TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրդեհ Երևանում. բնակարանի մեծ մասն այրվել է

11:04 13.09.2018

Սեպտեմբերի 13-ին` ժամը 06:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օստրովսկու փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:53-ին, մարվել՝ 07:13-ին: Այրվել են տան […]

̰
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում կքննարկի աղմկահարույց գաղտնալսումների հարցը

10:50 13.09.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօրվա նիստի ավարտին հայտարարել է, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է ԱԺ նախագահին՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Արա Բաբլոյանը հայտարարել է, որ նիստից հետո՝ ժամը 12:00-ին, պատգամավորների նախաձեռնությամբ և իրավունքի ուժով […]

̰
Երվանդ Խունդկարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում

10:40 13.09.2018

Աժ նիստում խորհրդարանի ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանն այսօր հայտարարել է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության արդյունքները: Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության համար առաջադրվել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: 85 պատգամավորից նրան կողմ է քվեարկել 74-ը, դեմ՝ 10-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

̰
Արման Դիլանյանն ընտրվել է ՍԴ դատավոր

10:38 13.09.2018

Աժ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանն այսօրվա նիստում հայտարարել է սեպտեմբերի 12-ին խորհրդարանում տեղի ունեցած Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ըստ դրանց՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ներկայացված Արման Դիլանյանը քվեարկության արդյունքներով ստացել է 81 կողմ, 7 դեմ ձայն: Արման Դիլանյանը ԱԺ ամբիոնից հանդիսավոր երդվել է և ստանձնել ՍԴ դատավորի պաշտոնը:

̰
Հոսանքազրկումներ Երևանում և 7 մարզում

09:21 13.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարկավագի փ. 126, 126/1, 126/2, 128ա, 128/2 շենքերը, Սարկավագի 4-րդ նրբ. 26-30; 5-րդ նրբ. 3-126 սեփական տները, Թբիլիսյան խճ. 29/3 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, […]

̰
Մարտի 1-ին կրակված փամփուշտներ են հայտնաբերվել Մաշտոց-Լեո խաչմերուկի շենքերում․ «Ժողովուրդ»

08:41 13.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի քրեական գործով իրավապահները օպերատիվ-հետախուզական նոր գործողություններ են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթին Մաշտոցի պողոտա-Լեո փողոց-խաչմերուկի շենքերի բնակիչները պատմեցին, որ օրերս իրավապահները զննություն են իրականացրել իրենց շենքերի կտուրներում և ձեղնահարկերում եւ ուշագրավ փաստեր հայտնաբերել: Մասնավորապես, իրավապահները գտել են կրակված փամփուշտների գնդակներ, որոնք մնացել են կտուրներում, որոշները` ճակատային պատերի մեջ: Համոզմունք կա, որ […]

̰
«Շանթ-2018» զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

07:08 13.09.2018

Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում: «Հիմք ընունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 12-ի «Պատերազմ հայտարարելու առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 105-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային […]

̰
21․000․000 դոլար հափշտակած հետախուզվողներին ոստիկանները հայտնաբերել են

00:51 13.09.2018

Ոստիկանները հայտնաբերել են խարդախությամբ 21․000․000 դոլար հափշտակած հետախուզվողների։ Մանրամասները դիտեք տեսանյութում.

̰
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Ռոբերտ Էմմիյանին

23:16 12.09.2018

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է լեգենդար հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում նախարար Վահրադյանը հյուրի հետ քննարկել է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղու կառուցմանը, ինչպես նաև աթլետիկայի զարգացման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր: 

̰
Գյումրեցի հայրենադարձ աշակերտները ցանկանում են հայերեն գրել ու կարդալ սովորել

23:01 12.09.2018

Նոր ուսումնական տարում Շիրակի մարզի դպրոցներ են ընդունվել 130 հայրենադարձ աշակերտներ։ Մեր հայրենակիցները  հայրենիք են վերադարձել  հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Թուրքիայից, Սիրիայից ու Եվրոպական երկրներից։ «Հետ ենք վերադարձել, մեծ հույս ունենալով, որ ամեն ինչ պիտի լավ լինի, որ մեր երեխաները մեծանան իրենց հողում, ծանոթ լինեն իրենց հայրենիքին, քանի որ ինչքան էլ ծնողը ուզենա օտար երկրներում  […]

