18:40 26.07.2018
ՀՀ Արարատի մարզի դատախազությունն ակտիվ միջոցառումներ է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների, դատախազության կոլեգիայի որոշումների և տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ դատախազության կայքը: Մասնավորապես, այս տարվա հունիսի 12-ին կայացած դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում տրվել էին հանձնարարություններ՝ տարիներ շարունակ չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի, ինչպես նաև կոռուպցիոն […]
18:28 26.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել զինվորական ծառայությունից ազատելու կամ ծառայությունը նախընտրելի վայրում կազմակերպելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017-2018 թվականների […]
18:06 26.07.2018
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» վերլուծական ծրագրի տաղավարում անդրադարձել է կոմիտեի իրավասությունների շրջանակին՝ ասելով, որ իրենք կախարդական փայտիկ ունեն Միջգերատեսչական հանձնաժողով անունով: Բանն այն է, որ հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է, թե կոմիտեի կողմից շատ է ասվել, որ այս կամ այն հարցի լուծումն իրենց իրավասության մեջ չէ: «Կա այդպիսի մարմին՝ կառավարության […]
17:52 26.07.2018
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ հյուսիսարևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
17:49 26.07.2018
Արթիկ քաղաքի բյուջեում չկա այնքան գումար, որով հնարավոր լինի փողոցաշինական մեծ աշխատանք կատարել: Խոսքը ոչ միայն հիմնային ասֆալտապատման մասին է, այլև ընթացիկ նորոգումների: Հատկացված 8 միլիոն դրամով կարողանում են կենտրոնական հատվածներում փոսային նորոգումներ կատարել, բայց դա էլ անում են ոչ թե որակյալ ասֆալտով, այլ ասֆալտի մնացորդներով, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Տարբերակը, որն այնքան էլ արդյունավետ […]
17:19 26.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր որպես վկա հրավիրված էր Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու։ Մինչ կեսօր ՀՔԾ շենքի մոտ արդեն հավաքված էին լրագրողներ, որոնք սպասում էին Ռոբերտ Քոչարյանին, որը, սակայն, ShantNews.am-ի տեղեկություններով, ՀՔԾ է ժամանել հետնամուտքով։ Մոտ երկու ժամ անց նույն հետնամուտքի կողմից դուրս եկավ ShantNews.am-ի տեսանյութում երևացող մեքենան և պետական […]
17:01 26.07.2018
Սինգապուրում շարունակվում է «Արսենալ»-ի նախամրցաշրջանային հավաքը: Դրան մասնակցում է անգլիական ֆուտբոլային ակումբի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը թիմի հերթական մարզման ընթացքում գեղեցիկ գոլ է խփել Պետր Չեխի դարպասը: «Կրակոց». այսպես է մակագրել հայ ֆուտբոլիստն Instagram-ի ու ֆեյսբուքյան էջերում հրապարակված տեսանյութը:
16:59 26.07.2018
Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս. – խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում, – հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, […]
16:53 26.07.2018
«ՀՀ Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել: Նախնական տվյալներով՝ «ՀՀ Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Արխիվային գործի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ըստ որի՝ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում […]
16:41 26.07.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունում է: Ընթանում է հարցաքննություն: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասել է մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել Մարտի 1-ի գործով: Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և […]
16:40 26.07.2018
Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայության շենք մտավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Խաչատուրովը ևս այսօր հարցաքննվելու է: ՀՔԾ-ն նախապես հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հարցաքննվելու է հուլիսի վերջին: Նա հայտնեց, որ եկել է Մարտի 1-ի գործով հարցաքննության: Հիշեցնենք, որ այսօր պետք է հարցաքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: SHANTNEWS.am-ը […]
16:27 26.07.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աշխատանքից ազատում է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանին. «Օրեր առաջ ՖԲ-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։ Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես […]
16:26 26.07.2018
Սրտանոթային հիվանդություններից հետո Հայաստանում հիվանդացության ցուցանիշով երկրորդ տեղում քաղցկեղն է: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը: «Դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ հիվանդացությունն է ավելի շատ, քան այլ երկրներում, այլ որ դիմելիությունն է ուշ լինում: Եթե հիվանդը դիմում է մեզ վաղ փուլում, բուժումն արդյունավետ է լինում: Կատարված […]
16:25 26.07.2018
Երեկ՝ հուլիսի 25-ին, կեսօրին մոտ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Վահագնի թաղամասի մոտ «Մուխա» է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի խճուղու Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի պարսպի հարակից հատվածում հայտնաբերել է «ՌՊԳ-18» (Մուխա) տիպի ականանետ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
16:23 26.07.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-28-Ո-63 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել […]
16:15 26.07.2018
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կառավարության որոշմամբ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող հիվանդանոցի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին: Մշակույթի նախարարությանն այս հարցում մեծապես աջակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն: Սա գյումրեցիների 30 […]
16:10 26.07.2018
