Գյումրիում քննարկվել են Ընտրական օրենսգրքի շուրջ սպասվող փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

Գյումրիում քննարկվել են Ընտրական օրենսգրքի շուրջ սպասվող փոփոխությունները

19:34 02.08.2018

Համամասնական, մեծամասնական, թե ռեյտինգային: Իշխանափոխությունից  հետո սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շարունակվում  է քննարկվել նոր ընտրակարգի հարցը: Ստեղծված հատուկ հանձնաժողովում քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները օրենսգրքի փոփոխություների շուրջ ներկայացրել են իրենց տեսակետները:

Այսօր Գյումրիում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը  ներկայացրել է կառավարության առաջարկած  տարբերակը, որին կողմ է նաև «Ելք» դաշինքն ու որոշ վերապահումներով նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Կառավարությունն առաջարկում է ԱԺ ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով ու բացառել ռեյտինգայինը, իսկ, օրինակ, հանրապետականները ցանկանում են, որ պահպանվի ներկայիս ռեյտինգային մոդելը, դաշնակցականներն էլ առաջարկում են ներդնել բաց ռեյտինգային տարբերակը, ըստ որի, ընտրողները հանրապետության ամբողջ տարածքում հնարավորություն կունենան ընտրելու ոչ թե առաջին երեք հորիզոնականներում գտնվող պարտադրված անձանց, այլ քվեարկել իրենց ցանկացած թեկնածուի օգտին:

ԱԺ-ի՝ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները կշարունակվեն մինչ աշնանային նստաշրջանի մեկնարկը, որից հետո ամբողջական փաստաթուղթը կդառնա  խորհրդարանականների քննարկման գլխավոր առարկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

22:10 12.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

Գազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...

SHANTNEWS

22:00 12.08.2025

SHANTNEWS

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

21:54 12.08.2025

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

21:45 12.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

21:29 12.08.2025

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

21:19 12.08.2025

Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

Ուկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...

BACK_TO_TOP