19:38 21.09.2018
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ինքն ու ամուսինը՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, միացել են վարչապետի ֆլեշմոբին: «Միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած ֆլեշմոբին՝ նորից շնորհավորում ենք տոնդ, մեր Հայաստա՜ն: Սիրով՝ ՀՀ հպարտ քաղաքացիներ Արսինե Խանջյան և Ատոմ Էգոյան»,- գրել է դերասանուհին՝ հրապարակելով լուսանկար, որտեղ ինքն ու ամուսինը ՀՀ անձնագրերով են: Ավելի […]
19:30 21.09.2018
ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը Անկախության տոնի առթիվ հանդիսավոր արարողության ժամանակ լեհերենով ելույթ է ունենում, ապա ջութակով կատարում է Հայաստանի օրհներգը: «Դեսպան Էդգար Ղազարյանը նախ լեհերեն ելույթով գերում է ներկաներին, ապա ջութակով կատարում ՀՀ օրհներգը։ Բրավո, պարոն դեսպան»,- գրել է […]
19:13 21.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ. Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ բոլորիս […]
19:02 21.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին: Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է հարկային ոլորտում բարեփոխումների իրականացումը, որոնք միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների […]
18:36 21.09.2018
Երևանի քաղաքապետի «Ժողովրդական ուղի» կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանը քարոզարշավի վերջին օրը հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ ընտրարշավի եռօրյա դադար էր տվել՝ մոր մահվան պատճառով, սակայն կանգ չի առնելու, պայքարելու է քաղաքապետ դառնալու համար: Չնայած պայքարը չշարունակելու մասին տարածված ապատեղեկատվությանը՝ Գասպարյանը քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում: «Առողջ մթնոլորտ, […]
18:33 21.09.2018
ՀՀ վարչապետի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, սեպտեմբերի 21-ին կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին: Շնորհավորելով տոնական օրվա առթիվ` վարչապետը խոսեց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, անկախ դատական համակարգի, խոսքի ազատության, Մարդու իրավունքների պաշտպանվածության կարևորության մասին: Նա նշեց` անհրաժեշտ է նոր խթան հաղորդել տնտեսությանը, որի հենասյունը կլինի ազատ և արդար քաղաքացին, ով […]
18:16 21.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ելույթն ավարտեց խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: «ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով Բաղրամյան 26-ի դռները կբացվեն՝ ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլևս մեկուսացված չի լինի ժողովրդից: ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են ազատորեն մուտք գործել վարչապետի, հետագայում` […]
18:14 21.09.2018
Գյումրիում մեկնարկել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովը: Եռօրյա գիտաժողովի վայրը պատահականորեն չի ընտրվել: Այն 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին է նվիրված: Արտերկրից ժամանած հայտնի բժիշկներն իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները կփոխանցեն հանրապետության տարբեր մարզերից գիտաժողովին մասնակցող բժիշկներին: Ուռուցքաբանություն, ներքին օրգանների հիվանդություններ, առողջ ապրելակերպ. այս երեք թեմաների շուրջ բանախոսները զեկույցներ ու դասախոսություններ են վարելու։ […]
18:10 21.09.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցել են ոստիկանության ղեկավարությունն ու գրեթե բոլոր ստորաբաժանումների ծառայողները: Անկախության տոնի առթիվ շնորհավորական խոսք է ասել ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Ելույթից հետո բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի խումբ ծառայողներ ու վետերաններ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու […]
17:57 21.09.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրում` Բաղրամյան 26-ում, մեկնարկել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությունը: Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է տոնական ընդունելությունից մի հատված: Ընդունելությանը մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, մշակույթի գործիչներ և այլք: Նշենք, որ վարչապետն այսօր ուղերձով դիմելու է ՀՀ քաղաքացիներին: Ն
17:22 21.09.2018
Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 20-ին Դամասկոսի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովսեփ եպիսկոպոս Առնաությանի, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի և Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Նորա Արիսյանի հետ: ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի […]
16:37 21.09.2018
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշել է, որ դրանք, չնայած կատարյալ չեն, սակայն համեմատելու էլ չեն նախկին ընտրությունների հետ: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ ընտրություններն առավելագույնն արդար են լինելու: «Այդ արդարության համար լծված է նաև պետությունը՝ ոստիկանությամբ, ազգային անվտանգությամբ, դատախազությամբ, համայնքներով: Սա հետհեղափոխական շրջանի որպես առաջին […]
16:26 21.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ստացած օտարերկրյա պետությունների ղեկավարների շնորհավորանքներով և դրան կից գրառում կատարել. «Այս շնորհավորանքները հասցեագրված են նաև ձեզ, սիրելի հայրենակիցներ»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետին շնորհավորել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի […]
16:06 21.09.2018
Այսօր անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Հանրապետության հրապարակի Տոնական ավանում ներկայացված են նաև ՀՀ մարզերը Անկախության տոնին նվիրված միջոցառումներում մարզերի ներկայացվածությանը ծանոթանալու նպատակով տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր առավոտյան այցելել է Տոնական ավանում տեղակայված մարզային տաղավարներ, որտեղ նրան են ներկայացվել Հայաստանի մարզերի ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։ Նախարարն իր գոհունակությունն […]
