TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տիգրան Ավինյանը ներկայացրել է քաղավիացիայի կոմիտեի նախագահին

17:36 11.07.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանին իրականացրած աշխատանքների համար և ընդգծել քաղաքացիական ավիացիայի կարևորությունը: Սերգեյ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ իրականացրած աշխատանքների համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, […]

̰
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

17:21 11.07.2018

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-յան էջից: Բալայանը գրել է, որ փաստաթուղթը փոխանցվել է Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման նպատակով։ Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ՄԹ Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել #Հայաստան– #Եվրամիություն ՀԸԳՀ-ին (#CEPA)՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ

16:50 11.07.2018

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ: Այս մասին Բրյուսելից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը:  Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել ներկաների հարցերին: Ավելի ուշ՝  ժամը 18.40-ին, Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիշեցնենք, որ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների […]

̰
ՊԵԿ-ը չարաշահումներ է հայտնաբերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ին պատկանող գազալցակայաններում

16:49 11.07.2018

ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից քննչական վարչություն և հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 […]

̰
Եթե հնարավոր լինի ավելացնել դատապարտյալների՝ ընտանիքի անդամների հետ հանդիպումների թիվը, կանենք. Արտակ Զեյնալյան

16:40 11.07.2018

Խորհրդարանի արտահերթ նիստում «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին դիմեց ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Նա ասաց, որ ողջունելի է ընտանիքի և արտաքին աշխարհի քանակի ու տևողության ավելացումը, բայց հետաքրքիր է նաև համադրելի պետությունների հետ տեսնել՝ մեր օրենսդրությունն ինչպիսին է՝ լիբերա՞լ է, չափավո՞ր: Արտակ Զեյնալյանը նշեց, որ որևէ չափորոշիչ չկա, […]

̰
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մարտունու զինկոմին

16:25 11.07.2018

Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Քանի դեռ Ադրբեջանը չի հարգում իր պարտավորությունները, բանակցային գործընթացում առաջընթաց լինել չի կարող. Շավարշ Քոչարյան

16:15 11.07.2018

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նման հայարարություն է անում: Այս անհեթեթությունը տարիների ընթացքում միշտ հնչել է: Ադրբեջանի փորձերը՝ շանտաժի ենթարկել Հայստանին, ձախողված են ի սկզբանե»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության, որը վերաբերում էր ՀՀ-ում վերջերս տեղի ունեցած իշխանափոխության գործում Ադրբեջանի դերակատարությանը: […]

̰
Մեր ընտանիքներում բռնության տոկոսը սարսափելի մեծ է. Նաիրա Զոհրաբյան

16:06 11.07.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի արտահերթ նիստում դիմեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ հետաքրքրվելով՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը ինչ փուլում է: «Մեր ընտանիքներում բռնության, հատկապես լատենտ բռնության տոկոսը սարսափելի, աններելիորեն մեծ է: Ի՞նչ է արվում ապաստարանների հարցում: Գործընթացը սկսվա՞ծ է, ապաստարաններ կառուցվո՞ւմ են, ֆինանսական պայմանավորվածություններ կա՞ն, թե՞ ոչ, օրենքի կիրարկման մեխանիզմը ինչպե՞ս է […]

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել

16:01 11.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այցն աշխատանքային է: Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը,  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը կհանդիպի Եվրամիության կառույցների ղեկավարների […]

̰
Գյումրիի քաղաքապետն անդրադարձել է  նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու հարցին

16:00 11.07.2018

Այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստում օրակարգային հարցերից բացի, քաղաքապետն անդրադարձել է Գյումրիի նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու հարցին, որի շուրջ այս օրերին քննարկումներն ակտիվացել են, հաղորդում է SHANTNEWS-ի թղթակիցը: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի այս առաջարկին դեմ չի եղել մշակույթի նախարարությունը, ավելին, նախագծի տեսքով այն ներկայացվել է արդեն կառավարությանը: Իսկ քաղաքապետը շենքը թանգարանի համար […]

̰
Վարչապետի կոչից հետո Հայաստան է վերադարձել և ծառայության մեկնելու ցանկություն հայտնել շուրջ 100 քաղաքացի

15:48 11.07.2018

Քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ Խաչիկ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ հունիսի 1-ից հասարակության շրջանում լուր է տարածվել, որ ՀՀ վերադարձող զինծառայությունից խուսափողների նկատմամբ մոտեցումը փոխվել է։ Մուրադյանը հավաստիացրեց, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և նրանք, ովքեր վերադառնում են Հայաստան՝ ինքնակամ ծառայության մեկնելու, զորակոչվում են այնպես, […]

