17:56 11.09.2018
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր և ՀՔԾ պետի` համացանցում տարածում գտած հայտնի զրույցին, նշեց, որ այդ ժամանակ ինքը Ժնևում է եղել` կապված ՀՖՖ ընտրությունների հետ: Վանեցյանն ասաց, որ ՀՔԾ պետի հետ քննարկելու որոշակի հարցեր կային, իսկ կոնկրետ այդ խոսակցության ժամանակ ինքը եղել է մեքենայում՝ օդանավակայանի ճանապարհին: Ձայնագրության մեջ նշվում է, թե […]
17:54 11.09.2018
ԲՈԿ-ում գործունեություն ծավալող 60 մասնագիտական խորհուրդների մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտումով: Այս մասին լրագրողներին հայտնել է ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Իր խոսքով՝ անցած ամիսների ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ մասնագիտական խորհուրդներում առկա են կոռուպցիոն սխեմաներ ու հաճախ անտեսվում են որակն ու չափանիշները: «Մինչդեռ գոյություն ունի կառավարության կողմից հաստատված կանոնակարգ, թե […]
17:44 11.09.2018
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` 2-2.5 ամիս առաջ իր հարցազրույցներից մեկում կիսահումորային հայտարարություն է արել, որ իրենց փորձում են վնասազերծել: «Պարզ է, չէ՞, որ վնասազերծում են հանցագործներին: Դա վերաբերում էր նրան, որ մարդիկ, ովքեր պատրաստվում էին ինչ-որ գործողություններ անել, հասկանային, որ տեղյակ էինք, և չփորձեին ինչ-որ բան անել: Կար հստակ […]
17:25 11.09.2018
Վոլգոգրադի բնակիչ Ալեքսանդր Նովիկովը վաճառքի է հանել Վազգեն I կաթողիկոսի նվիրած հախճապակե, ձեռագործ, XIX-րդ դարի համրիչները: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: Նովիկովը նշել է, որ 1988 թ-ի մայիսից ծառայել է խորհրդային բանակում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում: Երբ հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունն ուժեղացել է, կաթողիկոսն այցելել է էթնիկ բնակչությամբ, խառը կառուցվածքով գյուղերից մեկը, որպեսզի ելույթ […]
17:13 11.09.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին`Մարտի 1-ի գործով ի՞նչ կարգավիճակ ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանն այդ երեկո հրապարակավ հանդես եկավ և միտք հնչեցրեց, որ բանակը մասնակցելու է այդ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը: Քաղաքացիների կողմից այդ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք կոշտ վերաբերմունքի: Սա մենք նույնպես գնահատում ենք որպես հանցավոր […]
17:09 11.09.2018
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտնում է, որ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը՝ ապաքաղաքական կառույց է և նախընտրական որևէ գործընթացի չի մասնակցում: «Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցների կողմից ծառայողական պարտականությունները կատարելիս ընտրական օրենսդրության խախտումների դեպքում խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք և զանգահարել 010 514 514 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ:
17:07 11.09.2018
Սեպտեմբերի 8-ից 11-ը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների (ՀՆՈՒԿ) կազմում արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների «Սկալա-2018» հատուկ-տակտիկական ուսումնավարժությունը, որին մասնակցում է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]
17:06 11.09.2018
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, որ իր ղեկավարած ծառայությունում կան դավաճաններ, որոնք կարող են իրականացնել իրենց ղեկավարի գաղտնալսումը: Այս մասին նա նշեց սեպտեմբերի 11-ին` լրագրողների հետ հանդիպմանը: Վանեցյանը, սակայն, նշեց` քանի որ խոսում են մեծ հարստություն ունեցող մարդկանց մասին, չի բացառվում, որ նրանք կարողացել են գնել ինչ-որ հատուկ տեխնիկա և իրականացնել գաղտնալսում: ԱԱԾ […]
17:00 11.09.2018
ՀՀ վարչապետի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ համացանցում հրապարակված հեռախոսազրույցին: Վերջինս ձայնագրության հրապարակումը որակել է որպես «ուղիղ սպառնալիք»: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունն ու դրա հրապարակումը (եթե պարզվի, որ իրական է), ուղիղ սպառնալիք է […]
16:46 11.09.2018
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Մարտի 1-ի գործով որոշ մանրամասների: Նրա խոսքերով` ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ են, և իրենք այս ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարել: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, այդ մասին ունենք հստակ ապացույցներ, այսինքն` ինչի […]
16:37 11.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Կարծում եմ՝ բոլորիս հիշողության մեջ վառ են այն էմոցիաները, որոնք Դուք պարգևել եք մեր ժողովրդին մարզական ակտիվ կարիերայի ընթացքում՝ «Բարի կամքի խաղեր»-ի, Եվրոպայի առաջնությունների […]
16:28 11.09.2018
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս կարող էր իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել: «Այդ հարցը ամենաշատն է ինձ հետաքրքրում այս պարագայում, դա շատ վատ է»,- ասաց նա: Վանեցյանը նշեց, թե դա անվտանգության ցուցիչ չէ, ապա հավելեց. «Գիտեք` ինչ տպավորություն է. երկու կառույց կա` […]
16:00 11.09.2018
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով, որտեղ անդրադառնում են իրենց` այսօր հրապարակված ձայնագրությանը: ԱԱԾ տնօրենը հաստատեց, որ այդ խոսակցությունը իրենց մասնակցությամբ է, նշեց` շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, կպարզվի ձայնագրման […]
15:59 11.09.2018
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական խորհրդի անդամ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ավագ սպա Արթուր Մուսայելյանին և գլխավոր ռազմական տեսչության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանին: Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից` քննարկվել են սեպտեմբերի 11-14-ը կայանալիք «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության մանրամասները: Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանն […]
