TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

16:40 22.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ […]

̰
Անհայտ անձը գողացված բանկային քարտերով հափշտակել է շուրջ 13 մլն դրամ

16:24 22.09.2018

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ռքննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցներ՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները: 2018թ. փետրվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու ծոցագրպանից գողացել է նրա […]

̰
Շառլ Ազնավուրը չորրորդ անգամ պապիկ է դարձել

16:23 22.09.2018

Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի  որդին՝ 41-ամյա Նիկոլասը, տղա է ունեցել, տեղեկացնում է Purepeople-ը։ Փոքրիկին կնքել են Միսաք անունով, որն ունի հայկական ծագում: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան ծնվել է սեպտեմբերի 10-ին։ Նիկոլասը Ազնավուրի 6 երեխաներից ամենափոքրն է։

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի 115-ամյա գինու գործարան

15:52 22.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ այցելել է նաև Արարատի՝ 1903 թվականին հիմնված գինու գործարան։ Նա նշել է, որ տեխնոլոգիական կորուստները մեղմելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք, դա կնպաստի քանակի և որակի ավելի լավացմանը, կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ ավելացնելով նաև վճարվող հարկերը։ Գործարանը վերջին 8-10 տարիներին Հայաստանի՝ առավել շատ խաղող մթերող և նաև […]

̰
ԵԽԽՎ համազեկուցողները հնարավորինս կարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան. Արփինե Հովհաննիսյան

15:47 22.09.2018

ՀՀ ԱԺ փոխախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: «ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաև այցի արդյունքների մասին զեկուցել […]

̰
Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան վիրավորներ

15:41 22.09.2018

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար։ Երկու մարդատար մեքենա (BMW և ՎԱԶ մակնիշի) դեմ առ դեմ բախվել են, ինչի մասին կարելի է եզրակացնել մեքենաների ջախջախված առաջամասերից։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա բժշկական կենտրոններ, նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։

̰
Աղքատության տրամաբանությունը պետք է փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան

15:17 22.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ հանդիպեց Երասխ համայնքի բնակիչներին: Վարչապետը խոսեց պետության առաջընթացի մեջ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի կարևորության մասին: «Մենք, որ բնակավայրեր ենք մտնում, զարմանալի է, թե ինչքան հեշտ ենք հարմարվել, օրինակ, որ մեր փողոցների երկայնքով, գյուղամիջերում, ամենուր աղբ լինի: Բոլորս դրա հետ արդեն հարմարվել ենք: Պարզ է` համայնքը պետք է […]

̰
Երևանում տեղի է ունեցել եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացումը

14:34 22.09.2018

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում այսօր տեղի է ունեցել Հայաստանում եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացման արարողությունը։ Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը բացման խոսքում նշել են, որ 2018 թվականը հռչակվել է որպես մշակութային ժառանգության եվրոպական տարի, և մեր երկրում այս տարի դրանք անցկացվում են «Կիսվելու արվեստը» խորագրի ներքո։ Պաշտոնական […]

̰
ՀԱՊԿ անդամ-պետությունները տեղեկացված են. ԱԳ նախարարը` սահմանային սրացումների մասին

13:44 22.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն «Իրականում» հաղորդման ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող սրացումներին, հարցին՝ չի՞ կարծում, որ պետք է միջամտեր ՀԱՊԿ-ը՝ որպես տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույց, պատասխանել է. «Այն, ինչ կատարվում և առնչվում է լարվածության աճին, դատապարտելի է և անընդունելի: Մենք խոսում ենք մեր կառուցողական ներգրավվածության՝ բացառապես խաղաղության ճանապարհով հարցը […]

̰
Մենք ունենք բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ. Զոհրաբ Մնացականյան

13:20 22.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Իրականում» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին, Փաշինյան-Թրամփ հանդիպման հավանականությանը: Դիտարկմանը, որ ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի ուղերձն ավելի ջերմ բարեկամական էր, պատասխանելով հարցին` դա սպասելի՞ էր, Մնացականյանը պատասխանել է. «Մենք ունենք բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ: Այն մեր գործընկեր երկրներից մեկն է, որի հետ […]

̰
Ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, դաշտերը ջարդի, վերջում ասեն՝ կառավարություն, փոխհատուցի. վարչապետ

12:43 22.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ՝ համայնքապետերի հետ խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում: Վարչապետը նշել է, որ բազմիցս ու տարբեր կողմերից լսել է հակակարկտային կայանների անարդյունավետության մասին, բայց հետո իրեն զեկուցել են, որ շատ դեպքերում դրանք լիցքավորված չեն եղել: Վառ օրինակ է Սուրենավանի դեպքը: Մայիսի […]

̰
Երեկ՝ հյուպատոսության շենքի մոտ, իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց. սփյուռքի նախարարի գրառումը

12:37 22.09.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյսնը Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում գրառում է կատարել: «Ահա այս մարդկանց շնորհիվ է, որ իմ այցը Սիրիա վերջապես իրականություն դարձավ, խոսքը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի մասին է: Մեր դիվանագետները պատերազմի ողջ ընթացքում ոչ մի վայրկյան չթողեցին Դամասկոսն ու Հալեպը, […]

̰
Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

12:27 22.09.2018

Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

̰
Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում և ամենապրիմիտիվ տվյալները չգիտենք. ի՞նչը զայրացրեց վարչապետին Արարատի մարզում

12:08 22.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նա հանդիպել է համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի: Բայց սա, ըստ վարչապետի, չի նշանակում, որ գյուղատնտեսությունն այսպիսի մոդել ունեցող երկրում տեղ չունի: «Ընդհակառակը, մենք հույս ունենք, որ այս ընթացքում մեր գյուղատնտեսության արդյունավետությունը կաճի: Պետք է ավելի […]

