11:35 12.07.2018
Մանվել Գրիգորյանին ցանկանում են զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Այս հարցը քննարկվելու հուլիսի 24-ին նախատեսվող Էջմիածնի ավագանու նիստի ընթացքում: Մինչ այդ, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հարցում է սկսել՝ պարզելու քաղաքացիների դիրքորոշումն այդ հարցի շուրջ: https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/408705346292417
11:28 12.07.2018
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն Ավագանու հուլիսի 12-ի արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ քաղաքային իշխանությունների գործունեությանը: Նա նշեց՝ ժամանակին անընդհատ բարձրաձայնվող գարշահոտի մեղավորը, պարզվեց, միրգ-բանջարեղենը չեն, այլ քաղաքային իշխանության անգործությունը: «Քաղաքային բյուջեից 16 մլն դոլար է դուրս գրվել, սակայն քաղաքը մինչ օրս կորած է աղբի ու կոյուղաջրերի մեջ, շուրջ […]
11:23 12.07.2018
Քաղաքապետարանում ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանը խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին ասել է, որ նա անձամբ նախկին քաղաքապետի հետ չի քննարկել հրաժարական տալու հիմքերը: Խոսելով քաղաքապետի հավանական թեկնածուի մասին ավագանու անդամն ասել է. «Էս պահին կխուսափեմ պատասխանել այդ հարցին: Դեռ նման հարց չի քննարկվել խմբակցությունում: Երբ, որ քննարկվի, այդ ժամանակ արդեն […]
11:17 12.07.2018
Երևանի ավագանու՝ հուլիսի 12-ի նիստում քվեարկության դրվեց Երևանի քաղաքապետի ընտրությունները հուլիսի 16-ին անցկացնելու՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանի հնչեցրած առաջարկը: Այն ընդունվեց ձայների 34 կողմ, 11 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ քաղաքապետի ընտրությունն օգոստոսի 8-ին անցկացնելու առաջարկը մերժվեց. առաջարկին կողմ քվեարկեց ավագանու 15, դեմ՝ 34, ձեռնպահ՝ 1 անդամ:
11:12 12.07.2018
«Դեռ 10-15 օր առաջ հրաժարականի թեման քննարկվում էր»,- այսօր ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Ենոք Ազարյանը: Խոսելով հրաժարականի մասին` ավագանու անդամը շեշտեց, որ իր համար շատ պարզ է դեպքերի նման զարգացումն ու պատճառները։ «Պատճառներից մեկն էլ վստահության ընդհանուր դեֆիցիտն է: Բոլոր այն մարդիկ, որոնք պաշտոնյա են զբաղեցնում և նկատում են, որ կա […]
10:59 12.07.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու հուլիսի 12-ի արտահերթ նիստում արձագանքեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հնչեցրած առաջարկին՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները հուլիսի 16-ին անցկացնելու մասին: Խաժակյանը հանդես եկավ երկրորդ առաջարկով, կոչ արեց այն ևս դնել քվեարկության: «Ելք» խմբակիցության ղեկավարն առաջարկեց քաղաքապետի ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը: Նա նշեց, որ Արեյանի առաջարկում ռիսկեր […]
10:54 12.07.2018
ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել Հայկ Սարգսյանի մասնակցությամբ 2007 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցած դեպքից և տեսանյութ հրապարակել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 20:40-ին, ոստիկանության […]
10:51 12.07.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների […]
10:41 12.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Դրոյի փ. 5, 7, 9, 11 շենքերը, Ահարոնյան փ. 22 շենքը, Զեյթուն 14 փ. 28-62 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տեխնիկումը, Մամիկոնյանց 1-ին նրբ. 1-9 սեփական տները և հարակից […]
01:05 12.07.2018
Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողության ընթացքում հայազգի զինվոր է զոհվել` սիրիական բանակի զինծառայող Հայկ Օկարդիշյանը: Այս մասին Twitter-ում գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը: «Շատ հայեր են նահատակվել սիրիական բանակի շարքերում, այդ թվում՝ իմ ընկերը»,- գրել է նա՝ նշելով, որ Հայկը պաշտպանել է Սիրիան և Սիրիայի հայ համայնքն ահաբեկիչներից: I'm posting the funeral of #SyrianArmy soldier, […]
22:54 11.07.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր ես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնավարումս թողնելու դիմում եմ ներկայացրել»,- գրել է նա: Մեխակ Ապրեսյանը նշել է, որ ընթացիկ տարում լրացել է նախարարությունում իր աշխատանքի 20 տարին։ «2005-2016 թվականներին ղեկավարել եմ նախարարության Զբոսաշրջության վարչությունը, իսկ 2016 թվականից, երբ ստեղծվեց […]
22:08 11.07.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է Երևան՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության, գրում է Эхо Москвы-ն: Խոսքը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին է, որի ժամանակ 10 մարդ էր զոհվել, որից 2-ը՝ ոստիկաններ։ Այդ ժամանակ Խաչատուրովը եղել է Երևանի ռազմակայանի ղեկավարը ու հավանական է՝ առնչություն է ունեցել այդ դեպքերին։ ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատել է այս տեղեկությունը։ Նշվում […]
21:56 11.07.2018
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը,- Twitter-իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նշենք, որ դեռևս հայտնի չէ քննարկվող հարցերի շրջանակը: Բրյուսելում մեկնարկել է #Հայաստան|ի և #Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը. First meeting between #Armenia & #Azerbaijan Foreign Ministers after democratic change of Government in ##Armenia pic.twitter.com/cNDFjjCWjb — Tigran Balayan (@tbalayan) July 11, 2018
21:50 11.07.2018