̰
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Բորիս Գևորգյանը

15:44 11.07.2018

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 11-ին, կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Բորիս Գևորգյանը: Բորիս Գևորգյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

̰
«Ֆիլիպ Մորրիսը» Հայաստանը բացահայտել է երկու տարի առաջ. Լուկա Ռոսսի

15:10 11.07.2018

Երկու տարի առաջ մենք բացահայտեցինք մեզ համար Հայաստանը՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման ավանդույթների ու ներուժի առումով։ Այդ իսկ պատճառով էլ որոշում ընդունվեց Հայաստանում հիմնել հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց, ինչպես նաև զարգացնել գիտական կրթությունը խրախուսող էկոհամակարգ։ Երբ օվկիանոսի մյուս կողմում գտնվող ընկերոջդ նոր սանրվածքը գնահատելու համար բավարար է համացանցին միացած լինելն ու սմարթֆոնի մեջ skype […]

̰
Ալեքսանդր Սարգսյանի որդու թիկնապահը ներկայացել է ոստիկանություն և կալանավորվել

15:00 11.07.2018

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Պողոսյանը, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, […]

̰
Կորած համարվող 16-ամյա Անուշ Ասատրյանը գտնվել է

14:55 11.07.2018

Հուլիսի 10-ին` ժամը 16.10-ին, 1982 թ. ծնված Ջեմմա Ն.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 08.00-ին, դուստրը՝ 2002 թ. ծնված Անուշ Ասատրյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 20.30-ին, Անուշ Ասատրյանը վերադարձել է տուն և բացատրություն տվել, որ հուլիսի 10-ին՝ […]

̰
Կառավարությունն ի վիճակի է կրկնապատկել ցմահ դատապարտյալների՝ ընտանիքի հետ հանդիպումների քանակը

14:41 11.07.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են դատապարտյալների համար հիմնական՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի իրավունքը ապահովելու կամ պետությամբ այս ոլորտում տրված իրավունքն ավելացնելու անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքերով՝ գործող օրենքով սահմանված կարճատև կամ երկարատև հանդիպումների ժամկետը կառավարությունն այս պահին […]

̰
Ադրբեջան այցելած արմատներով հայ բլոգերը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել

14:38 11.07.2018

Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադը, որը մեկ շաբաթ առաջ իր էջում տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ, հայտնել է, որ սպառնալիքներ է ստանում: Բլոգերը նշել է, որ Ադրբեջան իր այցի նպատակն է եղել մարդկանց ցույց տալ այն, ինչպիսին նրանք կան: «Իրավիճակն անկայուն է, սա իմ անվտանգության համար է: Տարածե՛ք տեսանյութը, տարածե՛ք իմ մասին տեղեկություն: […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեքսիկայի նորընտիր նախագահին

14:26 11.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Արմեն Սարգսյանը նրան մաղթել է հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության: Այս մասին տեղեկանում են […]

̰
«Սասնա ծռեր»-ից ևս մեկ անդամ է ազատ արձակվել

14:16 11.07.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 11-ին, ազատ է արձակվել «Սասնա ծռեր»-ի անդամ Մխիթար Ավետիսյանը: Այս մասին փոխանցում է Lragir-ը։ Նրա խափանաման միջոցը փոխվել է ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորության հիման վրա:

̰
Քննարկվել են մի շարք բուժհաստատությունների արդիականացման հարցեր

14:14 11.07.2018

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝  ՀՀ մի շարք բուժհաստատությունների, մասնավորապես, մասնագիտացված կենտրոնների ու պոլիկլինիկաների վերազինման, արդիականացման կամ կապիտալ հիմնանորոգման ծրագրերի շուրջ քննարկում է կայացել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Վամեդ» (VAMED) ընկերության տարածաշրջանային տնօրեն Պետեր Վերների հետ հանդիպման ժամանակ: Ընկերությունն առաջարկում է ֆինանսավորել առողջապահական կազմակերպություններին ուղղված նախագծեր: Պետեր Վերները փոխանցել է, որ հայաստանյան մի շարք […]

̰
Սուրբ Աթոռի նվիրակն իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

14:12 11.07.2018

Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի) այսօր իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում։ Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը […]

̰
Ամեն նման գործառույթից հետո բարեխիղճ վարորդների քանակը պակասում է. Միհրան Պողոսյան

