TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նազարբաևը Պուտինի հետ հանդիպմանն առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ թեման

22:32 12.08.2018

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցը, հայտնում է  ТАСС գործակալությունը։ Նազարբաևն ընդգծել է, որ քննարկման ենթակա բոլոր թեմաներից իրենց համար խնդիր է դարձել հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում մահվան վերջին 2 դեպքերի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում քննություն է նախաձեռնվել

22:15 12.08.2018

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո: Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, […]

̰
Կյանքը, կենցաղը, մրցավազքն առաջացրել են բծեր, վախենում եմ հիասթափեցնել․ Փաշինյանի նամակը «Արթիկ» ՔԿՀ-ից

22:07 12.08.2018

«Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք բազմազան են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչև ի սրտե դրական: Վախս, ահա, այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջև է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան […]

̰
Վերջին մեկ օրում ինքնասպանության երկրորդ դեպքն է գրանցվել «Արմավիր» ՔԿՀ-ում

20:38 12.08.2018

Aravot.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ի առավոտյան ինքնասպան է եղել «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը՝ Համլետ անունով։ Աղբյուրը հայտնում է, որ վերջինս խցում միայնակ չէր ապրում, ու երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից։ Մնալով խցում մենակ՝ Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից։ Նա դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման՝ անչափահասի հետ անառակաբարո […]

̰
Խաղաղօրհնեքը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

19:38 12.08.2018

Օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա կապակցությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին և Սուրբ Աստվածածնի կերպարին։ Արշակ Սրբազանն ընդգծեց, որ մենք հնազանդ ենք Աստծուն՝ իրականացնելու այն […]

̰
Երիտասարդները կարող են դառնալ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց որևէ մեկի թրի տակով անցնելու․ Մխիթար Հայրապետյան

18:39 12.08.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։ Ֆեյսբուքյան շնորհավորանքը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի´ երիտասարդներ, Այսօր ձեր օրն է՝ Երիտասարդության միջազգային օրը: Ամեն տարի օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է այս օրը՝ նպատակ ունենալով ընդգծել ձեր դերն աշխարհի զարգացման և կառուցման գործում, ինչպես նաև հանրայնացնել ձեր առջև կանգնած ամենօրյա խնդիրները: Հեծանիվ […]

̰
«Ծանոթության միասնական նախաճաշ»․ ԵՄ պատվիրակությունը միացել է Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներին

16:25 12.08.2018

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, միացել է Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներին «Ծանոթության միասնական նախաճաշով»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից։ Հանրապետության հրապարակում կայացած հանդիպմամբ մեկնարկեց օրվան նվիրված միջոցառումների շարքը, որոնք կշարունակվեն երիտասարդության մայրաքաղաք Իջևանում։ Հայաստանի տարբեր անկյուններից երիտասարդները կհանդիպեն Իջևանում՝ նշելու այս օրը, մասնակցելու տարբեր միջոցառումների, ինչպես նաև քննարկումների` երիտասարդական ապագա […]

̰
Լիբանանի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունն այցելել է Լիբանանում ԵՄ դեսպանատուն

14:54 12.08.2018

Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիբանանում Եվրոպական Միության դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական Թու Քրիսթոֆեր Ուեսթհոֆի հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Լիբանանի Հայ դատի հանձնախմբից: Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում են եղել Վահրամ Էմմիյանը, Սերուժ Աբիկյանը և Գրիգոր Հաշեոլյանը: Նրանք ԵՄ դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականին են ներկայացրել արցախա-ադրբեջանական շփման գծում […]

̰
Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա

14:15 12.08.2018

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

11:01 12.08.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր լուսավոր երազանքները, իսկ հավաքական առումով՝ ձեր սերնդի առաքելությունը: Այսօր Հայաստանն ընթանում է անկախության ամրապնդման ու աշխարհում ընթացող գործընթացներին ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու ճանապարհով: Ըստ այդմ, պիտի յուրացնեք մարդկային մտքի […]

̰
Այսօր Նիկոլ Փաշինյանի որդու «պրիսյագն է»

10:46 12.08.2018

Նոյեմբերյանի շրջանի համայնքային ղեկավարներից մեկը ողջունել է Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի բանակ զորակոչվելը և նշել, որ ծրագիր է ուզում ներկայացնել սահմանամերձ համայնքներից բանակ զորակոչվող երիտասարդների՝ ավելի մոտ զորամասերում ծառայելու մասին: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը որդու «պրիսյագն» է` երդման արարողությունը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, իր դիմումի համաձայն ծառայության է […]

