Սուրենավան համայնքի ղեկավարն ավելի քան 1 մլն դրամի յուրացումներ է կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

Սուրենավան համայնքի ղեկավարն ավելի քան 1 մլն դրամի յուրացումներ է կատարել

23:56 26.07.2018

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 24-ին տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել։

Տվյալների հիման վրա ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը 2017-2018 թվականների ընթացքում Սուրենավանի 20-ից ավելի բնակչի անուններով դիմումներ է ձևակերպել և որպես օգնություն դուրս գրված գումարները՝ ընդհանուր 1.035.000 դրամ, յուրացրել է։
Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը Սուրենավանում հանգստի գոտի ունի, որը գրանցված չէ և գործել է առանց համապատասխան թույլտվության։
Միջոցառումները շարունակվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

14:57 26.06.2025

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...

Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

14:50 26.06.2025

Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գնալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե նրանց միանա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հարգարժան պարոն Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ( Հաագայում – խմբ.) մենք խոսեցինք նախաձեռնությունների մասին (Ուկրաինայի վերաբերյալ – խմբ.): Նա ասաց, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա […] ...

Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. Փաշինյան

14:42 26.06.2025

Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ «Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի […] ...

«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը

14:35 26.06.2025

«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը

«Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստը մեքենայով անցել է ավելի քան 1000 կիլոմետր՝ վերադառնալով իր ծննդավայր Բուշեհր՝ ընտանիքի մոտ։ Թարեմին ակումբին տեղեկացրել է, որ գտնվում է անվտանգ վայրում։ Ավելի վաղ հայտնի էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Իրանը լքելու և «Ինտերին» միանալու հարցում՝ Աշխարհի […] ...

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

14:31 26.06.2025

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...

BACK_TO_TOP