TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այս փուլում ավելի շատ պատասխանում եմ լրագրողների հարցերին, քան քաղաքացիների, բայց դա երկար չի տևի. Նիկոլ Փաշինյան

18:05 11.08.2018

Դիլիջանում ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին մեկ ամսում ֆեյսբուքում ուղիղ եթեր չի մտնում, չի պատասխանում քաղաքացիների հարցերին, Փաշինյանն արձագանքեց. «Դա պայմանավորված է նրանով, որ լրագրողները շատ են բողոքում, որ ես ուղիղ եթեր եմ մտնում: Այս փուլում ավելի շատ պատասխանում […]

̰
Մետաղական բոլոր հանքերում լինելու են ստուգումներ. Նիկոլ Փաշինյան

17:45 11.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի  շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանում հանդիպումից հետո շփվել է լրագրողների հետ: «Բիզնեսը պետք է հարկային դաշտում աշխատի, բայց 2 օր առաջ ես Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարական եմ տվել միկրոբիզնեսի և արտադրական բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն չլինի, ես հույս ունեմ, որ այս հանձնարարականը ոչ ոք չի մեկնաբանի որպես օրինական դաշտից […]

̰
Հայաստանի Հանրապետությունը միշտ առաջնորդվելու է իր սեփական շահերով. ՀՀ Վարչապետ

17:31 11.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Դիլիջանում խոսել  է լրագրողների հետ: SHANTNEWS-ի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ առաջիկա այցի շրջանակներում ինչպե՞ս է պատրաստվում բալանսավորել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, նա ասել է, որ ամեն ինչ անելու է՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ առաջնորդվելու է իր սեփական շահերով»,- նշել է վարչապետը:  

̰
Ուղիղ եթերում մրցույթ կազմակերպե՛ք. վարչապետը՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքների վարձակալության մասին

17:20 11.08.2018

«Ինձ ասում են, որ Դիլիջան ազգային պարկում 5 կամ 50 դրամով վարձակալության տրված հողեր կան: Սա պարզապես ծիծաղելի է, այս խնդիրը պետք է շատ արագ լուծվի: Եթե տարածքը էժան գնով տրված է վարձակալության, բայց ո՛չ քաղաքացին է կարողանում օգտվել այդ տարածքից, ո՛չ եկամուտ է գալիս. սա անիմաստ է դառնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ […]

̰
Այսօր Հայաստանում օրենքով արգելված է անտառները արդյունաբերական ծավալով օգտագործելը. ՀՀ վարչապետ

17:09 11.08.2018

Դիլիջանի համայնքապետարանում  տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վառելափայտի վաճառքի խնդրին: «Այսօր Հայաստանում օրենքով արգելված է անտառները արդյունաբերական ծավալով օգտագործելը, եթե որևէ մեկը փայտանյութ է վաճառում այս կերպ, ուրեմն դա անօրինական է, ես հանձնարարել եմ համապատասխան գերատեսչություններին զբաղվել այս խնդրով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  

̰
Դիլիջան Ազգային պարկի իրավիճակը պետք է փոխվի. Նիկոլ Փաշինյան

16:50 11.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի  շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանում հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Դիլիջան քաղաքի տրանսպորտի խնդիրը. սեպտեմբերից մի քանի նոր Splinter միկրոավտոբուս է տրամադրվելու քաղաքին: Խոսվել է նաև «Դիլիջան» ազգային պարկի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. «Բնապահպանական գրանտային ծրագիր է կիրառվելու, և հույս ունեմ, որ դրա […]

̰
Երկուշաբթի օրվանից թռչնամիս ներկրողների պահեստներում ստուգումներ կանցկացվեն

15:10 11.08.2018

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր Shantnews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկուշաբթի օրվանից բոլոր թռչնամսի ռիսկային ներկրողների պահեստներում ստուգումներ են իրականացվելու: Հրամանն արդեն տրված է: Հիմնականում այդ թռչնամսերը Ռուսաստանից էին բերված: Ընդ որում՝ փաստաթղթային որևէ խնդիր չի հայտնաբերվել: «Դա մտահոգության տեղիք է տալիս: Մենք պետք է գործենք օրենքի շրջանակում, այսինքն՝ ՌԴ-ից եկող թռչնամիսը ներկրում չի […]

