Կա խնդիր` կապված ոչ հայկական համարների համաներման հետ. Շիրակ Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

Կա խնդիր` կապված ոչ հայկական համարների համաներման հետ. Շիրակ Թորոսյան

12:46 11.07.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց իր մտահոգությունները:

«Դուք առաջարկում եք համաներում մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը: Կա խնդիր` ոչ հայկական համարների համաներման հետ կապված: Նրանց համար հայտարարվեց, որ 2018թ. հունվարի 1-ից է սկսվում տեսանկարահանող սարքերի, արագաչափերի և այլնի տուգանքների կիրառումը, սակայն Բավրայի անցակետում, որտեղ օտարերկրյա համարների հետ կապված ծանուցումը տրվում է սահմանային կետում, ծանուցումներն սկսվել են հունիսի 4-ից, հետևաբար առաջարկում ենք` այդ ընթացքը ևս ընդգրկվի համաներման մեջ»,- ասաց նա:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ դա այս նախագծին չի առնչվում, սակայն կարող են այն քննարկել որպես խնդիր:

Թորոսյանն արձագանքեց, որ այդ թերացման պատճառով մարդիկ կան՝ իրենց մեքենայի գնից շատ տուգանք ունեն:

«Իրավահարաբերությունը ոչ թե ծանուցելու պահից է ծագում, այլ, եթե կատարվել է մինչև դեկտեմբերի 31-ը. եթե այն բացառությունների մեջ չի ընկնում, ապա այս համաներումը տարածվում է բոլորի վրա՝ անկախ ազգությունից»,- ասաց նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

14:17 13.06.2025

Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […] ...

Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանել

14:10 13.06.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանել

Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի հարվածները Իրանին և դրանք համարում է «չափազանց վտանգավոր էսկալացիայի գործողություն», որը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Եգիպտոսը դատապարտում է իսրայելական բանակի հարվածները Իրանին և դրանք համարում է ծայրահեղ վտանգավոր էսկալացիայի ակտ, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: […] ...

Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժած

14:08 13.06.2025

Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժած

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքին

14:06 13.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքին

Իսրայելը հարվածել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքային թաղամասին, հայտնում է իրանական «Նուր Նյուզ» գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ Շիրազը նույնպես հարձակման ենթարկվեց Իսրայելի կողմից», – գրել է գործակալությունը իր Telegram ալիքում։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հյուսիս-արևմտյան մասում՝ Թավրիզ քաղաքի օդանավակայանում, դադարից հետո նոր պայթյունի մասին։ ...

Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ

14:03 13.06.2025

Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Աշխարհի 24-րդ ռակետը 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 6-3, 5-7, 7-6 հաշվով հաղթել է Մաքենզի Մաքդոնալդին (ԱՄՆ, 99-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Գաբրիել Դիալոն (Կանադա, 56-րդ ռակետ) է։ ...

ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

13:58 13.06.2025

ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400 […] ...

BACK_TO_TOP