14:03 11.07.2018

«Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթի իրավունքն օգտագործեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարց ուղղելու համար: «Քանի որ արդեն գործող տույժ-տուգանքների հետևանքով մարդկանց հաշիվների վրա կան կալանքներ, ոմանք նաև աշխատավարձ չեն կարողանում ստանալ, կխնդրեի տեխնիկական մասը ներկայացնեք՝ ի՞նչ պետք է […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ժամանակավորապես կղեկավարի Պետրոս Թերզյանը

13:43 11.07.2018

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ հուլիսի 10-ին, նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել էր նախորդ օրը: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահն առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը […]

̰
ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի հարցում չարդարացված ռիսկի չպետք է դիմի․ Դավիթ Խաժակյան

13:40 11.07.2018

Այսօր, լրագրողների հարցերին պատասխանելով, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ սխալ կլինի՝ ՀՀԿ-ի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվի. «Քաղաքական տեսանկյունից դա առհասարակ սխալ կլինի, որովհետև Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել ոչ միայն որպես անձ, որպես Տարոն Մարգարյան, այլև որպես ՀՀԿ կուսակցության, խմբակցության ներկայացուցիչ: Իրենց մեջ էլ շատ դժվար կլինի գտնել քաղաքապետի […]

̰
«Լիդիան Արմենիա»-ին սպառնալու համար ակտիվիստները բերման են ենթարկվել ԱԱԾ

13:33 11.07.2018

Ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին: Ըստ ԱԱԾ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և […]

̰
Իմ դեմ հարձակում է իրականացվում. Թեհմինա Վարդանյան

13:22 11.07.2018

«Ինձ չեն կաշկանդում ո՛չ դրական, ո՛չ բացասական արձագանքները»,- այս մասին այսօր լրագրողներին ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հայտարարելով, որ իր դեմ հարձակում է իրականացվում: «Ցավալի է, իհարկե, որ իմ ընկերներից, մտերիմնեից շատերը կեղծ էջերով, ֆեյքերով սկսել են հարձակում, բայց դա էլ եմ նորմալ համարում»,- ասել է Վարդանյանը: Ավագանու անդամը չի ցանկացել […]

̰
2012-2016թթ. տույժ-տուգանքներ վճարելու անհնարինությունն ավելի մեծ էր. Արփինե Հովհաննիսյան

13:20 11.07.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 11-ի արտահերթ նիստին՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հիշեց՝ իբրև արդարադատության նախարար իր պաշտոնավարման ժամանակ էլ կար երկակիության որոշակի զգացում: «Լավ բան են անում, ոչ ոք չի կարող վիճարկել, սակայն հատկապես հարց էր առաջացել 2017թ. հետ կապված. 2012-2016-ին սոցիալական բաղադրիչն ավելի […]

̰
Վաղը ունենալու ենք ավագանու արտահերթ նիստ. Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետի ընտրության կարգի մասին

13:00 11.07.2018

«Ավագանու ընտրությունները պետք է կայանան երևի հենց այս տարվա մեջ, ցանկացած սցենարի դեպքում, դրանում ես վստահ եմ. մնում է միայն հասկանալ մի քանի ամիսների տարբերության խնդիրը»,- այսօր լրագրողներին ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Խաժակյանը որոշ  մարամասներ է ներկայացրել կարգի վերաբերյալ: «Վաղը ունենալու ենք ավագանու արտահերթ նիստ, որտեղ որոշելու ենք քաղաքապետի ընտրության […]

̰
Բնապահպանները մտահոգված են Կեչուտի ջրամբարում ջրի պաշարի խնդրով

12:52 11.07.2018

Բնապահպաններին շարունակում է անհանգստացնել Կեչուտի ջրամբարի ջրային պաշարի ու որակի պահպանման խնդիրը:  Այսօր նրանք մի տեսանյութ են հրապարակել, որում երևում են ջրամբարից կատարվող ջրանջատումների ծավալները: Ներկայացնում ենք տեսանյութն ու կատարված գրառումը. «Կեչուտի ջրամբար. ի՞նչ է սպասվում Հայաստանի ջրային պաշարներին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում: Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ»: https://www.facebook.com/econews.am/videos/1580979905344030/

̰
Ստեփանավանի սոցծառայությունների կողմից խարդախությամբ հափշտված ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է

12:48 11.07.2018

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ մարզում կոռուպցիոն բնույթի դրսևորումների ռիսկերը մեծ են հատկապես սոցիալական աջակցության ոլորտում, որտեղ հանցավոր ոտնձգությունները հաճախ կատարվում է խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ: Մասնավորապես ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ […]

̰
BACK_TO_TOP