16:25 11.07.2018
Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:
16:15 11.07.2018
«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նման հայարարություն է անում: Այս անհեթեթությունը տարիների ընթացքում միշտ հնչել է: Ադրբեջանի փորձերը՝ շանտաժի ենթարկել Հայստանին, ձախողված են ի սկզբանե»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության, որը վերաբերում էր ՀՀ-ում վերջերս տեղի ունեցած իշխանափոխության գործում Ադրբեջանի դերակատարությանը: […]
16:06 11.07.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի արտահերթ նիստում դիմեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ հետաքրքրվելով՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը ինչ փուլում է: «Մեր ընտանիքներում բռնության, հատկապես լատենտ բռնության տոկոսը սարսափելի, աններելիորեն մեծ է: Ի՞նչ է արվում ապաստարանների հարցում: Գործընթացը սկսվա՞ծ է, ապաստարաններ կառուցվո՞ւմ են, ֆինանսական պայմանավորվածություններ կա՞ն, թե՞ ոչ, օրենքի կիրարկման մեխանիզմը ինչպե՞ս է […]
16:01 11.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այցն աշխատանքային է: Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը կհանդիպի Եվրամիության կառույցների ղեկավարների […]
16:00 11.07.2018
Այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստում օրակարգային հարցերից բացի, քաղաքապետն անդրադարձել է Գյումրիի նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու հարցին, որի շուրջ այս օրերին քննարկումներն ակտիվացել են, հաղորդում է SHANTNEWS-ի թղթակիցը: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի այս առաջարկին դեմ չի եղել մշակույթի նախարարությունը, ավելին, նախագծի տեսքով այն ներկայացվել է արդեն կառավարությանը: Իսկ քաղաքապետը շենքը թանգարանի համար […]
15:48 11.07.2018
Քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ Խաչիկ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ հունիսի 1-ից հասարակության շրջանում լուր է տարածվել, որ ՀՀ վերադարձող զինծառայությունից խուսափողների նկատմամբ մոտեցումը փոխվել է։ Մուրադյանը հավաստիացրեց, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և նրանք, ովքեր վերադառնում են Հայաստան՝ ինքնակամ ծառայության մեկնելու, զորակոչվում են այնպես, […]
15:44 11.07.2018
ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 11-ին, կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Բորիս Գևորգյանը: Բորիս Գևորգյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
15:10 11.07.2018
Երկու տարի առաջ մենք բացահայտեցինք մեզ համար Հայաստանը՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման ավանդույթների ու ներուժի առումով։ Այդ իսկ պատճառով էլ որոշում ընդունվեց Հայաստանում հիմնել հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց, ինչպես նաև զարգացնել գիտական կրթությունը խրախուսող էկոհամակարգ։ Երբ օվկիանոսի մյուս կողմում գտնվող ընկերոջդ նոր սանրվածքը գնահատելու համար բավարար է համացանցին միացած լինելն ու սմարթֆոնի մեջ skype […]
15:00 11.07.2018
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Պողոսյանը, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, […]
14:55 11.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 16.10-ին, 1982 թ. ծնված Ջեմմա Ն.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 08.00-ին, դուստրը՝ 2002 թ. ծնված Անուշ Ասատրյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 20.30-ին, Անուշ Ասատրյանը վերադարձել է տուն և բացատրություն տվել, որ հուլիսի 10-ին՝ […]
14:41 11.07.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են դատապարտյալների համար հիմնական՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի իրավունքը ապահովելու կամ պետությամբ այս ոլորտում տրված իրավունքն ավելացնելու անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքերով՝ գործող օրենքով սահմանված կարճատև կամ երկարատև հանդիպումների ժամկետը կառավարությունն այս պահին […]
14:38 11.07.2018
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադը, որը մեկ շաբաթ առաջ իր էջում տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ, հայտնել է, որ սպառնալիքներ է ստանում: Բլոգերը նշել է, որ Ադրբեջան իր այցի նպատակն է եղել մարդկանց ցույց տալ այն, ինչպիսին նրանք կան: «Իրավիճակն անկայուն է, սա իմ անվտանգության համար է: Տարածե՛ք տեսանյութը, տարածե՛ք իմ մասին տեղեկություն: […]
14:26 11.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Արմեն Սարգսյանը նրան մաղթել է հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության: Այս մասին տեղեկանում են […]
14:16 11.07.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 11-ին, ազատ է արձակվել «Սասնա ծռեր»-ի անդամ Մխիթար Ավետիսյանը: Այս մասին փոխանցում է Lragir-ը։ Նրա խափանաման միջոցը փոխվել է ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորության հիման վրա:
14:14 11.07.2018
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ ՀՀ մի շարք բուժհաստատությունների, մասնավորապես, մասնագիտացված կենտրոնների ու պոլիկլինիկաների վերազինման, արդիականացման կամ կապիտալ հիմնանորոգման ծրագրերի շուրջ քննարկում է կայացել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Վամեդ» (VAMED) ընկերության տարածաշրջանային տնօրեն Պետեր Վերների հետ հանդիպման ժամանակ: Ընկերությունն առաջարկում է ֆինանսավորել առողջապահական կազմակերպություններին ուղղված նախագծեր: Պետեր Վերները փոխանցել է, որ հայաստանյան մի շարք […]
14:12 11.07.2018
Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի) այսօր իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում։ Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը […]
14:03 11.07.2018
«Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթի իրավունքն օգտագործեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարց ուղղելու համար: «Քանի որ արդեն գործող տույժ-տուգանքների հետևանքով մարդկանց հաշիվների վրա կան կալանքներ, ոմանք նաև աշխատավարձ չեն կարողանում ստանալ, կխնդրեի տեխնիկական մասը ներկայացնեք՝ ի՞նչ պետք է […]
13:43 11.07.2018
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ հուլիսի 10-ին, նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել էր նախորդ օրը: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահն առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը […]
13:40 11.07.2018
Այսօր, լրագրողների հարցերին պատասխանելով, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ սխալ կլինի՝ ՀՀԿ-ի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվի. «Քաղաքական տեսանկյունից դա առհասարակ սխալ կլինի, որովհետև Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել ոչ միայն որպես անձ, որպես Տարոն Մարգարյան, այլև որպես ՀՀԿ կուսակցության, խմբակցության ներկայացուցիչ: Իրենց մեջ էլ շատ դժվար կլինի գտնել քաղաքապետի […]
13:33 11.07.2018
Ազգային անվտանգության ծառայությունում հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին: Ըստ ԱԱԾ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և […]
13:22 11.07.2018
«Ինձ չեն կաշկանդում ո՛չ դրական, ո՛չ բացասական արձագանքները»,- այս մասին այսօր լրագրողներին ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հայտարարելով, որ իր դեմ հարձակում է իրականացվում: «Ցավալի է, իհարկե, որ իմ ընկերներից, մտերիմնեից շատերը կեղծ էջերով, ֆեյքերով սկսել են հարձակում, բայց դա էլ եմ նորմալ համարում»,- ասել է Վարդանյանը: Ավագանու անդամը չի ցանկացել […]
13:20 11.07.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 11-ի արտահերթ նիստին՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հիշեց՝ իբրև արդարադատության նախարար իր պաշտոնավարման ժամանակ էլ կար երկակիության որոշակի զգացում: «Լավ բան են անում, ոչ ոք չի կարող վիճարկել, սակայն հատկապես հարց էր առաջացել 2017թ. հետ կապված. 2012-2016-ին սոցիալական բաղադրիչն ավելի […]
13:00 11.07.2018
«Ավագանու ընտրությունները պետք է կայանան երևի հենց այս տարվա մեջ, ցանկացած սցենարի դեպքում, դրանում ես վստահ եմ. մնում է միայն հասկանալ մի քանի ամիսների տարբերության խնդիրը»,- այսօր լրագրողներին ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Խաժակյանը որոշ մարամասներ է ներկայացրել կարգի վերաբերյալ: «Վաղը ունենալու ենք ավագանու արտահերթ նիստ, որտեղ որոշելու ենք քաղաքապետի ընտրության […]
12:52 11.07.2018
Բնապահպաններին շարունակում է անհանգստացնել Կեչուտի ջրամբարի ջրային պաշարի ու որակի պահպանման խնդիրը: Այսօր նրանք մի տեսանյութ են հրապարակել, որում երևում են ջրամբարից կատարվող ջրանջատումների ծավալները: Ներկայացնում ենք տեսանյութն ու կատարված գրառումը. «Կեչուտի ջրամբար. ի՞նչ է սպասվում Հայաստանի ջրային պաշարներին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում: Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ»: https://www.facebook.com/econews.am/videos/1580979905344030/
12:48 11.07.2018
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ մարզում կոռուպցիոն բնույթի դրսևորումների ռիսկերը մեծ են հատկապես սոցիալական աջակցության ոլորտում, որտեղ հանցավոր ոտնձգությունները հաճախ կատարվում է խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ: Մասնավորապես ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ […]
12:46 11.07.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց իր մտահոգությունները: «Դուք առաջարկում եք համաներում մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը: Կա խնդիր` ոչ հայկական համարների համաներման հետ կապված: Նրանց համար հայտարարվեց, որ 2018թ. հունվարի 1-ից է սկսվում տեսանկարահանող սարքերի, արագաչափերի և այլնի տուգանքների կիրառումը, սակայն Բավրայի […]
12:29 11.07.2018
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից: Երկուսի (մեկը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ […]
12:27 11.07.2018
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց՝ կա՞ն տվյալներ՝ համաներման ենթակա տույժ ու տուգանքները հուսալի՞ էին, թե՞ անհուսալի, դրանց ո՞ր մասի դեպքում էր, որ մարդիկ տուգանքի տակ էին ընկել, բայց ոչ մի տեղ չէին աշխատում, գույք չունեին: Պատգամավորը հարցրեց՝ արդյոք այդ […]
12:25 11.07.2018
Մեղրիի անցակետում նոր աղբամաններ են տեղադրվել: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատերերից Սասուն Դանիելյանի էջից: Նա լուսանկար է հրապարակել և կից գրել. «Մեղրիի անցակետի նոր աղբամանները»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաև Մեղրիի անցակետ: Տարածքի աղտոտվածությունը տեսնելով՝ նշել էր, որ «սա է հենց պետության մասին առաջին տպավորությունը ստեղծում»։ […]
12:17 11.07.2018
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որտեղ շնորհակալություն է հայտնում ՀՀ Արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության բաժնի «երազանքի թիմին»՝ նվիրված և հիանալի աշխատանքի համար։ Twiplomacy-ի ներկայացրած վարկանիշային ցուցակում՝ աշխարհի 50 առաջատարների շարքում Հայաստանի ԱԳՆ-ն 18-րդ տեղում է։ Տիգրան Բալայանը նաև հավելել է, որ նվաճելու դեռ շատ բաներ կան: Thanks to […]