̰
Այսօր Խաղողօրհնեքի՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է

09:46 12.08.2018

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղաղօրհնեքը նշում է օգոստոսի 12-ին։ Սա Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից չորրորդն է։ Ըստ ավանդույթի՝ մինչ տոնն արգելվում է խաղող ուտել, որը տոնակատարության գլխավոր խորհրդանիշն է։ Վերափոխման տոնին՝ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը […]

̰
Փրկարարները գտել են Ջուխտակ վանքի տարածքում մոլորված քաղաքացուն

09:22 12.08.2018

Օգոստոսի 11-ին՝ ժամը 20:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է մոլորվել է Տավուշի մարզի Ջուխտակ վանքի տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից: Ժամը 01:22-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: […]

̰
Փրկարարները կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

09:10 12.08.2018

Օգոստոսի 12-ին` ժամը 07:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան»-ի մոտակայքից։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները կանխել են Լ. Հ.-ի (1999թ.) ինքնասպանության փորձը: Դեպքի վայրում հոգեբանական աջակցության […]

̰
Ուրեկիում փրկարարները 9-ամյա հայ տղայի են փրկել

01:00 12.08.2018

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ՝ Ուրեկիում փրկարարները փրկել են 9-ամյա հայ տղայի կյանքը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ ՀՀ քաղաքացի, 9-ամյա Գևորգը ծովում 50 մ խորության վրա է եղել և չի կարողացել ափ վերադառնալ: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ևս մեկ անգամ զգուշացնում է ծովափում հանգստացողներին, որ Սև ծովում 4 բալանոց փոթորիկ է: Ալիքների բարձրությունը հասնում […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Միխայիլ Գալուստյանի հետ

23:29 11.08.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Մոսկվայում է: «Միջազգային բանակային խաղեր 2018» մրցախաղերի շրջանակում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՌԴ ԶՈԻ զինվորական և ռազմահայրենասիրական «Պատրիոտ» կենտրոն: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախարար Տոնոյանն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «Պատրիոտի» ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Ալեքսանդր Բոչանցևի և […]

̰
Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» ԲԿ

23:14 11.08.2018

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում […]

̰
ՄԻԵԴ-ի վճռով Բնապահպանության նախարարության նախկին աշխատակցին կվճարվի 3000 եվրո

22:47 11.08.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս հրապարակել է «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը։ Նշենք, որ ՄԻԵԴ 3-րդ հոդվածը սահմանում է խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում: 1958 թվականին ծնված, Երևանի բնակիչ Աիդա Հովհաննիսյանը պնդել է, որ իր վերադասներն […]

̰
Այս տարի առաջին անգամ Հայաստանում չի թույլատրվել կաթնասունների որսը

22:05 11.08.2018

Հիմք ընդունելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի 2018 թվականի հուլիսի 20-ի N2459-152 գրությամբ ներկայացված առաջարկությունները, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ստորագրել է որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրաման, հաղորդում է econews.am-ը: Հրամանում առաջին անգամ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս։ Բնապահպանության նախարարը նաև […]

̰
Հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի, հնարավոր է` ես գլխավորեմ. Արմեն Մարտիրոսյան

21:45 11.08.2018

«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, հաղորդում է armeniasputnik.am-ը: «Կուսակցության վարչության նիստում առայժմ բաց են մնացել հետևյալ հարցերը` ձևաչափը, առաջին համարը և ցուցակը։ Դրանք դեռ քննարկման փուլում են»,- ասել է Մարտիրոսյանը։ Ըստ կուսակցության վարչության նախագահի՝ հաջորդ շաբաթ կուսակցությունը կունենա նաև այդ հարցերի պատասխանները։ Ինչ վերաբերում է քաղաքապետի […]

̰
Երևանի քաղաքապետի ընտրություններին կմասնակցի նաև Ռեֆորմիստների կուսակցությունը

21:30 11.08.2018

Ռեֆորմիստների կուսակցությունը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Այդ մասին կուսակցությունը տեղեկացրել է տարածված հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի նիստում որոշում կայացվեց մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվեց «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր՝ Արտակ Ավետյանը, 2-րդ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր՝ Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է […]

̰
Երիտասարդների օրվա առթիվ ավտոարշավ կիրականացվի դեպի Շուռնուխ

21:00 11.08.2018

Ֆեյսբուքում հայտարարվում է վաղը կայանալիք ավտոարշավի մասին: «Երիտասարդների օրվա կապակցությամբ դեպի Շուռնուխ» ավտոարշավը կմեկնարկի Երևանից: Արշավի կազմակերպիչը Մենք Շուռնուխի հետ ենք ֆեյսբուքյան նախաձեռնությունն է: Ինչպես նշված է ավտոարշավի մասին ծանուցող էջում, միջոցառման կարգախոսն է. «Առողջ երիտասարդություն, Ավանդական ընտանիք, Առաջադեմ պետություն» Շուռնուխում տեղի կունենա խաղողօրհնեքի ծես, որին կհետևի մշակութային միջոցառում՝ նվիրված երիտասարդության միջազգային օրվան: Տեղում կազմակերպված […]