15:59 21.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Սարգսյանը Մալթայի նախագահ Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկային և Մալթայի բարեկամ ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ ՝ մաղթելով հետագա առաջընթաց ու բարգավաճում։
15:38 21.09.2018
27 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց անկախ Հայաստան կերտելու որոշման օգտին: ՀԱԿ փոխնախագահ, անկախության հռչակագիրը Ազգային ժողովում կարդացած Արամ Մանուկյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում շնորհավորել է ՀՀ Անկախության 27 ամյակը: «Այսօր մեր ժողովրդի լավագույն օրն է: Լավագույնն է, որովհետև այն պատմական է. մեր սերունդը իրականացրել է մեզ նախորդող սերունդների իղձը, մենք […]
15:33 21.09.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Սմիթսոնյան» հաստատության քարտուղար (ԱՄՆ) Դեյվիդ Սքորթոնին և «Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն (ԱՄՆ) Սաբրինա Լին Մոթլիին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր […]
15:23 21.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Անկախության 27-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք յուրահատուկ իրավիճակում: Այս տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, դրանից սկիզբ առած տարատեսակ գործընթացներն ու ծավալվող իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Այն արժեքները, որոնց […]
15:13 21.09.2018
Մեր քաղաքում նախադպրոցական հաստատությունների թվաքանակի ու սպասարկման բացթողումներ կան, որոնք պետք է արագ լուծում ստանան: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել «Երևանցիներ» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը: «Ես խոսել եմ մի ո՛չ պոպուլյար բանի մասին, որը կա: Մենք չունենք անհրաժեշտ քանակի նախադպրոցական հիմնարկներ, և շատ ժամանակ երեխաները հերթ են կանգնում, […]
14:47 21.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ միասին շրջում է Հանրապետության հրապարակի տարածքում: Քայլելիս վարչապետին են մոտենում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ցանկանում են նկարվել նրա հետ: https://www.youtube.com/watch?v=OEs45orffjA
14:44 21.09.2018
Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն ու նրա թիմը լուսաբացը դիմավորել են Հաղթանակի զբոսայգում, այնուհետև շարժվել են Եռաբլուր՝ «Կանգնած ենք անկախության ակունքներում և պատասխանատվություն ունենք սերունդների առջև» կարգախոսով: «Եկել ենք Եռաբլուր՝ մեր եղբայրների, մեր ընկերների շիրիմին, շնորհավորելու նրանց տոնը»,- ասաց Արտակ Զեյնալյանը; Ըստ Զեյնալյանի՝ քարոզարշավը մրցակցային էր, բայց, ըստ նրա, կային որոշ […]
14:24 21.09.2018
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հնչեցրած քննադատությանը: «Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը՝ խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան […]
14:16 21.09.2018
ՀՀ Անկախության օրը շնորհավորելով է քարոզարշավն ամփոփել «Ժառանգություն» կուսակցությունը: Քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ իրենք հրաշալի հանդիպումներ են ունեցել, շփվել են քաղաքացիների հետ, լսել առաջարկներ ու ներկայացրել իրենց տեսլականը: «Այս 11 օրը ունեցել ենք հրաշալի հանդիպումներ, վկաներով ու անվկա: Այդ հրաշալի հանդիպումների ընթացքում տեսել ենք հայի տեսակը, չմարող երևանցու ոգին: Բոլորս միասին, նույն քաղաքում, նույն […]
14:07 21.09.2018
«Քարոզչական փուլը հատուկ էր նրանով, որ հետհեղափոխական ժամանակահատվածում էր: Կա նաև մի դրական բան, հանրությունն ունի արդար ընտրություններ անցկացնելու ներքին համոզում և ցանկություն»,- սեպտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը: Ամփոփելով քարոզարշավի ընթացքը՝ քաղաքապետի թեկնածուն այն դրական գնահատեց, սակայն խոսելով հավասարության մասին՝ նշեց, որ 30 տարվա մեջ հավասար պայմաններ […]
13:58 21.09.2018
Ռեֆորմիստների կուսակցությունն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը նշեց, որ այս օրերին իրենք խուսափել են բարձրախոսներով ելույթ ունենալ, նախընտրել են դեմ առ դեմ հանդիպել բնակիչների հետ, հասկանալ նրանց խնդիրներն ու լուծման ուղիներ գտնել: Այնուհետև ներկայացրեցին իրենց ծրագրային դրույթները, որտեղ հատուկ տեղ ունի կենդանիների կացարանների կառուցումը: «Խնդիրներ էլ կան, որ մտահոգում են […]
13:53 21.09.2018
Օրեր առաջ սահմանամերձ Կոթի գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորված Սուրեն Սեփխանյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը: «Իրեն լավ է զգում։ Ի դեպ, նա արդեն երրորդ անգամ է հայտնվում հակառակորդի նշանառության տակ»,- ասված է գրառման մեջ։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել […]
13:52 21.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ պարգևատրեց մի շարք զինվորականների ու ոստիկանության ծառայողների: Շնորհավորելով Հայաստանի անկախության տոնի առթիվ` Սարգսյանը նշեց. «Սրանք սոսկ ՀՀ պետական պարգևներ չեն, անկախության և ազատության պարգևներ են, այն անկախության ու ազատության, որ ավելի քան քառորդ դար առաջ ձեռք են բերվել բոլորիս միասնական ջանքերով»: […]
13:42 21.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել վերջինիս անդամներին: Միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը ներկայացրել է իրենց գործունեությունը և անդրադարձել վետերաններին հուզող տարբեր խնդիրների: Վարչապետը ողջունել և շնորհավորել է վետերաններին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ Հայաստանի երեք հանրապետություններին նայում է որպես մեր ժողովրդի պետականության կայացման և զարգացման փուլերի, որոնք […]