19:58 18.09.2018
«Երևանի հանրություն» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը Հարավարևմտյան թաղամասում էր: 9 օրերի ընթացքում կուսակցությունը շրջիկ շտաբների միջոցով հասցրել է շփվել երևանցիների հետ: «Մեր շրջիկ շտաբները առավոտից երեկո աուդիո և վիդեո գովազդ էին տարածում: Արդյունավետ աշխատել ենք: Առաջին ընտրություններն են թավշյա հեղափոխությունից հետո, և բոլորս շատ մեծ սպասումներով նայում ենք դեպի ապագան»,- ասաց Անահիտ Թարխանյանը: Քաղաքապետի թեկնածու […]
19:35 18.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Նյու Յորքում գործող հայկական «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հյուրերը Հանրապետության նախագահին ներկայացրել են հայրենիքում կազմակերպության գործունեությունը, մասնավորապես դպրոցաշինական և սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Կարևորելով նրանց հայրենանվեր ձեռնարկները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է […]
19:32 18.09.2018
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող հիմնական մրցակիցներ է համարում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ տեխնոլոգիական տեսակետից բավական աղքատիկ է այս քարոզարշավը, իսկ բովանդակային տեսակետից` խիստ թերի: «Կան շատ թեկնածուներ, որոնք ունեին բավական մեծ պոտենցիալ, բայց այդպես էլ չկարողացան իրենց […]
19:30 18.09.2018
Երևանը գրագետ ղեկավարելու համար անհրաժեշտ են գրագետ ու կրթված մարդիկ: Նոր արժեհամակարգ ու նոր մոտեցումներ են առաջարկում «Հայք» կուսակցության անդամները, երեք կարգախոսով և նվազագույն ծախսերով էլ գնում ավագանու ընտրություններ: Հազարավոր բուկլետներ չեն տպագրել՝ իրենց ավելորդ շռայլություն թույլ չտալու համար, քանի որ այդ ծախսերը «կարող են ուղղել մայրաքաղաքի համար ավելի կարևոր նպատակների»: Երևանը համայն հայության, մարդկայնություն […]
19:14 18.09.2018
ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» ցուցահանդեսը, որը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից: «Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: […]
19:00 18.09.2018
Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի տեսակոնֆերանսը Ռուսաստանի Կեմերովոյի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել են դեսպանատան և հայ համայնքի փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ներառյալ Կեմերովոյի հայկական կառույցների կողմից իրականացվող մշակութային և կրթական ծրագրերին օժանդակության տրամադրումը: Տեսակոնֆերանսի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները […]
18:54 18.09.2018
Երևանի բյուջեն առավելագույնս արդյունավետ պետք է ծախսվի: Երևանի ավագանու Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու Դավիթ Հակոբյանը կարծում է, որ այդ դեպքում թե՛ աղբահանությունը, թե՛ տրանսպորտի գորդյան հանգույցը, թե՛ տանիքների ու վերելակների խնդիրները հնարավոր է կարգավորել: Նա կարծում է նաև, որ Երևանին անհրաժեշտ են սոցիալական հաստատություններ: Ըստ բանախոսի՝ եթե քաղաքում կան մանկապարտեզներ, ինչո՞ւ չպետք է լինեն ծերապարտեզներ: […]
18:53 18.09.2018
Հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը, որն առավել հայտնի է Վլադ Մագա անունով, հրապարակել է օրերս տեսանկարահանած տեսանյութի շարունակությունը: «Եթե կարծում ես, որ ինչ-որ հարցում բախտդ չի բերել, միգուցե ինչ-որ բան պակասում է, պարզապես նայի՛ր այս տեսանյութը մինչև վերջ»,- ասում է նա: «Հայ-ադրբեջանական հակամարտության փախստականի պատմությունը» խորագիրը կրող տեսանյութում բլոգերը ներառել է Արցախում անցկացրած օրերին՝ սահմանային […]
18:36 18.09.2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Կողմերը քննարկել են երկու երկրների սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վրացական և հայկական ազգային մարզաձևերի զարգացմանը: Նախարար Վահրադյանը և դեսպան Սագանելիձեն […]
18:29 18.09.2018
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին: Զաքարյանը մասնավորապես գրել է. «Երևանյան օրերի խրոնիկա. Երևանի ավագանու ընտրություններին մնացել են հաշված օրեր, ու իմ տպավորությամբ երևանցիները լոյալ վերաբերմունք ունի դրա նկատմամբ: Նախ՝ առ այսօր չկա հստակ պատասխան՝ թե որքանո՞վ էր պահանջված ավագանու արտահերթ ընտրությունները: Քաղաքապետարանի դիմաց փոքրաթիվ մարդկանց […]
18:20 18.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ի երեկոյան Հայաստան կժամանեն Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին […]
