11:08 12.09.2018
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում արտահերթ կքննարկվի Հայաստանի հարցը: «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին […]
11:00 12.09.2018
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում նոր մարդ չէ, հնարավորություն է ունեցել հանդիպել և խոսել բոլոր խմբակցությունների հետ և ներկայացրել իր աշխատանքային ծրագրերը: Իր ծրագրային ելույթում հանձնաժողովի նախագահի թեկնածու […]
10:48 12.09.2018
Պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է «Լուսանշան» ՊՈԱԿ-ում իրականացված 2014-2018 թթ. աշխատանքների ուսումնասիրության արդյունքները: Տվյալները ներկայացվել են ծառայության ֆեյսբուքյան էջում: «ՊՈԱԿ-ն իր կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով (ճանապարհային գծանշումների իրականացում, ճանապարհային նշանների և լուսացույցերի պատրաստում, տեղադրում և սպասարկում) պետությունից ստացել է տարեկան մոտ 750 մլն դրամ դրամաշնորհ: • Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են աշխատանքների իրականացման մի շարք բացթողումներ, […]
09:51 12.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-13։00 Նորք-Մարաշ համայնքի՝ Նորքի 7 և 9 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Գայի պող. 27, 31, 52 շենքերը, Մոլդովական փ. 60 շենքը, թիվ 250 մանկապարտեզը, «Անելիքբանկ» […]
09:42 12.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով իրավապահները հիմնականում մեկ վարկածի շուրջ են քննություն տանում՝ ինչ կապ կարող է ունենալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»: Բանն այն է, որ Մկրտումյանի տան վրա հարձակված անձանցից մեկն էլ Կարապետյանի նախկին թիկնապահ 49-ամյա Գագիկ […]
08:51 12.09.2018
Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը և նրա որդին՝ 14-ամյա Արմեն Թ.-ն, գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ էլեկտրալարը պոկվել և ընկել էր գետնին սեպտեմբերի 10-ին՝ գյուղում ուժեղ քամու և կարկուտի հետևանքով։ Արմեն Թ.ն փորձել է երթևեկելի […]
08:43 12.09.2018
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում 39-ամյա հայազգի Իլաբեկ Ավետյանը վրաերթի է ենթարկվել մոտոցիկլիստի կողմից՝ ստանալով լուրջ վնասվածքներ։ Դեմքի շրջանում ունի մի շարք լուրջ կոտրվածքներ, զրկվել է ձախ աչքից։ Դեպքը տեղի է ունեցել «Դարնդեյլ» այգում, 3 ամիս առաջ, սակայն այն օրերս է հանրային հնչեղություն ստացել։ Բանն այն է, որ այդքան ժամանակ է անցել, սակայն իռլանդական ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել։ […]
07:44 12.09.2018
Բարսելոնում հարյուր հազարավոր բնակիչներ Կատալոնիայի օրը նշել են զանգվածային հանրահավաքով՝ պահանջելով տարածաշրջանի անկախություն Իսպանիայից։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Միջոցառումն սկսվել է տեղի ժամանակով 17։14-ին՝ լռության րոպեով՝ ի հիշատակ 1714 թվականի սեպտեմբերի 11-ի։ Հենց այդ օրը Կատալոնիան կորցրել է իր անկախությունը։ Դրանից հետո հավաքվածները երթով անցել են քաղաքի փողոցներով՝ պահանջելով անկախություն և քաղբանտարկյալների […]
07:30 12.09.2018
«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության և ՀՀ կառավարության դեմ նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմի պարագլուխների կազմակերպած գործունեության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում է «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը։ «Նախկին ռեժիմը, որ ձևավորվել էր որպես հանցավոր համագործակցություն, բռնությամբ ու […]
07:23 12.09.2018
Շուրջ մեկ ամսից կգործարկվի ՀՀ սփյուռքի նախարարության նոր կայքէջը, որը կլինի նոր ոճով, առավել ներկայանալի և մատչելի օգտագործման համար: Այս մասին նախարար Մխիթար Հայրապետյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ շուրջ մեկ ամսից մենք կգործարկենք սփյուռքի նախարարության նոր կայքէջը (http://www.mindiaspora.am/): Այն կլինի նոր ոճով, առավել ներկայանալի և մատչելի օգտագործման […]
