16:05 10.09.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հետ: Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասներ է ներկայացրել այդ հանդիպումից: «2018թ. սեպտեմբերի 10-ին աշխատանքային հանդիպում ունեցա Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Կիրակոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցինք ԵԱՀԿ քարտուղարության կողմից ՀՀ […]
15:52 10.09.2018
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրեական նոր տարվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հրեական համայնքին: «Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։ Թող գալիք տարին նշանավորվի՝ որպես երջանկության, խաղաղության և արգասաբեր աշխատանքի տարի: Ամեն ազգ ունի իր բնութագիրն ու մշակութային ինքնատիպությունը: Պատմականորեն ձևավորվող ազգային արժեքների […]
15:03 10.09.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 10-11-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան […]
14:45 10.09.2018
Հագուստեղենի, կոշկեղենի ներկրման 1 կիլոգրամի մաքսավճարը 3․25 ԱՄՆ դոլարից 3․75 է դարձել, իսկ մնացած ապրանքները մաքսազերծվում են՝ ըստ տեսականու, – պարզաբանել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ շատ դեպքերում ապրանքերի՝ ըստ տեսականու մաքսազերծումը նախկինում գործող սակագներից ավելի ցածր է կազմում: «Հիմա կարող ենք համադրել, եթե իրենց բեռը 3․25 էր, հիմա դարձել է 3․75 ԱՄՆ դոլար, […]
14:44 10.09.2018
«Ժառանգություն» կուսակցությունը քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տվեց Շառլ Ազնավուրի հրապարակից։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին՝ մի քանի լեզվով «Բարի գալուստ» ասելով, ապա ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը։ 1. Երևանը բարձր տեխնոլոգիական, խելացի, համաշխարհային քաղաք, 2. Երևանը համայն հայության քաղաքակրթական կենտրոն, 3. Երևանը կանաչ քաղաք՝ քարակերտ անապատի փոխարեն, 4. Երևանը Արևելքի […]
14:33 10.09.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը սեպտեմբերի 10-14-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հաղորդվում է, որ սեպտեմբերի 11-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Գլխավոր քարտուղարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի […]
14:18 10.09.2018
ԱԺ նիստում այսօր ներկայացվել է պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում: Զեկուցողը նշել է, որ իրենք վերցրել են ՌԴ և Հունաստանի փորձը: Ըստ պատգամավորի՝ հատկապես վարորդների նկատմամբ կիրառվող տուգանքները վճարելու համար պետք է ստեղծվեն խթանող միջոցներ, որպեսզի վարչական տուգանքի ենթարկված մարդիկ վճարեն դրանք: Միհրան […]
14:16 10.09.2018
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձավ իր պաշտոնավարման և դրանից առաջ իրականացված հարկերի հավաքագրմանը: Նա նշեց, որ մայիս-օգոստոս ամիսներին հարկերի հավաքագրման աճի տեմպն ավելի բարձր է եղել: Եթե ապրիլի ցուցանիշը եղել է մոտ 14%, ապա հաջորդող ամիսներին՝ 15․3% է եղել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՊԵԿ-ը հունվար-օգոստոս ամիսներին ավելի քան 880 մլրդ […]
14:14 10.09.2018
Ինչպես հայտնի է, այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի վարչապետն արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քիչ առաջ ավարտվել է նեղ կազմով հանդիպումը: Առանձնազրույցը բավականին երկար է տևել` խախտելով նախապես սահմանված ժամանակահատվածը: Երկու երկրների պատվիրակությունները դեռ հանդիպելու են ընդլայնված կազմերով, ապա Մամուկա Բախտաձեն և Նիկոլ Փաշինյանը հայտարարություն կանեն ԶԼՄ […]
14:08 10.09.2018
ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ում անցկացրած ուսումնասիրություններից: Դրա վերաբերյալ ՊՎԾ-ն լուսանկար է հրապարակել, որտեղ նշված են կատարված բացահայտումները: Լուսանկարը ներկայացնում ենք ստորև.
13:58 10.09.2018
Երևանի ավագանու ընտրությունները կարող են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դասավորումների, վերադասավորումների կանխորոշիչ հնարավորություն ստեղծել: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նա խուսափեց կանխագուշակել` հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն: «Հնարավորություն կա, որ հետագայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը, մասնավորապես` «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», որոնք բնական դաշնակիցներ են և գաղափարական […]
13:46 10.09.2018
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ այսօր Հայաստանում իսկապես այն վիճակն է, որ պետք է խոսել քաղաքացիական պատերազմի մասին: «Չկա այդպիսի վիճակ, հուսով եմ` երբեք էլ չի լինի, և կոնֆլիկտային այն հարցերը, որ առաջանում են քաղաքական առումով, իրենց լուծման քաղաքակիրթ ճանապարհը կունենան, ու մենք երբեք դուրս չենք գա մեկս մյուսիս դեմ»,- լրագրողների […]
13:40 10.09.2018
Անձնագրային և վիզաների վարչությունն իր ֆեյսբուքյան էջում իրազեկել է, որ ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար դիմելու վերջնաժամկետը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 13-ն է (ներառյալ)։ «Հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում (այդ թվում նաև […]
13:35 10.09.2018
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 583 դեպք, որից 400-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 318 հրդեհ, 64 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3, տուժել 74 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է […]
13:34 10.09.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը սեպտեմբերի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հորդորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործարարների հետ հանդիպմանը շատ խստապահանջությամբ չվերաբերվել: Մասնավորապես, անդրադառնալով Ռուբեն Վարդանյան-Նիկոլ Փաշինյան բանավեճին, Հարությունյանը նշեց՝ Ռուբեն Վարդանյանը հայտնի գործարար է, նա պարզ բան է ասում, այն է` բիզնեսն իր լեզուն ունի, և ասել` եկեք, լավ կլինի, բավարար չէ, բիզնեսը […]
