11:16 22.09.2018
Երևանը սեպտեմբերի 23-ին քաղաքապետ կունենա: Նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 21-ին ավարտվեց, այսօր լռության օր է: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կհետևեն տեղական և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններ: Այդ օրը դիտորդական առաքելություն կիրականացնի 8 կազմակերպություն: Ընտրությունների ընթացքին կհետևի 662 դիտորդ: Դիտորդական ամենամեծ խումբն ունի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, որի հիմնադիրը Դանիել Իոաննիսյանն է:
Նա այս տարի ձևավորված՝ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարն էր:
Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է հայաստանյան 44 լրատվամիջոց: Ավագանու ընտրություններին կհետևեն նաև օտարերկրյա լրատվամիջոցները: Գերմանական «Դոյչե Վելլեն», «Ֆրանսպրեսը», BBC-ն ընտրությունների ընթացքի մասին կտեղեկանան սեփական թղթակիցների միջոցով:
Քվեարկությունը կմեկնարկի ժ. 08:00-ին, ընտրատեղամասերը կփակվեն, և քվեարկությունը կավարտվի ժ. 20:00-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարներն են.
1 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,
2 «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք,
3 «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք,
4 «Երկիր Ծիրանի» կուսակցություն,
5 «Ժառանգություն» կուսակցություն,
6 «Ժողովրդական ուղի» կուսակցություն,
7 «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք,
8 «Լույս» կուսակցությունների դաշինք,
9 «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն,
10 «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն,
11 «Ռեֆորմիստների կուսակցություն»,
12 «Օրինաց երկիր» կուսակցություն:
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաները16:50 01.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողներիԵրևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...
16:43 01.07.2025
Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՀուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...
16:38 01.07.2025
Այգեշատի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը՝ թմրանյութ պահումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 36-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է կանեփի չորացած մանրացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 28-ին կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 10 բույս, իսկ տանը՝ ընդհանուր 18 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով փաթեթներ: 36-ամյա […] ...
16:33 01.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը […] ...
16:25 01.07.2025
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, […] ...
16:20 01.07.2025
Վայք քաղաքում 19-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԱյսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, […] ...