07:11 12.09.2018
Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք: Այս մասին ասված է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում: «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել […]
23:59 11.09.2018
Գյումրիի ավագանին վերադարձել է երկամսյա արձակուրդից և այսօր անցկացրել է աշնանային նստաշրջանի առաջին նիստը: Օրակարգում եղել է 30 հարց, որոնց մեծ մասը վերաբերել է նվիրատվություններին ու ֆինանսական հատկացումներին: Կարևոր հարցերից մեկն էլ առնչվել է «Գյումրու օր» տոնական միջոցառումների անցկացման ֆինանսավորմանն ու կազմակերպմանը: Տեղական բյուջեից կհատկացվի այնքան գումար, որքան նախորդ տարի ՝ 8 միլիոն դրամ,որից միայն […]
23:24 11.09.2018
Հայաստանը զինծառայողներ չի ուղարկելու Սիրիա։ Այնտեղ մեկնող մասնագետները լինելու են ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման մասնագետներ ու բժիշկներ, որոնք օգնելու են Հալեպի հայկական բնակչությանը։ Այս մասին այսօր պարզաբանեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «Զորքի մասին խոսք չկա»,– ամփոփեց Բալայանը։
23:10 11.09.2018
Գյումրիի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելու օրակարգային առաջարկները, որոնց համաձայն` «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչումներ ստացան գիտնական Սերգեյ Նազարեթյանը, օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը և բարերար Լեոնարդո Գմյուրը։ Վերջինիս կոչումը շնորհվել է հետմահու։ Նորընծա պատվավոր քաղաքացիների կոչումների հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա սեպտեմբերի 30-ին անցկացվելիք «Գյումրիի օր» տոնակատարությունների ժամանակ:
22:40 11.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Կալիֆոռնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարչապետը ողջունել է ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի քաղաքական […]
22:27 11.09.2018
Այսօր տեղացած հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները հեղեղվել են։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրիի մեր գործընկերներից։ Տեսանյութն առանց մեկնաբանության.
22:13 11.09.2018
Ավագանու անդամները նիստի մեկնարկից ամիջապես հետո սկսեցին քննարկել ու միաձայն կողմ քվեարկել այն հարցերին, որոնք առնչվում էին նվիրատվություններին ու ֆինանսական աջակցություններին: Իսկ երբ հերթը հասավ Գյումրիում եղած պետական հինգ կառույցների վերանորոգման պետական ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի համար տեղական բյուջեից պահանջվող ֆինանսական հատկացումներին, քննարկումն ակտիվացավ , ոչ միայն այն պատճառով, որ ոմանց սրտով չէր, այլև նախագծին […]
21:59 11.09.2018
Հայաստանում սիրո և համերաշխության մթնոլորտը շարունակվում է: Այս մասին սեպտեմբերի 11-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, թե առավելագույնը 500 հոգի է, որ այդ մթնոլորտից դուրս է: «Հայաստանի Հանրապետությունում «սպիտակները» հաղթել են, և «սևերի» պարտությունն անշրջելի է: Հայաստանի Հանրապետությունում «սևերը» ջախջախված են և այլևս ոտքի չեն կանգնելու»,- ասաց նա: Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի […]
21:29 11.09.2018
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետև լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները: Նիկոլ […]
21:16 11.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում հրավիրված հանրահավաքի ժամանակ անդրադարձավ հայտարարություններին, թե լծակներ է կիրառել դատարանների նկատմամբ: Նա ընդգծեց` ժողովուրդը հակառակն է ասում, դժգոհում է, որ ինքը չի միջամտում: Նա խոսեց անցումային արդարադատության մասին։ « «Անցումային արդարադատություն» բառից շատերը վախեցել են, նեղվել են, բայց դրանք քաղաքակիրթ ինստիտուտներ են, որ գործում են սահմանադրությամբ և օրենքով»,- […]
21:00 11.09.2018
