14:00 13.08.2018
Shantnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող՝ Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: Հավաքվածները հիշեցրել են կառավարությանը, որ իրենց աշխատանքը խոչընդոտված է արդեն 53 օր: Ցուցարարներին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը: «Մի քիչ համբերե՛ք, 12 օր հետո աշխատանքային […]
13:20 13.08.2018
Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 24832 ահազանգ: Նախորդ շաբաթ գրանցվել է 253 հրդեհ, որից 188-ը՝ […]
13:19 13.08.2018
Արարատի մարզի Այնթափ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում յուրացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ դպրոցի տնօրեն Ա. Ս.-ն առաջարկել է Ս. Ի-ն 2014 թվականի հունիսին կնքել դպրոցում որպես պահակ աշխատանքի անցնելու վերաբերյալ աշխատանքային պայմանագիր։ Վերջինս, Ա. […]
13:15 13.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 26, անձնական ունեցվածքի գողության 12, կաշառակերության 11, թմրամիջոցի հայտնաբերման 9, խարդախության 8, խուլիգանության 7, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի իրացման 6-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, տնամերձ հողատարածքում կանեփի աճեցման 4, պաշտոնեական կեղծիք կամ անփութության […]
13:05 13.08.2018
Արթուր Վարդանյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, սակայն նրա կնոջ խոսքերով՝ նրա համար հստակ ախտորոշում չի իրականացվում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից լիազորված իրավաբան Հայկազ Մակարյանը։ Մակարյանը պնդում է, որ այս պայմաններում Վարդանյանին պետք է բաց թողնեն, քանի որ նա, միևնույն է, չի փախչելու։ Իրավաբանի խոսքերով՝ Արթուր Վարդանյանն […]
13:02 13.08.2018
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին լուրերին: «Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»,- նշել է նա: https://www.facebook.com/arcrun/posts/1872489612786638
12:41 13.08.2018
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մոտեցել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի առևտրականներին, որոնք այսօր վաղ առավոտից փակել են խանութները, դուրս եկել փողոց՝ բողոքելով հարկային մարմնի աշխատանքից: Անանյանը հայտնել է, որ եկել է՝ պարզելու՝ որևէ անօրինական բան կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Առևտրականներին լսելուց հետո ՊԵԿ-ի նախագահը հայտնեց, որ տեսնում է ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր, և […]
12:33 13.08.2018
ՀՀ ԶՈՒ-ն երբեք առաջինը չի կրակում, իսկ Ադրբեջանի սադրանքներին պատասխանում է թիրախային: Այս մասին PanARMENIAN.Net- ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Նախիջևանի սահմանին ադրբեջանցի զինվորի վիրավորման լուրին: «Մենք երբեք սադրանքի չենք դիմում, սադրանքների է դիմում ադրբեջանական կողմը, իսկ հայկական կողմը թիրախային պատասխան է տալիս»,- նշել է Հովհաննիսյանը: Ավելի վաղ ադրբեջանական […]
12:20 13.08.2018
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական […]
12:17 13.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Տեղեկատվական թերթիկում ներկայացված են, թե ինչ իրավունքներ ունեն զորակոչիկները բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինչպես կարող են դիմել Պաշտպանին, ինչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, երբ կարող է այն դադարեցվել […]
12:16 13.08.2018
Մշակույթի նախարարությունը դիմել է Ոստիկանություն ու խնդրել պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք խաթարել են «Կումայրի» պատմական միջուկի՝ մասնավորապես Աբովյան փողոցի պատմական միջավայրը: Պարզվում է՝ պատասխանատուն Գյումրիի քաղաքապետարանն է: Ըստ նախարարության՝ Տիկնիկային թատրոնի պատին առանց թույլտվության իրականացվել են խճանկարի տեղադրման աշխատանքներ: Խնդիրը նաև շենքի ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի որդու՝ Գարեգին Եղոյանի ուշադրության կենտրոնում է: Այս պարագայում […]
12:13 13.08.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 13-ի ժամը 10:40-ի դրությամբ՝ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածում իրականացվում են պայթեցման նախապատրաստական աշխատանքներ, ինչի հետևանով ավտոճանապարհը մոտ 5 ժամ փակ է լինելու:
12:07 13.08.2018
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 06.08.2018թ. որոշում է կայացրել՝ սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և 2-րդ խմբի հաշմանդամ 1 զինծառայողի: Ինչպես տեղեկացնում են 1000plus.am հիմնադրամից, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանի, Արմեն Հմայակի Հարությունյանի և ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զուրիկոյի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ […]
11:31 13.08.2018
Երեկ` օգոստոսի 12-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Վանաձոր […]
11:27 13.08.2018
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը, որի նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումն է. «Ճանաչելով միմյանց՝ մենք […]
11:20 13.08.2018
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հինգշաբթի՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:00-ը, «live» ձևաչափով կպատասխանի քաղաքացիների հարցերին: Քաղաքապետի պաշտոնակատարի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Նշանակման առաջին օրվանից որպես համայնքի ղեկավարի գործելաոճ կարևորել եմ համայնքապետարան-բնակիչ կապի ամրապնդումը և համայնքի ղեկավարի հաշվետվողականությունը բնակիչներին: Այնուամենայնիվ, ցավով պետք է նշեմ, […]
11:13 13.08.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մարդուն ոչինչ այնքան արագ չի կարող վնասել, որքան տեսողության ու հոտառության կորուստը… Քաղաքականության մեջ էլ է այդպես… Ժողովուրդը չպետք է կորցնի քաղաքական տեսողությունն ու հոտառությունը… Դա կարող է կործանարար լինել»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=316781705555990&id=100016724891018
10:41 13.08.2018
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի առևտրականներն այսօր վաղ առավոտից դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով հարկային մարմնի աշխատանքից: «Ամբողջ քաղաքը տեռոր են անում, 13-14 հոգով մտնում են ստուգման: 300 հազար դրամի ապրանք ունեցող խանութի վրա 500-600 հազար դրամի տուգանք են դնում: Հանձնարարականով գալիս են, որ ՀԴՄ ստուգեն, բայց որ դա չի լինում, աշխատուժն են ստուգում՝ առանց հանձնարարականի: Ամեն […]
10:28 13.08.2018
Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունն առաջ է բերել Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ: Հանրապետությունում և սփյուռքում նոր ու դրական տրամադրություններ են տիրում, մեծացել են սպասումները, և այս ամենը պետք է վերածել շոշափելի արդյունքի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստան-սփյուռք հարաբերություններին, նախարարության կողմից իրականացվող ծրագրերին: – Արդեն շուրջ […]
09:32 13.08.2018
Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք նաև հայտարարություն են տարածել լրատվամիջոցների համար, որում ասված է. «Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ արդեն երկրորդ անգամ դիմել ենք վարչապետին և կառավարությանը՝ կոչ անելով միջամտել՝ վերջ տալու Ամուլսարի […]
09:15 13.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նուբարաշեն 11փ. 5, 6, 7, 9, 10-16, Արցախի փ. 4, 6, 6/1, 6Ա, Բ շենքերը, Թբիլիսյան խճ. 26/5, 29/3, 33, 35/1, 35/2, Մամիկոնյանց փ. 47, 47/1, 49, 49/1, Զարուբյան փ. 10/1, […]
09:02 13.08.2018
Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի խճուղու թիվ 2 հասցեում՝ 3000 քմ, Բուսաբանական այգում՝ մոտ 300 քմ և ջերմահարվել 5 դեկորատիվ ծառ, Զվարթնոց օդանավակայանի […]
00:01 13.08.2018
Ի պաշտպանություն Ամուլսարի՝ օգոստոսի 12-ին Ջերմուկում համերաշխության քայլերթ և ավտոերթ է անցկացվել: Ակցիային մասնակցել են Ջերմուկի, Գնդեվազի, ինչպես նաև Վայոց ձորի մարզի այլ համայնքների բնակիչները: «Այս քայլերթը նպատակ ունի մարդկանց մեջ ամրապնդելու այն գաղափարը, որ Ամուլսարը, միևնույնն է, հանք չի դառնալու, և մեր պայքարն ուղղված չէ անձերի դեմ։ Մենք սիրում և հարգում ենք մեր հայրենակիցներին՝ […]
22:32 12.08.2018
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցը, հայտնում է ТАСС գործակալությունը։ Նազարբաևն ընդգծել է, որ քննարկման ենթակա բոլոր թեմաներից իրենց համար խնդիր է դարձել հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի […]
22:15 12.08.2018
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո: Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, […]
22:07 12.08.2018
«Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք բազմազան են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչև ի սրտե դրական: Վախս, ահա, այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջև է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան […]
20:38 12.08.2018
Aravot.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ի առավոտյան ինքնասպան է եղել «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը՝ Համլետ անունով։ Աղբյուրը հայտնում է, որ վերջինս խցում միայնակ չէր ապրում, ու երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից։ Մնալով խցում մենակ՝ Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից։ Նա դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման՝ անչափահասի հետ անառակաբարո […]
19:38 12.08.2018
Օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա կապակցությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին և Սուրբ Աստվածածնի կերպարին։ Արշակ Սրբազանն ընդգծեց, որ մենք հնազանդ ենք Աստծուն՝ իրականացնելու այն […]
18:39 12.08.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։ Ֆեյսբուքյան շնորհավորանքը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի´ երիտասարդներ, Այսօր ձեր օրն է՝ Երիտասարդության միջազգային օրը: Ամեն տարի օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է այս օրը՝ նպատակ ունենալով ընդգծել ձեր դերն աշխարհի զարգացման և կառուցման գործում, ինչպես նաև հանրայնացնել ձեր առջև կանգնած ամենօրյա խնդիրները: Հեծանիվ […]
16:25 12.08.2018
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, միացել է Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներին «Ծանոթության միասնական նախաճաշով»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից։ Հանրապետության հրապարակում կայացած հանդիպմամբ մեկնարկեց օրվան նվիրված միջոցառումների շարքը, որոնք կշարունակվեն երիտասարդության մայրաքաղաք Իջևանում։ Հայաստանի տարբեր անկյուններից երիտասարդները կհանդիպեն Իջևանում՝ նշելու այս օրը, մասնակցելու տարբեր միջոցառումների, ինչպես նաև քննարկումների` երիտասարդական ապագա […]