13:31 21.09.2018
Քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանք իրականացնելու նպատակով այս պահին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում են։ Մարզային այցը շարունակվում է։ Այս մասին հաղորդվում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/Armenianombudsman/posts/951089705078494?__xts__[0]=68.ARD1kJ6sRoemVLFsdymzIdMRMS0CM3hJJhYHcIum2Q9y-WWjg8i09NljyeDMj_i8Xv98MzSFqzjuZ3XiNFaTu0sJD1IybI7ZcqyEnZ-X07xl6Cpbe_spr43ZdHkK1wduM1oNjpvk_DbqQlMTOIaxrtQxybNEnWn1LsoDxKwGue__gUoONyIP&__tn__=-R
13:13 21.09.2018
ՀՀ անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սեպտեմբերի 21-ին «Արիության մեդալ»-ով պարգևատրվեց պահեստազորի կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյանը: Հովհաննեսը 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից է, նա ապրիլի 3-ին Թալիշում մարտական գործողությունների ժամանակ ոտքի հրազենային վիրավորում է ստացել, հետո կրկին դիրքեր բարձրացել: Մայիսի 13-ին Հովհաննեսը վիրավորում է […]
13:12 21.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սեպտեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:
12:33 21.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին` անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: «Քաղաքում տոն է»,- նշեց վարչապետը: Ուղիղ եթերով ժողովրդին դիմելու պատճառն, ըստ վարչապետի, քաղաքում տիրող տոնական տրամադրությունն է, նաև այն, որ հնարավոր է` ոչ բոլորը գիտեն սպասվող միջոցառումների մասին: «Այսօր տասնյակ համերգներ են լինելու, ժողովրդական տոնախմբություն է լինելու, ցանկացա տեղյակ […]
12:15 21.09.2018
Նյու Յորքում բնակվող հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները ցուցադրության են հանվել Ստամբուլի Ժամանակակից արվեստի պատկերասրահում: Այս մասին Ձիթողցյանը տեղեկացրել է իր ինստագրամյան էջում: Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկանից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղանկարներ: Դրանք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, […]
12:13 21.09.2018
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի՛ էջմիածնեցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Անկախությունը նախ և առաջ հոգեվիճակ է, աշխարհայացք և մտածելակերպ, որ պայմանավորում է յուրաքանչյուրիս վարքագիծը, պետականության գիտակցումն ու գնահատումը։ Այս տարի […]
12:04 21.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է քաղաքացիներին Հայաստանի անկախության տարեդարձի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը հատուկ խորհուրդ կրող այն օրն է, երբ մեծ վստահությամբ կարող ենք հայտարարել՝ մենք ենք մեր ներկայի ու գալիքի պատասխանատուն: Այդ վստահությունն այսօր, այո, ավելի քան ամուր հիմքերի վրա է, որովհետև հայ ազգն […]
11:56 21.09.2018
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը կրկին հիշեցրեց` այսօր ոչ թե անկախության 27-ամյակը պետք է նշել, այլ ինքնորոշման: «Եթե դու ունես այգի և այգուց ուզում ես տեղափոխվել այլ այգի, ի՞նչ կմտածես ապագայի մասին` ծա՞ռը տանել, թե՞ պտուղները, բնականաբար, ծառը, որ հաջորդ տարի էլ պտուղ ունենաս, մեր ինքնորոշումն է ծառը: Չի […]
11:50 21.09.2018
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։ «Ըստ հաղորդման՝ նշված գրառումներ իրականացնող անձանց թվում են նաև պետական առանձին կառույցների աշխատակիցներ, որոնց որոշ գրառումները, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ պարունակում են ՀՀ քրեական […]
11:44 21.09.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
11:40 21.09.2018
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ Անկախության տարեդարձը: «Սիրելի հայրենակիցներ, մեծ ակնածանքով և խորին հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս ողջ հայ ժողովրդին մեր հիրավի ամենաարժեքավոր ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում, անկախություն ասելիս ակնածանքով է լցվում հայ զինվորի հանդեպ, քանզի […]
11:34 21.09.2018
Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող «դուդլ»: Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով: 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 056 758 քաղաքացիներից 94.39%-ը կողմ արտահայտվեց Հայաստանի անկախությանը։ Սեպտեմբերի […]
11:32 21.09.2018
«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Քանի որ այսօր սեպտեմբերի 21-ն է, ես ասեմ, թե ինչպես եմ պատկերացնում պետությունը՝ այն պետությունը, որը մենք Հայաստանում պետք է կառուցենք: Պետության արժեքային համակարգը պետք է հիմնված լինի ազատական արժեքների վրա, որոնք, իմ ընկալմամբ, նույն քրիստոնեական արժեքներն են՝ սեր, լայնախոհություն, հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք: Այդ սկզբունքները պետք է փոխլրացվեն օրենքների […]
11:23 21.09.2018
Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված միջոջառումների ամբողջ ընթացքում՝ ժամը 10։00-ից 23։00-ը, Հանրապետության հրապարակում կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարները, որտեղ, անհրաժեշտության դեպքում, հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։ Տաղավարներից մեկը տեղակայված կլինի Կառավարության տան մոտ (Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1), մյուսը՝ Շահումյանի պուրակի՝ հրապարակին հարող հատվածում։ Արդեն երկար տարիներ […]
11:22 21.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Ու սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին: Բայց հիմա ստացվում է` նրանք ևս ընթանում են նախորդների ճանապարհով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳ նախարար […]
11:16 21.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ուրախ եմ Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորել հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի կապակցությամբ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը: […]
11:11 21.09.2018
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անսահման հպարտություն է հայոց պետականության նվիրական արժեքի գիտակցումը։ Խորհրդանշական այս օրն աշխատակազմիս հետ անցկացնելու ենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ […]
10:50 21.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Աարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձեւակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով: Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք […]
10:45 21.09.2018
Նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից զետեղելով լուսանկար: Ինչպես օրեր առաջ SHANTNEWS․am-ը հայտնել էր, «Սանիթեք»-ը 5 նոր աղբատարներ է ներկրում: Նախարարը հայտնել էր, որ մեքենաները Վրաստան-Հայաստան սահմանին են: https://www.facebook.com/photo.php?fbid=2402923209748398&set=a.983056871735046&type=3&theater
10:20 21.09.2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 20-ի երեկոյան նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է այց նաև Հալեպ: 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանն առաջին հայ պաշտոնյան է, որը մեկնելու է Հալեպ: «Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության […]
10:10 21.09.2018
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլևս չեն գործում 4, 11, 16, 17, 19, 30, 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթուղիները: Չեն գործում նաև 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 և 77 միկրոավտոբուսային երթուղիները: Այս մասին […]
09:46 21.09.2018
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 27-ամյակի կապակցությամբ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, ի Արցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել […]
09:12 21.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աթոյան անց. 2, 10, 10/4, 12/3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Արեշ 11փ. 72 շենքը, Դիմիտրով փ. 75-82 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էրեբունի փ. 23 շենքը և […]
07:10 21.09.2018
Սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին՝ Գերագույն Խորհրդի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 056 758 քաղաքացիներից 94.39%-ը կողմ արտահայտվեց Հայաստանի անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
00:18 21.09.2018
Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1223957034413570/?type=3&theater
00:12 21.09.2018
Սեպտեմբերի 14-ին Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը՝ ժամը 13:00-ին, անհայտ անձը հետապնդել է իր 12-ամյա դստերը։ Շենքի մուտքում քաշել է աղջնակի ձեռքից ու փորձել անառակաբարո գործողություններ անել։ Աղջիկը բղավել է ու տուն վազել։ Կադրում երևացող անձին ճանաչողները դիմեն Ոստիկանություն կամ զանգահարեն 1-02, 010 42-02-02 հեռախոսահամարներով։
23:47 20.09.2018
Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում գտել են Ուկրաինայի քաղաքացի Նիկոլայ Սաբչենկոյին (ծնված 1986 թ.) և ՌԴ քաղաքացի Սվետլանա Ապակառովային (ծնված 1989 թ.): Այս մասին հոյտնում են ԱԻՆ-ից։ Ինչպես ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, Արագած գյուղի մոտակայքում օտարերկրացիներ էին մոլորվել։
23:30 20.09.2018
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։10-ին, ոստիկանության Թալինի բաժին է դիմել 1992 թ. ծնված Բենիկ Ա.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, Թաթուլ համայնքի 5-րդ փողոցում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1985 թ. ծնված Արտյոմ Բ.-ն որսորդական ողորկափող հրացանից կրակել է իր ուղղությամբ, սակայն կոտորակներն իրեն չեն դիպել, քանի որ կրակոցի պահին իր […]
23:20 20.09.2018
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի «Արագած» հյուրանոցի մոտակայքում ժամը 18:00-ի սահմաններում 2 օտարերկրյա քաղաքացի է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
23:09 20.09.2018
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը վերադարձել է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարան: Հետազոտությունների համար նա 3 օր գտնվել էր հիվանդանոցում: Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում տեղեկացրել է նրա փաստաբան Կարեն Քամալյանը: «Մանվել Գրիգորյանի վիճակը շատ ծանր է: Նա երկար տարիներ ի վեր քիմիաթերապիա է ստանում: Բացի այդ, շաքարային դիաբետով հիվանդ է և ունի ինսուլինային կախվածություն: […]