TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետն անցկացրել է ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ

16:53 12.09.2018

ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ: Կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում, ըստ զորավարժությունների սցենարի, առկա իրավիճակի մասին և ներկայացրել որոշակի հարցերի լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Երկրի վարչապետը […]

̰
Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարին

16:30 12.09.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ, հայտնում են ԱԺ լրատվական բաժնից: Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդումը, անդրադարձել կառույցում հայկական պատվիրակության գործունեությանը: Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային […]

̰
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

16:19 12.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ: Արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից։ Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության երրորդ դասի խորհրդական Գարեգին Հովհաննիսյանը՝ ազատվելով նույն […]

̰
Ինչպես կարող էր գաղտնալսվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը. մեդիափորձագետ

15:57 12.09.2018

Ո՞վ կարող էր գաղտնալսել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետը շեշտել է, որ գաղտնալսման սարք կարող է ձեռք բերել յուրաքանչյուր մեծահարուստ: Այնուհետև թվարկել է գաղտնալսման այլ տարբերակներ ևս: Մարտիրոսյանը նշել է, որ սրանք վարկածներ են, այլ ոչ […]

̰
Սահմանամերձ գյուղերը գնդակոծելու մասին արտահերթ զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին. ՄԻՊ

15:09 12.09.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ՀՀ սահմանամերձ գյուղերը թիրախային գնդակոծության ենթարկելու մասին ՄԻՊ արտահերթ զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին: «Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծության ենթարկելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հանձնարարությամբ ներկայումս ընթանում են […]

̰
«Ելք»-ը պետք է համախմբվի մեկ միասնական օրակարգի շուրջ. Լենա Նազարյան

15:00 12.09.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նորանշանակ ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն վստահված ձայների համար: «Շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների պատգամավորներին  ինձ «Ելք» խմբակցության ղեկավար ընտրելու համար: Անկախ բոլոր գաղափարական տարաձայնություններից ու Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու հանգամանքից, կարծում եմ, որ Ազգային ժողովում «Ելք» խմբակցությունը պետք է համախմբվի […]

̰
Գաղտնալսումը խայտառակություն է, բայց ինչի՞ եք մեզ վրա մուննաթ գալիս. Շարմազանովը` վարչապետին

14:57 12.09.2018

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: «Ես ունեմ լուրջ մտահոգություններ, ես ցանկանում էի երեկ վարչապետից ստանալ այդ պատասխանները, ի վերջո, իր անվան հետ կապում էին, ինքը կապ ունի՞, թե՞ ոչ: Ես երեկ լսեցի մանիպուլյացիա պարոն վարչապետից, որը սկսեց […]

̰
ԵԽԽՎ-ն Եվրախորհրդի անդամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, կոչ է անում «Մագնիտսկու ակտ» ընդունել

14:50 12.09.2018

ԵԽԽՎ նախագիծն առաջարկում է սահմանափակումներ կիրառել մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ:

̰
Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

14:11 12.09.2018

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։ Ոստիկանությունից հայտնում են, որ ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։ Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների […]

̰
Մեզ համար մեծագույն պատիվ է գագաթնաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն. Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի 11-րդ համաժողովը

14:02 12.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով հավաքվել են ֆրանկոֆոն երկրների շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից: Նրանք կարևորել են մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիական հասարակությունների դերը երկրների զարգացման ու կոնֆլիկտների լուծման գործում։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել […]

̰
Դրսից տղա կանչող կոռուպցիոներներ ջան, արդարադատությունից չեք փրկվելու. Սուրեն Պապիկյան

13:51 12.09.2018

ՔՊ վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում  դիմել է կոռուպցիոներներին. «Հայաստանի Հանրապետությունն ուղղում է իր՝ ճկված, կորացած ողնաշարը։ Հայոց պետականության առողջացման ու ամրացման գործընթացն անկասելի է, իսկ հարուցված խոչընդոտների հակապետական գոյության արմատախիլ լինելը՝ անխուսափելի։ Հ․Գ․ Դրսից տղա կանչող կոռուպցիոներներ ջան, մեր խնդիրներն այլևս մենք ենք լուծում, ում կուզեք օգնության կանչեք, արդարադատությունից չեք փրկվելու․․․.», – […]

̰
Վարչապետը հույս ունի, որ մինչև Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովը լիարժեք կսովորի ֆրանսերեն

