2012-2016թթ. տույժ-տուգանքներ վճարելու անհնարինությունն ավելի մեծ էր. Արփինե Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+27.09 oC

2012-2016թթ. տույժ-տուգանքներ վճարելու անհնարինությունն ավելի մեծ էր. Արփինե Հովհաննիսյան

13:20 11.07.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 11-ի արտահերթ նիստին՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հիշեց՝ իբրև արդարադատության նախարար իր պաշտոնավարման ժամանակ էլ կար երկակիության որոշակի զգացում:

«Լավ բան են անում, ոչ ոք չի կարող վիճարկել, սակայն հատկապես հարց էր առաջացել 2017թ. հետ կապված. 2012-2016-ին սոցիալական բաղադրիչն ավելի շատ էր, դրանք վճարելու անհնարինությունը՝ սոցիալական պատճառներով, ավելի շատ»,- ասաց նա:

Հովհաննիսյանն ասաց, որ նշված ժամանակահատվածում շուրջ 1 մլն կատարողական վարույթներ են կարճվել տարբեր հիմքերով: Նա կրկնեց գործընկերների հարցը՝ ինչո՞ւ ոչ մինչև հուլիսի 1-ը, ինչպե՞ս անել, որ ՀՀ բարեխիղճ քաղաքացիները որոշակի առումով նաև հատուցում ստանան, գումարներ վերադարձվեն: Հովհաննիսյանը նշեց, որ այս հարցերը քննարկվել են պետաիրավական հանձնաժողովի նիստում: Հովհաննիսյանն ասաց, որ քննարկման առարկա է դարձել նաև նախագծի վերնագիրը, այն է՝ Սահմանադրությունը չի բացատրում՝ ինչ է նշանակում «համաներում», դրա շրջանակը բացառապես Քրեական օրենսգրքով է սահմանվում:

«Բովանդակային տեսանկյունից, բուն նախագծի հետ կապված, բացասական բան դժվար է ասել, բայց հարցեր են առաջանում նաև բուն գումարի ճշգրտության հետ կապված: Ես 2013-ի ակտ եմ ստացել, վճարել այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է տուգանքների մասին: Ես կարծում եմ՝ էլի մարդիկ են եղել, որ վճարել են»,- նշեց նա:

Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց հանրությանը՝ այս նախագծով կարմիր գծերի, արագաչափերի վերացում նախատեսված չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը

12:10 12.06.2025

«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը

«Ինտերը» կգնի լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալեվսկիի ամբողջական տրանսֆերը «Ռոմայից», հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Լեհ ֆուտբոլիստը հունվարից վարձակալությամբ հանդես էր գալիս «Ինտերի» կազմում: Իտալական ակումբը Զալևսկիի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք ուներ, որից ցանկանում է օգտվել: Գործարքը կարժենա 6 միլիոն եվրո: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 1 գոլի ու […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

11:51 12.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների […] ...

ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամը

11:49 12.06.2025

ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2025 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող մեկ կազմակերպություն: Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը` վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը: ...

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:41 12.06.2025

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Նիկո Ուիլյամսը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակ

11:20 12.06.2025

Նիկո Ուիլյամսը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակ

«Աթլետիկի» վհարձակվող Նիկո Ուիլյամսը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախն է, հաղորդում է Sport Bild-ը: Գերմանիայի չեմպիոնը ցանկանում է 22-ամյա իսպանացու տրանսֆերով ուժեղացնել հարձակման գիծը: «Բավարիան» փոխարինող է փնտրում Լերոյ Սանեին, որը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Գալաթասարայում»: «Բավարիան» Նիկո Ուիլյամսի համար կարող է վճարել 50 միլիոն եվրո: Գերմանական ակումբը պատրաստ է տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

11:04 12.06.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ ...

BACK_TO_TOP