̰
Արմեն Սարգսյանը կմասնակցի Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին

11:58 22.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը, այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի և հասարակայնության հետ կապերի տեղեկատվական վարչությունից: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս ամիսներ առաջ: Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին […]

̰
«Սանիթեք»-ը տեխնիկապես վերազինվել է, խնդիրները շուտով կլուծվեն

11:49 22.09.2018

«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել` քաղաքացիներին տեղեկացնելով, որ վերջին ամիսներին առաջացած խնդիրները շուտով կվերանան: «Հարգելի՛ քաղաքացիներ, Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են մեր ավտոպարկը և վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։ Ավտոպարկի թարմացման և […]

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

11:30 22.09.2018

Վիետնամի Սոցիալիստական Հանրա­պետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին, այս մասին տեդեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի տեղեկատվական վարչությունից: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցու­թյամբ՝ նշելով, որ նա հետևողական […]

̰
Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել

11:22 22.09.2018

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու (խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին նյութեր են ուղարկվել այն մասին, որ Երևանի […]

̰
Այսօր լռության օր է

11:16 22.09.2018

Երևանը սեպտեմբերի 23-ին քաղաքապետ կունենա: Նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 21-ին ավարտվեց, այսօր լռության օր է: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։ Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կհետևեն տեղական և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններ: Այդ օրը դիտորդական առաքելություն կիրականացնի 8 կազմակերպություն: Ընտրությունների ընթացքին կհետևի 662 դիտորդ: Դիտորդական ամենամեծ խումբն ունի «Իրազեկ քաղաքացիների […]

̰
«Ինքը հրաշքով ողջ մնացած փոքրիկ Հովհաննեսն է». Նարեկ Սահակյան

11:04 22.09.2018

Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2017-ին թշնամու կրակոցից հրաշքով ողջ մնացած փոքրիկին․ «Ինքը հրաշքով ողջ մնացած փոքրիկ Հովհաննեսն է Բաղանիսից, նույն երեխան է, որ 2017-ին թշնամին կրակել էր Բաղանիսի տներից մեկի վրա, որտեղ օրորոցում քնած էր եղել Հովհաննեսը։ Դեպքից անմիջապես հետո, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային […]

̰
Վրաերթ Փարաքար գյուղում. երկու տուժածներից մեկը մահացել է

11:00 22.09.2018

Սեպտեմբերի 21-ին`ժամը 22:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում վրաերթ է տեղի ունեցել, տուժածները (2 հոգի) գտնվում են երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին վրաերթի է ենթարկել […]

̰
Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է․ «Հրապարակ»

10:29 22.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից։ «Արտահոսքն» այն չափերի է հասել, որ համալսարանի ղեկավարությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ դիմել է ԿԳ նախարարությանը՝ առաջարկելով կասեցնել բուհի գործունեությունը և թողնել միայն համալսարանում գործող միջին մասնագիտական դպրոցը՝ […]

̰
Փաշինյանի աշխատանքային այցը Արարատի մարզ

10:11 22.09.2018

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Արարարտի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ համայնքապետերի հետ խորհրդակցություն կանցկացնի Ամավիրիր մարզպետարանում, այնուհետև կլինի պահածոների և ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարաններում։ Կքննարկվեն մթերումներին առնչվող խնդիրներ: Արարատ գյուղում Նիկոլ Փաշինյանը կայցելի սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։ Վարչապետը նախատեսել է այց նաև սահմանամերձ Երասխավան համայնք։ Երեկոյան սպասվում է հանդիպում մարզի բնակիչների հետ: Մարզը 95 […]

̰
Թրամփը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան է առաջադրել Լինն Թրեյսիին

09:59 22.09.2018

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփն առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թրեյսին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում որպես ԱՄՆ դեսպանի տեղակալ , եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին […]

̰
Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. «Հրապարակ»

09:43 22.09.2018

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնևից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։ Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, […]

̰
Պլանային ջրանջատումներ Նոր Նորքում

09:29 22.09.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի կողմից «Կաթնաղբյուր»-ի պոմպակայանի էներգամատակարարման դադարեցմամբ պայմանավորված, ս.թ.  սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-17:00-ը, կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ և 7-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 2 մարզերում

09:17 22.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աթոյան անց. 2, 10, 10/4, 12/3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Արեշ 11փ. 72 շենքը, Դիմիտրով փ. 75-82 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էրեբունի փ. 23 շենքը և […]

̰
Հրանտ Դավթյանը մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել․ «Հրապարակ»

08:52 22.09.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Մի կողմից Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում՝ հայտարարելով, որ կմտածեն, թե արտահերթ ընտրություն անցկացնելու հարցում ինչպես քվեարկեն, մյուս կողմից եռանդուն պատրաստվում են ընտրություններին։ Մեր տեղեկություններով, Ծառուկյանի հորդորով տարածքային կառույցների ղեկավարները սկսել են կարգի բերել գրասենյակները, աշխատանք տանել ընտրողների հետ։ Էջմիածնի մեր աղբյուրների փոխանցմամբ, պատգամավոր Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի […]

̰
Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում

08:45 22.09.2018

Սեպտեմբերի 21-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 PC 997 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Արտակարգ […]

̰
Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով․ «Հրապարակ»

08:25 22.09.2018

«Հրապարակ»-ը գրում է․«Սանկտ Պետերբուրգում՝ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կազմակերպած Կանանց եվրասիական ֆորումին հրավեր ստացած հայաստանյան երկու հայտնի կանայք՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում։ Հարցին՝ հայոց «սև և սպիտակ» տիկնանց միջև շփումներ եղե՞լ են ֆորումի ժամանակ, մեր աղբյուրն ասաց․ «Եղել […]

̰
BACK_TO_TOP