10:24 27.07.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Նիկոսիայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Շատ անկեղծ զրույց ենք ունեցել: Նախ, պատմել եմ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին, այնուհետև ներկայացրել սփյուռքի հետ աշխատանքների, Հայաստան-սփյուռք գործակցության շուրջ իմ և մեր թիմի պատկերացումներն ու մշակվող նոր ռազմավարությունը, որից հետո լսել եմ նրանց. արձանագրել ենք համայնքում առկա խնդիրներն ու մտահոգությունները, ինչպես նաև […]
09:36 27.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ռուբինյանց փ. 27/13, 27/4, 27/4ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ 6փ. 1-34; 17փ. 1-108 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ծարավ Աղբյուրի փ. 49-120/2 սեփական տները և հարակից ոչ […]
01:00 27.07.2018
Օրերս կողոպուտի դեպք է արձանագրվել Արմավիրի մարզում։ Մի երիտասարդ Բաղրամյան գյուղում ավտոմեքենայի պահեստամասեր գնելու նպատակով դրանք տեղավորել է իր մեքենայում և առանց վճարելու մեքենայով փախել։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ երիտասարդը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում ապրող, 28-ամյա Համլետ Բադալյանն է։ Նա իր «Օպել»-ով հուլիսի 24-ին հայտնաբերվեց Էջմիածնում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության […]
00:12 27.07.2018
Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող նիստը, որտեղ քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, հետաձգվեց մինչև 01:30-ը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասաց, որ խնդիր կա Ռոբերտ Քոչարյանին ծանուցելու հետ կապված: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ […]
23:56 26.07.2018
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 24-ին տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել։ Տվյալների հիման վրա ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը 2017-2018 թվականների ընթացքում Սուրենավանի 20-ից ավելի բնակչի անուններով դիմումներ է ձևակերպել և որպես օգնություն դուրս […]
23:32 26.07.2018
«Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլոյանն այսօր Սևանա լճում փորձարկում է արել և հայտարարել, որ ջուրն ամենևին էլ վտանգավոր չէ, ինչպես բնապահպաններն են ահազանգում: Վահե Գուլոյանն անձամբ է լճից բաժակով ջուր վերցրել ու հենց նույն պահին խմել: «Որևիցե վտանգավոր բան չկա, ժողովուրդ ջան, հիմա այս ամբողջը խմելու եմ, և առաջիկայում հրապարակում կլինի, որ դրանից ինձ […]
23:09 26.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։ «Լայն զանգվածների տրամադրությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ըստ էության, ստացվում է, որ 21.5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել […]
23:00 26.07.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներ, հայտնում են ՄԻՊ-ից։ Ստուգվել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև բողոքներին առնչվող փաստաթղթերը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել նաև ազատությունից զրկված անձանց հետ, քննարկել […]
21:47 26.07.2018
Սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում թույլ տված առերևույթ չափաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հուլիսի 26-ին որոշում է կայացվել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետին, նույն գործակալության 5 աշխատակիցներին ՀՀ քրեական […]
21:25 26.07.2018
«Փախստականների համար Սևանում դրված տնակը տրվում է օրը 20 հազար դրամով», – «Հեռանկար»-ի տաղավարում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանին հիշեցրել է հաղորդավար Արամ Աբրահամյանը՝ հավելելով, որ այդ գումարով հնարավոր է, օրինակ, Իսպանիայում տուն վարձել: Ստացվում է, անհամատեղելի է ծառայության որակը և գինը: «Շատ ճիշտ եք: Գին-որակ հարաբերակցությունը մեզ մոտ ոչ միայն Սևանում, այլև շատ վայրերում […]
21:20 26.07.2018
Հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։ Աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպումներ կունենա հոգևոր կառույցների, ազգային կուսակցությունների, համահայկական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական, մշակութային, մասնագիտական միությունների, բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Լոս Անջելես այցի շրջանակում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հրավերով […]
