TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հակահեղափոխականները ամեն ինչ անում են՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև գարուն ձգելու․ Պարգև Օհանյան

23:35 02.10.2018

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունմանը․ «Ով չի հասկանում,որ հակահեղափոխականները ամեն ինչ անում են՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև գարուն ձգելու, իբր քաղաքական ուժերի վերադասավորման և այլնի համար, որպեսզի լրանա վարչապետի պաշտոնավարման մեկ տարին և ՀՀ Սահմանադրության 115 հոդվածի հիման վրա նրան անվստահություն հայտնելու […]

̰
Նիկոլ Փաշինյանը այս պահին ԱԺ-ում բանակցություններ է վարում

23:32 02.10.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում է, նա բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների՝  ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս քննարկում են ստեղծված իրավիճակը:

̰
Որևէ մեկի անձնական արժանապատվությունը, էլ չեմ ասում ֆիզիկական անվտանգությունը, ինքնասիրությունը չպետք է վիրավորվի․ Նիկոլ Փաշինյանի կոչը քաղաքացիներին

23:16 02.10.2018

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին․ «Հիշո՞ւմ եք պայմանավորվեցինք, որ ոչ մեկի հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չպետք է արվի։ Դա շատ կարևոր է։ Ես խնդրում եմ, նույնիսկ վանկարկումների ձևով, ես հիմա ԱԺ-ի ներսում եմ ու լսում եմ, որ ինչ-որ վիրավորական բաներ են ասվում։ Ես կոչ եմ անում, խնդրում եմ և պահանջում եմ․ […]

̰
Շնորհակալ եմ, որ միասնական եք. Հայկ Մարությանը միացավ քաղաքացիներին

22:34 02.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես միացավ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին: Նա ելույթ ունեցավ ներկաների առջև՝ ողջունելով նրանց և շնորհակալություն հայտնեց նրանց միասնականության համար: «Ողջո՛ւյն, հայաստանցինե՛ր: Այստեղ կան Հայաստանի բոլոր կողմերից, բոլոր ամենահեռու շրջաններից մարդիկ: Արդեն եկել են և գալիս են Երևան: Ես, այսպես ասած, կարճ եմ կապում, շնորհակալ եմ, որ միասնական եք»,- ասել է […]

̰
Նախարարներին ու մարզպետներին դե յուրե աշխատանքից ազատելուց հետո ես հրաժարական կտամ. վարչապետ

22:23 02.10.2018

Նախարարների ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե ուժի մեջ մտնելուց հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից կամ մեր թիմի որևէ անդամ կառչած է պաշտոնից:  Դրանից հետո՝ 7 օրվա ընթացքում, […]

̰
Վարչապետը հայտարարեց՝ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել աշխատել նոր կառավարության հետ

22:16 02.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի ազատվել աշխատանքից, քանի որ ցանկացել է մնալ և շարունակել աշխատանքը կառավարությունում: «Եվ ես ցանկանում եմ ասել, որ բոլորով ողջունենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին»,- հայտարարեց Փաշինյանը: Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանը մայիսի 12-ին փոխվարչապետ է նշանակվել որպես «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, թեև անկուսակցական է: Ավելի […]

̰
Վանաձորը միացավ բողոքի ակցիային

22:14 02.10.2018

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում կոչ արեց Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին միանալ Ազգային ժողովի հրաժարականը պահանջող ակցիաներին: Անսալով վարչապետի խորհրդին՝ Վանաձոր քաղաքի բնակիչները միացել են Ազգային ժողովի լուծարումը պահանջող բողոքի ակցիային: Քաղաքացիները ավտոմեքենաներով ձայնային ազդանշաններ են արձակում և քայլերթ իրականացնում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, Գյումրիում ևս բողոքի ակցիաներ են սկսվել՝ ԱԺ-ն լուծարելու […]