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր ներկայացրել է 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիթորինգի արդյունքները: Ուսումնասիրություն կատարելիս օգտվել է համացանցում տեղ գտած բաց տվյալներից: Մանուկյանը կոռուպցիոն ռիսկեր է հայտնաբերել մրցույթը շահած մի շարք կազմակերպությունների գործելաոճում: Մասնավորապես, միլիոնավոր դրամների հասնող հանդերձանքի պայմանագիր կնքած կազմակերպություններից մեկը հայտարարագրել է մեկ աշխատող: Նույն ձևով շինարակական […]
16:00 26.07.2018
«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահը՝ նկարչի որդի Արման Ավետիսյանը, օրեր առաջ հանդես էր եկել առաջարկությամբ՝ Մինասի բոլոր որմնանկարները մեկ վայրում հավաքել ու հիմնել Մինասի մոնումենտալ գործերի թանգարան: Այս հարցի շուրջ այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվել է փակ քննարկում: Հանդիպմանը մասնակցել է Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը: Քննարկվել է նկարչի ծննդավայր Ջաջուռում գտնվող թանգարանը տեղափոխելու հարցը: Իսկ նոր […]
15:47 26.07.2018
2018թ. հունվարին հոգեկան առողջության խնդիրներով ու գիշերամիզությամբ զորակոչված և զորակոչի հաջորդ օրվանից իսկ հարբուխի, ապա՝ թոքաբորբի պատճառով հոսպիտալացված Ս. Ք.-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Ս. Ք.-ի քրոջ ահազանգով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարին դիմել է դեռևս 2018 թ. մարտի 29-ին, […]
15:34 26.07.2018
Դիլիջանի ուսկենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքներով ՊԵԿ բացահայտած չարաշահումներն ընդհանուր առմամբ 2․3 միլիարդի գործարքների վերաբերյալ են: Ներկայումս իրականացվում են քննչական գործողություններ: Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա ասաց, որ դատախազության կողմից իրականացված ուսումնասիրություններն ուղարկվել են իրենց քննչական մարմնին, ապա մանրամասնեց՝ գնման ընթացակարգերի չպահպանման հետ կապված որոշակի ուսումնասիրության նյութեր […]
15:30 26.07.2018
Երբեք օդի մաքրությամբ ու կանաչ տարածքներով աչքի չընկնող Գյումրիում, պարզվում է, ծառերը խանգարում են շինարարությանը։ «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում ընթացող փողոցաշինական աշխատանքների համար ծառեր են հատվում, ու նշանակություն չունի՝ դրանք բնակիչնե՞րն են տնկել, մրգատո՞ւ են, թե՞ դեկորատիվ։ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքերով՝ այն ամենը, ինչ մայթեզրերին է, համայնքային սեփականություն է, հայտնում է SHANTNEWS.AM-ը։ «Մայթի […]
15:14 26.07.2018
Հանրապետության տարածքում` Հուլիսի 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:12 26.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի 2017-2018թթ. շրջանավարտների հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահը զրույցել է ունեցել երիտասարդների հետ, պատասխանել երկրի զարգացման հեռանկարներին, առկա մարտահրավերներին, աշխարհասփյուռ հայության ներուժն օգտագործելու հնարավորություններին և մի շարք այլ թեմաների վերաբերող նրանց հարցեր: Արմեն Սարգսյանը լսել է երիտասարդների կարծիքներն […]
15:03 26.07.2018
Այսօր՝ հուլիսի 26-ին, Գյումրիի Թատերական հրապարակում հարգանքի տուրք են մատուցել 2016թ. ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հիշատակին: Նախաձեռնող խմբի անդամներն անցորդներին հաց ու խմորեղեն են բաժանել: Հիշեցնենք՝ երկու տարի առաջ այս օրը Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հաց հասցրել ՊՊԾ գնդում […]
15:02 26.07.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը նամակ է գրել հիմնադրամի նվիրատուներին, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հարգելի նվիրատուներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության ախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ պարոն Արմեն Սարգսյանի առաջադրանքին, ինձ հանձնվեց Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը պաշտոնապես ստանձնեցի 2018-ի հուլիսի 19-ին: […]
14:56 26.07.2018
Հայաստանում ռուսական բանակի բացակայության դեպքում «Ղարաբաղում բոլոր հայերին կսպանեին»: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «60 րոպե» հաղորդման ընթացքում: «Ղարաբաղում հայերին վաղուց սպանած կլինեին: Միայն այն պատճառով, որ մեր բանակը Հայաստանում է տեղակայված՝ Ղարաբաղի հայերը հանգիստ ու խաղաղ պայմաններում են ապրում»,- հայտարարել է Ժիրինովսկին: Դրանից բացի՝ […]
14:30 26.07.2018
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հուլիսի 26-ին՝ kառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ հարցին՝ ինչպիսի՞ն է այսօր հարկային բեռը փոքր և միջին ձեռնարկությունների համար: Անանյանը նախ ընդգծեց՝ կարևոր է հասկանալ՝ համեմատությունն ինչի նկատմամբ է արվում, ապա նշեց. «Ես մի առիթով հայտարարել եմ՝ մենք տնտեսության որոշ ճյուղերի համար այնքան էլ տնտեսությանը միտված օրենսդրություն չունենք, բայց գնահատել՝ […]
14:19 26.07.2018
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքացիների կողմից կառավարությանը հասցեագրված աննախադեպ մեծ քանակությամբ նամակներին: Վարչապետը նշել է, որ իրենք խնդիր ունեն նամակների մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ: «Ես ուզում եմ հանձնարարել նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարպետներին, ինչպես նաև անկախ պետական մարմիններին և նաև Երևան քաղաքի պաշտոնակատարին, որ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ սահմանված […]
14:03 26.07.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ազատամուտ համայնքի բյուջեի ոչ արդյունավետ ծախսերի վերաբերյալ գրությունը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից այսօր ուղարկվել են ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին: «Ինչպես հայտնի է, ՀՀ տարածքային կառավարման […]
13:41 26.07.2018
Փոքր և միջին բիզնես իրականացնող հարկ վճարողների մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում: Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ եթե նախկինում կոշտ վարչարարություն է իրականացվել, հիմա այդպես չէ: ՊԵԿ նախագահի խոսքերով՝ եթե գործարարը կարծում է, որ սխալ վարչարարություն է իրականացվել, ապա իրենք տվել են կազմհսկողական վարչության կոնտակտային տվյալները, խնդրել, որ դիմեն […]