Սահմանապահ գյուղերում, վերջին տարիներին տրված որոշակի արտոնությունների արդյունքում, դրական փոփոխություններ են գրանցվել, բայց դրանք բավարար չեն: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Կարծում եմ, որ մեր սահմանամերձ, և առավել ևս սահմանապահ համայնքները, ինչի եմ առանձնացնում, որովհետև մենք ունենք ավելի խոցելի համայնքներ, որոնց հեռավորությունը սահմանին […]
21:26 11.07.2018
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-ի էջից: Բալայանը գրել է, որ այդ հանդիպումից հետո կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար @ZMnatsakanyan-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Որոշ ժամանակ անց, կկայանա Մնացականյան – Մամեդյարով հանդիպումը։Ahead of meeting […]
20:18 11.07.2018
Ես կողմ եմ Հայաստանում համայնքների խոշորացմանը, սակայն դրան պետք է հասնել աստիճանաբար և շատ զգույշ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ որևէ փոփոխություն կատարելուց առաջ կարևոր է իմանալ տվյալ համայնքի ներկայացուցիչների կարծիքն այդ հարցի վերաբերյալ ու այդ ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրություն կատարել, […]
20:04 11.07.2018
Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
19:38 11.07.2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կողմերը քննարկել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Դեսպան Սվիտալսկին տեղեկացրել է, որ Հայաստանում մեկնարկել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության» ծրագիրը, որի նպատակն է հայաստանցի երիտասարդներին, հատկապես սահմանափակ հնարավորություններ ունեցողներին, հնարավորություն տալ զարգացնելու իրենց […]
19:10 11.07.2018
Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների աննախադեպ աճ 2018թ. հուլիսի 11-ի դրությամբ. Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։ Այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 […]
18:58 11.07.2018
Րոպեներ առաջ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին տեղից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել ներկաների հարցերին: Հիշեցնենք, որ աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների […]
18:45 11.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող կրպակից քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը: 2018թ. հունիսի 9-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած […]
18:30 11.07.2018
Հուլիսի 7-ին Վանաձորում կայացավ երկրորդ ամենամյա Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը։ Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ: Համաժողով-ցուցահանդեսի բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների խթանմանը […]
18:05 11.07.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների կողմից ներկայացվող դիմում-բողոքներին արագ արձագանքելու համար քայլեր են ձեռնարկվել: «Սուրեն Պապիկյանի հանձնարարականով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացվող խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը մայիսի 18-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ստացել է շուրջ 735 […]
17:56 11.07.2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պետք չէ կապել քաղաքական ազդեցության կամ քաղաքական նշանակման հետ: «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում, խոսելով հեղափոխությունից հետո մեր երկրում մարզպետների փոփոխության ու մայրաքաղաքի քաղաքապետի հրաժարականի մասին, ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Մարզպետների մասով կարող եմ ասել, որ այդ պաշտոնները քաղաքական են, իսկ ինչ […]
17:50 11.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ազգային անվտանգության քննչական մարմնի կցորդի տեղակալ Կառլ Սթիֆլերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համացանցի միջոցով երեխաների դեմ կատարվող հանցագործություններին, մասնավորապես՝ սեռական բնույթի ոտնձգություններին և դրանց դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Շնորհավորելով Հայկ Գրիգորյանին նոր նշանակման կապակցությամբ՝ Կ. Սթիֆլերը հույս է հայտնել, […]
17:36 11.07.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանին իրականացրած աշխատանքների համար և ընդգծել քաղաքացիական ավիացիայի կարևորությունը: Սերգեյ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ իրականացրած աշխատանքների համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, […]
17:21 11.07.2018
Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-յան էջից: Բալայանը գրել է, որ փաստաթուղթը փոխանցվել է Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման նպատակով։ Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ՄԹ Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել #Հայաստան– #Եվրամիություն ՀԸԳՀ-ին (#CEPA)՝ […]
16:50 11.07.2018
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ: Այս մասին Բրյուսելից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել ներկաների հարցերին: Ավելի ուշ՝ ժամը 18.40-ին, Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիշեցնենք, որ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների […]
16:49 11.07.2018
ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից քննչական վարչություն և հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 […]
16:40 11.07.2018
Խորհրդարանի արտահերթ նիստում «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին դիմեց ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Նա ասաց, որ ողջունելի է ընտանիքի և արտաքին աշխարհի քանակի ու տևողության ավելացումը, բայց հետաքրքիր է նաև համադրելի պետությունների հետ տեսնել՝ մեր օրենսդրությունն ինչպիսին է՝ լիբերա՞լ է, չափավո՞ր: Արտակ Զեյնալյանը նշեց, որ որևէ չափորոշիչ չկա, […]