Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացնելու խնդիր ուներ. Թևան Պողոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացնելու խնդիր ուներ. Թևան Պողոսյան

15:19 27.09.2018

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում տեղի ունեցած ելույթի մասին:

«Սա Նիկոլ Փաշինյանի առաջին ելույթն էր, և կար խնդիր ներկայացնելու Հայաստանը հեղափոխությունից հետո. ովքե՞ր ենք, ո՞ւր էինք, ի՞նչ տեսլական ունենք: Այս դեպքում գլխավոր հարցը նոր Հայաստանի կողմից առաջ քաշվածն էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Կարևոր է, որ այդ տեսակետն այնտեղ հնչել է: Հիմանական մեսիջը ժողովրդավարությունն էր և այն, որ մենք կարող ենք մեր փորձով կիսվել Ձեր հետ միասին: Կարևոր էր նաև  արձագանքը Ֆրանկոֆոնիային»,- նշել է նա:

Հարցին, թե ինչպե՞ս է զրուցակիցը վերաբերվում այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին ուներ ընդամենը 4 վստահելի պատգամավոր,  Թևան Պողոսյանը պատասխանեց.

«Կարելի է ալեգորիկ մոտենալ այս ամենին և փորձել մեկնաբանել հետևյալ տարբերակով, որ պետք չէ վախենալ, եթե դու ունես փոքրիկ թիմ, բայց մեծ նպատակներ ես քո առջև դնում, ինչպես Հայաստանը՝ փոքրիկ երկիր է, բայց փորձելու է իր առջև նպատակներ դնել և գնալ առաջ»,- նշել է  Թևան Պողոսյանը:

https://youtu.be/wtaERKDdXWM?t=42s

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 19.06.2025

SHANTNEWS

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

17:54 19.06.2025

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

17:46 19.06.2025

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

Պոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

17:39 19.06.2025

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

Հունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

17:30 19.06.2025

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...

«Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից

17:21 19.06.2025

«Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից

«Բարսելոնային» դուր չի գալիս «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի վարքագիծը, գրում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնան» հուսով է եղել, որ Դիասն ու նրա գործակալը ճնշում կգործադրեն «Լիվերպուլի» ղեկավարության վրա` ստիպվելով վաճառել տրանսֆերը։ Այդուհանդերձ, կոլումբացին սպասողական դիրքորոշում ունի և առաջացրել է «Բարսելոնայի» դժգոհությունը։ ...

BACK_TO_TOP