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու գործընթացը։ Ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ զենք-զինամթերքն ինքնակամ հանձնելն ազատում է այն ապօրինի պահելու համար նախատեսված քրեական պատժից։ Քաղաքացիների շրջանում այս ուղղությամբ տարվող բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 10-ին մի քաղաքացի ոստիկանության Մուշի բաժին է ներկայացրել առանց գործարանային համարի ինքնաձիգ, փամփշտատուփ և 5,45 մմ տրամաչափի 23 փամփուշտ։ Քաղաքացին հայտնել […]
20:45 11.09.2018
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ: «Ինչպես հայտնի է, այսօր` սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1»-ի գործին վերաբերող հարցերի, մասնավորապես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ […]
20:17 11.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում կազմակերպված հանրահավաքի ժամանակ նշեց, որ խիտ աշխատանքային գրաֆիկ է ունեցել և տեղի ունեցած իրադարձությունների ոչ բոլոր մանրամասներին է տիրապետում, ուստի ելույթին նախապատրաստվելու հնարավորություն չի ունեցել: Նա խոսեց, իր գնահատմամբ, այսօրվա «թոփ» թեմայի մասին, այն է` գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը: «Ուզում եմ ասել միանշանակ և աներկբա, […]
19:16 11.09.2018
«Օրինաց երկիր» կուսակցությունը համացանցում այսօր հրապարակված հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ հայտարարություն է տարածել: «Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել գաղտնալսման հեղինակներին բացահայտելու առնչությամբ, որով փորձ է արվում հարված հասցնել երկրի ուժային կառույցների հեղինակությանը և ազդել երկրում սկիզբ առած կարևորագույն և աղմկահարույց բացահայտումների վրա: Միևնույն ժամանակ կուսակցությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնում կառավարությանը և իրավապահ մարմինների […]
18:50 11.09.2018
2019 թվականից դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական համակարգի։ Կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգի անցումը ի՞նչ լուրջ խնդիրների կհանգեցնի և որո՞նք են դրական կողմերը: Հարցերն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը քննարկել է մարզի այն դպրոցների տնօրենների հետ, ովքեր մի քանի տարի է՝ իրականացնում են ներառական ծրագիրը: Խնդրահարույց են դպրոցների շենքային պայմանները, որոնք հնարավորություն չեն […]
18:25 11.09.2018
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի այսօրվա ասուլիսին, որտեղ նրանք պարզաբանել են համացանցում հրապարակված սկանդալային ձայնագրությանը: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այն ինչ կատարվել է այսօր, իհարկե, կդառնա (ավելի ճիշտ արդեն դարձել է) լայն հասարակության քննարկման առարկա: Կարծում եմ, որ գործը բացահայտելու մեջ ամենաշատը պետք է շահագրգռված լինի ԱԱԾ-ն: Համաշխարհային […]
18:13 11.09.2018
Այս պահին Մարտի 1-ի քրեական գործն ամբողջ ծավալով նորից քննվում է: Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Մենք հիմք չենք ընդունում նախորդ գործի որևէ տվյալ: Գործը զրոյից քննվում է, և բացահայտումները այդ քննության արդյունքն են: Անուն առ անուն ունենք բոլոր զինծառայողների տվյալները` ստորագրություններով, որ փող են ստացել, կպարզենք նաև […]
18:11 11.09.2018
Նախօրեին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագո մեգապոլիսում բացվել է Երևանյան պուրակ։ Նախաձեռնությունը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությանը և «Բիզնես Արմենիա» հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաև տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանությունները։ Chicago-Yerevan անգլերեն նշագրումով Հայաստանում պատրաստված վեց նստարաններ են տեղադրվել պուրակում։ Բացմանը ելույթով հանդես են եկել ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, ԱՄՆ Արևելյան […]
18:03 11.09.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և […]