̰
Փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի և Նորայր Հակոբյանի արտոնագրերի գործողությունը կասեցվել է

20:05 11.08.2018

2018 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը քննարկել է հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և Մասիսի քաղաքապետի տեղակալ, փաստաբան Նորայր Հակոբյանի արտոնագրերի գործողությունը կասեցնելու հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատից: ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրել է, որ հանրային պաշտոններ զբաղեցնելն անհամատեղելի է համարվում փաստաբանական գործունեության հետ և […]

̰
ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի Գյումրիում գտնվող խճանկարները վտանգված են

19:45 11.08.2018

Հայաստանի ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանին։ 77-ամյա նկարչի ուշադրության կենտրոնում է Սևյանի պալատի հետագա ճակատագիրը, քանի որ այս կիսավեր ու առանց տանիքի մնացած շենքում է գտնվում նրա՝ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի որմնախճանկարը՝ «Սասունցիների պարը»: 30 տարիների անուշադրության հետևանքով այն հայտնվել է քայքայման եզրին է: Ֆերդինանտ Մանուկյանի այս մեկ գործը չէ, որ վտանգված է: Նախկին «Գյումրի» […]

̰
Պայքարելու եմ մինչև վերջ. Տիգրան Աթանեսյանը պատասխանել է Փաստաբանների պալատի որոշմանը

19:40 11.08.2018

2018 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, քննելով քաղաքացի Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա հարուցված թիվ ԿԳ-18107 կարգապահական գործը, որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատը: Տիգրան Աթանեսյանը մեղավոր է ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի […]

̰
Վարչապետի աշխատանքային այցի վերջին կանգառը՝ Դիլիջանի գինեդարան

19:18 11.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցն ավարտվեց: Այս մասին վարչապետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում: «Տավուշի մարզի այցը ամփոփում ենք Դիլիջանի «Քարահունջ» գինեդարանում»,- գրել է նա: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2125524027767981/

̰

19:15 11.08.2018

Գյումրիում արդեն չորրորդ անգամ նշում են երիտասարդների միջազգային օրը։ Այն երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը միտված միջազգային օրն է։ Միջոցառումների շարքը սկսվեց Գյումրիի Շառլ Անզնավուրի անվան հրապարակից՝ հեծանվաերթով՝ երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման և հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացման նպատակով։ Թատերական հրապարակում տեղադրված տեղեկատվական տաղավարում էլ Գյումրիում հյուրընկալված «Եվրոպական կամավորական ծառայություն» միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցները […]

̰
Այս փուլում ավելի շատ պատասխանում եմ լրագրողների հարցերին, քան քաղաքացիների, բայց դա երկար չի տևի. Նիկոլ Փաշինյան

18:05 11.08.2018

Դիլիջանում ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին մեկ ամսում ֆեյսբուքում ուղիղ եթեր չի մտնում, չի պատասխանում քաղաքացիների հարցերին, Փաշինյանն արձագանքեց. «Դա պայմանավորված է նրանով, որ լրագրողները շատ են բողոքում, որ ես ուղիղ եթեր եմ մտնում: Այս փուլում ավելի շատ պատասխանում […]

̰
Մետաղական բոլոր հանքերում լինելու են ստուգումներ. Նիկոլ Փաշինյան

17:45 11.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի  շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանում հանդիպումից հետո շփվել է լրագրողների հետ: «Բիզնեսը պետք է հարկային դաշտում աշխատի, բայց 2 օր առաջ ես Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարական եմ տվել միկրոբիզնեսի և արտադրական բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն չլինի, ես հույս ունեմ, որ այս հանձնարարականը ոչ ոք չի մեկնաբանի որպես օրինական դաշտից […]

̰
Հայաստանի Հանրապետությունը միշտ առաջնորդվելու է իր սեփական շահերով. ՀՀ Վարչապետ

17:31 11.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Դիլիջանում խոսել  է լրագրողների հետ: SHANTNEWS-ի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ առաջիկա այցի շրջանակներում ինչպե՞ս է պատրաստվում բալանսավորել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, նա ասել է, որ ամեն ինչ անելու է՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ առաջնորդվելու է իր սեփական շահերով»,- նշել է վարչապետը:  

̰
BACK_TO_TOP