TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սևաբերդից Ակնալիճ տանող լեռնային հատվածում կորած բրազիլացին գտնվել է

09:16 20.09.2018

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 21:10-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 21:20-ին կապ է հաստատվել մոլորված քաղաքացի Քերն Թամիրիսի (1994 թ.) […]

̰
Քաղաքացին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

00:00 20.09.2018

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

̰
ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

23:49 19.09.2018

Հայաստանի ոստիկանությունն անհատույց տրասնպորտային միջոցներ և սարքավորումներ կնվիրաբերի Արցախի Հանրապետությանը՝ տեղի ոստիկանությանը հանձնելու պայմանով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստում: Տրանսպորտային միջոցները 7-ն՝ «Տոյոտա-Քեմրի», «Շևրոլե-Նիվա», «Տոյոտա- Պրադո» մակնիշների: Տրամադրվելու են նաև՝ բինակուլյար լույսի աղբյուրով, լուսաձայնային սարք, Ճանապարհային երթևեկության հսկման սարք՝ «BINAR», բարձրախոս և ստերեո մանրադիտակ: Հիշյալ տրանսպորտային միջոցները և սարքավորումները […]

̰
Ավիափոխադրող ընկերությունների համար ստեղծել ենք ազատ օդի մրցակցային պայմաններ. Տիգրան Ավինյան

23:37 19.09.2018

Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել է «Շիրակ» օդանավակայանում մեկնարկած վերանորոգման աշխատանքների մասին ՝ նշելով, որ նոր աշխատատեղերի բացման հեռանկարներ են խոստանում նաև օդանավակայանում իրականացվող վերանորոգման  աշխատանքները, որի  աշխատանքների ավարտից հետո տարբեր ուղղություններով նոր չվերթների մուտք կապահովվի Գյումրիի օդանավակայանից: «Համոզված եմ, որ չվերթները շատ ավելի մեծ քանակով են իրականացվելու, քննարկումներ ու բանակցություններ […]

̰
Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

23:26 19.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, նշել է, որ հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները, […]

̰
Ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել

23:07 19.09.2018

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ: Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 18-ին Սևանի Նաիրյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել […]

̰
Շիրակի մարզը ամենաշատ խնդիրներով խտացված մարզն է հանրապետությունում․ Տիգրան Ավինյան

22:55 19.09.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային առաջին այցն է կատարել Շիրակի մարզ: Հանդիպումը մարզպետարանի վարչության պետերի, մարզի ուժային կառույցների ղեկավարների և համայնքապետերի հետ տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները, որոնք առնչվում են  գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը , ճանապարհների վերանորոգմանը, ջրամատակարարման համակարգի վիճակին : Անդրադարձ է կատարվել նաև Գյումրիի փողոցաշինական […]

̰
Ադրբեջանը անվտանգության երաշխիք չի տվել, չենք մասնակցի ձյուդոյի ԱԱ-ին․ Ֆերդինանդ Կարապետյան

22:44 19.09.2018

Ադրբեջանը անվտանգության գրավոր երաշխիք չի տվել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում Ձյուդոյի Հայաստանի հավաքականը ներկայացնող՝  այս տարվա Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանին: Այդ մասին ինստագրամյան իր էջում հայտնել է մարզիկը: Հայաստանի թիմը չի մասնակցի Ձյուդոյի աշխարհի առաջնությանը: Ֆերդինանդը Կարապետյանը մարզչի հետ աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլն անցկացնում էր Վրաստանի մայրաքաղաքում , սակայն գրավոր երաշխիք չստանալու պատճառով այդպես […]

̰
Հաջորդ տարվանից հանրապետությունում կհիմնանորոգվեն միջհամայնքային ճանապարհները․ Տիգրան Ավինյան

22:21 19.09.2018

Շիրակի մարզի տնտեսության և զբոսաշրջության  ոլորտներն ակտիվացնելու համար նորմալ ենթակառուցվածքներ են պետք, որոնք մարզը չունի: Առաջնայինը մարզի ավտոճանապարհների վերանորոգումն է, այս ուղղությամբ կառավարությունը հստակ ծրագրեր ունի հաջորդ տարվա համար: «Շիրակի մարզի 461 հազար կիլոմետր միջհամայնքային ճանապարհները, մեղմ ասած, գտնվում են շատ վատ վիճակում, այս պահին կառավարությունը կենտրոնացած է միջպետական, միջհանրապետական ճանապարհները հիմնանորոգելու կամ վերանորոգելու վրա, […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողին

22:10 19.09.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Ռուսաստանի Ռամենսկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Գեղամ Մաչանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։ 2001 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի Արցախի փողոցում հրազենով սպանվել էին երկու տղամարդ, որոնցից մեկը՝ ճանապարհային ոստիկան։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել սպանությունը կատարած անձի […]

̰
Եթե փոփոխություններ չկատարենք, կարող է 2050թ. Գյումրիում դեռևս անօթևան ընտանիքներ ունենանք. Տիգրան Ավինյան

22:00 19.09.2018

1988-ի ավերիչ երկրաշարժից երեսուն տարի անց Գյումրիում դեռևս 2500 անօթևան ընտանիք կա, որ բնակվում է տնակներում կամ  վարձակալությամբ: Այս մասին Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում խոսելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նախկինում անօթևանության վերացման քաղաքականությունը սխալ է կազմակերպվել, և խնդիրը անընդհատ մնացել է անլուծելի: Երեսուն տարիների ընթացքում մարդիկ ավելացել  են, սերունդներն ու ընտանիքները մեծացել, […]

̰
Մալխաս Ամոյանը՝ Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

21:46 19.09.2018

67 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է Աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։ Հունահռոմեական ոճի մեր ըմբիշը 5 հաղթական գոտեմարտ է անցկացրել և հաղթել է ընդհանուր՝ 30։3 հաշվով։ Եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով շանս չի տվել ուզբեկ մարզիկին։ Հայաստանի ընտրանուն 2 արծաթե մեդալ էլ պարգևել են 55 կգ քաշային Տիգրան Մինասյանն ու 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։ Հրաշալի […]

̰
Մենք պետք է ավելի հանդուրժող միջավայր ձևավորենք. Նիկոլ Փաշինյան

21:24 19.09.2018

«Շատերն ասում են՝ վա՜յ, էս ինչ ընտրություններ են, բա ինչ եղավ սերը և համերաշխությունը: Չհասկացանք, մարդկանց թվում է, թե սիրո և համերաշխության  քաղաքական միջավայրում ընտրությունների ժամանակ «զիլինա» են պարում: Սա քաղաքական նորմալ պայքար է, և բոլոր ուժերը այդ պայքարի մեջ ունեն հավասար հնարավորություններ»,- Մալաթիա-Սեբաստիայում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: […]

̰
Ոստիկանությունը 2 օրում բացահայտել է հանցագործության 73 դեպք

20:39 19.09.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 13, անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու 10, ծեծի 7, բնակարանային գողության 5, յուրացման կամ վատնման 4, կողոպուտի և պաշտոնական լիազորությունների չարաշահման 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական […]

̰
Գյումրին միանում է «Կանաչ քաղաքների» ընտանիքին

20:08 19.09.2018

Գյումրին միանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանաչ քաղաքների ընտանիքին: Բանկն աշխարհի մի շարք քաղաքներում ֆինանսավորում է բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են կանաչ տարածքների ավելացմանը, էներգախնայողությանը,  արտանետումների նվազեցմանը և քաղաքային տրանսպորտի աշխատանքի բարելավմանը: Այս բոլոր ծրագրերն ուղղված են կլիմայական փոփոխությունների դեմ համաշխարհային պայքարին: Գյումրիում բնապահպանական ծրագիր սկսելու համար հիմք է ծառայել քաղաքի հետ Վերակառուցման […]

̰
Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար ԿԸՀ-ն մշակել է բրայլյան գրատեսակով ուղեցույցներ

19:47 19.09.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել և հասցեատերերին է փոխանցել բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն նաև քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով […]

̰
Սեպտեմբերի 23-ին Երևանում հեղափոխությունը կավարտվի. քաղտեխնոլոգ

19:40 19.09.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ` տեսակետը, թե Երևանի ավագանու ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ լակմուսի թուղթ են լինելու, անհիմն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց` նրանք, ովքեր այդպես են արտահայտվում, բացարձակապես չեն հասկանում ընտրական գործընթացից: Նա թվարկեց մի շարք պատճառներ, թե ինչու Երևանի ավագանու ընտրությունները համապետական ընտրությունների հետ չի կարելի համեմատել: «Հեղափոխական էյֆորիան հիմա շատ արագ ձևով […]

̰
Դունյա Միյատովիչը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ և կենսունակ քաղհասարակության դերը

19:36 19.09.2018

Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքները, և հավելել է, որ  հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է: Զրուցակիցներն արժևորել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի […]

̰
Երևանում կկայանա ԵՏՀ միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը

19:29 19.09.2018

Երևանում սեպտեմբերի 20-ին կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միգրացիոն  քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստը, տեղեկացնում է  «Արմենպրես»-ը: Նիստի օրակարգում ներառված են ԵԱՏՄ անդամ պետություններում երկարաժամկետ աշխատանքային պայմանագրեր ունեցող անդամ պետությունների քաղաքացիներին ժամանակավոր կամ մշտական կացության իրավունք տրամադրելու և այլ հարցեր։ Խորհրդատվական կոմիտեի նիստին մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) […]

̰
Անկախ քաղաքական հայացքների փոփոխությունից՝ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն. Դունյա Միյատովիչը՝ Արա Բաբլոյանին

19:20 19.09.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, ինչպես […]

̰
Կոնգոյի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

19:09 19.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոնգոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հետագա հաջողություններ մաղթել: Նա համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան՝ որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և […]

̰
Հարուցվել է քրեական գործ զինծառայողի սպանության դեպքի առիթով

19:05 19.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առիթով: 19.09.2018թ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ.Մաթևոսյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր […]

̰
Դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

18:51 19.09.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Հերացի փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: 2018թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 06:00-ին, Երևան քաղաքի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ […]

̰
Մշակույթի և տեխնոլոգիայի համադրություն. Սարյանի պուրակում տեղադրվեց անսովոր դաշնամուր

18:39 19.09.2018

Մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի նախաձեռնությամբ այսօր Սարյանի պուրակում տեղադրվեց դաշնամուր, որը այսուհետ մշտապես մնալու է այգում և հնարավորություն է ընձեռելու քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ցանկացած պահի նվագել և այգին լցնել որակյալ երաժշտությամբ: Դաշնամուրը սովորական չէ, քանի որ մշակված է հատուկ տեխնոլոգիաներով և ողջ տարին կարող է մնալ այգում՝ եղանակային պայմանները անտեսելով: Բացի դրանից՝ դաշնամուրից կարելի […]

̰
Չինացի գործարարների հետ քննարկվել են արևային վահանակների արտադրություն հիմնելու վերաբերյալ հարցեր

18:29 19.09.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական էներգետիկ և չինական Hanergy ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանում արևային վահանակների արտադրություն հիմնելու վերաբերյալ հարցեր, այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից։ Նախարարը ողջունել է չինացի ներդրողների հետաքրքրությունը մեր երկրում վերականգնվող էներգետիկայի ոլորտում նման արտադրություն հիմնելու […]

̰
«Ամուլսար»-ի շահագործման հարցով դիմել ենք մի շարք կազմակերպությունների, սակայն պատվեր դեռ չի տրվել. Արմեն Վարդանյան

18:20 19.09.2018

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում «պարզաբանում` թյուր տեղեկատվությունից խուսափելու համար» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է. «Բնապահպանության նախարարությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հարցի վերաբերյալ դիմել է և շարունակում է դիմել մի շարք միջազգային խորհրդատվական կազմակերպությունների, այդ թվում ` Միավորված […]

̰
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ՊՆ

17:38 19.09.2018

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում այսօր՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից: Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է: […]

̰
Լևոն Վահրադյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

17:32 19.09.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ինչպես տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, նախարար Լևոն Վահրադյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության շրջանակները: […]

̰
Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը

17:28 19.09.2018

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական «Նաղշ Սազան Փարս» ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջի գրառումից: Ընկերությունը Իրանում մոտ երեք միլիոն քմ նախագծեր է իրականացրել և հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով: Իրանական ընկերության միջոցով Հայաստանում նախագծերի մշակման առաջարկին ի […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջին աշխատանքային այցը Շիրակի մարզ

17:15 19.09.2018

Այսօր Շիրակի մարզ է այցելել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Սա առաջին աշխատանքային այցն է, ինչպես փոխվարչապետը բնորոշեց, ամենաշատ խնդիրներն ունեցող մարզ: Շիրակի մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն մարզպետարանի վարչության պետերի, մարզի ուժային կառույցների ղեկավարների և համայնքապետերի հետ: Փոխվարչապետը խոսել է Շիրակի մարզում 1 շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքից, որը հանրապետական միջին ցուցանիշի 52 տոկոսն է […]

̰
BACK_TO_TOP