TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արցախի մասնակցությունը բանակցություններին լոկ ժամանակի խնդիր է. Դավիթ Բաբայան

17:18 03.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հանդիպման մասին: «Հանդիպումներն ինքնին առաջընթաց են, քանի որ ցանկացած նման հանդիպում պահպանում է խաղաղ բանակցային գործընթացի այդ շարունակականությունը: Կարևոր է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հերթական հանդիպման համար, դա նշանակում է, որ բանակցային գործընթացը ընթանում է: […]

̰
Մուշ նահանգում թուրք ուժայինները PKK-ի խոշոր թաքստոց են ոչնչացրել

17:11 03.10.2018

Թուրքիայի Մուշ նահանգի Վարթո շրջանում թուրք ժանդարմները, ինչպես նաև ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի աշխատակիցները, հայտնաբերել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) խոշոր թաքստոց, որն ունի 1 մետր երկարություն և 1.5 մետր խորություն: Այս մասին գրում է ermenihaber կայքը: Թաքստոցը հայտնաբերելուց հետո թուրք ուժայինները ոչնչացրել են այն։ Նշվում է, որ նախկինում թաքստոցն օգտագործվում էր քուրդ գրոհայինների կողմից, սակայն […]

̰
Շիրակի մարզի գյուղատնտեսությունն առանց ոռոգման ցանցերի կառուցման հեռանկարներ չունի. քննարկում

17:06 03.10.2018

Գիտության, տեխնիկայի և արվեստի համադրմամբ ստանալ նոր տեխնոլոգիաներ և դրանք կիրառել հանրապետության համայնքներում՝ որպես զարգացման ծրագրեր։ Նման նպատակներ ունի «3 կետ» ասոցիացիան, որի ղեկավարները նախագծողներ ու ճարտարապետներ են։ Նրանք Շիրակի մարզի համայնքապետերի հետ են հանդիպել, առաջարկել են ժամանակակից պոմպակայանների ներդրմամբ մարզում ոռոգման ջրի բարելավման հարցը լուծել, բայց քննարկումն այլ ընթացք է ունեցել, երբ գյուղապետերը դժգոհել […]

̰
Կառավարության հետ հարցուպատասխանը սկսվեց մի շարք նախարարների բացակայությամբ

16:44 03.10.2018

Այսօր՝ ժամը 16։30-ին, ինչպես կարգն է, խորհրդարանում սկսվել է կառավարության հետ հարցուպատասխանը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նիստից բացակայում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս նախարարները գործուղման մեջ են, իսկ Մհեր Գրիգորյանը բացակայում է […]

̰
Ինչո՞ւ են շատերը երազել մտնել Ազգային ժողովի այգին

16:40 03.10.2018

Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո Ազգային ժողովի դարպասները բացվել են, և քաղաքացիներն ազատ ելումուտ կարող են ունենալ խորհրդարանի շենքի հարակից զբոսայգի ամեն օր՝ ժամը 10.00-ից երեկոյան 22.00-ն: Պարզվում է՝ խորհրդարանական այգին վաղուց շատերին է հետաքրքիր: Ոմանք անգամ երազել են զբոսնել այդ այգու ծառուղիներում: Մեր նկարահանող խումբը զրուցել է այցելուների հետ՝ հասկանալու, թե ինչն […]

̰
Արագածոտնի մարզպետն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

15:59 03.10.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի՛ և արդեն հաազատ դարձած գործընկերներ, Արագածոտնի մարզի սիրելի՛ ժողովուրդ, պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով և հիմք ընդունելով Հ. Յ. Դաշնակցության 02.10.2018թ. հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին, […]

̰
Մահացել է Գուրգեն Մահարիի կինը

15:55 03.10.2018

Երկարատև հիվանդությունից հետո, 94 տարեկան հասակում Երևանում մահացել է լիտվացի արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Անտոնինա Մահարին՝ Գուրգեն Մահարիի կինը։ Հայաստանի գրողների միությունից Shantnews.am-ին հայտնեցին, որ Անտոնինա Մահարիի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 4-ին ։ «Նա Հայաստանում հարազատներ չունի, թաղվելու է այն գերեզմանատանը, որտեղ թաղված է որդին: Խոսքը 3-րդ գյուղի Շահումյանի գերեզմանատան մասին է»,- Shantnews.am-ին ասել […]

̰
Ինչ կապ ունի աղմկահարույց լուսանկարը Զորաց քարերի հետ. Մշակույթի նախարարության պարզաբանումը

15:49 03.10.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Զորաց քարերի վերաբերյալ սոցիալական ցանցում տարածված և մեծ աղմուկ բարձրացրած նկարն արվել է 2011 թվականին, երբ Զորաց քարեր պատմամշակութային արգելոցից 400-500 մետր հեռավորության վրա ստեղծվում էր հնավայրի՝ չափերով ավելի փոքր մակետը: «Այսինքն՝ ներկայացված նկարը որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ: Անզեն աչքով տեսանելի է, որ այդ քարերը բնօրինակը չեն. […]

̰
ՀՀ գլխավոր դատախազն ու օտարերկրյա փորձագետները քննարկել են անցումային արդարադատության իրականացմանն առնչվող հարցեր

15:37 03.10.2018

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին, երկրից դուրս բերված ակտիվների վերադարձմանը վերաբերող հարցեր, անցումային արդարադատության մեխանիզմների միջազգային փորձին, այդ ոլորտներում քրեական քաղաքականության շրջանակներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր […]

̰
Եգիպտոսը և ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսեն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ

15:26 03.10.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Իհաբ Նասրը քննարկում են ունեցել  Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի և զարգացման գոտի ստեղծելու բանակցությունները սկսելու ժամկետների վերաբերյալ: «Մեր 5 երկրները պատրաստակամություն են հայտնել սկսել ձեզ հետ այդ բանակցային գործընթացը: Դա ավելի քան կարևոր է, քանի որ մենք Եգիպտոսի […]

̰
Աշոտ Հակոբյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ

15:10 03.10.2018

Աշոտ Հակոբյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների հետ: Այս  մասին ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ամփոփելով համատեղ աշխատանքի կարճ, բայց դժվարին ժամանակահատվածը` Հակոբյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար, հորդորելով ավարտին հասցնել նախանշած ծրագրերն ու նախաձեռնությունները»: https://www.facebook.com/MTC.Armenia/photos/a.237267643065567/1745708315554818/?type=3&theater

̰
Այս ԱԺ-ն շատ հստակ ապացուցեց, որ պիտի ցրվի. Հայկ Բալանյան

15:09 03.10.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չընկալվեց քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում: Արդյո՞ք հնարավոր կլինի մինչև տարեվերջ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դա կլինի անցնո՞ւմ, թե՞ հնարավոր չի լինի խուսափել բախումներից: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ: – Պարո՛ն Բալանյան, կխնդրեի Ձեր գնահատականը երեկվանից ստեղծված […]

̰
ԵՏՀ խորհուրդը հաստատել է թանկարժեք մետաղների և քարերի մասին համաձայնագրի նախագիծը

14:44 03.10.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստում հոկտեմբերի 2-ին քննարկվել է Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրի և թվայնացման ոլորտներին առնչվող հարցերը: Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից, ԵՏՀ-ի խորհուրդը հավանություն է տվել դաշնակցային պետությունների միջեւ ԵԱՏՄ-ի շրջանակում թանկարժեք մետաղների և քարերի հետ կապված գործառնությունների առանձնահատկությունների վերաբերյալ համաձայնագրի նախագծին: Այն պետք է անցնի անդամ երկրների ներպատական […]

̰
Քաղաքական ճգնաժամի շուտափույթ լուծումը ավելի շահեկան կլինի, քան Ընտրական օրենսգրքի վրա աշխատելը․ Արամ Սարգսյան

14:28 03.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների ընթացքում մասնակիցները փորձել են արդյունավետ ժամկետ գտնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Եվ միակ տարաձայնությունը հենց ժամկետի հարցն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Ես համարում եմ, որ քաղաքական ճգնաժամ կա։ Ես համարում եմ, […]

̰
Երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի․ Արամ Սարգսյան

14:14 03.10.2018

«Երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի, որովհետև այստեղ բանակցության խնդիր չկար ուղղակիորեն։ Բայց ես իմ մոտեցմամբ կարող եմ ամրագրել հետևյալը, որ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը փորձեցին ճշտել փոխադարձ տեսակետները, ճշտել տեղի ունեցածը, ինչը տարավ երեկվա այդ զարգացումներին»,- Ազգային ժողովում այսօր, անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանդիպումներին, նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ […]

̰
Արտը այրելու հետևանքով կրակը տարածվել է եղևնիների անտառով

14:09 03.10.2018

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։40-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ոստիկանության Սպիտակի բաժին գրություն է ստացվել, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10։00-ից 13։00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Կաթնաջուր համայնքի վարչական տարածքում գտնվող ցորենի հնձած արտերում, որտեղից կրակը տարածվել է մոտակայքում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղին պատկանող եղևնիների անտառով. այրվել է մոտ 18 […]

̰
Չկա որևէ անհատ, որ կգա ԱԺ ու կասի, թե ինքն է Փաշինյանի փոխարեն վարչապետ․ Արամ Սարգսյան

14:09 03.10.2018

Երեկ Ազգային ժողովում արտահերթ կարգով ընդունված օրենքի նպատակը վարչապետի հրաժարականի միջոցով արտահերթ ընտրություններին հասնելը դժվար դարձնելը կամ դրա հնարավորությունը բացառելն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ Պատգամավորը նշեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացված հանդիպումների ընթացքում հանրապետական պատգամավորներից մեկը վստահեցրել է, որ իրենց մտքով չի էլ […]

̰
Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել  

14:06 03.10.2018

ՊՊԾ գունդը գրավելու և այլ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ  Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանն այսօր դատարանում հայտարարել են, որ հացադուլ են սկսում: Պավել Մանուկյանը հայտարարել է, որ ինքը չի դադարեցնի հացադուլը, մինչև իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոխվի: Նրա խոսքերով՝ ինքն այսուհետ հրաժարվելու է բուժզննումից ու դեղորայքից: Մանուկյանը խնդրել է […]

̰
Արարատ-Հրազդան երթուղու գնացքը հարվածել է կովի

14:03 03.10.2018

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10.40-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ երկաթգծի «Մխչյան» կայարանում գնացքը հարվածել է կովի: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է՝ ժամը 10։30-ի սահմաններում Արարատ-Հրազդան երթուղու գնացքը 587 կմ-ի ՊԿ-9 հատվածում հարվածել է Մխչյան գյուղի մի բնակչի պատկանող կովին, ինչի հետևանքով կովը սատկել է: Վնասի չափը […]

̰
Աշխատել եմ՝ առաջնորդվելով իմ սկզբունքներով, չխուսափելով պատասխանատվությունից. նախարարը՝ պաշտոնից հեռանալու մասին

13:41 03.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտոնից հեռանալու մասին և շնորհակալություն հայտնել իր կուսակցությանը՝ նման պաշտոնն իրեն վստահելու համար: Հիշեցնենք, որ երեկ՝ հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին պաշտոնից ազատելու մասին որոշումները: Խաչատրյանը գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, թողնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել […]

̰
Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ

13:39 03.10.2018

Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Նշելով քաղաքական իրողություններով պայմանավորված իր հրաժարականի մասին նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ավելացրել, որ հիմա շատ կարևոր է յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքը և հույս հայտնել, որ բազմաթիվ ծրագրերը կիրականացվեն ինչպես, որ նախանշվել էին։ Ա․ Մինասյանն առանձնահատուկ […]

̰
Հարսանիքի ժամանակ փեսայի հարազատները ծեծել են հարսի հորը․ հարուցվել է քրգործ

13:36 03.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի ունեցած դեպքի հանգամանքները: 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ  «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1981 թվականին: Դեպքի առթիվ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին […]

̰
Գիշերով, Շուռա, մթության քողի տակ. Արարատ Միրզոյանը դիմել է «պետությանը դեմ գնացողներին»

13:31 03.10.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կոչով դիմելով «պետությանը դեմ գնացող արկածախնդիրներին»: Իսկ կից լուսանկար է հրապարակել «Ոսկե հորթը» ֆիլմից: «Գիշերով, Շուռա, մթության քողի տակ․․․Սույն արկածախնդիրները կա՛մ չեն գիտակցում, որ արդեն պետության հետ են խաղում, կա՛մ գիտակցելով են անում, ինչն իհարկե ավելի վատ է»,-գրել է նա։  

