12:32 03.10.2018
Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք կմատուցի՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «France 24»-ը ՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակին: Ազգային հարգանքի արարողությունը տեղի կունենա Փարիզում՝ հոկտեմբերի 5-ին: Նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:
12:24 03.10.2018
«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» փոփոխությունը իրավական խնդիր է եղել, և այդ խնդիրները հանրահավաքներով չէ, որ լուծվում են։ Հանրահավաքներով լուծվում են քաղաքական խնդիրներ, դրանք կարող են քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխություն առաջացնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելիս նշել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, երեկ ԱԺ կողմից ընդունված փոփոխության հեղինակ Գևորգ Պետրոսյանը։ Պետրոսյանը նշեց, […]
12:19 03.10.2018
Հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից 3-ը տեղափոխվել են թիվ մեկ համալսարանական կլինիկայի, մյուսը` Նաիրի ԲԿ-ի` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է սրտի կանգ, ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա: Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ: Վատ […]
12:13 03.10.2018
Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ստեղծվել են սգո մատյաններ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10156712696499839&set=a.10150666141764839&type=3&theater
12:06 03.10.2018
Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարություն է արել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ թեև անձնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որոշել է դադարեցնել այցը և հրատապ վերադառնալ Հայաստան: «Տեղեկացնում եմ Ձեզ, որ Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու […]
12:01 03.10.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր խորհրդարանում ժամը 10-ին մեկնարկած նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: 105 պատգամավորներից գրանցվել էր 41 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին առաջարկեց աշխատասենյակներում աշխատել, ժամը 11-ին, եթե քվորում լինի, քարտուղարության հրավերով գալ դահլիճ, որպեսզի կարողանան պատշաճ քվեարկել և ընդունել այն օրենքները, որոնք անհրաժեշտ են ապագայում իրենց աշխատանքի համար: Մեկ ու […]
11:49 03.10.2018
Ս.թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 1:15-ի սահմաններում, Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել: ԱԱԾ-ից հայտնում են, որ այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին: Համապատասխան գործողությունների արդյունքում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգը քիչ անց հայտնաբերել է 7 […]
11:42 03.10.2018
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցությունները՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը: «Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի […]
11:37 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Դուշանբեում կայացած կարճատև զրույցն ու ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարությունը փորձագիտական շրջանակներում ամենատարբեր գնահատականների արժանացավ: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ: – Պարո՛ն Մելիքյան, Դուշանբեում Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև երկխոսության արդյունքում երկու երկրների համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ […]
11:36 03.10.2018
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել որդուն՝ 61-ամյա հոր սպանության համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, բաժնի […]
11:26 03.10.2018
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպում-քննարկմանը: «Երեկ մենք որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, լսել ենք տեղեկատվություն, թե ինչ է պատրաստվում անել կառավարությունը, ինչ մտադրություններ ունի: Կային փաստարկներ, հակափաստարկներ, բոլորը քննարկվեց, նայվեց, կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերին»,- ասաց նա: Հարցին` […]
11:24 03.10.2018
Այսօր խորհրդարանում նիստ էր հրավիրված, որը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: 105 պատգամավորներից գրանցվել էր 41 պատգամավոր: «Մենք չենք կարող սկսել այս պահին աշխատանքը, հարգելի՛ պատգամավորներ: «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի» 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորի գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ նախագահն […]
11:17 03.10.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի և Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր: Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, այցերի ընթացքում ստուգվել են նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Մշտադիտարկման ենթարկված ՁՊՎ-ներում արձանագրվել […]
11:13 03.10.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, շրջայց կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ և զրուցել դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ: Նախարարությունից հայտնում են, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմի հետ հանդիպմանը նախարար Զեյնալյանը նշել է, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ՀՀ անունից […]
10:52 03.10.2018
Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի նիստը չսկսվեց, քանի որ քվորումն ապահովված չէր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին առաջարկեց աշխատասենյակներում աշխատել, ժամը 11-ին, եթե քվորում լինի, քարտուղարության հրավերով գալ դահլիճ, որպեսզի կարողանան պատշաճ քվեարկել և ընդունել այն օրենքները, որոնք անհրաժեշտ են ապագայում իրենց աշխատանքի համար: Նշենք, որ 105 պատգամավորներից գրանցվել էին միայն 41-ը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 51-րդ […]
10:14 03.10.2018
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու […]
09:47 03.10.2018
Հոկտեմբերի 1-ին` ժամը 23:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Չարբախի 6-րդ փողոցից «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Հայկ Ա.-ն, «ձախ նստաթմբի ծակած վերքով»՝ 1984 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերքով»՝ 1972 թ. ծնված Սերոբ Գ.-ն, «բազմակի ծակած վերքերով»՝ 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն և […]
09:36 03.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Էջմիածին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը քաղաքապետի ժ/պ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 100 000 ՀՀ դրամ է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Դիանա Գասպարյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու […]
09:25 03.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թբիլիսյան խճ. 33, 35/1, 35/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գր.Արծրունի փ. 90, 92 շենքերը, Կոմիտասի պող. 36ա, 36/7, 38/1, 38/2 շենքերը, Ռիգայի փ. 63/4 և 12-14 սեփական տները, Հրաչյա […]
07:17 03.10.2018
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, Փարիզում` Հաշմանդամների տանը: Այս մասին տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի Ազնավուրի հոգեհանգստին և հուղարկավորությանը։ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում, թոքերի այտուցից։
03:20 03.10.2018
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով երկրում քաղաքական իրավիճակին․ «Օրվա ամփոփում. Վարչապետ Փաշինյանը քաղաքական իրավիճակի կառավարման մաստեր կլաս ցույց տվեց: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չհասկացան էլ, թե ինչպես իրենց ձեռքով ԱԺ ընտրությունները մտցրեցին խորհրդարանի բակ: Այն արդեն թակում է ԱԺ դուռը: ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարներին ուղղակի փողոցում պաշտոններից ազատելը այնպիսի մի անուն […]
01:52 03.10.2018
Ավարտվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական խմբակցությունների՝ ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ ներկայացուցիչների հետ ընթացող բանակցությունները: «Քաղաքական կուլտուրայի առումով շատ կարևոր էր՝ նստեցինք, խոսեցինք։ Մենք ուզում ենք մի իրականությունը փոխել մեկ այլ իրականությունով։ Այն հին էջը փակված է։ Բարձրացանք Բաբլոյանի մոտ, ասեցինք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, և մենք պետք է լուծենք, խմբակցությունները ևս […]
01:27 03.10.2018
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր խորհրդարանում ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հապճեպ ընդունումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Այդ նախաձեռնությամբ նոր անջրպետ առաջացավ ՀՀ-ում սկսված փոփոխությունների կողմնակիցների և գործող Ազգային ժողովի միջև։ Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությամբ փորձ է արվում վիժեցնել այն […]
00:48 03.10.2018
Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել․ «Ազնավուրը բացառիկ տաղանդ ունեցող անհատականություն էր։ Նա ոչ միայն տաղանդավոր երգիչ էր, այլ նաև վառ անհատականություն։ Հայկական, ֆրանսիական, համաշխարհային մշակույթը միախառնելով` նա մի նոր բարձունքի է հասցրել մարդկության մշակութային նվաճումները։ Ազնավուրը ոչ միայն լավ երգիչ, մարդ ու հայրենասեր էր, այլ նաև […]
00:44 03.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, հատկապես այն առումով, որ չի բխում մեր ժողովրդի իրական շահերից։ Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ` վտանգելով մեր իսկ ժողովրդի անվտանգությունը։ Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին և […]
00:02 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեջբերելով վարչապետի հետևյալ խոսքերը. «Նրանք, ովքեր մարզերից գալիս են Երևան, թող գան, իսկ նրանք ովքեր մարզերում են, կոչ եմ անում բոլորին, թող դուրս գան իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ և պահանջեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
23:57 02.10.2018
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունմանը։ «Իրավիճակը խառն է, բայց մի քանի բան պարզ է էս պահի համար․ ա․ Ծառուկյանը Նիկոլին նվեր արեց, տվեց հնարավորություն հեռացնել ուժային նախարարին։ Խոսքը ԱԻՆ-ի մասին է։ Բացի դրանից՝ մարզպետներին է հեռացնում, լուծում է մարզերում սաբոտաժի հարցը ինչ֊որ չափով, […]
23:51 02.10.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը: «Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից: Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքներրի պաշտպանը հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով: Բոլոր […]
23:39 02.10.2018
Փորձագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հորդորելով կողմերին բանակցություններ սկսել: «Բանակցություններ… Բանակցե՛ք, տղե՛րք, ձեր ցավը տանեմ: Դուխով»,- գրել է Թևան Պողոսյանը: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայումս ԱԺ-ում բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների՝ ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: