TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ակնհայտ խախտումներ չեն արձանագրվել. Արտակ Զեյնալյանը` քարոզարշավի մասին

15:28 20.09.2018

Քարոզարշավն «արդյունավետ», իսկ ավագանու առաջիկա ընտրությունները «աննախադեպ» որակեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը: Աննախադեպ, որովհետև առաջին ընտրություններն են հեղափոխությունից հետո, հետաքրքրությունն ու պատասխանատվությունը մեծ է: Քարոզարշավն էլ արդյունավետ էր, որովհետև դրա ընթացքում ակնհայտ խախտումներ չեն արձանագրվել՝ համակարգված ընտրակաշառքներ, վարչական լծակների օգտագործում, դպրոց մանկապարտեզների ներգրավում գործընթացում չի եղել: «Տեղյակ եմ 2 քրեական գործ հարուցելու մասին, […]

̰
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ

15:09 20.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմորեն շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Ղազախստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամության և փոխըմբռնման ամուր ավանդույթներն ապագայում ևս կշարունակեն վստահելի հիմք ծառայել արդյունավետ […]

̰
Քրեակատարողական հիմնարկում շախմատի նախատոնական առաջնություն է անցկացվել

14:50 20.09.2018

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում շախմատի ներհիմնարկային նախատոնական առաջնություն է անցկացվել՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից: 20 դատապարտյալների միջև ընթացող պայքարում հիանալի արդյունք ցույց տվեց և հաղթող ճանաչվեց Ա. Վարդանյանը: Առաջնությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ա. Մովսիսյանը, իսկ Ա. Աբրահամյանը եզրափակեց լավագույն եռյակը: Առաջնության […]

̰
«Խոստումը» ֆիլմի պրոդյուսերը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:31 20.09.2018

Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս […]

̰
Հին նմուշի անձնագրեր կտրամադրվեն ևս մեկ տարի

14:22 20.09.2018

ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվել է 1998թ. նախատեսված անձնագրերի ժամկետը երկարաձգելու հարցը: Նախատեսվում է փոփոխություններ կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում: Օրինագծերի նպատակն է հին նմուշի՝ 1998 թվականի դեկտեմբերի 25 թիվ 821 որոշմամբ նախատեսված, ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել երկու տարով՝ 2019 փոխարեն սահմանել 2021 թվականը: Կենսաչափական անձնագրեր […]

̰
Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահը Անկախության տոնի առթիվ շնորհավորել է նախագահին

14:10 20.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն: Ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաև Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի և անձամբ իմ անունից սիրով Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին եմ ուղղում իմ ջերմ շնորհավորանքները: Թույլ տվեք ձեր երկրին հղել երջանկության և […]

̰
Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից՝ ղումարբազությունը. ՀՀ վարչապետ

14:07 20.09.2018

Աժ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Նաիրա Զոհրաբյանը «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի և ինտերնետ խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու առաջարկ են ներկայացրել: Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ անդրադարձել է հարցի քննարկմանը: «Առաջարկվում է հնարավորություն տալ տոտալիզատոր կազմակերպողներին իրականացնել գործունեության այլ տեսակներ:  Առաջարկվում  է տարիքային ստուգման պահանջ դնել: Առաջարկվում է սահմանափակել սահմանափակ գործունակ ճանաչված  անձանց մասնակցությունը, նաև […]

̰
ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի 500 տեղից լրացվել է 254-ը

13:56 20.09.2018

Այս տարի մեկնարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով բուհերի ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսումնական տարկետում ստանալ՝ հետո սպայական աստիճանով ծառայության անցնելու պայմանով, շարունակվելու է նաև աշնանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է առաջարկել, որով ծրագրին դիմելու ժամկետը միայն այս տարվա համար երկարաձգվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և […]

̰
Վարչապետը լսել է կառավարության առջև բողոքող քաղաքացիներին

13:54 20.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո դուրս է եկել կառավարության առջև, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում մի շարք քաղաքացիներ: Վարչապետը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ու հանձնարարել է օգնականին զբաղվել ներկայացված բողոքներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով […]

̰
Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ տնտեսությունը

13:46 20.09.2018

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչպիսի տնտեսություն պետք է ունենա Հայաստանը: «Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, ՏՏ ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն և այլն, և այլն: Այս ռևերսի շրջանում մենք ֆինանսական դժվարություններ ունենալու ենք, բայց պետք է անենք, հակառակ դեպքում՝ կնշանակի, […]

̰
Գյումրիի քաղաքապետարանը պատրաստ է ներդրողներին հանձնել Պայտաձև ամրոցը

13:42 20.09.2018

«Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերի նկատմամբ գործարար հետաքրքրությունը նվազել է: Վթարային կառույցները դիտարկվում են որպես Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու միջոց: Բայց ներդրողներին շահագրգռել չի ստացվում՝ անգամ թանգարանի ամենամեծ ու համեմատաբար լավ վիճակում գտնվող շենքերն առաջարկելով: Օրինակներից մեկն էլ Պայտաձև ամրոցն է: Լքված ու մոլախոտերով ծածկված ճանապարհը տանում է Ալեքսանդրապոլ բերդի նախկին պաշտպանական կառույցներից մեկը: Այն իր ձևով նման է […]

̰
Կառավարության դիմաց բախումներ են ոստիկանության ու ցուցարարների միջև

13:24 20.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով հանդիպել վարչապետին: Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար, բացի այդ, կան խնդիրներ՝ կապված հողերի սեփականության հետ: Արծվաշենցիները բողոքում են իրենց կենցաղային պայմաններից և նշում, որ ժամանակին ստացել […]

̰
Նախընտրական փուլում և ընտրությունների օրն արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական. Վալերի Օսիպյանի ուղերձը

13:12 20.09.2018

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են, բացառիկ հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն իր սկզբունքներին հավատարիմ ու խղճի մտոք ընտրելու մեր սիրելի մայրաքաղաքի ապագան, այլև հաստատելու, որ կարող ենք կատարել արդար, թափանցիկ, վստահելի ընտրություն, կարող ենք հանրային ինքնակազմակերպման, փոխադարձ հարգանքի և օրինապաշտության լավագույն օրինակներ տալ: Ոստիկանությունը հաշվարկել է իր ուժերը, և արված են բոլոր նախապատրաստական […]

̰
2 օր ժամանակ ունեք. Նաիրա Զոհրաբյանը բանավեճի նոր մարտահրավեր ուղղեց Հայկ Մարությանին

13:04 20.09.2018

Երևանի ավագանու ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է իր մրցակիցների հետ քաղաքական երկխոսությանը չմասնակցելու հարցով տարբեր քննադատություններին: Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ է առանձնացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և հենց նրան հրավիրել բանավեճի, Զոհրաբյանն ասաց. «Նա միակ թեկնածուն էր, ով ասաց` մեր դեմ խաղ չկա, ով ասաց` մենք սև ենք, մյուսներդ սպիտակ […]

̰
«Լյուդվիգ անունով ոզնին». հայկական ֆիլմի պրեմիերա Գյումրիում

12:54 20.09.2018

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացել է հայկական նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը դերասան Մհեր Մկրտչյանի զարմիկն է, որը հանդիսատեսին հայտնի է որպես «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր: «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում միախառնված է երկու ժանր՝ կատակերգությունն ու դրաման, իսկ ոզնին փոխաբերական կերպար է, որն ուղեկցում է ֆիլմի բոլոր հերոսներին: 1 […]

̰
Սեպտեմբերի 21-ին և 22-ին ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերը կաշխատեն

12:53 20.09.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում համապատասխան ստորաբաժանումներն աշխատելու են: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վերջիններս կապահովեն […]

̰
Կառավարությունը չի ընդունել Երևանի օր սահմանելու հարցը. առաջարկը մերժվել է

12:42 20.09.2018

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով «ՀՀ  տոների և հիշատակի օրերի  մասին» օրենքում լրացնել Երևանի օրը որպես տոն ամրագրող դրույթը և նշել  յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: «Սկզբունքորեն դեմ չլինելով նման կետի ավելացմանը, այնուամենայնիվ, մի […]

̰
Քննարկվել է Հայաստանի՝ ԵԽ մի շարք կոնվենցիաներին միանալու հարցը

12:30 20.09.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի տեղակալ Բոյանա Ուրումովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և անդրադարձել իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող մի շարք խնդիրների: Քննարկվել է նաև Հայաստանի՝ ԵԽ մի շարք կոնվենցիաներին […]

̰
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

12:20 20.09.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․ մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել […]

̰
Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար դառնում է զբոսաշրջային կենտրոն

12:10 20.09.2018

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը նոր նախագիծ է մշակել ռուս զբոսաշրջիկների համար: Այն կրում է «Ռուսական հետք» անունը և հասանելի կլինի արդեն այս տարվանից: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: «Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկներն ավելի լավ իմանան իրենց պատմության «հայկական էջը»: Ռուսական հետքը շատ […]

̰
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

11:40 20.09.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «1997 թվականի սեպտեմբերի 20-ի` ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության […]

̰
ՕԵԿ-ը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը գնահատում է բաց և մրցակցային

11:36 20.09.2018

«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը գնահատում է բաց և մրցակցային: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախօրեին տեղի  է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը: Քարոզարշավը գնահատելով բաց և մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսևորումների կապակցությամբ, այդուհանդերձ, Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը […]

̰
Էներգետիկայի նախարարի ծնունդը շնորհավորեցին չզեկուցվող հարցերի շրջանակում

11:22 20.09.2018

ՀՀ կառավարությունն այսօր՝ մինչ բուն աշխատանքի անցնելը, շնորհավորել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին: Բանն այն է, որ Գրիգորյանի ծննդյան մասին ասվել է այն պահին, երբ որոշվել է ընդունել չզեկուցվող  հարցերի փաթեթը: «Բայց ինչո՞ւ չզեկուցվողի ժամանակ, կարող էին զեկուցվողների ժամանակ անդրադառնալ այս հարցին»,- ծիծաղելով ասել է  վարչապետը՝ հավելելով, որ  հաջողություններ են մաղթում […]

̰
Ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել

11:22 20.09.2018

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել: 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից […]

̰
Կառավարության անդամներն ու վարչապետը ոստիկանությունից հայերեն-ֆրանսերեն զրուցարաններ են նվեր ստացել

11:18 20.09.2018

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է հրավիրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նիստի մասնակիցների սեղաններին դրված զրուցարանը ոստիկանության նվերն է՝ հայերեն- ֆրանսերեն զրուցարան: Զրուցարանը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ. «Դա շատ մեծ իրադարձություն է մեզ համար և լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես, ընդհանրապես, կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, […]

̰
Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք. Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱԳ նախարարին

11:07 20.09.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրանքով դիմել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Խնդրանք իմ լավ բարեկամ, ՀՀ արտաքին գործերի նախարար, հարգարժան պարոն Զոհրաբ Մնացականյանին՝ Հարգելի՛ պարոն Մնացականյան, բարեկամաբար խնդրում եմ Ձեզ՝ Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք. 1.Երբ չգիտես, թե ինչ է խոսել և ինչ կարող […]

̰
Բողոքի ակցիա կառավարության շենքի առջև. արծվաշենցիները հանդիպում են պահանջում վարչապետի հետ

11:02 20.09.2018

Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են անում մի քանի տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկացել են այդկերպ բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները: Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար, բացի այդ, կան խնդիրներ՝ կապված հողերի սեփականության հետ: Արծվաշենցիները բողոքում են իրենց կենցաղային պայմաններից և նշում, որ ժամանակին ստացել են փոխհատուցում, սակայն դա բավարար […]

̰
Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Կաթողիկոսի կողմից աթոռն ինքնակամ թողնելու մասին լուրը

10:59 20.09.2018

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետը ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով: Վահրամ քահանա Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում լուրը կեղծ է որակել. «Երբ […]

̰
Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

10:26 20.09.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր  Ուրազաևին: Ինչպես  տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրել է համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան  Ուրազաևը վստահություն է հայտնել, որ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 9 մարզում

09:30 20.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կամոյի փ. 54/1-54/6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ադոնցի փ. 17/1-17/4 շենքերը, Մամիկոնյանց փ. 36/8 շենքը, Նոր Արեշ 7փ. 70-76; 9փ. 68-78; 50փ. 1-50 սեփական տները և 48 փողոցը, Խաղաղ […]

̰
BACK_TO_TOP