̰
Գեղարքունիքի մարզպետը հանդես է եկել հրաժեշտի ուղերձով

13:26 03.10.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 3-ի առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել և հրաժեշտի ուղերձով դիմել մարզպետարանի աշխատակազմին, մարզի բնակչությանը՝ շնորհակալություն հայտնելով չորսամսյա համատեղ աշխատանքի համար: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ Նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը: Անցած […]

̰
Խնդիրը մեր մեջ չէ. Էդուարդ Շարմազանովը՝ ստեղծված իրավիճակի մասին

13:14 03.10.2018

SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական  ընտրությունները հետաձգելով ցանկանում է ժամանակ շահել, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն այսօր ԱԺ միջանցքներում՝ ճեպազրույցի ժամանակ, պատասխանել է, որ նման բան չկա: «Խնդիրը մեր մեջ չէ: Մենք ասել ենք, որ ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, և մենք գնացել ենք բանակցությունների: Ի սկզբանե վարչապետն ասել է՝ մայիս-հունիս: Ինքն այստեղ ուղիղ եթեր […]

̰
Արդարացա՞ն քաղաքացիների սպասումները հեղափոխությունից հետո. GALLUP-ը հրապարակել է հարցման արդյունքները

13:12 03.10.2018

Gallup international կազմակերպությունը սեպտեմբերի 3-11-ն ընկած ժամանակահատվածում հարցումներ է իրականացրել վարչապետի ու կառավարության աշխատանքի 100 օրվա գնահատականը պարզելու նպատակով:  Հարցումներն իրականացվել են հանրապետության ողջ տարածքում՝ դեմ առ դեմ: Իրականացվել է 1106 հարցում, որին մասնակցել են 18 տարին լրացած քաղաքացիներ: Սխալի հավանականությունը կազմում է 3 տոկոս: Հարցման ընթացքում ներառված էին այնպիսի հարցեր, ինչպիսիք էին օրինակ՝ Ձեր  կարծիքով […]

̰
Անհնար է, որ առանց Հանրապետականի հնարավոր լինի որոշակի առաջընթաց մեր պետության մեջ․ Գալուստ Սահակյան

13:06 03.10.2018

«Հայաստանը ինչքան ավելի մեծ զարգացում ունենա, բնականաբար, Հանրապետականը պիտի լինի այդ զարգացման կենտրոնում։ Անհնար բան է, որ առանց Հանրապետականի հնարավոր լինի որոշակի առաջընթաց մեր պետության համար»,-  այս մասին այսօր խորհրդարանի միջանցքում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Հարցին, թե ինչու հնարավոր չէ առանց ՀՀԿ-ի հաջողության հասնել, Սահակյանը պատասխանեց, որ մեկ գործող […]

̰
Գլենդելի կենտրոնում պաշտոնապես բացվեց Արցախի պողոտան

12:55 03.10.2018

ԱՄՆ հայաշատ Գլենդել քաղաքի սրտում պաշտոնապես բացվել է Արցախի պողոտան: Այս մասին ֆեյսբուքյանիր  էջում հայտնել է  Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Հունիսին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ համաձայնություն էր տվել Մերիլենդի պողոտան Արցախի պողոտայի անվանափոխմանը: Քաղաքապետարանը փողոցում գործունեություն ծավալող 131 գործարարների 1000-ական դոլար է […]

̰
ԱԺ-ն քվեարկեց մի շարք նախագծերի օգտին

12:40 03.10.2018

Խորհրդարանում ժամը 12։00-ին աշխատանքն սկսելու և նախագծերը քվեարկելու որոշումն իրականություն է դարձել: Օրենսդիրն անցել է մինչ այդ քննարկված նախագծերի քվեարկությանը: Նախ՝ քվերակության է դրվել կառավարության կողմից ներկայացված «էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծն ընդունվել է 59 կողմ ձայնով: Դեմ և ձեռնպահ ձայներ […]

̰
Նիկոլ Փաշինյանն օր առաջ ցանկանում է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն. Արմեն Աշոտյան

12:33 03.10.2018

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ ցանկանում է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն: Աշոտյանը նշել է, որ իրենք երեկ տեղի ունեցած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության չեն եկել որևէ հարցի շուրջ: «Խոսել պայմանավորվածությունների մասին, ավելի քան […]

̰
BACK_TO_TOP