15:48 11.09.2018
Համացանցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազանգի ձայնագրությունը հայտնվելուց հետո Facebook-ում գրառում է կատարել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա մասնավորապես գրել է. «Հակահեղափոխություն չի լինելու։ Ազատ, արդար, արժանապատիվ Հայաստանի կայացման ընթացքն անկասելի է։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են մաս լինել այդ Հայաստանի, կարող են սեղմել մեր մեկնած ձեռքը։ Բոլոր նրանք, […]
15:43 11.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանին, ով հանդիսանում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կարևորել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերի շարունակականությունն ու վերջինիս հետագա ակտիվ գործունեությունը: […]
15:40 11.09.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությանը: Վերջիններս զրույցի ընթացքում մի շարք անուններ են շրջանառում, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ձայնագրությունում նշվում է` իբր վարչապետը «հանձնարարել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Պաշտպանը գրել է հետևյալը. «Ու համոզված եմ, […]
15:37 11.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23.20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ քաղաքացի: Նույն օրը՝ ժամը […]
15:29 11.09.2018
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ոլորտներում: Ստուգումների իրականացման ընթացքում Տեսչական մարմինը թիրախավորում է այն ոլորտները, որոնք ունեն առավել բարձր ռիսկայնության ցուցանիշ, մասնավորապես՝ • օծանելիք և կոսմետիկ արտադրանքներ, • խաղալիքներ, • ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ), • ավտոմոբիլային բենզին […]
15:08 11.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցների` համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրության մասին, նշել է, որ ԱԱԾ պետին հանձնարարել է հանդես գալ մամուլի ասուլիսով և պարզաբանումներ ներկայացնել: Նա հույս է հայտնել, որ իր ուղիղ եթերը գոնե ինչ-որ առումով կմրցակցի այդ ձայնագրության հետ «պոպուլյարության» առումով: Նա նշել է, որ այս պատմության […]
15:05 11.09.2018
Համացանցում հրապարակվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Վերջիններս զրույցի ընթացքում մի շարք անուններ են շրջանառում, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ձայնագրությունում նշվում է` իբր վարչապետը «հանձնարարել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: https://www.youtube.com/watch?v=AZOc3HxZLLA
15:00 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացրած հերթական հարցման ժամանակ երևանցիները վերաբերմունք են արտահայտել նաև կուսակցությունների ու նրանց կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուների նկատմամբ: «Որոշ կուսակցություններ բավականին մեծ տոկոս են գրանցել «դժվարանում եմ պատասխանել» պատասխանի դեպքում, քանի որ հարցվողները տեղյակ չեն այդ կուսակցություններից և դժվարացել են վերաբերմունք արտահայտել: Այդ թվին են պատկանում […]
14:47 11.09.2018
Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից: Աշխատանքային խումբը մասնակցել է հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար […]
14:43 11.09.2018
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ սեպտեմբերի 3-ից 9-ը կատարած հարցումների տվյալներով՝ հստակ կարող են ասել, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հաջողություն կունենան 3 քաղաքական ուժեր. «Դրանք են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լույս» դաշինքը, բայց ունենք նաև կուսակցություններից […]
14:24 11.09.2018
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ-ում: «Այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում ունեցա Մայրցամաքային Եվրոպայի տնօրեն Ֆլորենս Մանջինի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը, իրադարձությունների զարգացումները, ինչպես նաև խոսքի ազատության, անհանդուրժողականության, ատելության խոսքի, իրավունքի գերակայության հետ կապված մոտեցումները»,- […]
14:10 11.09.2018
Հայաստանում հակահեղափոխական ուժերը նախկին իշխանությունների ներկայացուցիչներն էին, այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը, և այժմ նրանց միացել է Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն այս ուժերը Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Ինչ վերաբերում է մեզ, որ եկել, հարցնում եք, ապա ես կարծում եմ՝ ոչ ոք չի մոռացել, […]
13:52 11.09.2018
Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը, որ ստացվել է՝ ՀՀԿ-ի դեմ պայքարն է: Այս մասին այսօր ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին: Լրագրողի հարցին՝ ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, որ երեկ հայտարարեց՝ «իրենց հեղափոխական հռչակած որոշ ուժեր բանակցում են ՀՀԿ-ի հետ», Արմեն Աշոտյանն ասաց, որ դա պետք է ճշտել […]
13:44 11.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հոգու, որից հետո բախվել է էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, որը նույնպես մահացել է։ Mercedes-ի վարորդը […]
13:37 11.09.2018
ԱԺ նիստում այսօր ներկայացվել է Վճռաբեկ դատարանի նոր նախագահի թեկնածությունը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ խորհրդի ընտրությանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը ստացել է 10 անդամներից 7-ի կողմ ձայնը, և նրա թեկնածությունը այժմ պետք է ներկայացվի խորհրդարանին: ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը նշել է, որ Երվանդ Խունդկարյանը […]