̰
«Ելք» խմբակցությունն ԱԺ-ում է, սպասում են վարչապետին

22:10 02.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար խմբակցության իր գործընկերների հետ` կից հետևյալ գրառմամբ. «Սիրելի հայրենակիցներ, «Ելք» խմբակցության պատգամավորներս այս պահին գտնվում ենք Ազգային Ժողովում, այս պահին մեր այստեղ գտնվելը անհրաժեշտ է, քիչ անց վարչապետը ևս մուտք կգործի ԱԺ, մենք ձեզ հետ ենք»:

̰
Պռոշյան փողոցը միակողմանի փակ է

22:09 02.10.2018

SHANTNEWS.AM-ի մեր թղթակիցը հայտնում է, որ Պռոշյան փողոցը միակողմանի փակ է։ Ոստիկանական մեքենաները փակել են Հայաստանի ամերիկյան համալսարանի դիմացի փողոցը։ Բաղրամյան 26-ի դարպասները փակ են։ Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց ԱԺ երեք խմբակցությունների քվեարկության արդյունքում։ Վարչապետը հայտարարեց, որ իրենց տեղեկություններով` այդ նախագծին կողմ են քվեարկել պատգամավորներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից: Ավելի ուշ հրապարակվեց աղմկահարույց օրենքի նախագծին […]

̰
Ովքե՞ր հրաժեշտ տվեցին մարզպետի պաշտոնին

22:03 02.10.2018

SHANTNEWS.am-ն առանձնացրել է «Ծառուկյան» դաշինքի և ԲՀԿ ներկայացուցիչ մարզպետների անունները: Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ քիչ առաջ նրանք աշխատանքից ազատվեցին: Պաշտոնանկ արված մարզպետներն են` Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյան, ԲՀԿ, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյան, ԲՀԿ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյան, ԲՀԿ, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան, ՀՅԴ, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան, ՀՅԴ:

̰
Գյումրիում բողոքի ակցիաներ են սկսվել՝ Աժ-ն լուծարելու պահանջով

21:52 02.10.2018

Գյումրիում ևս բողոքի ակցիաներ են սկսվել։ Ժամը 19։00-ից գյումրեցի ցուցարարներն սկսել են հավաքվել Թատերական հրապարակում, նրանք պահանջում են Ազգային ժողովի լուծարումը։ Այս պահին ցուցարարները երկու մասի են բաժանվել։ Մի մասը մնացել է Թատերական հրապարակում ու փակ է պահում փողոցը, մյուս մասը իրազեկման ավտոերթ է սկսել քաղաքով։ Նրանք անցնում են քաղաքի փողոցներով ու միանալու կոչեր են […]

̰
ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատվեցին. Փաշինյան

21:44 02.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ, դիմելով ներկաներին, հայտարարել է. «Ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն՝ հայ ժողովրդի նկատմամբ: Ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն և […]

̰
Ունենք 4 ամիս ժամանակ, մինչև այս «գիշերային օրենքը» ուժի մեջ կմտնի․ Վահե Գրիգորյան

21:42 02.10.2018

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը դեռ պետք է ստորագրի հանրապետության նախագահը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ: Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով: Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել և որոշումը կայացնել մինչև 3 ամիս ժամկետում: Այս մասին իր ֆեյսբուքյան […]

̰
Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից

21:29 02.10.2018

Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Ինչպես հաղորդում է Yerkir.am-ը, այդ մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

̰
Ովքե՞ր են կողմ քվեարկել աղմկահարույց օրենքի նախագծին. ցուցակ

21:23 02.10.2018

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկած պատգամավորների ցուցակը:

̰
ՀՀԿ-ն պաշտոնապես հակահեղափոխություն է հայտարարել. Նիկոլ Փաշինյան

21:21 02.10.2018

Այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ Հանրապետական կուսակցությունը և նրանց աջակցող ուժերը Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտոյում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը դարձյալ «Դուխով» գլխարկով է: Հավաքվածները վանկարկում են «Ար-տա-հերթ»: Վարչապետը ներկաներին տեղեկացրեց, որ խորհրդարանում այսօր երեկոյան արդեն իսկ տեղի է ունեցել այդ «տխրահռչակ» նիստը, և […]

