11:40 11.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում համայնքների ղեկավարները մտահոգություն են հայտնել այն մասին, որ կենտրոնական ճանապարհները անմխիթար վիճակում են: Վարչապետը պատասխանել է, որ խմելու, ոռոգման ջրի և ճանապարհների վերանորոգման խնդիրը կառավարության առաջնահերթություններից է: «Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակում բոլոր միջոցները կգեներացնենք, կարծում եմ՝ առաջնահերթ պիտի սկսենք Իջևան- Նոյեմբերյան ճանապարհից: Մենք […]
11:36 11.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային աշխատանքային այցի շրջանակներում համայնքների ղեկավարներից մեկը մտահոգություն է հայտնել Աշտարակում ջրագծի կառուցման խնդրի շուրջ: Վարչապետը կոչ է արել համայնքի ղեկավարներին գտնել Ռուսաստանում, արտերկրում ապրող հաջողակ գործարարների, որոնք պատրաստակամ կլինեն ներդրումներ կատարել: «Ես ուզում եմ, որ մեր հաջորդ հանդիպմանը ես՝ որպես վարչապետ, ասեմ, թե ինչ եմ արել, իսկ դուք էլ՝ որպես […]
11:33 11.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Իջևանի մարզպետարան և հանդիպել է համայնքների ղեկավարների հետ: Համայնքի ղեկավարները առաջարկել են, որ 50 միլիոն դրամի շրջանակներում Իջևանի համայնքներից մեկում ջրամբար կառուցվի: «Եթե մասնագիտական եզրակացությունը ցույց տա, որ այդ նախագիծը իրագործելի է, ապա այդ հարցին շատ արագ լուծում կտրվի»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև […]
10:59 11.08.2018
ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալը, ՊՆ հրամանատարը, ինչպես նաև մեկ քաղաքացի մեղադրվում են խարդախության, կաշառք տալու փորձի և ապօրինի զենք- զինամթերք պահելու մեջ: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը: ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալ Հայկ Գագիկի Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պաշտոնատար անձ, […]
09:53 11.08.2018
Օգոստոսի 10-ին`ժամը 20:31-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը (70 քմ) քամուց պոկվել և ընկել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի […]
08:50 11.08.2018
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի փակուղու թիվ 8 շենքի 1-ին հարկում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
00:46 11.08.2018
Armlur-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալ է մահացել: Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացածն Արտաշես Հովհաննիսյանն է: Ըստ ՔԿՀ-ում տարածված տեղեկությունների՝ նա մահացել է սրտի կաթվածից: Դեռևս 2015 թվականին Արտաշես Հովհաննիսյանը «Դրո» ահաբեկչական խմբի գործով մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ միասին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակել իրեն:
00:17 11.08.2018
Օգոստոսի 10-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց Կենտրոնական ապարատի և տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմերի հետ: Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդրին և հիմնականում դրական գնահատելով օպերատիվ ծառայությունների կատարած աշխատանքը` հանձնարարեց անհետաձգելի միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված ծանր և առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Ոստիկանության պետն ընդգծեց ապօրինի […]
23:53 10.08.2018
Օգոստոսի 10-ին՝ ժամը 13:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Խանջյան փողոցում քաղաքացին ընկել է արտեզյան ջրի համար փորված փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել Ժ. Բ.-ին (ծնված 1947 թ.) փոսից (մոտ 20մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել […]
23:30 10.08.2018
Արմավիրի մարզում ավազակային հարձակման մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածների պահման վայրում 26-ամյա Հովհաննես Աֆրիկյանը պոկել է խցի ռադիոընդունիչի ալեհավաքը և դրանով կատարել ինքնավնասումներ, ապա՝ այրել ներքնակն ու սավանը: Ձերբակալվածն ստացել է աջ դաստակի շրջանի քերծվածքներ, աջ ուսային գոտու սալջարդ, կրծքավանդակի ձախ շրջանի քերծվածք և վերին աջ վերջույթի այրվածք: Փաստի […]
22:55 10.08.2018