13:33 10.09.2018
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր է ներկայացրել: Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել է, որ սխալմամբ վերցրել է իր ընկերոջ անձնագիրը, որի […]
13:19 10.09.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաք: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորման մեջ ներառված ստորաբաժանումների հետ անցկացվող հատուկ տակտիկական զորավարժության […]
13:19 10.09.2018
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 10-ին հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցով որոշումը: Դատարանը որոշում է կայացրել 50 միլիոն դրամի գրավի դիմաց նրան ազատ արձակել։ Հայկ Սարգսյանը դատական նիստին ներկա չէր։ Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) […]
13:12 10.09.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու Յոհանեսբուրգում սեպտեմբերի 9-ից-13-ին կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 23-րդ ամենամյա կոնֆերանսին և համաժողովին: Համաժողովը հրավիրվել է «Դատախազական անկախությունը. հասարակության մեջ արդարադատության անկյունաքար» խորագրի ներքո և այս տարի նվիրված է դատախազական համակարգի անկախության` աշխարհում կիրառվող կառուցակարգերի արդյունավետությանը, դատախազական ծառայության ղեկավարման և հաշվետվողականության, դատախազի անձի […]
13:01 10.09.2018
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի): «Samara» մակնիշի […]
12:23 10.09.2018
Սեպտեմբերի 9-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք՝ աջից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորն […]
12:13 10.09.2018
ԱԺ-ում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջադրվել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով թեկնածուին, հայտարարեց, որ Կարեն Կարապետյանն ունակ է իրականացնելու իր վրա դրված պարտականությունները: Իր ելույթում Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ վերջին 5 տարում աշխատանքային թռիչքներ չի ունեցել, սակայն […]
12:12 10.09.2018
Հայկական պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում կայացած հանդիպմանը կոնյակ է տարել: Այս մասին պատմել է ռուս լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը: «Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, պատվիրակության անդամներից մեկը դուրս եկավ և կես րոպեից վերադարձավ` ձեռքերը մեջքի հետևում պահած: Նրա ձեռքում դեղին տուփ էր` բավական ճմրթված: Տուփի վրա ռուսերեն և, ըստ […]
12:06 10.09.2018
Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարկերից խուսափելու խնդրին: «Մենք չենք ձևավորել այն, որ պետությունից չգողանալը, պետությանը հարկեր վճարելն ազգային անվտանգության տեսանկյունից հայրենասիրության առումով շատ կարևոր եզրույթներ են: Մենք ունենք ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու մշակույթ է ձևավորվել»,- ասել է ՊԵԿ […]
12:05 10.09.2018
Օպերային հայտնի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի` Փարիզում կատարած գնումների մասին հաշվետվությանը: «Հարգելի տիկ. Աննա Հակոբյան, ինձ մեծ տխրություն պատճառեց Ձեր հրապարակած լուսանկարը և «հաշվետվությունը»` Փարիզում կատարած գնումների մասին: Ուզում եմ ասել, որ ցանկացած կին, անկախ իր կարգավիճակից, ով ունի Փարիզում հայտնվելու երջանիկ առիթ, […]
11:59 10.09.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր նիստի ժամանակ հայտարարեց, որ այս շաբաթ խորհրդարանն ունի տարբեր պետական մարմինների 6 պաշտոնների ընտրություն, որոնց համար պետք է քվեարկել: Արա Բաբլոյանի առաջարկով՝ ԱԺ-ն սկսեց քննարկել ԿԲ խորհրդի անդամ առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը: ԱԺ ֆինանսավարկային և վարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով թեկնածուին, հայտարարեց, որ Մարտին Գալստյանը բավական լուրջ աշխատանքային […]
11:54 10.09.2018
Այսօր մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Հիշեցնենք՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն: Սեպտեմբերի 3-ին ԿԸՀ նիստում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հատկացվեցին հերթական համարներ, այդ ուժերն իրավունք ունեն այսուհետ քարոզչական նյութերի վրա օգտագործել նաև այդ համարը՝ որպես քարոզչական բաղադրիչ: Քաղաքական ուժերի հերթականությունը որոշվել է այբբենական կարգով՝ ըստ գրանցված ուժերի անվանումների: Երևանի […]
11:46 10.09.2018
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 49-ամյա Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի և շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ` 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և խորը վերքեր: Միացված է արհեստական շնչառության սարք: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Ճառագայթային […]
11:30 10.09.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում իրեն մտահոգող որոշ հանգամանքների: «Հայաստան-Ռուսաստան միջպետական և Փաշինյան – Պուտին միջանձնային հարաբերությունների մասին արտահայտվել եմ դեռևս մայիսի 14-ին՝ Փաշինյանի Սոչի այցելության օրը։ Հիմնական ասելիքս կենտրոնացած էր մեկ հանգամանքի շուրջ. անհապաղ դադարեցնել Ռուսաստանի առջև արդարանալու անիմաստ փորձերը և հնարավորինս արագ դուրս գալ Ռուսաստանին […]
11:28 10.09.2018
ՊԵԿ-ը հունվար-օգոստոս ամիսներին ավելի քան 880 մլրդ դրամ հարկ է հավաքագրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ նրա՝ հավաքագրված գումարից 670 մլրդ դրամը հավաքագրել են հարկային մարմինները, իսկ 209.4 մլրդ դրամը՝ մաքսային մարմինները: ՊԵԿ նախագահի փոխանցմամբ՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 15,9%-ով աճել են պետական եկամուտները: