15:11 27.07.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից երեկ՝ հուլիսի 26-ին տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։ […]
15:05 27.07.2018
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փոխեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Արայիկ Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը: «Կարծում ենք՝ տղաները պետք է լինեն ազատության մեջ ու անկաշկանդ […]
15:03 27.07.2018
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է մաքսակետում խաղի կանոնների, կաշառք վերցնելու հնարավորությունների և այլնի մասին: Անդրադառնալով երեկ համացանցում տարածված դեպքին, երբ տղամարդը մաքսակետում կոտրում է իր բերած լվացքի մեքենան, քանի որ դրա մաքսազերծման համար գումար էին պահանջել, Անանյանը նշեց, որ մաքսակետում խաղի կանոնները հաճախ կարող են տարընթերցումների տեղիք տալ, նաև բարդ լինել ընկալման […]
14:53 27.07.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուրբաթ օրը Բաքվում քաղաքական խորհրդակցություններ է անցկացվել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև: «Ցանկանում եմ ադրբեջանցի գործընկերներին շնորհակալություն հայտնել հրավերի համար, մեզ մոտ առկա է ավանդական համագործակցություն: Մենք կատարել ենք […]
14:46 27.07.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը բավարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի ու Սերգեյ Բագրատյանի միջնորդությունը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Արայիկ Հակոբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց շարունակելու են երաշխավորություն ներկայացնել ՊՊԾ գնդի գրավման գործով բոլոր […]
14:39 27.07.2018
Հայաստանում հանգստի շրջանը մեկնարկել է: Այս շրջանում է, որ զբոսաշրջային երկիր դառնալու հավակնություններ ունեցող Հայաստանում ավելանում է զբոսաշրջիկների թիվը: Դեռ վիճակագրություն չկա, բայց ոլորտի պատասխանատուներն են ասում՝ Շիրակի մարզն ընտրողների թիվն ավելացել է: Այնուամենայնիվ, Հայաստանն ու Գյումրին դեռ ճանաչելիության ցածր մակարդակ ունեն: Որո՞նք են մարզի գրավիչ կողմերն ու ինչպես ճանաչելի դարձնել դրանք: Ոչ միայն առաջարկում, […]
14:27 27.07.2018
Այսօր Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ, կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը ասուլիսի է եկել՝ իր հետ մամռակալած կրակայրիչ բերելով: «Սա գցել ենք Սևանա լճի մեջ, և ժամանակի ընթացքում սպունգ է աճել: Սպունգ լինելը ջրի մեջ լավ նշան է, այն ֆիլտրացիա է անում ջուրը, բայց սպունգի շատանալը զարմանալի է»,- ասել է Ստեփան Կոջայանը՝ հավելելով, որ սուզումների […]
14:11 27.07.2018
«Ջրիմուռների մեջ կուտակված օրգանական նյութը քայքայվելուց հետո լրացուցիչ ազոտի քանակություն է վերադարձնելու ջրին»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանը՝ հավելելով, որ դա նպաստում է ջրի ճահճացմանը: Հարցին՝ լիճն ի վիճակի՞ է ինքնամաքրվել, թե՞ մարդկային միջամտություն է պետք, ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչը […]
14:08 27.07.2018
ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստը: Այն վարում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ, եթե առաջիկայում ԱԺ խորհրդարանական ուժերի կողմից առաջարկներ կամ առարկություններ չլինեն, ապա երեքշաբթի՝ հուլիսի 31-ին, ԱԺ-ն առաջարկությունները գրավոր տեսքով կուղարկի կառավարության համապատասխան հանձնաժողով: «Ձեզ ուղարկված առաջարկության էությունը հետևյալն է՝ […]
14:04 27.07.2018
Հուլիսի 27-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային նվիրված մեկ նամականիշ, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, […]
13:52 27.07.2018
«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում անցկացվելու են «Ընկերակցության մարտիկ» մրցումները: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը: «Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», […]
13:48 27.07.2018
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը եկել է ՀՔԾ, հարցաքննվել է նույն՝ Մարտի 1-ի գործով: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից ասացին, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հայտնել, խոստացան հետագայում տեղեկություններ տարածել: Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ երեկ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից […]
13:47 27.07.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչն ու սուզորդները ներկայացրել են այն պատկերը, որն այս օրերին առկա է լճում: Նրանք իրենց հետ բերել էին լճից վերցրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված ջրի նմուշ՝ ասելով, որ սա պատասխանն է բոլոր այն պնդումների, թե Սևանա լճում ծաղկում չկա: Լրագրողներին փոխանցված ջուրը տհաճ հոտ և կանաչ գույն է […]
13:26 27.07.2018
Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։ Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն […]
13:17 27.07.2018
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց […]
13:16 27.07.2018
Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվում է բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը: Ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը չի կարող իրականացվել դատական կարգով, եթե ամուսնալուծության հետ միաժամանակ չեն ներկայացվել Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին […]
13:14 27.07.2018