̰
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկողայոս Նիկողոսյանի մահվան կապակցությամբ

15:00 11.08.2018

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկողայոս Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից: Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա քանդակի մեծ վարպետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի […]

̰
Կադրեր երեկ տեղացած ուժեղ կարկուտից

14:50 11.08.2018

Արդեն հայտնել ենք, որ երեկ կարկուտ է տեղացել Արմավիրի ավելի քան ավելի քան 10 համայնքներում՝ մեծ վնաս հասցնելով այգիներին ու դաշտերին: Կարկուտն ուղեկցվել է ուժեղ քամով: Արմավիրի մարզի բնակիչներից ոմանք երեկ տեսագրել են ուժեղ կարկուտն ու քամին և կադրերը տրամադրել Shantnews.am-ին:

̰
Արմավիրի մարզպետարանը  հրապարակել է կարկտից տուժած համայնքների ցանկը

14:45 11.08.2018

Shantnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ ուժեղ քամին ու կարկուտը ավերածություններ են հասցրել Արմավիրի մարզի մի շարք համայնքների: Արմավիրի մարզպետարանից մեզ տրամադրել են  տուժած համայնքների ցանկը: Հարցին, թե որքան է կազմում վնասը Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը պատասխանել է. «Վնասի չափի մասին այս պահին չեմ կարող ասել, քանի որ դեռ ուսումնասիրություններ են կատարվում: Մինիմում կամփոփենք մեկ շաբաթից», […]

̰
140 հազար դոլար արժողությամբ ծրագիր. Նիկոլ Փաշինյանի նվերը հաղարծինցիներին

14:42 11.08.2018

Հաղարծին գյուղը տոնում է իր ծննդյան 200-ամյակը: Այս առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը 140 հազար դոլար արժողությամբ ծրագիր է նվեր արել գյուղին: «Միացրե՛ք ձեր միտքը, նոր կյանք սկսե՛ք Ձեր երեխաների համար, նոր մտքեր, առաջարկներ ներկայացրեք և գրանտներ կշահեք ու կիրականացնեք ձեր մտքերը: Սա նոր Հայաստանն է, և նոր Հայաստանի տերը դուք եք, այս միջավայրին վերաբերվե՛ք ոնց […]

̰
Գյուղերի մշակույթի տները վերածվում են հանդիսությունների սրահների

14:40 11.08.2018

Սարապատ խոշորացված համայնքի մի քանի բնակավայրերում մշակույթի տները հանդիսությունների սրահի վերածելու ծրագիր է իրականացվում: Մտահղացումը գյուղերի երիտասարդներինն  է, իսկ աջակցությունը՝ բարերարներինը: Մշակույթի տները քայքայումից կամ անգործությունից փրկելու այս տարբերակը համայնքների բնակիչների որոշումն է։ Գյուղական մշակույթի տներից մի քանիսը տարբեր ներդրումային ծրագրերով տարիներ առաջ հիմնանորոգվել են, որից հետո դռները փակվել են, մշակութային որևէ միջոցառում համայնքներում չի […]

̰
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ. ԱՀ ՊԲ

14:05 11.08.2018

ԱՀ ՊԲ-ը ներկայացրել է անցած շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը: Ըստ այդմ՝ օգոստոսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան […]

̰
Կալանավորված անձին գտել են պատուհանի ճաղավանդակից կախված. ՀՀ ԱՆ ՔԿԾ

13:58 11.08.2018

Օգոստոսի 11-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին: Այս մասին տեղեկանում ենք ծառայության պաշտոնական կայքից: Հաղորդվում է, որ Վ. Գ.-ն հիմնարկ է ընդունվել 06.08.2018թ.-ին, խցում պահվել է միայնակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Հիմնարկում գտնվելու բոլոր 3 […]

̰
Լարվածությունը «օգտակար» է ԶՈւ համար, որովհետև տոնուսի մեջ է պահում. Դավիթ Տոնոյան

13:10 11.08.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք Նախիջևանի սահմանին լարվածության վերաբերյալ քննարկումներ լինո՞ւմ են ռուսական կողմի հետ, պատասխանել է. «Իհարկե, ապակայունացնող գործողությունների վերաբերյալ քննարկումներ լինում են: Երկկողմանի մտահոգություն առկա է՝ և մեր, և ՌԴ պաշտոնյաների մոտ»: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տարբերություն տեսնում է այն դեպքում, երբ լարվածությունը արցախա-ադրբեջանական սահմանին է, և այն դեպքում, […]

̰
Քաղաքացին փորձել է Իրանից ապօրինաբար հատել Արցախի պետական սահմանը. ԱՀ ոստիկանություն

13:00 11.08.2018

Օգոստոսի 10-ին Արցախի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 5-ին ժամը 22:35-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր սահմանամերձ գյուղի մոտ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի կողմից հայտնաբերվել և ԱՀ ԱԱԾ բերման է ենթարկվել  ՀՀ քաղաքացի, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հաշվառված, ազգությամբ եզդի, 1988թ. ծնված Ա.Ա-ն, ով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետով […]

̰
Հանրապետության երկու մարզերում ջրանջատումներ կլինեն

12:53 11.08.2018

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սնուցվող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 11.00-21.00 որոշ բնակավայրերում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարի: Այս մասին տեղեկանում ենք «Վիոլիա ջուր» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Ջրանջատումներ կլինեն Արարատի մարզի՝ Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան, Գետափնյա, Արբաթ, Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ գյուղերում և  Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:

̰
Հայաստանի Հանրապետությունում ընտրակաշառք տվողները դատվելու են, հետո չասե՛ք, թե քաղաքական հետապնդում է. Նիկոլ Փաշինյան

12:48 11.08.2018

«Հայաստանի Հանրապետություն  ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են, հետո չասե՛ք, թե քաղաքական հետապնդում է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում: Վարչապետը անդրադարձել է ընտրակեղծիքներին և ասել է, որ քաղաքացիները իրենք պետք է հաղթահարեն այս խնդիրները: Նա նաև անդրադարձել է ֆեյսբուքյան ֆեյք էջերին և ասել. «Մարդիկ ֆեյք էջեր են ստեղծում, որպեսզի […]

̰
Գիշերային ակումբի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ 28-ամյա երիտասարդի սպանության համար. ՀՀ ՔԿ

12:45 11.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 28-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրվել գիշերային ակումբի տնօրենին: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է օգոստոսի 6-ին՝ վաղ առավոտյան՝ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած մարմնական վնասվածքով: Դեպքի […]

̰
Ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան

12:45 11.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է հարստանալ և հարստացնել երկիրը: «Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները լինեն հարուստ և բարեկեցիկ: Մենք չենք թալանելու երկիրը, մենք չենք գողանալու, բայց մենք չենք կարողանա այդ հարցը լուծել, եթե դուք ինքներդ չեք բռնում գողացողի ձեռքը: Մենք պետք է սա միասին հաղթահարենք: Ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է […]

̰
Եկե՛ք վերացնենք «Այգեհովիտի սինդրոմ»-ը. վարչապետի ելույթը Իջևանում

12:28 11.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Իջևանում ելույթ է ունեցել: «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի լինելու խնդրարկու, աղքատ. նա լինելու է պահանջատեր, աշխատող, բարիք ստեղծող: Մեր կառավարության առաջնահերթություններից մեկը աղքատության ծվատումն է: Երեկ մենք Այգեհովիտում խոսեցինք քաղաքացիների հետ, և խոսակցության ընթացքում քաղաքացիները բողոքեցին, որ աշխատատեղ չկա, սակայն պարզվեց, որ Այգեհովիտի փռի աշխատողը երկար […]

̰
Ռուսական զենքի մատակարարման հետ կապված պայմանավորվածությունները կատարվելու են. Դավիթ Տոնոյան

12:08 11.08.2018

Այն պայմանագրային պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստանի Դաշնության հետ, երկկողմանի կատարվելու են: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռուսական զենքի մատակարարումների հետ կապված խնդիրներ չկան:  «Համենայն դեպս, մենք դեռ այդպիսի նշաններ չենք ստանում, որ չեն արվելու»,- ասել է նա: «Կոմմերսանտ» պարբերականի հրապարակումն այն մասին, թե հնարավոր […]

̰
Պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը շարունակվում է. Դավիթ Տոնոյան

12:00 11.08.2018

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ այնտեղ է ՌԴ ՊՆ հրավերով: Նախարարի խոսքով՝ այցի նպատակն է բանակային խաղերի փակման արարողությանը, ինչպես նաև տանկային բիաթլոնի եզրափակիչ փուլին մասնակցությունը: Տոնոյանը հայտնել է, որ նաև հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ, մասնավորապես՝ նշել է, որ պլանավորված է նաև հանդիպում […]

̰
Հեղափոխությունից հետո համայնքներում շատացել են չարաշահման դեպքերը. Նիկոլ Փաշինյան

11:55 11.08.2018

«Կառավարությունը միջոցներ տրամադրելուց հետո, պետք է համոզված լինի, որ դրանք արդյունավետ են օգտագործվում: Մամուլում վերջին շրջանում շատ են խոսում համայնքներում չարաշահումնների մասին: Հեղափոխությունից հետո համայնքներում շատացել են չարաշահման դեպքերը:  Ես կոնկրետ Ազատամուտը նկատի չունեմ, այլ բոլոր համայնքները պետք է ստուգվեն կառավարության կողմից և նոր բյուջե հատկացվի: Եթե որևէ համայնքում միջոցները նպատակային չեն օգտագործվում, ապա իմաստ […]

̰
Այն համայնքները, որտեղ կլինեն աշխատանքը քաջալերող ծրագրեր, առանձնահատուկ վերաբերմունքի կարժանանան. Նիկոլ Փաշինյան

11:40 11.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում համայնքների ղեկավարները մտահոգություն են  հայտնել այն մասին, որ կենտրոնական ճանապարհները անմխիթար վիճակում են: Վարչապետը պատասխանել է, որ խմելու, ոռոգման ջրի և ճանապարհների վերանորոգման խնդիրը կառավարության առաջնահերթություններից է: «Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակում բոլոր միջոցները կգեներացնենք, կարծում եմ՝ առաջնահերթ պիտի սկսենք Իջևան- Նոյեմբերյան ճանապարհից: Մենք […]

̰
Վարչապետը համայնքների ղեկավարներին կոչ է արել ներդրողներ գտնել

11:36 11.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային աշխատանքային այցի շրջանակներում  համայնքների ղեկավարներից մեկը մտահոգություն է հայտնել Աշտարակում ջրագծի կառուցման խնդրի շուրջ: Վարչապետը կոչ է արել համայնքի ղեկավարներին գտնել Ռուսաստանում, արտերկրում ապրող հաջողակ գործարարների, որոնք պատրաստակամ կլինեն ներդրումներ կատարել: «Ես ուզում եմ, որ մեր հաջորդ հանդիպմանը ես՝ որպես վարչապետ, ասեմ, թե ինչ եմ արել, իսկ դուք էլ՝ որպես […]

̰
Մենք չպետք է սահմանափակենք ներդրումային հավասար հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան

11:33 11.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Իջևանի մարզպետարան և հանդիպել է համայնքների ղեկավարների հետ: Համայնքի ղեկավարները առաջարկել են, որ 50 միլիոն դրամի շրջանակներում Իջևանի համայնքներից մեկում ջրամբար կառուցվի: «Եթե մասնագիտական եզրակացությունը ցույց տա, որ այդ նախագիծը իրագործելի է, ապա այդ հարցին շատ արագ լուծում կտրվի»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև […]

̰
ՊՆ Նոր Նորքի զինկոմի տեղակալը մեղադրվում է կաշառք վերցնելու և ապօրինի զենք պահելու մեջ

10:59 11.08.2018

ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալը, ՊՆ հրամանատարը, ինչպես նաև մեկ քաղաքացի մեղադրվում են խարդախության, կաշառք տալու փորձի և ապօրինի զենք- զինամթերք պահելու մեջ: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը: ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալ Հայկ Գագիկի Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա, լինելով պաշտոնատար անձ, […]

̰
Սարդարապատ գյուղում քամին վնասներ է հասցրել

09:53 11.08.2018

Օգոստոսի 10-ին`ժամը 20:31-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը (70 քմ) քամուց պոկվել և ընկել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի […]

̰
Երևանի շենքերից մեկի առաջին հարկում սահնօձ է նկատվել

08:50 11.08.2018

Օգոստոսի 10-ին՝ ժամը 15:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի փակուղու թիվ 8 շենքի 1-ին հարկում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

̰
BACK_TO_TOP