13:50 12.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ֆրանսերենով ունեցած իր ելույթին: «Հույս ունեմ՝ մինչև Ֆրանկոֆոն երկրների՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովը լիարժեք կսովորեմ ֆրանսերեն: Սովորեք օտար լեզուներ: ՀՀ քաղաքացին պիտի առնվազն երեք օտար լեզու իմանա. ես նախընտրում եմ ֆրանսերենը, ռուսերենը, անգլերենը և բոլոր երեք լեզուների իմացությունս պետք է անընդհատ կատարելագործեմ»,- գրել է վարչապետը: Նիկոլ […]

̰
Աննախադեպ իրավիճակ է, որ կարելի է նույնիսկ ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել. Արա Բաբլոյան

13:46 12.09.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գնահատմամբ` այն, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել է, մտահոգիչ է: Այս մասին Բաբլոյանը նշեց խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում: «Ինքը` երևույթը, բավական անպատկերացնելի է, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին նույնիսկ գաղտնալսել: Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, մնացածի առումով, կարծում եմ, որ պետք է այդ հարցին անդրադառնանք` համաձայն […]

̰
Հայաստանում ստեղծվել է առաջին ռազմամարզական ճամբարը

13:42 12.09.2018

Բարեկարգվելուց հետո Վայոց ձորի Արատես համայնքում բացված համանուն ճամբարային դպրոցում կբացվի նաև Հայաստանում առաջին ռազմամարզական ճամբարը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Հենց այս կրթահամալիրն է Արատեսի ճամբարի նախաձեռնության հեղինակը: «Մենք գնում ենք անընդհատ կառուցման ճանապարհով»,-խոսելով «Դպրոց բնության գրկում» նախագծի մասին՝ ասել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: […]

̰
Անկեղծ ասած, ես արդեն ամաչում եմ. Հասմիկ Պապյանը՝ նախագահին

13:26 12.09.2018

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր և մի շարք անվանի գործիչների կողմից գրված խնդրանք-դիմումին, որում նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է արվում  ՀՀ քաղաքացիություն տալ Ժիրայր Սեֆիլյանին: «Դիմումն ուղարկվել է օգոստոսի 8-ին, մինչ այսօր պատասխան չկա: Անկեղծ ասած, ես արդեն ամաչում եմ …», – գրել է երգչուհին: https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10212784710996204

̰
Վարչապետը տեղյակ է՝ ինչ իրավիճակ է երկրում, հանրությունն էլ ժամեր անց կտեղեկանա. Ալեն Սիմոնյան

13:24 12.09.2018

«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ` ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսումն ու հրապարակումը ահաբեկչություն կարելի է որակել: «Այն, ինչ տեղի է ունեցել, փոքր ահաբեկչություն է Հայաստանի Հանրապետության դեմ, և մեղավորները պետք է ամենայն խստությամբ պատժվեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց նա: Սիմոնյանի կարծիքով` տեղի ունեցածը կապված է ներքաղաքական վերջին իրադարձությունների հերոսներից մեկի հետ: Նա, […]

̰
Մասնագիտական քննարկումները ոչ իրավաչափ չեմ համարում. Գևորգ Պետրոսյանը` աղմկահարույց հեռախոսազրույցի մասին

13:20 12.09.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի համոզմամբ` եթե ԱԱԾ, ոստիկանության, նախաքննական մարմնի գործունեությունը փոխհամաձայնեցված չէ, չի կարող ցանկալի արդյունք տալ: Սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետրոսյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: «Ճշմարտության համար ասենք, որ խոսակցության ոճը մի փոքր ընկերական, կենցաղային էր, բայց ասել, որ նախաքննական մարմնի ղեկավարն իրավունք չուներ ԱԱԾ […]

̰
Արմեն Աշոտյանը մասնագիտական խորհուրդ է տվել վարչապետին և նրա PR-ով զբաղվողներին

13:19 12.09.2018

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպման չկայանալու մասին լուրերին: «Այսօր մամուլն էլ գրեց այն մասին, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանալու: Իրականում, չարախնդալու որևէ առիթ կամ ցանկություն չկա: Պարզապես մի քանի մասնագիտական խորհուրդ վարչապետին և իր PR-ով զբաղվողներին: 1. Արտաքին հարաբերությունների ոլորտում սայլը ձիուց առաջ մի կապեք, սա […]

̰
Եթե այս խոսակցությունը տեղի ունենար Գորիկ Հակոբյանի ու Վահրամ Շահինյանի միջև, պարո՛ն վարչապետ, ի՞նչ կասեիք. Շարմազանով