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավի ձեռքբերման հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2017 թվականին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն՝ հիմնադրամի կողմից ՀՀ երրորդ նախագահին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավը նվիրելու […]
22:49 10.08.2018
Օգոստոսի 10-ին՝ կեսգիշերն անց, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստուգայց-շրջագայության ընթացքում նկատել են, որ Երևանյան խճուղու Իվանի խաչմերուկ կոչվող տարածքում հրավառություն է կատարվում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանները անհապաղ մեկնել են նշված տարածք և հայտնաբերել հրավառություն կատարած տղամարդուն , որը խախտել էր լռությունն ու 23։00-ից հետո հրագործական արտադրանք օգտագործել: Քաղաքացին հայտնել […]
22:34 10.08.2018
Ժողովրդին կամք պարտադրողների ժամանակներն անցել են, այսուհետ քաղաքացիների կամքն է պարտադրվելու։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերյանցիների հետ հանդիպմանը։ «Այսօր իշխանությունը դուք եք, կառավարությունն ընդամենը ձեր ծառան է, չկասկածեք, որ կառավարությունն անմնացորդ ծառայելու է ձեզ։ Հղփացած, թալանող պաշտոնյաների ժամանակներն անցել են. ով կփորձի ժողովրդին որպես ծառա ներկայացնել, իսկ իրեն՝ տիրակալ, նրա տեղը քաղաքականության […]
22:20 10.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից: Մեղադրանքի համաձայն՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին […]
22:19 10.08.2018
Ոստիկանության Էրեբունու բաժնում որպես անհետ կորած որոնվում է Սուսաննա Մովսիսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: 15-ամյա աղջկա գտնվելու վայրի մասին տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (010) 45 02 02 հեռախոսահամարներով:
20:58 10.08.2018
Նախկին կառավարության ընդունած որոշումն այս ամսից ուժի մեջ է մտել: Խոսքն ընտանեկան նպաստ համակարգում փոփոխությունների մասին է: Այսուհետ ընտանեկան, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն ստանալու համար քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերին ևս մեկն է ավելանում: Նպաստ ստանալու համար սոցծառայություններ ընտանիքը պետք է ներկայացնի վարկային պարտավորոււթյունների մասին տեղեկանք ԱՔՌԱ վարկային բյուրոյից կամ բանկերից: Նոր որոշումն իր պահանջներով արդեն դժգոհությունների […]
20:24 10.08.2018
Ռուսական REGNUM գործակալությունը գրել է. «Հայաստանը կցանկանար պահպանել ՀԱՊԿ-ի քարտուղարությունը՝ փոխելով Խաչատուրովին մեկ այլ անձով: Սակայն խնդիրն այն է, որ Երևանում ծավալվող իրադարձություններն անկանխատեսելի զարգացումներ են ստանում, և ո՞վ կարող է երաշխավորել, որ նոր քարտուղարին որևէ այլ մեղադրանք չի առաջադրվի»: Աղբյուրը նշում է, որ ՀԱՊԿ-ի երկրները, բացի Հայաստանից, ճիշտ են համարում հենց այսօր քարտուղարությունը փոխանցել […]
20:16 10.08.2018
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում կատարել են նմուշառում առկա թռչնամսից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Ծառայությունը սպառողներին տեղեկացնում է, որ ստորև նշված խմբաքանակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն […]
20:09 10.08.2018
Նոյեմբերյանում տեղի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Shantnews.am-ի թղթակցի հարցերին: Հարցին, թե սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին ինչպես է մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչապետը պատասխանել է. ««Քաղաքացիական պայմանագիր»-ը հնարավոր է, որ դաշինքով մասնակցի ընտրություններին, բայց հնարավոր է, որ դա չլինի ԵԼՔ դաշինքը, այլ լինի բոլորովին նոր դաշինք, բայց աներկբա է, որ […]
19:57 10.08.2018
Օգոստոսի 3-ին՝ ժամը 21:08-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացվել է ահազանգ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները նույն գյուղ այցելած մի խումբ անձանց, պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշումով, պահանջում են հեռանալ բնակավայրից: Այս մասին նշվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրույթան մեջ։ Զանգահարողը հայտնել է նաև իր մտահոգությունը հիշյալ […]
