theater  

̰
«Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգումներին պարբերաբար խոչընդոտելու համար ԲԸՏՄ-ն դիմել է ՀՀ ոստիկանություն

22:12 08.10.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ս.թ․ սեպտեմբերի 3-ին, 6-ին և 16-ին օրենքով սահմանված կարգով «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելու նպատակով այցելել են «Արմօյլ» ՓԲԸ, սակայն թվարկված բոլոր դեպքերում ընկերության ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ստուգման ընթացքը, չեն կատարվել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները, ինչի հետևանքով ԲԸՏՄ-ի կողմից հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընկերությունը ս.թ․ հոկտեմբերի […]

̰
Վրաերթ Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում

22:00 08.10.2018

Հոկտեմբերի 8-ին`ժամը 16:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հ. Բ.-ին […]

̰
Ռոբերտ Քոչարյանի որդին կրկին հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրենի

21:52 08.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կրկին հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սեդրակյանի փաստաբան Անի Ալավեդրյանը: Փաստաբանի տեղեկացմամբ՝ Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու հայց է ներկայացրել: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել, թե հայցվոր կողմն Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված հատկապես ո՞ր հայտարարության […]

̰
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով

21:30 08.10.2018

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է և արժևորվում, շնորհակալություն »,- գրել է նա:  

̰
Ոստիկանները հոկտեմբերի 5-8-ը բացահայտել են հանցագործության 83 դեպք

21:15 08.10.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 5-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 83 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 27, ծեծի և խարդախության 9-ական, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի 3-ական, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և […]

̰
Այսօր եկեք ապրենք այսօրվա քաղաքական իրադարձություններով. Արման Եղոյանը՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման մասին

21:01 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը խոսել է լրագրողների հետ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած հանդիման մասին. «Ստորագրվել է հուշագիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև, տեքստը տարածվել է էլեկտրոնային տարբերակով, տարածվել է նաև ստորագրված տարբերակը: Քննարկման օրակարգում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն է՝ մասնավորապես […]

̰
Անկացվում են հրամանատարական հավաքներ

20:55 08.10.2018

Հոկտեմբերի 8-ից 10-ը կապի զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորությամբ անցկացվում են ԶՈՒ վարչությունների, առանձին բաժինների կենտրոնական ենթակայության զորամասերի կապի պետերի հետ հրամանատարական հավաքներ:

̰
Հրապարակվել է Փաշինյան-Ծառուկյան հուշագիրը

20:45 08.10.2018

Կառավարության լրատվական ծառայությունը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ստորագրված հուշագիրը՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից և ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում […]

̰
Քաղաքացին կամավոր հանձնել է 14 արկղ զենք-զինամթերք

20:43 08.10.2018

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերքի պահման ուղղությամբ տարվող աշխատանքները: Օպերատիվ ճանապարհով ստացված տեղեկությունները պարբերաբար իրացվում են, կատարվում են խուզարկություններ, հայտնաբերվում և առգրավվում են ապօրինի զենք-զինամթերք: Այս դեպքում պահողը ենթարկվում է քրեական պատասխանատվության: Հերթական անգամ այդ տարված աշխատանքների արդյունքն արձանագրեցին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները: Նրանց բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի հոկտեմբերի 6-ին ոստիկանություն է ներկայացրել մի […]

̰
Հուշագիր է ստորագրվել վարչապետի և պարոն Ծառուկյանի միջև. Իվետա Տոնոյան

20:36 08.10.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը: «Ես այս պահին մանրամասների չեմ տիրապետում, ինչպես վարչապետն արդեն նշել է՝ հուշագիր է ստորագրվել վարչապետի և պարոն Ծառուկյանի միջև՝ մասնավորապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով պայմանավորվածությունների մասին, բովանդակային ավելի համապարփակ տեղեկատվություն ավելի ուշ կտրամադրեմ»,- ասել է նա: […]

̰
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում նոր թատերաշրջանը մեկնարկել է կատակերգությամբ

20:30 08.10.2018

Սեպտեմբերի 7-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Ալեյն Ռեյնո Ֆուրտոնի պիեսով բացվեց 153-րդ նոր թատերաշրջանը: Ֆրանսիացի դրամատուրգի «Բայ-բայ լեդի» կատակերգությունը նոր մոտեցումներով ու նոր ռիթմով հրավիրյալ դերասանները խաղացին աճեմյանցիների հետ: Նոր թատերաշրջանին Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր ներկայացումներ ևս ունենալու է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ 153-րդ թատերաշրջանի բացումը աճեմյանցիները հանդիսատեսի […]

̰
Նախագծային ու շինարարական թերություններ Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում

20:17 08.10.2018

Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագիրը դանդաղում է նախագծային թերությունների պատճառով: Բոլոր փողոցներում,  առանց բացառության, նախագծային փոփոխություններ են կատարվելու: Ըստ այդմ՝ առանձին փողոցներում աշխատանքն ընդհանրապես դադարեցված է:  Նախագծող, պատվիրատու, վերահսկող… ովքեր են թերացել, այս հարցերն են քննարկել քաղաքապետարանի,  վերահսկող խմբի և «Ճաննախագիծ» ինստիտուտի պատասխանատուները: 12 փողոց ու 3 հրապարակ…սա փողոցաշինական այն ծավալն է, որ նախատեսվում է իրականացնել վերակառուցման […]

̰
Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. վարչապետ

20:02 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել է հուշագիր: «Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Տեքստը կհրապարակենք քիչ անց»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԲՀԿ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռիչարդ Միլսին

19:40 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռիչարդ Միլսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին

19:26 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր, հայտնում են կառավարությունից:

̰
ՀՀ-ում գրանցվող տնտեսական աշխուժությունը նախ և առաջ պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ. Շարմազանով

19:14 08.10.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Անթալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 8-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին արդարացված […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ավարտին կլինի Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպում. ԱԳ նախարար

19:11 08.10.2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի վերջում կընդունվի 6 բանաձև, մեկը՝ քաղաքական թեմայով: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շեշտելով, որ այնտեղ կլինի Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպում: Բայց ԱԳՆ ղեկավարը երկար չխոսեց այս թեմայով: Լրագրողների այն հարցին, թե արդյոք կառավարության կազմի փոփոխությունները չխոչընդոտեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անխափան անցկացմանը, Մնացականյանը նշեց. […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ը Էջմիածնի ղեկավարի թեկնածու է առաջադրել

19:03 08.10.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ կուսակցության՝ Էջմիածին համայնքի թեկնածուն Սերգեյ Սարգսյանն է: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի գործընկեր, վաղը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում մեկնարկում է համայնքի ղեկավարի ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրել է Սերգեյ Սարգսյանի թեկնածությունը»։  

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի տաղավար

19:00 08.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան, շրջայց կատարել Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարը ծանոթացել է միասնական տաղավարի ներքո գտնվող յուրաքանչյուր մարզին բնորոշ բովանդակային բաղադրիչներին ու […]

̰
ՀՅԴ ներկայացուցիչները կառավարությունում են

18:51 08.10.2018

Կառավարությունում այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ը՝ քիչ առաջ կառավարության շենք են մտել ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Կառավարության շենքում է նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը : Տեղեկություններ կան նաև, որ հետնամուտքով արդեն իսկ կառավարություն […]

̰
Խորթ հայրը ծեծելով սպանել է մեկամյա երեխային

18:49 08.10.2018

Սեպտեմբերի 28-ին ժամը 1-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին Արմավիր ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1-ամյա տղայի դի: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ երեխան սպանվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Արմավիրի մարզի Խանջյան գյուղի անասնագոմերին կից կացարանում երեխայի […]

̰
ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ

18:47 08.10.2018

Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով մեկնել է Մինսկ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

̰
Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են դատարան

18:45 08.10.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթ չէր ընդունվել: Դատարանը վերադարձրել էր` հետևյալ պատճառաբանությամբ. թե՛ հայցադիմումը, և թե՛ դրան կցված լիազորագիրը չեն պարունակել նշում հայցադիմումը ստորագրած հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանի անձնագրային տվյալների մասին, և 17.09.2018 թվականին դատարան ներկայացված հայցադիմումին չի […]

̰
BACK_TO_TOP