12:53 12.09.2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցին: «Ի՞նչ է նշանակում «դատավորին ասեցի` ուզես-չուզես, պիտի կալանք տաս», «ապեր, դե Խաչատուրովին պետք ա փակենք, վարչապետն ասել ա փակեք», «ապեր, ռուսների հետ նոր բարիշել եմ, հլը մի փակեք», «երկու օր կնստի, խելքը գլուխը կգա»: Էս հարցերի պատասխանն ո՞վ […]

̰
Յուրաքանչյուրը մտածում է՝ իր խոսակցությունը լսում են, ինչը ծանր դիպված է մեր պետության համար. Գալուստ Սահակյան

12:51 12.09.2018

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը, նշեց. «Հեռախոսով չի կարելի լուծել որևէ բնակչի, նրա հետագա կենսագործման հարցերը, դա լուրջ խնդիր է, այն իրավական դաշտում լուծում են հիմնականում դատարանները»: Հարցին` ի՞նչ տպավորություն թողեց իր վրա այդ հեռախոսազրույցը, Սահակյանը պատասխանեց. «Շատ վատ տպավորություն թողեց, որ […]

̰
ԱԺ-ն համաձայնություն տվեց Հայաստանի և Տաջիկստանի դիպլոմների փոխճանաչման պայմանագրին

12:48 12.09.2018

ԱԺ նիստում այսօր ընդունվեց «ՀՀ կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչելիության, համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար: Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով համաձայնագիրը, ԱԺ-ում ասել էր, որ դա կարևոր է մեզ համար, […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը ելույթ է ունեցել Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ համաժողովում

12:38 12.09.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Յոհաննեսբուրգում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովին հանդես է եկել հաշվետվողականության և ինքնուրույնության սկզբունքների շրջանակներում դատախազական համակարգի կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով: Արթուր Դավթյանը ողջունել և խիստ արդիական է համարել աշխարհում հանրային հաղորդակցության և քաղաքական ազդեցության տեխնոլոգիական զարգացման ներկայիս ժամանակաշրջանում դատախազական համակարգի անկախության ապահովման մարտահրավերը գլոբալ ֆորումի քննարկման առարկա դարձնելու հանգամանքը: […]

̰
Սոցիալիստները դատապարտել են ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի խոսակցությունը գաղտնալսելը

12:36 12.09.2018

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի խոսակցությունը գաղտնալսելն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ: Այս դեպքը հայոց նորագույն պատմության ամենամտահոգիչ դրվագներից է: Ցավալի է, որ գաղտնազերծվել է հեռախոսազանգը, բայց ավելի ցավալի է այդ զրույցի բովանդակությունը, որի միակ պատասխանատուն վարչապետն  է: Այս մասին ասված է Հայաստանի «Սոցիալիստական շարժում» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: «Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ […]

̰
Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները

11:56 12.09.2018

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական […]

̰
Լենա Նազարյանն ընտրվել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

11:50 12.09.2018

ԱԺ նիստում այսօր «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ խմբակցության ներսում քննարկումների ժամանակ որոշվել է խմբակցության ղեկավար ընտրել պատգամավոր Լենա Նազարյանին:

̰
ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի նախագահ և դատավոր

11:49 12.09.2018

ԱԺ-ում այսօր տեղի կունենան Վճռաբեկ դատարանի նախագահի, նաև քաղաքացիական և վարչական պալատի դատավորի ընտրությունները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացրել է […]

̰
Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. հայ բժիշկների հերթական հաղթանակը

11:31 12.09.2018

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի դեպք, երբ քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. «Մեր Բժիշկների հերթական հաղթանակը!!! Քաղցկեղը հաղթահարելի է… Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. 26 շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի […]

̰
Կրակոցներ «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում. հարուցվել է քրգործ

11:29 12.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2018թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15:35-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ քաղաքացին հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ լսվել են կրակոցներ: Այս մասին տեղեկանում ենք […]

̰
Վազաշենում պատահաբար ֆիքսել են գնդակոծության պահը

11:24 12.09.2018

Facebook սոցցանցի օգտատեր Հովիկ Գյոզալյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատահաբար ֆիքսել է Վազաշենի գնդակոծության պահը: «Ուրախ պարում էինք ու մեկ էլ… Այսպիսին է երեխաների անդորրը Վազաշենում»,- տեսանյութին կից գրել է օգտատերը:

̰
Նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

11:09 12.09.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Կալիֆոռնիա նահանգի սենատորներ Անտոնի Պորտանտինոն, Հենրի Սթերնը, խորհրդարանի անդամներ Իվեն Լոուին, Աութմն Բրյուկը, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանը, մասնավոր ընկերությունների և պետական հատվածի այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի […]

̰
BACK_TO_TOP