19:25 10.08.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները համատեղ տարաբնույթ միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել: Տեղեկությունների հիման վրա ոստիկանության Գյումրի […]
18:08 10.08.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ժաննա Ասատրյանը և Դիանա Հովհաննիսյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորներ: Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-30-Ո-73 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Երևան […]
17:34 10.08.2018
Վարչապետի՝ Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել կառավարության ծրագրում ամրագրված՝ Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացման համատեքստում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ Գրիգորյանը հայտնել է, որ վարչապետի՝ դեպի Իրան նախատեսվող այցի ժամկետների մասին հանրությանը համապատասխան կարգով կհաղորդվի, երբ այն հստակեցված լինի: «Ինչպես գիտեք, կառավարության ծրագրում հստակորեն […]
17:11 10.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ նա ցույց է տվել այն հատվածը, որտեղ նախատեսվում է Վայոց ձորի ԲԿ կառուցումը։ Թորոսյանի խոսքերով՝ այդ բուժկենտրոնը Վայք, Եղեգնաձոր համայնքներին է սպասարկելու, ինչպես նաև փաստացի ամբողջ մարզին: Քանդման աշխատանքներից բացի, մեկնարկել են նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որոնց մի երկու […]
16:57 10.08.2018
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Շիրինյանն անդրադարձավ կուսակցության ստեղծման պատճառներին ու նպատակներին: «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը», ըստ Շիրինյանի, իրավական առումով որևէ խնդիր չի ունենա ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի նույնահունչ «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հետ: «Նա կոչվում է «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն, այսինքն՝ գերմանականը սրբագրել են, ինչ են արել. մենք կոչվում ենք […]
16:46 10.08.2018
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ դեմ հանդես գալով առաջին ատյանի դատարանի այն որոշմանը, ըստ որի՝ Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը համարվել է թույլատրելի խափանման միջոց։ «Դատարանը որևէ փաստական տվյալ չի ներկայացրել, ինչով կհիմնավորվի Խաչատուրովի առնչությունն առաջադրված մեղադրանքին, դրա համար մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան` վիճարկելու նրա նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու փաստը»,- […]
16:45 10.08.2018
Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվեցին բոլոր փաստարկները. դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ 16:00-ին: «Պարոն Քոչարյանն այսօր ևս ելույթ ունեցավ, բավական տպավորիչ ելույթ էր: Նա ռեպլիկներին ի պատասխան ներկայացրեց իր դիրքորոշումը: Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ մեր հայցը պետք է […]
16:39 10.08.2018
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ սմարթֆոնների անվտանգ օգտագործման համար անհրաժեշտ գործողությունների մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Սմարթֆոնները անվտանգ օգտագործելու անհրաժեշտությունը` Հաշվի առնելով այն, թե որքան ժամանակ ենք մենք տրամադրում սմարթֆոններին, պետք է համոզված լինենք, որ դրանց օգտագործումը ապահով է ու անվտանգ։ Հեռախոսի վրա անհրաժեշտ է անպայման PIN կոդ կամ գաղտնաբառ […]
16:00 10.08.2018
Օգոստոսի 10-ին Երևանի Հայ-ռուսական համալսարանում ՀՀ Սփյուռքի նախարարությունը տվել է «Քայլ դեպի տուն»ծրագրի մեկնարկը, որն ըստ էության նախորդ տարիներին ու նախորդ կառավարության օրոք հայտնի էր «Արի տուն» անվամբ: «Քայլ դեպի տուն» ծրագիրը, սակայն, իր նախորդից տարբերվում է մեկ առանձնահատկությամբ. այս ծրագրում առավել շատ են ընդգրկվել կրթական բնույթի նախագծերը: Աշխարհի 25 երկրից ժամանած շուրջ 500 պատանիներ ու […]
15:51 10.08.2018
Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, որի օրակարգում Երևանի ավագանու՝ առաջիկայում կայանալիք ընտրություններին մասնակցության հարցն է եղել։ «Ժառանգություն» կուսակցությունից հայտնել են, որ քննարկման և քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: