TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ազատամուտ համայնքի ղեկավարի չարաշահումների հարցով կզբաղվի Իջևանի ոստիկանությունը

14:03 26.07.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ազատամուտ համայնքի բյուջեի ոչ արդյունավետ ծախսերի վերաբերյալ գրությունը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից այսօր ուղարկվել են ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին: «Ինչպես հայտնի է, ՀՀ տարածքային կառավարման […]

̰
Մենք բունտերով պետք է չշարժվենք, այլ օրենքի տառը կատարելու պահանջով. ՊԵԿ նախագահ

13:41 26.07.2018

Փոքր և միջին բիզնես իրականացնող հարկ վճարողների մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում: Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ եթե նախկինում կոշտ վարչարարություն է իրականացվել, հիմա այդպես չէ: ՊԵԿ նախագահի խոսքերով՝ եթե գործարարը կարծում է, որ սխալ վարչարարություն է իրականացվել, ապա իրենք տվել են կազմհսկողական վարչության կոնտակտային տվյալները, խնդրել, որ դիմեն […]

̰
Եթե անձը որոշում է, որ պետք է PR ակցիա իրականացնի, ի՞նչ պետք է անեինք, արգելեի՞նք. Դավիթ Անանյան

13:21 26.07.2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հուլիսի 26-ին կառավարության նիստից առաջ անդրադարձավ Բագրատաշենի մաքսակետում գրանցված միջադեպին: Նա հիշեցրեց, որ այս թեմայով ՊԵԿ-ն արդեն հաղորդագրություն է տարածել, ապա նշեց՝ տեսանյութում պատկերված անձի անուն-ազգանունն էլ է բացահայտված, վարքագիծն էլ է ներկայացված. վերջինս 2010-2017թթ. հինգ անգամ քաղաքացիություն է փոխել, վերջին մեկ ամսվա ընթացքում սահմանահատման 13 դեպք է ունեցել: «Անձին ասում […]

̰
Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել վարչապետի՝ ՌԴ գործուղման մասին

12:49 26.07.2018

Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակվել է ՌԴ՝ ՀՀ կառավարական պատվիրակության գործուղման վերաբերյալ տեղեկատվություն. Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 26-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի […]

̰
Ամառային զորակոչը երկարաձգվելու է. կառավարությունը հավանություն տվեց համապատասխան նախագծին

12:40 26.07.2018

Կառավարությունը հավանություն է տվել Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ամառային զորակոչի երկարաձգման վերաբերյալ օրենքի նախագծին: Նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ՝ զորակոչի երկարաձգումը պայմանավորված է բժշկական հետազոտման և փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականացնելու համար: Նախարարը նշել է, որ զորակոչի երկարաձգումը չի ազդելու զորացրումների վրա:

̰
Կառավարությունը հավանություն է տվել «Գրին ֆարմեր»-ին արտոնություններ տալու մասին նախագծին. ընկերությունը պատրաստվում է շուրջ 2 միլիարդ դրամի ներդրում անել

12:33 26.07.2018

Կառավարությունն այսօր հավանություն  է տվել «Գրին ֆարմեր» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տալու վերաբերյալ նախագծին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ՝ ընկերության ներդրումային ծրագրով նախատեսվում է հիմնել առաջադեմ տեխնոլոգիաներով այգիներ, որոնց շնորհիվ 150 աշխատատեղ կստեղծվի: Ծրագրի իրականացման համար ներդրվելու է շուրջ 2 միլիարդ դրամ:      

̰
Ինչպե՞ս է Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժածների վիճակը

12:24 26.07.2018

Երեկ՝ հուլիսի 25-ին` ժամը 10:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի  պատերը մասամբ փլուզվել են: Արդյունքում 2 քաղաքացի հոսպիտալացվել է: SHANTNEWS.AM-ին  Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրին, […]

̰
ՀՔԾ պետի տեղակալն ազատվել է աշխատանքից

12:17 26.07.2018

Սեփական դիմումի համաձայն՝ Մուշեղ Բաբայանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից:  Այս մասին որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որոշման մեջ ասված է. Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։  

̰
Արմեն Հարությունյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից

12:02 26.07.2018

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով աշխատանքից ազատվել է գյուղատնտեսության փոխնախարարը: Վարչապետի որոշման մեջ ասված է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հարությունյանին 2018 թվականի օգոստոսի 10-ից ազատել գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։  

̰
Բնապահպանության նախարարը խոսել է Սևանա լճի ազոտ-ֆոսֆորի ցուցանիշերի և Ամուլսարի մասին

11:50 26.07.2018

Սևանա լճի «մամռակալման» պատճառներն ու հետևանքները պարզելու համար ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն Առողջապահության, այլև Բնապահպանության նախարարությունը: Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությամբ պարզել են՝ ազոտ-ֆոսֆորի հետ կապված ցուցանիշերը նորմայի մեջ են, բայց մի քանի գործոն կա, որ գումարվել է: «Եթե նկատել եք՝ սա ոչ միայն Սևանա լճին […]