̰
Գլխավոր դատախազությունում նոր քրգործ է հարուցվել ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի զրույցի գաղտնալսման դեպքի առթիվ

22:46 12.09.2018

Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն […]

̰
Նախագծային թերություններով փողոցաշինական աշխատանքներ Գյումրիում

22:33 12.09.2018

Նախագծային թերություններն ու բնակիչների հետ անհամաձայնությունները խախտել են Գյումրիի Կոմիտաս փողոցի շինարարության ավարտի ժամկետները: Մեկ ամսից է նախատեսված փողոցի շահագործումը, բայց շինարարը չի խոստանում այն ժամանակին հանձնել: Նախ աշխատանքները ձգձգվեցին փողոցում նախագծով չնախատեսված կամրջի կառուցման պատճառով , այժմ էլ բնակչի հետ ունեն անհամաձայնություններ: Կոմիտաս փողոցում գործը հասել է մայթերի ասֆալտապատմանը, բայց շինարարությունը առաջ չի գնում մեկ բնակչի […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:18 12.09.2018

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Գաղտնալսման վերաբերյալ «ՎիվաՍել -ՄՏՍ»-ի հայտարարությունը

22:03 12.09.2018

«ՎիվաՍել -ՄՏՍ» ընկերությունը գաղտնալսման վերաբերյալ պաշտոնապես տեղեկացրել էր` չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի: Սակայն, այդ հրապարակումից հետո բազմաթիվ մեկնաբանություններ և հարցադրումներ են արվել` ինչին ի պատասխան, ընկերությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել։ «Անդրադառնալով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի վերջին հրապարակման վերաբերյալ սոցցանցերում արված բազմաթիվ մեկնաբանություններին եւ հարցադրումներին՝ հայտնում ենք հետեւյալը. […]

̰
Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

20:00 12.09.2018

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի արժեքավոր աշխատանքը և նշել, որ սա հանդիպում է իսկական բարեկամների հետ: Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հոկտեմբերին հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, և […]

̰
Վարչապետը ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ քննարկել է Ամուլսարին առնչվող հարցեր

19:43 12.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին […]

̰
Սիրիա հումանիտար առաքելության դիմաց Հայաստանը պետք է Ռուսաստանից լուրջ բաներ ստանա մեկ այլ հարցում. փորձագետ

19:30 12.09.2018

ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը վերջնական գնահատականներ տալու համար մի փոքր ժամանակ է պետք, քանի որ դեռ լուրջ ձեռքբերումներ չեն եղել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ առայժմ նկատում է մի բան՝ երկուստեք փոխվստահության խնդիր կա, մանավանդ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Ըստ փորձագետի` […]

̰
Քննարկվել են Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի կազմակերպմանն առնչվող հարցեր

19:27 12.09.2018

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 29-30-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Արա Սաղաթելյանը նշել է, որ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստն […]

̰
Դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի վերաբերյալ

19:13 12.09.2018

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի առնչությամբ: ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային […]

̰
Ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ. վարչապետ

19:06 12.09.2018

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ներդրումային և տնտեսական քաղաքականության մասին և մասնավորապես հարցում նշեց. «Ես հասկանում եմ, որ դուք ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես պետք է տեղեկացնեմ շատ մտահոգիչ փաստի մասին: Միջազգային վերլուծաբանները հրապարակել են մի […]

̰
Պարո՛ն Փաշինյան, Դուք իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի հրապարակում. Արմենուհի Կյուրեղյան

18:53 12.09.2018

Այսօր Ազգային ժողովի և կառավարության հարցուպատասխանի ընթացքում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մեջբերեց օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ Արցախի խնդրի լուծողը ժողովուրդն է և թող որևէ մեկը չմտածի, թե Նիկոլ Փաշինյանը ժողովրդից թաքուն որևէ թուղթ կստորագրի և եթե տեսնի խնդրի լուծման տարբերակ, ապա կգա և կկանգնի ժողովրդի առջև և միասին կորոշեն այդ տարբերակին գնո՞ւմ […]

̰
Խորհրդարանում քննարկվել է Երևանի աղբահանության հարցը

18:34 12.09.2018

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բարձրացրեց Երևանի աղբահանության հարցը և նշեց, որ աղբահանությանը զուգահեռ քաղաքը փոշու մեջ է անհասկանալի շինաշխատանքների պատճառով: «Լավ, ասենք հիմա քաղաքապետ չունենք, բայց կառավարության սիրելի՛ գործընկերներ, եկեք մի բան մտածենք, մի միջոց ձեռնարկենք: Մինչև քաղաքապետի ընտրվելը այդ ամենում որևէ մի պատասխանատու չկա՞ կամ վարչություն չկա՞: Էս […]

