19:31 02.10.2018
Հայաստանի ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/931742820368841
19:22 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դեկտեմբերի առաջին կեսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրենց մասով մինչև դեկտեմբեր պատրաստ կլինեն, վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց. «Կհասցնենք, Ընտրական օրենսգրքի հայեցակարգը արդեն հրապարակված է, նախագիծը հավանաբար կհրապարակվի վաղը կամ մյուս օրը»: Անդրադառնալով դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու […]
18:59 02.10.2018
«Ներկայացվել էր օրենքի մի նախագիծ, որի նպատակը ԱԺ արտահերթ ընտրությունները կանխելն էր, այնպես անել, որ Հայաստանը ժողովրդի իշխանության այս պայմաններում դե ֆակտո մտնի մի քաղաքական ճգնաժամի մեջ, որը չի կարողանա հաղթահարել»,- «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների մասին խոսելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքերով՝ այժմ այն ուժերը, որոնք սատարել էին կառավարության առաջարկած ծրագրին, […]
18:49 02.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: «Հինգշաբթի երեկոյան կմեկնեմ Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին և, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ շաբաթ երեկոյան»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
18:27 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել է խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների մասին, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ: «Ես կոչ եմ արել ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որ միջոցներ ձեռնարկի՝ այդ նախագիծը օրակարգից հանվի: Կոչ եմ անում մյուս պատգամավորներին չգնալ և չքվեարկել այդ նախագծի օգտին: […]
18:21 02.10.2018
«Արտահերթ կամ ավելի ճիշտ՝ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս մեր նոր կառավարությանը։ Այս առիթով բազմիցս եմ նշել իմ կարծիքը՝ այս Ազգային ժողովը ընտրվել է օրինական, և բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները, կրկնում եմ՝ բոլոր, ընդունել են այս Ազգային ժողովի ընտրության օրինականությունն ու արդյունքները»,- այս խոսքերով Ազգային ժողովի ամբիոնից իր այսօրվա ելույթը սկսեց ԱԺ […]
18:13 02.10.2018
Այս նկարները բնավ տարիներ շարունակ չբարեկարգված տարածքից չեն: Ընդամենը օրեր կամ ամիսներ առաջ նորոգված «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան տանող ճանապարհի հարակից տարածքն է: Որ Հայաստան ժամանող հյուրերին լավ դիմավորենք ու տպավորություն գործենք, ավելի քան 4․5 կմ երկարությամբ ճանապարհին ու հարակից տարածքներում սկսեցին իրականացնել վերանորոգման և արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ: Դրա համար միլիոնավոր դրամներ հատկացրին: […]
17:56 02.10.2018
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից` այն մասին, որ խորհրդարանում կան ՀՀԿ վերնախավի հետ կուլիսային հանդիպումներ ունեցող պատգամավորներ: «Այսօրվա ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում մի գլուխկոտրուկ առաջ քաշեց հետևյալ երկու հայտարարություններով, որ ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր կուլիսային հանդիպումներ […]
17:54 02.10.2018
«Ինչո՞ւ է ոգևորվել Գևորգ Պետրոսյանը ընդհանրապես։ Նա պետաիրավական հանձնաժողովում արել է առաջարկություն։ Առաջարկությո՞ւն է արել, հա, հասկացանք, առաջարկությունդ արել ես, հա, ախպեր ջան։ Հիմա ասում ենք՝ էս բանը, էս առաջարկությունը կապ ունի վարչապետի կողմից պլանավորված նախագծի հետ առ այն, որ նա հրաժարական կարող է տալ և երկու անգամ չընտրվել։ Եվ ասում ենք՝ սա դրա հետ […]
17:43 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: Վարչապետը երկու տարբերակ է առանձնացրել. եթե պարզվի, որ իբրև վարչապետ ինքը ժողովրդի ներկայացուցիչն է, ընտրությունները կկայանան, հակառակ դեպքում ընտրություններ չեն լինի: Խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունները, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենց անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է […]
17:43 02.10.2018
Հայաստանի Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Հրաչյա Հակոբյանի և իր անունից պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է քաղաքացիներին իրավունք տալ ամեն օր՝ ժամը 09։00-20։00-ին, ազատ ու անարգել մուտք գործել Ազգային ժողովի հարակից այգի։ Աղազարյանը պատգամավորներին կոչ արեց միանալ այս նախաձեռնությանը […]
17:20 02.10.2018
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մեկնարկում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների երկու ամյակը, որը, ինչպես բոլորս ենք հիշում, մնաց պատմության մեջ որպես մանդատագողության խայտառակ դրսևորում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չհանդուրժեց ստեղծված իրավիճակը և […]
17:19 02.10.2018
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթն այցելեց Շառլ Ազնավուրի կեցավայր, որը գտնվում է Կասկադի հարևանությամբ: Նա գրառում կատարեց սգո մատյանում, այնուհետև պատասխանեց Shantnews.am-ի հարցերին: «Ես ցանկացա հարգանքի տուրք մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին և գրեցի, որ նա մեծ կարևորություն ուներ միաժամանակ հայերի ու ֆրանսիացիների համար: Ազնավուրը մարմնավորում էր երկու երկրների հարաբերությունները՝ իր ամբողջ խորությամբ, […]
17:09 02.10.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթը սկսեց` հայտնելով, որ իր հայտարարության թեման ներքին քաղաքականությանը չի վերաբերում: «Այսօր ներքաղաքական հարցերի մասին չեմ խոսելու, ուստի, կխնդրեմ այն հայրենակիցներին, ովքեր գուցե չեն հավանում իմ քաղաքական տեսակետները կամ ինձ չեն սիրում և հիմա նայում են ուղիղ եթերը, գրեն իրենց մշտական քոմենթները՝ «Սերժի ստրուկ», «քաչալ»: Գրեք, որ […]
16:45 02.10.2018
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ կհանդիպեն»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Հիշեցնենք, որ Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։
16:45 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Հայկակ Արշամյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հայկակ Արշամյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:
16:30 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լևոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»: Լևոն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2010 թվականին:
16:17 02.10.2018
Համացանցում հայտնվել է Ազնավուրի վերջին լուսանկարը, որը երգչի Instagram-ի էջում տեղադրվել է մահից 3 օր առաջ: Լուսանկարում աշխարհահռչակ շանսոնյեն ֆրանսիացի հայտնի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ է: https://www.instagram.com/p/BoUjjNABzZC/?taken-by=charlesaznavour_official SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան պատճառը, ըստ բժիշկների, թոքերի այտուցն է, որի հետևանքով էլ կանգ է առել երգչի սիրտը:
16:15 02.10.2018
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ցավակցական գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում: «Շատ, շատ տխուր օր մեր բոլորի համար: Շառլ Ազնավուրը նվիրել է իր կյանքն իր արվեստի միջոցով մարդկանց միավորելուն: Շնորհակալությո՛ւն, մաեստրո, այն ամենի համար, ինչ արել եք Հայաստանի համար: Ես միշտ կհիշեմ առիթները, երբ Ձեզ հետ խոսելու հնարավորություն […]
16:07 02.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանելու 40-ից ավելի երկրների ղեկավարներ: SHANTEWS.am-ի հարցին՝ թե որտե՞ղ են տեղավորվելու այդքան երկրների ղեկավարները, պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը պատասխանեց. «Երևանում այդքան նախագահական համարներ չունենք: Նախագահական համարներ կան 11 հյուրանոցներում, բայց մենք օգտագործել ենք նաև փոխնախագահական և լյուքս դասի այլ հյուրանոցային համարները: Ժամանող պետությունների ղեկավարները դրան ըմբռնումով են […]
15:46 02.10.2018
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը հրապարակել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն այդ ժամանակացույցի` Աշխարհահռչակ երգիչներ ZAZ-ը, Melody Gardot-ը, Angélique Kidjo-ն ելույթ կունենան հոկտեմբերի 11-ին Երևանում Ֆրանկոֆոնիայի գալա համերգին, որը կեզրափակի DJ Folamour-ը։ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կանցկացվի բիզնեսֆորում, որի ընթացքում ելույթով հանդես կգան Սոֆյա ռոբոտը և ինտերնետի հայրերից Լուի Պուզենը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումները․ Հոկտեմբերի 7-ին […]
15:35 02.10.2018
Հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է արտահայտել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Մանկուց երազում էի հանդիպել այդ Մեծ Մարդու հետ, սեղմել նրա ձեռքն ու պարզապես շնորհակալություն ասել այն ամենի համար, ինչ նա անում էր մարդկության և համաշխարհային մշակույթի համար: Մարդկությունը Ձեզ շատ կկարոտի: Ինչպես ընկերս է ասում՝ լեգենդները չեն […]
15:09 02.10.2018
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան պատճառը, ըստ բժիշկների, թոքերի այտուցն է, որի հետևանքով էլ կանգ է առել երգչի սիրտը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորի կոմունայի XII դարի վանքի տարածքում, որը գտնվում է Փարիզից ոչ հեռու:
14:57 02.10.2018
Ֆրանկոֆոնիայի օրերին քաղաքի ամենաբանուկ փողոցները փակ կլինեն երթևեկության համար: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարվեց ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ: «Քառասուն կետից միաժամանակ շարժվելու են տարբեր երկրների ղեկավարներ: Րոպեներով ու նույնիսկ վայրկյաններով հաշված ժամանակագրություն կա: Պետք է նաև հաշվի առնեք, որ բացման հանդիսավոր արարողությունն ուղիղ եթեր է հեռարձակվելու 300 միլիոնից ավելի հեռուստադիտողների համար: […]
14:54 02.10.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել` ի հիշատակ ֆրանսահայ մեծանուն երգչի` Շառլ Ազնավուրի: «Շառլ Ազնավուրն իր մեջ ամփոփել է մի ամբողջ դարաշրջան` ողբերգությունների, պատերազմների, տառապանքների… Բայց նաև հումանիզմի, ամրության ու սիրո: Այդ դարաշրջանն անցել է նրա զարմանալի էության, նրա հոգու տարածքի միջով: Կան արվեստի գործեր, որոնք մինչև հոգուդ խորքը թափանցելու […]
14:35 02.10.2018
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը սգո մատյան կբացեն Ազնավուրի մահվան ցավակցությունների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է դեսպանատան տեղեկատվական կենտրոնը: «Վաղվանից դեսպանատանը ցավակցությունների գիրք կբացվի»,- գրված է դեսպանատան տարածած հայտարարությունում: Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Վրաստանում ՀՀ դեսպանատունը: «Հոկտեմբերի 3, 4, 5-ին՝ ժամը 14։00-17։00 Վրաստանում ՀՀ դեսպանությունում կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Հայ ժողովրդի մեծագույն զավակ, աշխարհահռչակ շանսոնյե […]
14:18 02.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառումներ է արել: Նա նշել է, որ Ազնավուրին հրավիրել էր Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նրան հրարավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը։https://t.co/mJFsYycWsJ — Emmanuel Macron (@EmmanuelMacron) October 2, 2018 Հիմնովին Ֆրանսիացի և խորապես կապված […]