̰
Պետական միջոցները բոլոր ուղղություններով փոշիացվում են. վարչապետ

11:37 26.07.2018

Մենք կարող ենք արձանագարել, որ պետական միջոցները բոլոր ուղղություններով փոշիացվում են: Այս մասին այսօրվա կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի շարք համայքներին  պետական բյուջեով  գումար հատկացնելու վերաբերյալ հարցին: «Մինչ մենք այդ անցքերը չփակենք,  այլ թեմաների մասին խոսելն ուղղակի լուրջ չի լինելու, որովհետև ինչքան շատ լցնենք այդ կաթսայի մեջ, այնքան վարարելու են […]

̰
ՀՔԾ պետը չբացահայտեց՝ ով է հարցաքննելու Ռոբերտ Քոչարյանին

11:28 26.07.2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի հարցաքննությունը տեղի կունենա այսօր: Պատասխանելով հարցին՝ տեսագրվելո՞ւ է արդյոք հարցաքննությունը, Խաչատրյանը հիշեցրեց, որ տեսագրելու որոշում կայացնում է վարույթն իրականացնող մարմինը. տեսագրությունը հանդիսանում է քննչական գործողության արձանագրության բաղկացուցիչ մասը, ու եթե […]

̰
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մաքսային անցակետում լվացքի մեքենա ջարդող քաղաքացու մասին

11:16 26.07.2018

ՊԵԿ-ը պարզաբանել է Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպը: ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. Քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտում ջարդելու, մի շարք լրատվամիջոցներով լուսաբանված դեպքի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, որը, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

09:11 26.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արաբկիր 43փ. 35 շենքը և 43փ. 26-41/5 սեփական տները, Գրքերի պահեստը, Նաիրի Զարյան փ. 22 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Կիևյան փ. 19, 19ա շենքերը, Հակոբյան փ. 1 շենքը […]

̰
Պլանային և վթարային ջրանջատումներ Շիրակի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում

08:53 26.07.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության պատճառով «Մարալիկի ջրատար»-ի  տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 26-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ գյուղերի ջրամատակարարումը՝ Քեթի, Արևիկ, Այգաբաց, Բենյամին, Լուսակերտ, Սարատակ,  Հոռոմ, Գուսանագյուղ, Հայրենյաց, Ձորակապ, Մարալիկ: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 26-ին ժամը 10։00-17:00-ն […]

̰
Նախագահն այցելել է ՀՀ կինեմատոգրաֆիստների միություն

00:50 26.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հուլիսի 25-ին այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն (Կինոյի տուն), ծանոթացել միության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև ապագա կինոթանգարանի՝ հայկական Սինեմաթեքի կառուցման ծրագրին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ապագա Սինեմաթեքի տարածքում, այցելել Կինոյի տան` վերջերս վերանորոգված մեծ դահլիճ, […]

̰
Եթե կոկորդը կրկին ցավի, կդիմե՞ք արդյոք սկսնակ բժիշկներին. Shantnews-ի հարցը վարչապետին

23:33 25.07.2018

Ինչպես արդեն հայտնի է, ԵՊԲՀ-ում այսօր կայացել է շրջանավարտների երդման արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, իսկ միջոցառման ավարտին զրուցել է հայ և օտարազգի ուսանողների և նրանց ծնողների հետ: Սելֆիներ այս անգամ էլ եղել են, իսկ Shantnews.am-ի լրագրողը հետաքրքվել է վարչապետից, թե արդյոք կդիմի՞ այս շրջանավարտներին, եթե, […]

̰
Ես ավելի շատ սիրում եմ փոքր, քան մեծ երկրները. հայտնի բլոգեր Նաս Դեյլին՝ հայաստանյան ճամփորդության մասին

23:23 25.07.2018

Աշխարհում ու արդեն նաև Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերած պաղեստինա-իսրայելյան բլոգեր Նաս Դեյլին այսօր Երևանում նկարահանել է հայաստանյան ճանապարհորդության իր վերջին տեսանյութը: Սոցիալական ցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող բլոգերի հետ այսօր զրուցել է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

̰
ՔԿ նախագահը Մանե Թանդիլյանին առաջարկել է ուսումնասիրել նպաստառուների գումարների հատկացման գործընթացը

23:00 25.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Թանդիլյանին՝ նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացն ուսումնասիրելու համար, հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական բաժնից: Գրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Վ.Թանդիլյանին Հարգելի´ տիկին Թանդիլյան, ՀՀ քննչական […]

̰
Ֆրանսիայում մեծ ուշադրությամբ էին հետևում հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններին. դեսպան

21:20 25.07.2018

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի, նախկին և նորանշանակ ռազմական կցորդներ Դանի Պիթի և Օլիվիե Մադիոյի հետ: Հանդիպման մասին ԱԽ քարտուղարը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Այսօր ընդունեցի Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտին, նախկին և նորանշանակ ռազմական կցորդներ Դանի Պիթին և Օլիվիե Մադիոյին: Հանդիպման սկզբում շեշտեցի, […]

̰
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է. նրա հարցաքննության ժամը հայտնի է

21:11 25.07.2018

Ռոբերտ Քոչարյանն արդեն Հայաստանում է և վաղը՝ հուլիսի 26-ին, կներկայանա ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում դեռ վկայի կարգավիճակ ունի: ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Armtimes-ի հետ զրույցում ասել է, որ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել և նրա գրասենյակից չներկայանալու մասին նախաքննական մարմնին որևէ տեղեկություն չեն հայտնել: Կայքի տեղեկություններով՝ […]

̰
Ճանապարհորդ Բրյուս Նորթհեմը Հայաստանը ներառել է 9 էժան հանգստավայրերի թվում

21:00 25.07.2018

Զբոսաշրջիկ Բրյուս Նորթհեմը 10 տարվա ընթացքում այցելել է ավելի քան 135 երկիր և հրատարակել է իր ճանապարհորդական գիրքը, որում պատմում է, թե որ երկրում կարելի է մատչելի գնով հանգստանալ: Այս մասին գրում է CNBC-ն: Ճանապարհորդը 9 երկիր է առանձնացրել և դրանք համարում է ամենահետաքրքիրը: Նրա խոսքով՝ 1000 դոլարը բավական է այդ երկրներում մեկ ամիս ապրելու […]

̰
Աղիքային վարակների աճ կա, ինքնաբուժմամբ չզբաղվել. ԱՆ-ն զգուշացնում է

20:46 25.07.2018

ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակներով հիվանդացությունն ունի աճի միտում: Մասնավորապես, առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ անցյալ տարվա հունիսին արձանագրվել է աղիքային վարակների 988 դեպք` այս հունիսի 1107 դեպքի դիմաց: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են տարբեր մանրէներ (օրինակ՝ շիգելա, սալմոնելա, էշերիխիաներ և այլն), […]

̰
Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված Վարդանն ուզում է լավ բժիշկ դառնալ

20:36 25.07.2018

Ապրիլյան պատերազմի օրերին թշնամու արկակոծությունից վիրավորված դպրոցականը՝ 13-ամյա Վարդան Անդրեասյանը, Երևանում է: Նա այստեղ է առողջական որոշ խնդիրների պատճառով. պատերազմի օրերին վերապրած վախի պատճառով Վարդանը դժվարանում է խոսել, և որոշ ժամանակ է՝ այցելում է լոգոպեդի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բուժումը տևել է մոտ երկու ամիս: «Ես գիտեմ, որ ապաքինվելու եմ, հավատացել եմ: Հիմա […]

̰
Վերականգնվել է «Զոդ» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը

20:35 25.07.2018

«ՀԿԵ» ՓԲԸ «Զոդ» կայարանում վերականգնվել է էլեկտրակենտրոնացման համակարգը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը, «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ներկայացուցիչներ, երկաթուղայիններ, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Նախքան էլեկտրակենտրոնացման համակարգը շահագործման հանձնելը նախարարության […]

̰
ՀԴՄ կտրոն չտրամադրելն ու չգրանցված աշխատողներ ունենալը դարձել է օրինաչափություն. ՊԵԿ-ի ահազանգը

20:25 25.07.2018

Հանրային սննդի ոլորտի գործունեության հարկման համակարգի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է. Օրենսդրական փոփոխությունների մասով. ՀՀ հարկային օրենսգրքում հանրային սննդի ոլորտին վերաբերող փոփոխություններին ծանոթանալու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ընձեռված են եղել հարկ վճարողներին: Ընդ որում, կատարված փոփոխությունների նպատակն է հնարավորություն տալ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հարկերը վճարել՝ ելնելով իրացման շրջանառություն ծավալից, […]

̰
Ապագա բժիշկները Հիպոկրատի երդում կտան. ներկա կլինի նաև վարչապետը

20:16 25.07.2018

ԵՊԲՀ-ում նախատեսված միջոցառումը կսկսվի ուշացումով։ Բուհի շրջանավարտներն այսօր Հիպոկրատի երդում են տալիս։ Այդ առիթով գիտական խորհրդի նիստ է հրավիրված, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարի շրջանավարտները 1001-ն են, նրանցից 45-ը բուհն ավարտում է կարմիր դիպլոմով, 24-ը ռազմական բժիշկ է: Միջոցառումը, նախորդ տարվանից սկսած, անցկացվում է Երևանի ամենահին՝ Հերացի 1 համալսարանական հիվանդանոցային […]

̰
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման նույնիսկ պատճառաբանված թերացումներն անընդունելի են. վարչապետ

20:00 25.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, հաղորդում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: «Ունենք օտարերկրյա հյուրերի մեծ ցանկ, ժամանելու են տասնյակ երկրների նախագահներ […]

̰
Հետախուզում է հայտարարվել բարեգործական ՀԿ-ի նախագահի նկատմամբ

19:50 25.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի կողմից առերևույթ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեն: Նախնական քննության տվյալներով՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. սեպտեմբերին ՍՊ […]

̰
Բացահայտվել են կայուն կազմակերպված խմբերի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր

19:44 25.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է կայուն կազմակերպված խմբերի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության 196 դեպք։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով անազատության մեջ, տևական ժամանակ համասեռ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի […]

̰
BACK_TO_TOP