Հինգ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում կառավարությանը քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծելու ուղղությամբ: Հայտարարությունում ասվում է. «Մենք՝ ներքոնշյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգիչ ենք համարում աշխատանքային իրավունքների եւ օրենսդրական կարգավորումների նկատմամբ արդյունավետ պետական հսկողության բացակայությունը և կոչ ենք անում կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծման ուղղությամբ։ Իրավունքի […]
13:09 27.07.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործով մեղադրյալ Հեղինե Փոգրարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա հուլիսի 25-ին Հեղինե Փոգրարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ […]
12:55 27.07.2018
Հուլիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ հյուսիսարևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ: Վերջիններս վարչապետին հարցեր են ուղղել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, ներդրումների համար ընձեռված նոր հնարավորությունների, նաև գործարարների շրջանում առկա մտահոգությունների մասին: Մասնավորապես, գործարարներից մեկը հարցրել է էներգետիկ ոլորտի խնդիրների կարգավորման մասին՝ նշելով, որ բարձր է գազի […]
12:51 27.07.2018
Հուլիսի 26-ին կառավարության նիստում հավանության արժանացած՝ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում սահմանվում է անկախ արհմիություններ ստեղծել, որոնց անդամակցելու հնարավորություն կունենան տարբեր գործատուների մոտ աշխատող բոլոր մասնագիտությունների տեր անձինք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նախարարի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հուլիսի 26-ին […]
12:26 27.07.2018
ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Քննարկումները վերաբերում են ոլորտային հարցերին (ներառյալ բյուջեին ուղղակիորեն չառնչվող՝ պետական մասնակցությամբ ընկերությունները, պետության հիմնադրած ՊՈԱԿ-ները, ծրագրերի իրականացման գրասենյակները, հիմնադրամները և այլն), որոնց ընթացքում առանձնացվում են նաև ՀՀ վարչապետին ներկայացվող […]
12:10 27.07.2018
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք, անկախ անձանցից, անկախ որևէ այլ հատկանիշից: Նա պատասխանել է այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է ակնկալել արդար դատաքննություն: «Մենք պարտավոր ենք երաշխավորել և ապահովել արդար դատաքննության իրավունքը՝ իր […]
12:03 27.07.2018
«Սևանա լճի վիճակը մի քիչ ուրիշ է այս տարի, շուտ է եղել ծաղկումը, առաջ օգոստոսի սկզբին էր լինում, էս տիպի ծաղկում չի եղել մինչև հիմա»,- այս մասին այսօր լրագրողներին ասել է Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Ստեփան Կոջայանը՝ հավելելով, որ դա խոչընդոտում է ստորջրյա ուսումնասիրություններ կատարել: Ըստ Կոջայանի` պատճառը, հավանաբար, այն է, որ ձմեռը […]
11:44 27.07.2018
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երկրում համաներում հայտարարելու խնդրանքով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետին ուղղված նամակում գրել է. «Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաև պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները, կարծում եմ` երկրում հասունացել է համաներում հայտարարելու պահը: Հարկ եմ համարում […]
11:41 27.07.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 27-ին, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Նիստին մասնակցում է նաև Քոչարյանը, որը դատարան է մտել հետնամուտքով: Հուլիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում չէր կայացվել: Ռոբերտ Քոչարյանի ներկա չլինելու հիմքով նիստը հետաձգվել […]
11:30 27.07.2018
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չեմ տեսնում: Ընդհանրապես հիմքեր չեմ տեսնում, ականջներից ձգված հիմնավորումներ են»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը: Ավելին, փաստաբանը նաև քննչական մարմնի կողմից հապճեպություն է տեսնում: «Դատարանին խնդրում եմ մարդկային վերաբերմունք ցուցաբերել մեր նկատմամբ: Ես դուրս եմ եկել Հատուկ քննչականից ժամը 18։00-ի սահմաններում, ինձ տվել […]
11:24 27.07.2018
Հուլիսի 26-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս. Մ.-ի անվամբ քաղաքացուհի Դ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը: Հանձնուքում առկա դեղամիջոցի պատիճների մեջ հայտնաբերվել է կասկածելի փոշեզանգված: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
10:55 27.07.2018
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝ 1) գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում, 2) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն, 3) ցեղասպանագիտության ոլորտում […]
10:29 27.07.2018
ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 26-ին՝ ժամը 21:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի դիմաց կարուսելը խափանվել է, քաղաքացիները մնացել են 4-5 մետր բարձրության վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Պտտվող անիվ» կոչվող […]
10:24 27.07.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Նիկոսիայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Շատ անկեղծ զրույց ենք ունեցել: Նախ, պատմել եմ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին, այնուհետև ներկայացրել սփյուռքի հետ աշխատանքների, Հայաստան-սփյուռք գործակցության շուրջ իմ և մեր թիմի պատկերացումներն ու մշակվող նոր ռազմավարությունը, որից հետո լսել եմ նրանց. արձանագրել ենք համայնքում առկա խնդիրներն ու մտահոգությունները, ինչպես նաև […]