̰
Վարչապետը պետք է հրաժարական տա, 14 օր չպիտի ընտրվի և պետք է գնանք ընտրությունների․ Մարուքյան

21:17 02.10.2018

«Ես կարծում եմ, այո՛, վարչապետը պետք է հրաժարական տա հիմա և 14 օր չպիտի ընտրվի վարչապետ, և պետք է գնանք ընտրությունների, որովհետև արդեն բանը բանից անցած է, և այս պայմաններում հնարավոր չէ աշխատել»,– այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ իր կարծիքը հայտնելով այն բանի վերաբերյալ, թե ինչ պետք է լինի ՀՀ […]

̰
Վարչապետը ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ համագործակցության շուրջ հանդես կգա հայտարարությամբ. Լենա Նազարյան

20:53 02.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն «Ազատության» հետ զրույցում դիտարկմանը, որ խորհրդարանում այսօր անակնկալ գումարված և ձեռքով քվեարկությամբ ընդունված օրինագծին, բացի «Ելք»-ից, կողմ են քվեարկել բոլոր խմբակցությունները, այդ թվում` այն ուժերը, որոնք համագործակցում են իշխանության հետ և ներկայացված են կառավարությունում, և հարցին, թե արդյոք տեսնում է համագործակցության հարցը քննարկելու անհրաժեշտություն, արձագանքել է․ «Ես կարծում եմ, […]

̰
Անելու են հնարավորն ու անհնարը Փաշինյանի նախաձեռնած գործընթացը վիժեցնելու համար. փաստաբան

20:51 02.10.2018

Փաստաբան Նորայր Նորիկյանը, արձագանքելով դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Սին պատրանքներ չունենանք. խորհրդարանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը համաձայն չէ, որ տեսանելի ապագայում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ուստի անելու են հնարավորն ու անհնարը ոչ միայն խոչընդոտելու, այլև վիժեցնելու Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված գործընթացը: Նման իրադրության պայմաններում […]

̰
Սա ուղղակի միջամտություն է ԱԺ աշխատանքներին կառավարության ղեկավարի կողմից. Շարմազանով

20:41 02.10.2018

Կատարվածի նպատակը մեկն էր, որպեսզի օրենքով սահմանված կարգով պաշտպանենք Ազգային ժողովի իրավունքները և ազատությունները: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Որևէ մեկը չի ասել, որ (խորհրդարանական-խմբ.) արտահերթ ընտրություններ չեն լինելու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված: Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց, և նաև վարչապետը […]

̰
Գյումրիի քաղաքապետարանում սգո մատյան է բացվել

20:40 02.10.2018

Գյումրիի քաղաքապետարանում այսօր սգո մատյան է բացվել, որտեղ ֆրանսահայ սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրին ուղղված իրենց երախտիքի խոսքերը, գրառումները կարող են թողնել գյումրեցիները։ Մատյանում առաջին գրառումը կատարեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այնուհետ նա իր խոնարհումը բերեց մեծ հայի հիշատակին։ Գյումրեցիները սգում են Շառլ Ազնավուրի կորուստը, մի մարդու, ով քաղաքի կողքին կանգնեց իր ամենադժվարին պահին՝ 1988-ի երկրաշարժի […]

̰
Քննարկվել են հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները

20:38 02.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցման, շրջանառության հարկի շեմի, միկրոձեռնարկատիրության հարկման, արտոնագրային հարկի համակարգերում փոփոխությունների շուրջ առաջարկություններին ու տարբերակներին, ինչպես նաև դրանց՝ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ հնարավոր ազդեցություններին: Ներկայացված առաջարկությունների […]

̰
Վալերիյ Օսիպյանը ԱԺ շենքի դիմաց է, ցուցարարների հետ

20:31 02.10.2018

Այս պահին Բաղրամյան պողոտայում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Վալերիյ Օսպիյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչու է եկել, ինչին ի պատասխան՝ Օսիպյանն ասաց. «Հասարակական կարգի ապահովմամբ է պայմանավորված իմ այստեղ լինելը: Հետևում եմ, որ այստեղ ոստիկանական ծառայությունները ըստ պատշաճի կազմակերպվեն»,- հավելեց Օսիպյանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը խաղաղ է, և այս բողոքը խաղաղ նպատակներ է հետապնդում:   […]

̰
Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները

20:29 02.10.2018

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է շուրջ չորսամյա պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Միլսի ջանքերով արդյունավետորեն իրականացված հայ-ամերիկյան փոխշահավետ ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել դեսպան Միլսին […]

̰
Ոմանք ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն «սատանի մայլում քյանդրբազություն են անում». ԿԳ նախարար

20:27 02.10.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, թե քաղաքական ուժերն ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն «սատանի մայլում քյանդրբազություն են անում»: «Երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մենք հայտարարեցինք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություն չենք նախաձեռնում, որովհետև քաղաքական մյուս ուժերը պետք է պատրաստվեն դրան։ Միաժամանակ նշում էինք, որ հեղափոխությունից անմիջապես հետո ամենաշատը մեզ էր […]

̰
Արմեն Սողոյանն ազատ է արձակվել

20:20 02.10.2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանն ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է նրա ընկերը` Պարունակ Զելվեյանը: «Իմ ընկեր Արմենն արդեն մեզ հետ է: Վերջապես»,- գրել է նա: Նշենք, որ Սողոյանը մեղադրվում էր աշխատակիցներից առանձնապես խոշոր չափի գումարներ ստանալու մեջ:

̰
Ուկրաինայի հայերի միության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ազնավուրի հիշատակին

20:15 02.10.2018

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Երևանում հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Այս մասին հայտնում է analitikaua.net-ը: Հաղորդվում է, որ Շատվորյանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող Ազնավուրի անվամբ աստղին: Աղբյուրը նաև հայտնում է, որ մեծ շանսոնյեի մահվան լուրի մասին տեղեկություն ստանալուց հետո բազմաթիվ քաղաքացիներ և մշակութային ու քաղաքական […]

̰
Սա քվեարկություն չէր, գողություն էր. Սասուն Միքայելյան

20:07 02.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ մի քանի պատգամավորների հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությանը, նշեց. «Գաղտնի, գողեգող եկան ու ամբողջ հայ ժողովրդին` ոչ թե մենակ Հայաստանի, համայն հայությանն ուզում են այսպես ճնշմամբ տանել դեպի անդունդ. սա քվեարկություն չէր, գողություն էր, բայց չեն […]

̰
«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց խիստ լարված նիստի ընթացքում

19:56 02.10.2018

«Հաշվիչ հանձնաժողովով իրենք հաշվեցին, որ 61 կողմ եղավ, այսինքն՝ ընդունվեց օրենքը»,- այս խոսքերով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ չնայած իրենց դիմադրությանը՝ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունները ընդունվեցին ԱԺ երեք խմբակցությունների քվեարկության արդյունքում։ Այս նիստը, նշենք՝ անցավ խիստ լարված մթնոլորտում։ Ընթացքում գոռգոռոցներ եղան պատգամավորների կողմից։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մի պահ բարձրացավ տեղից […]

̰
Վարչապետի խոսքում կարևոր էին շեշտադրումները, որ հիմա ակնհայտ է` ովքեր են հակահեղափոխականները. քաղաքագետ

19:49 02.10.2018

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի` արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ եթե վարչապետը նման բան է հայտարարել, դրա համար հիմքեր ունի: Ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, վարչապետի հանդիպումները քաղաքական ուժերի հետ շարունակվելու են, երկու օր հետո հստակ կիմանանք, թե կոնկրետ ինչ նկատի ուներ նա: Բաղդասարյանի կարծիքով` վարչապետի հայտարարության մեջ […]

̰
BACK_TO_TOP