TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանցիների 3.5 տոկոսը կարծում է, որ ՀՀԿ-ն ևս մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին

13:36 11.09.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն, հարցում անցկացնելով 810 երևանցիների շրջանում, խնդրել է նշել այն կուսակցությունների անվանումները, որոնք մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին: «Հարկ եմ համարում նշել, որ մեր հարցազրուցավարները որևէ հուշում չեն իրականացրել և հարցվողներն իրենք են նշել այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են ընտրություններին: ԲՀԿ-ն նշվել է հարցվողների 54.6 տոկոսի […]

̰
Գիտե՞ն արդյոք երևանցիները, թե ովքեր են քաղաքապետի թեկնածուները

13:09 11.09.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն, հարցում անցկացնելով 810 երևանցիների շրջանում, հետաքրքրվել է, թե արդյոք գիտե՞ն հարցվողները՝ ովքեր են քաղաքապետի թեկնածուները: «ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանի անունը հարցվողների միայն 11.9 տոկոսի կողմից է ճիշտ նշվել: Բարձր ցուցանիշ է արձանագրել Զարուհի Փոստանջյանը: Հարցվողների 83.6 տոկոսը ճիշտ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուի անունը: […]

̰
Եթե փաստեր չբերեն, դիմելու ենք պատկան մարմիններին. Իվետա Տոնոյանը` ընտրակաշառք բաժանելու մեղադրանքի մասին

13:00 11.09.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին: «Անդրադառնալով վերջին օրերին որոշ շրջանակների կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ լուրերին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանում՝ դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին: Եթե նման ստահոդ տեղեկություններ տարածող անձինք անհապաղ […]

̰
Երևանցիների 67.3 տոկոսը մասնակցելու է ընտրություններին. հարցում

12:52 11.09.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն սեպտեմբերի 3-9-ը կատարած հարցման ժամանակ փորձել է նաև պարզել, թե հարցմանը մասնակցած երևանցիների քանի տոկոսն է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: «Հարցվողների 67.3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 11.5 տոկոսը նշել է, որ, ավելի շուտ մասնակցելու է ընտրություններին, 4.9 տոկոսը՝ ավելի շուտ չի […]

̰
Հարցվածների 13.3 տոկոսը տեղյակ չէ՝ երբ է Երևանի քաղաքապետի ընտրությունը

12:44 11.09.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հերթական հարցումն է անցկացրել: Հարցին՝  տեղյա՞կ եք արդյոք, որ նախատեսվում են Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ, հարցվածներն այսպիսի պատասխան են տվել. «Հարցվողների 34.3 տոկոսը նշել է, որ տեղյակ է և ճիշտ է նշել ամսաթիվը՝ սեպտեմբերի 23-ին, 52.3 տոկոսը նշել է, որ տեղյակ է, որ սեպտեմբերին […]

̰
Լենա Նազարյանը կդառնա՞ «Ելք» խմբակցության ղեկավար

12:36 11.09.2018

Մամուլում եղած հրապարակումների համաձայն՝ «Ելք» խմբակցությունն այսօր նիստ կգումարի նոր ղեկավարի ընտրության հարցով, և ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնը կստանձնի ՔՊ անդամ Լենա Նազարյանը: SHANTNEWS.am-ը փորձեց ճշտել`որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ իրենք դեռ քննարկման փուլում են, խոստացավ` երբ նորություն լինի, կհայտարարեն այդ մասին: Հիշեցնենք, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը վարչապետ […]

̰
Հայաստանը կրթական համաձայնագիր կկնքի Տաջիկստանի հետ, իսկ Իրանին չի բավարարում հայկական բարձրագույն կրթությունը

12:28 11.09.2018

ԱԺ նիստում այսօր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի և Տաջիկստանի միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և կոչումների փոխճանաչման համաձայնագիրը: Նախարարի խոսքով՝ համաձայնագրով ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների դիպլոմները և վկայագրերը: Դա կարևոր է մեզ համար, որպեսզի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ կրթական ոլորտի համագործակցությունը խորանա և բարձրագույն կրթությունը միջազգայնացվի: Արայիկ Հարությունյանի ելույթի […]