18:07 18.09.2018
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 18-ին ամփոփել է քարոզարշավի ընթացքը` ընդգծելով, որ ընտրողի հետ շփվելու արդյունքում եկել է այն եզրահանգման, որ մարդիկ հատվածային մտածողություն ունեն: Նրա պնդմամբ` չկա այն գիտակցումը, որ Երևանում առկա խնդիրները լուծելու համար պետք է ժամանակին հավաքագրվեն հարկերն ու տուրքերը, չկա գիտակցում, որ հենց քաղաքային բյուջեով է հնարավոր լուծել տարիներով կուտակված […]
18:01 18.09.2018
Հայաստանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի Ումութ Ալիի հայրը՝ Մուսթաֆա Օզմենը, հայտնել է, որ իր որդուն բանտում այցելել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Օզմենի հայտնած տեղեկությունները ճշտելու համար SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Արագած Ախոյանի հետ: Որ նախկին պատգամավորն այցելել է ձերբակալված Ալիին, Ախոյանն ինքն էլ հաստատեց, ավելին, նշեց, որ շատ հետաքրքիր հանդիպում էր։ «Սովորական պատանի […]
17:53 18.09.2018
Այսօր Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Հովհաննես Քաջազնունու կյանքին և գործունեությանը: Միջոցառումը կրում է «Երկու Հովհաննես՝ երկու մեծ հայ» խորագիրը: Տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս միջոցառմանը պատրաստվել են գարնանից: «Իրականում սա ձոն է Հովհաննես Քաջազնունու 150-ամյակին և եկող տարի սպասվող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Այս երկու գործիչների […]
17:45 18.09.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունում մի շարք պարգևատրություններ են կատարվել: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: «ԱԻՆ մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ պարգևատրվել են մեդալներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:11 18.09.2018
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք: Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել է իրականացվող մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական խախտումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող 10 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 2 գրառում: Արձանագրվել է նաև քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում ներկայացնելու […]
16:56 18.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կարգախոսին հավատարիմ, երևանցիներին ժպիտ էր որոշել պարգևել «Ժառանգություն» կուսակցությունը: Մինչ քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում էր փողոցներում ու երևանցիների հետ շփվում, Սարյանի այգում ֆլեշմոբ էր պատրաստվում: Վառ գույներով պաստառը գունավորվեց, իսկ պարային համարից հետո՝ կրկին հիշեցում՝ «Ժպտա»: «Ցավում ենք, որ այս նախընտրական շրջանում մեզ մոտ կա հարթակային փոխհրաձգություն, որը հարիր չէ անկախ, […]
16:51 18.09.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 6, պաշտոնական լիազորությունների չարաշահման 3, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային […]
16:50 18.09.2018
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Դեռ մինչև Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը, ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ, Արմեն Սարգսյանը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում հանդիպել նրանց հետ: Այսօրվա հանդիպմանն ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախագահին, ներկայացնել իրենց առաջարկությունները և մտահոգությունները: Նրանց մասնավորապես հետաքրքրել են շնորհալի երիտասարդներին կրթաթոշակների […]
16:44 18.09.2018
«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր ղեկավարած ուժը սատարում է ՀՀ վարչապետին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ: «Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ սկիզբ առած հասարակական-քաղաքական քննարկումները՝ ցանկանում եմ հայտարարել՝ ես և իմ կողմից ղեկավարվող «Օրինաց երկիր» կուսակցությունը, մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ վարչապետ […]
16:31 18.09.2018
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Կենտրոնական բանկում գումարվել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը, որը նախագահում էր Միջպետական բանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են բանկի կիսամյակային ֆինանսական հաշվետվությունը, 2019-2020 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները, մի շարք այլ հարցեր: Նիստին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է […]
16:27 18.09.2018
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի հրավերով սեպտեմբերի 15–ին Չինաստանի Գուանճոու քաղաք է ժամանել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ «Աշխարհի ուղիներ 2018» (World Routes) միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ավիաընկերությունների և օդանավակայանների ներկայացուցիչներ և ղեկավարներ։ Սեպտեմբերի 16-ին Տաթևիկ […]
16:23 18.09.2018
«Սանիթեք» ընկերությունն ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը: Այս մասին ասված է ընկերության պարզաբանման մեջ, որտեղ անդրադարձ է կատարվում մամուլում հայտնված տեղեկությանը, թե Երևանի աղբահանությունը նորմալ չի կատարվում, քանի որ աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասն իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Պարզաբանման մեջ ասված է. «Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի […]
16:13 18.09.2018
Yerevan.Today կայքում կատարված խուզարկությանն արձագանքելով` կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը սեպտեմբերի 18-ին հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.Today լրատվականի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվեց մոտ 6-7 ժամ՝ խաթարելով կայքի գործունեությունը: Նախ՝ աշխատակիցների մուտքը գրասենյակ արգելված էր քննչական գործողությունների իրականցման հիմքով, այնուհետև այդ հնարավորությունից […]
16:04 18.09.2018
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե ՀՅԴ-ն մտադիր է դուրս գալ Նիկոլ Փաշինյանի համաձայնության կառավարությունից: Ըստ տարածված լուրի՝ փաստաթուղթն արդեն պատրաստ է, շուտով կհանրայնացվի: Տեղեկությունը պարզաբանելու համար Shantnews.am-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ: «Անպատասխանատու մամուլի հերթական անպատասխանատու հրապարակումն է: Դա ապատեղեկատվություն է»,- ասաց նա: Մեր այն հարցին, թե արդյո՞ք նա բացառում է մեկ ամիս […]
15:53 18.09.2018
Այսօր «Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, թե ինչ փուլում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանի հարցի լուծումը: «Երրորդ նախագահի առանձնատան հետ կապված հետևյալ իրավիճակն է. ինչպես գիտեք, կառավարության ձևավորման ժամանակ դեռ վարչապետն անձամբ ինձ հանձնարարել էր, որ զբաղվեմ երրորդ նախագահին տուն կամ բնակարան տրամադրելու գործով: Մենք տարբեր տարբերակներ ենք […]
15:42 18.09.2018
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից, թե արդյոք հրավիրվելու են ՀՀ նախկին նախագահները սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին: Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից մեզ փոխանցեցին, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ևս հրավիրվելու են: «Դեռ հրավիրատոմսեր չեն ուղարկվել, երբ սկսենք դրանք ուղարկել, կուղարկենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու […]
15:30 18.09.2018
«Ռեֆորմիստներ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը քարոզարշավի 9-րդ օրը Երևանյան լճի մոտից սկսեց: Քաղաքապետի թեկնածուն, նախ՝ լճի էկոլոգիական իրավիճակին է ծանոթացել, այնուհետև հարևանությամբ գտնվող Շենգավիթ հնավայր այցելել: «Արդեն իսկ ծանոթացանք հնավայրի վիճակին, տեսանք, որ այն տուրիստական ուղիների մեջ չկա, անմխիթար վիճակում է: Շատերը նույնիսկ չգիտեն, որ այստեղ կա 5000 տարվա պատմություն ունեցող բնակատեղի, որը հայտնի […]
15:27 18.09.2018
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, իր ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հեծանիվով 1․800 կիլոմետր ճանապարհ է անցնելու: «Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1․800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի համար: Միջոցներն […]
15:09 18.09.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Հանրապետության հրապարակում անցկացվել է ասուլիս` նվիրված Հայաստանի Անկախության 27-ամյակի միջոցառումներին: Ասուլիսին ներկա է եղել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը, որը խոսել է այն մասին, թե որ ճանապարհներն են փակ լինելու Անկախության տոնին: «Ամիրյան փողոցը փակ է լինելու՝ Մաշտոցի պողոտայից սկսած, Աբովյանը՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյան փողոցը փակ […]