21:09 26.07.2018
Հուլիսի 25-ին՝ ժամը 12։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ մասի և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1996 թ. ծնված Միքայել Ա.-ն և «ձախ թիակի կտրած-ծակած, չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Հայկ Ա.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են թերակղզու տարածքում լողալիս […]
20:55 26.07.2018
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը վերադառնում է աշխատանքի: Այսօր նման վճիռ է կայացվել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում: Հիշեցնենք` Գագիկ Համբարյանը դատարանում վիճարկում էր մարտի 15-ին Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանը, որով նա դասախոսին աշխատանքից ազատել էր: Իսկ հրամանի հիմքում բուհի գիտխորհրդի որոշումն էր այն մասին, որ Գագիկ Համբարյանը վարկաբեկել է […]
20:52 26.07.2018
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ […]
20:51 26.07.2018
«Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է ճանապարհային վահանակների խնդրին՝ մանրամասնելով, թե ինչ է արվում դրանց բացակայության խնդիրը շտկելու ուղղությամբ. «Կառավարության ծրագրում ունենք այս տարվա: Մի քանի տարի առաջ տրամադրվել են չափանիշները տրանսպորտի նախարարությանը: Ֆինանսավորման և այլ պատճառներով չեն փոխվել վահանակները: Եթե մի քանի տարի առաջ է արվել , նորից […]
20:24 26.07.2018
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի հետ զրույցում «Շանթ» ՀԸ-ի հաղորդավար Արամ Աբրահամյանն ասել է, որ Հայաստանի վերաբերյալ գովազդը սովորաբար սահմանափակվում է եկեղեցիներով, վանքերով, չնայած` ունենք նաև բնական հուշարձաններ, մշակույթ, կենցաղ, խոհանոց և այլն: «Մտածո՞ւմ եք գովազդը մի քիչ հարստացնելու մասին»,- հարցրել է Արամ Աբրահամյանը: «Իհարկե, անկեղծորեն ասեմ, որ նոր չենք մտածում, իմ նշանակմամբ չենք մտածում: Անցյալ […]
20:23 26.07.2018
Սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման աշխատանքները կազմակերպելիս զինծառայողների գործնական ունակությունները կատարելագործելու և անձնակազմի պատասխանատվությունը բարձրացնելու համար գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հավաքակայանում զորամասերի հրամանատարների, հրամանատարների սպառազինության գծով տեղակալների, տեխնիկական մասի ծառայությունների պետերի, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների, նրանց տեղակալների հետ անցկացվել է աշխատանքների կազմակերպման և իրականացման ցուցադրական պարապմունք: Հավաքակայանում բացազատված […]
20:12 26.07.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացված տեսանյութի հիման վրա պահանջում է բացահայտել Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի դեմ պայքարի հեղինակներին և բացել Ամուլսարի ճանապարհները: Ինչպես հաղորդում է b4b.am կայքը, «Լիդիան Արմենիա»-ի տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշված է. «Լիդիան Արմենիա» ընկերությունը բազմիցս տեղեկացրել է, որ Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների անօրինական փակողները ֆինանսավորվում են տարբեր շահագրգիռ մարդկանց կողմից, և ունի հիմնավոր […]
20:11 26.07.2018
Առաջին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում իրականացվել են զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանական և հարձակողական օպերացիայի պլանավորման, նախապատրաստման ու վարման, շտաբերի բացազատման, հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի և միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության բաժնից: Հրամանատարաշտաբային զորավարժության […]
20:01 26.07.2018
Քաղաքացիները շարունակում են ահազանգել ՀՀ բնության մեջ հանդիպող անսովոր և տարօրինակ դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանը՝ հրապարակելով լուսանկարներ Դեբեդ և Ախթալա գետեր լցվող կասկածելի գույնի ջրային զանգվածից, հայտնում է Eco News-ը: Օլեգ Դուլգարյանը, մասնավորապես, գրել է. «Հուլիսի 20-ին Դեբեդ գետի վտակ Ախթալա գետակն այսպիսի գույն ուներ Ախթալայի […]
19:45 26.07.2018
Երեկ «Հեռանկարի»-ի տաղավարում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանին հարց է ուղղվել նաև ճանապարհային զուգարանների վերաբերյալ: «Թալին-Գյումրի, Մարտունի-Եղեգնաձոր, Երևան-Սևան հատվածներում զուգարաններ գրեթե չկան: Դա ո՞ր գերատեսչության խնդիրն է»,- հարցրել է Արամ Աբրահամյանը: «Մենք Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոնի հետ միասին, Եվրամիության ծրագրով Վանաձոր-Սպիտակ հատվածում ճանապարհային կայան ենք ստեղծում: Կոչվում է ճանապարհային կայան, քանի որ […]
19:37 26.07.2018
Այսօր Գյումրի է այցելել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանը, որը երկու ամիս առաջ է նշանակվել դեսպանի պաշտոնում։ Գյումրիի քաղաքապետի հետ հանդիպմանը խոսել է առաջիկա համագործակցության ծրագրերի մասին, թե որ ոլորտներում կարող են կենտրոնացնել հայ-ճապոնական ուժերը: Մշակույթից մինչև նորագույն տեխնոլոգիաներ ու աղետների ռիսկերի նվազեցում։ Դեսպանը առանձնացնում է Առափիում սողանքների ակտիվացման կանխարգելման և Գյումրիում […]
19:23 26.07.2018
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին երբեմն կտրուկ ու զայրացած էր պատասխանում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչն է դրա պատճառը, ինչ-որ բա՞ն է կատարվել: «Ոչ մի բան չի կատարվել, համարեք՝ իմ տրամադրությունն այսօր այդպիսին է, ես չկարողացա ինձ կառավարել, որը իմ մասին այնքան էլ լավ չի խոսում: Այսուհետ կաշխատեմ կառավարել հույզերս»,- ասել […]
19:19 26.07.2018
Հատուկ քննչական ծառայությունում լրագրողներին հանդիպած ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն անդրադարձել է վերջին շրջանի բացահայտումներին. «Նորմալ եմ վերաբերվում, որ բացահայտումներ են արվում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում: Միշտ հայտարարել եմ, հիմա էլ պնդում եմ՝ ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա: Այսօր կլինի, թե վաղը»,- ասել է Սարգսյանը: Հարցին՝ այսինքն մինչ այսօր քաղաքակա՞ն կամքն […]
19:17 26.07.2018
Երևանի կենդանաբանական այգին մուտքի տոմսերին առնչվող հայտարարություն է տարածել: Ըստ հայտարարության՝ միանվագ վճարելով ընդամենը 5000 դրամ, քաղաքացիները կարող են ստանալ ընտանեկան այցի մշտական տոմս՝ այս տարվա օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Ընտանիքի 2 մեծերը և երկու փոքրերը կարող են անսահմանափակ այցեր կատարել այգի: Մինչ այս, Երևանի Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան […]
19:14 26.07.2018
«Լուրեր են տարածվում, որ դուք շուտով լքելու եք ՀՀԿ-ն»,- հարցրել են լրագրողները ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որին հանդիպել են ՀՔԾ շենքում: Ինչպես արդեն հայտնել ենք, Ալիկ Սարգսյանն իր խնդրանքով է այսօր եկել հարցաքննության, քանի որ, ինչպես ինքն է պնդել, վաղը ընտանիքի հետ հանգստի է մեկնելու. «Ես ասացի աշնանը, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, կորոշեմ, ես […]
19:09 26.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ հյուսիսարևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ: Այս մասին տեղեկացրել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Քիչ առաջ Արման Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել հանդիպումից և մեջբերել վարչապետի խոսքերը: «Մենք բարեգործության տրամաբանությունը պետք է փոխենք։ Բարեգործության փառաբանումը […]
18:55 26.07.2018
Այսօր Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության է գնացել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Լրագրողները հարցեր են ուղղել նրան: Նա ասել է, որ ինքն է խնդրել քննիչին, որ իրեն շուտ կանչեն հարցաքննության, քանի որ վաղն ընտանիքի հետ հանգստի է գնում: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Մարտի 1-ի գործով է Սարգսյանն այստեղ: «Ընդհանրապես ես կապ չունեմ Մարտի […]
18:50 26.07.2018
Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խմբերը մեկնել են համայնք: Տեղում դիտարկվել են հիվանդության առաջացման թե՛ սննդային, և թե՛ ջրային գործոնները, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Հիվանդների […]
18:47 26.07.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանը, զրուցելով Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ, հիշեցրել է ՀՀ ճանապարհների վատ վիճակի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Թբիլիսի-Երևան հիմնական ճանապարհի փակ լինելուն: «Երբ Վրաստանում հանգստացողը, որը ցանկանում է 5 օր Հայաստանում լինել, վրացի օպերատորն ասի այդ մասին, կնշանակի, որ մենք կորցրինք այդ զբոսաշրջիկին»,- ընդգծել է Արամ Աբրահամյանը: Ի պատասխան՝ […]