̰
Գյումրիի մուտքն ու ելքն ուժեղացված հսկողության տակ է

18:21 12.09.2018

Այսօր ոստիկանական ուժերը մոտ կես ժամ շրջափակված են պահել «Յունիբանկի» Գյումրիի մասնաճյուղը: Ոստիկանները տարածք են ժամանել բանկի անվտանգության համակարգի ազդանշանը ստանալով: Բանկի ներսում ուսումնասիրությունները երկար չեն տևել, պարզվել է՝ ազդանշանի ահազանգը կեղծ է եղել, իսկ ազդանշանային համակարգի միանալու պատճառը եղել են փողոցաշինական աշխատանքները, որի ընթացքում շինարարները վնասել են էլեկտրամալուխները, ինչի հետևանքով երեկվանից բանկում ու մոտակա […]

̰
Հանրությունը կորոշի, թե որ քաղաքական ուժը ինչ կերպ է ներկայացված լինելու քաղաքական կյանքում. Սուրեն Պապիկյան

18:02 12.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը դատավորին ասել է, որ ուզի-չուզի, պետք է կալանավորի, Պապիկյանը նշել է՝ այդ հարցը հնարավորություն կար ուղղելու հենց ԱԱԾ պետին: «Այո՛, դատավորներին ցուցմունք տալ չի կարելի և չի էլ տրվում»,- ասել է Սուրեն Պապիկյանը: […]

̰
Հենց պետք է ժողովրդին մոլորեցնեն, խոսում են կոռուպցիայի մասին. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել

17:48 12.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել YerevanToday կայքին: Քոչարյանն անդրադարձել է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսազրույցին: Հարցին նա մոտեցել է 2 տեսանկյունից՝ նախ, թե ինչպես է ձայնագրությունը հայտնվել համացանցում, հետո էլ, թե ինչ բովանդակություն ուներ այն: – Հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների միջև, դրան հաջորդեց իշխանության կոշտ արձագանքը, վարչապետի ուղիղ եթերում […]

̰
Քանի դեռ չի մոտեցել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավվման անհրաժեշտությունը, նշանակում է՝ ընդհանրապես չենք մոտեցել հարցի կարգավորմանը. Նիկոլ Փաշինյան

17:37 12.09.2018

ԱԺ-ում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Հարցերի համար գրանցվել է 16 պատգամավոր: Առաջին հարցը ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Արցախի շուրջ բանակցությունները խոչընդոտելու պատասխանատվությունը ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, որը շարունակում է պնդել, որ Արցախը պետք է ներգրավվի որպես բանակցային կողմ: «Ես […]

̰
ԱԺ-ն վաղը կընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի

17:35 12.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենային Վճռաբեկ դատարանի նախագահի, նաև քաղաքացիական և վարչական պալատի դատավորի ընտրությունները: Խորհրդարանում քննարկվել է նաև գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «Ծառուկյան» խմբակցությունն առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: Իսկ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր […]

̰
Ոստիկանները քիչ առաջ զինաթափել և բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին

17:28 12.09.2018

Քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում: Armtimes.com-ի տեղեկություններով՝ ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի: Լրատվամիջոցի հետ զրույցում ոստիկանությունից տեղեկությունը չեն հերքել, խոստացել են մանրամասներ հայտնել ավելի ուշ: «Մեր հարցին, թե նրանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, ոստիկանությունից ասացին, որ […]

̰
4-րդ զորամիավորումում սկսվել են ենթակա զորամասերի ինժեներական ծառայության պետերի հետ հրամանատարական հավաքներ

16:56 12.09.2018

Ինժեներական ծառայության պետերի մասնագիտական հմտություններն ու կարողությունները ամրապնդելու և կատա­րելագործելու նպատակով սեպտեմբերի 11-15-ը 4-րդ զորամիավորումում սկսվել են ենթակա զորամասերի ինժեներական ծառայության պետերի հետ հրամանատարական հավաքներ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

16:55 12.09.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12 -ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, այս մասին տեղեկացնում են ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունից: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է հայ-ֆրանսիական […]

̰
BACK_TO_TOP