̰
Հոռոմի եկեղեցին վերակառուցվում է

12:05 11.09.2018

Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի եկեղեցին վերակառուցվում է: Սուրբ Հռիփսիմեն Հայաստանում ամենամեծ բազիլիկ եկեղեցիներից մեկն է ու առանձնանում է իր ճարտարապետությամբ: Ըստ այդմ էլ որոշվել է գյուղի համար ոչ թե նոր եկեղեցի կառուցել, ինչն ավելի արագ ու էժան կլիներ, այլ հինը վերականգնել նախկին տեսքով: Վերականգնումը փուլային է լինելու: Առաջին փուլի համար հատկացված ֆինանսավորմամբ վերականգնման նախագիծ է […]

̰
Էդմոն Մարուքյանը ներկայացրել է «Կալանքի մեկ օրվա հաշվարկի» նախագծի առավելությունները

11:58 11.09.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է իր ներկայացրած «Կալանքի մեկ օրվա հաշվարկի նախագծի» վերաբերյալ։ Մարուքյանը նշել է, որ քանի դեռ համաներման մասին որևէ խոսք չկա, և իրենք շարունակում են համաներում պահանջել, ապա սա մի մարդասիրական դրսևորում է: Խմբակցության անդամը հայտնել է, որ ՀՀ-ում դեռ 2003 թ. ընդունված քրեական օրենսգրքով եղել […]

̰
Հարցվողների 39.9 տոկոսը քվեարկելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին. հարցում

11:50 11.09.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն այսօր ներկայացրել է «Քաղաքապետի 12 երանգները» խորագրով հետազոտության արդյունքները: Ուսումնասիրությունները կատարվել են մինչև քարոզարշավի մեկնարկը: «Հարցվողների 63.3 տոկոսն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին»,- ասել է Գայանե Դաջունցը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որքանով են քաղաքացիները տեղյակ՝ որ քաղաքական ուժերն […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի դեպքի առթիվ

11:39 11.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի դեպքի առթիվ: 2018թ. սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչը, դիմակավորված, նույն գյուղի բնակչուհու նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս պատկանող բնակարան, որտեղ իր մոտ եղած […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկել են սփյուռքին վերաբերող հարցեր

11:38 11.09.2018

Սեպտեմբերի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն Էջմիածնում ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի: Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձել է ՀԲԸՄ բազմաբնույթ ծրագրերին Հայաստանում և սփյուռքի համայնքներում, ինչպես նաև Մայր Աթոռի հետ արդյունաշատ գործակցությանը: ՀԲԸՄ նախագահը […]

̰
Դատարան են ուղարկվել սերմացու ցորենի բաշխման գործընթացում պաշտոնեական կեղծիք կատարելու քրգործերը

11:20 11.09.2018

Ավարտվել է Շիրակի մարզի Մեղրաշատ և Իսահակյան գյուղերի բնակիչներին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում համայնքապետարանների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազությունից: Ինչպես նշվել է ավելի վաղ, Շիրակի մարզի դատախազությունում կատարված՝ տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման […]

̰
ՄԻՊ աշխատակազմի և ԱԱԾ սահմանապահ զորքերի միջև գործում է տեղեկությունների արագ փոխանակման համակարգ

11:11 11.09.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պաշտպանի աշխատակազմի և Սահմանապահ զորքերի միջև համագործակցության անհրաժեշտությունը: Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքներին առնչվող հարցերում սերտ համագործակցելու՝  Սահմանապահ զորքերի ղեկավարության հանձնառությունը: Քննարկվել են նաև ՀՀ պետական սահմանը հատող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, այդ թվում՝ կապված ապաստան […]

̰
Սահմանապահները «Կարճևան» հսկիչ անցակետում Իրանից եկած ավտոմեքենայի մեջ ափիոնիդ են հայտնաբերել

11:09 11.09.2018

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ) Իրանից ժամանած մարդատար ավտոմեքենայի ստուգում անցկացնելիս հայտնաբերել են ներմուծման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր: Այս մասին հայտնում են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին: Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ` իրավախախտման […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:30 11.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Նորք-Մարաշ համայնքի՝ Նորքի Այգիներ թաղ. 250, 269 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորքի 7-րդ և 9-րդ փողոցների սեփական տները, Նորքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ […]

̰
Ավստրալիայում հայուհին ապշեցրել է հանդիսատեսին՝ քանոնով նվագելով Despacito-ն

08:25 11.09.2018

Ավստրալական Network 7-ով հեռարձակվող Little Big Shots ծրագրին մասնակցած հայուհին ցնցել է ժյուրիին, հաղորդավարին, դահլիճում գտնվողներին և հեռուստադիտողներին։ Քրիստինան հանդես է եկել երաժշտական անզուգական կատարմամբ՝ հիթային Despacito-ն վերարտադրելով հայկական ավանդական քանոնի օգնությամբ։Այս մասին հայտնում է Armenia Media-ն ֆեյսբուքյան էջում։

̰
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում առաջին անգամ կիրակնօրյա պատարագ է մատուցվել երգեհոնային կենդանի երաժշտության հնչյունների ներքո

22:51 10.09.2018

Գյումրիի Սուրբ նշան եկեղեցում առաջին անգամ կիրակնօրյա պատարագ է մատուցվել երգեհոնային երաժշտության հնչյունների ներքո։Երաժշտական գործիքը ֆրանսաբնակ ճանաչված երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի նվերն է իր քաղաքին: Եվ իր ցանկությամբ առաջին անգամ նոր երգեհոնը փորձարկել է հենց ինքը ։ Աշխարհահռչակ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի երազանքը վերջապես իրականություն է դարձել։ Գյումրեցի արվեստագետի ցանկությունն է եղել հենց այս եկեղեցում ունենալ երգեհոն , […]

̰
Գլենդելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գյումրի

22:13 10.09.2018

Այսօր Գյումրի է այցելել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետարանում և Գյումրիի քաղաքապետարանում։ Կալիֆոռնիայի ամենահայաշատ քաղաքի քաղաքապետը Շիրակի մարզպետարանում  ներկայացրել է  տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք հետաքրքրված են այս ոլորտներում հետագա համագործակցությամբ : Գլենդելի ու Կալիֆոռնիայի սենատորները Գյումրիում զբոսաշրջության հեռանկարները տեսնում են քաղաքի պատմական միջուկի […]

̰
Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները

21:54 10.09.2018

Սեպտեմբերի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, ով Երևանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում: Ողջունելով իր վրաց գործընկերոջը՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման […]

̰
Հայ ոստիկանները Մոսկվայում հետախուզվողների են հայտնաբերել

21:47 10.09.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 6-ին ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էտապավորեցին ԱՄՆ քաղաքացի, 1959թ. ծնված Ստեփան Մարտիրոսյանին: Մարտիրոսյանը 2017թ.-ի հոկտեմբերի 6-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանքն է: Միաժամանակ ոստիկանության ՔՀԳՎ և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Մոսկվայում ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և նույն չվերթով […]

̰
Նախագահը ներկա է գտնվել Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը

21:20 10.09.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ներկա է գտնվել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման հանդիսավոր համերգին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դահլիճում ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:      

̰
ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ

21:08 10.09.2018

Սեպտեմբերի 10-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախատեսվող միջոցառումներին, օրակարգին և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ բարձր մակարդակով անցկացնելու այս կարևոր միջոցառումը: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում

21:00 10.09.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Դավիթ Անհաղթի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և […]

̰
Հանձնարարվել է բացառել Երևանում մարզային տրանսպորտի՝ վերջնականգառներից դուրս կայանման դեպքերը

20:45 10.09.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը մայրաքաղաքի սանիտարական մաքրման ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակում օգոստոս ամսին աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 12.967.739 դրամի չափով: Այս մասով ընկերությանը […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց

20:30 10.09.2018

Հանրապետությունում մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Սեպտեմբերի լույս 8-ի գիշերը, ոստիկանության Շենգավիթի և Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։ Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին […]

̰
Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը

20:12 10.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորությամբ, հաղորդում են ՀՀ վարչապետի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, որն ուղղվել էր 2017 թվականի հոկտեմբերին Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյակի տոնակատարությունների առիթով Կաթողիկոսի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում: Վարչապետը […]

̰
Լոռու մարզում ուժեղ կարկուտը վնասել է ցանքատարածություններ և պտղատու այգիներ

20:09 10.09.2018

Այսօր՝ ժամը 17։00-ի միջակայքում, ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Թումանյան, Քարինջ, Դսեղ բնակավայրերում: Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտից մեծապես տուժել են ցանքատարածություններն ու պտղատու այգիները:

̰
Արա Բաբլոյանը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը

20:05 10.09.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր […]

̰
Անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու համար. Դավիթ Տոնոյան

19:58 10.09.2018

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է եռօրյա գիտական կոնֆերանսը` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին: Կոնֆերանսին մասնակցում էին կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, երիտասարդ գիտնականներ […]

̰
BACK_TO_TOP