TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քաղաքացին սպառնացել էր պայթեցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը. կատարվում է հետաքննություն

12:17 05.03.2018

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել մարտի 4-ի առավոտյան՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի առթիվ:

̰
Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

11:38 05.03.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նա ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

̰
Հետախուզվող ամերիկացին հայտնաբերվել է ՀՀ-ում և արտահանձնվել

11:27 05.03.2018

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձի հայտնաբերման, ձերբակալման ու արտահանձնման առիթով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

̰
̰
3000-5000 տուգանք փողոցը չթույլատրված տեղով հատելու համար

10:30 05.03.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որում ներկայացվում է, թե ինչ պարտականություններ ունի երթևեկության մասնակից հետիոտնը:

̰
ԴԱՀԿ-ն հրապարակել է փետրվարի վիճակագրությունը

10:18 05.03.2018

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվար ամսվա ընթացքում Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 10605 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 1700 հեռախոսազանգի:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:41 05.03.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 5-ին կհոսանքազրկվեն

̰
09.00 դրությամբ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

08:10 05.03.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

̰
Խոշոր ավտովթար Ապարանում, կա 5 վիրավոր

18:02 04.03.2018

Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում միմյանց են բախվել Mercedes մակնիշի 34 ՍR 478 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 RZ 722 համարանիշի ավտոմեքենաները։

̰
Փրկարարներն անօգնական քաղաքացուն օգնություն են ցուցաբերել

17:37 04.03.2018

Ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին.

̰ ̰
Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ. ՔԿ

15:01 04.03.2018

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ձերբակալվել։

̰
Արմավիրում անասնագոմի տանիքը փլուզվել է, ներսում կա քաղաքացի

14:28 04.03.2018

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում անասնագոմի տանիքը փլուզվել է, ներսում կա քաղաքացի։

̰
Մահվան ելքով վրաերթ Երևանի «Մետաքս» թաղամասում

12:00 04.03.2018

Այսօր՝ մարտի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

̰
Հանրապետությունում սպասվում են տեղումներ

11:33 04.03.2018

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության տարածքում մարտի մարտի 4-ին հանրապետության առանձին շրջաններում, մարտի 5-6-ը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

̰
Ծեծել են «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրենին. «Երկիր Ծիրանին» հայտարարություն է տարածել

11:10 04.03.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանի նկատմամբ բռնության գործադրումը:

̰
Ժողովուրդը ապերախտ չէ. Հրանտ Բագրատյանը ահազանգում է կեղծիքների մասին

10:48 04.03.2018

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «2017-ի ԱՎԾ վիճակագրական տվյալների վերլուծությունը մտահոգում է։ Նորից դիմել են կեղծիքների»։

̰
ՃՏՊ Երևանի Բագրևանդ թաղամասում, կան վիրավորներ

09:52 04.03.2018

Մարտի 3-ին`ժամը 21:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

̰
Վարդենյաց լեռնանցքը և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» հատվածը փակ են

09:00 04.03.2018

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

̰
6 տարվա ՀՀ  քաղաքացիության և մշտական բնակության մասին փաստող տեղեկանք կա. ՀՀԿ խմբակցության ղեկավար

20:48 03.03.2018

ՀՀ նախագահի թեկնածության առաջադրման համար կանոնակարգ օրենքով նախատեսված, այդ թվում Արմեն Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացիություն ունենալու մասին, բոլոր փաստաթղթերը ներկայացված ու մանրակրկիտ ուսումնասիրված են: «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական ծրագրի ընթացքում այս մասին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

̰
«Պաշտոնական Երևանը միշտ այդ ուղերձը տվել է». թուրքագետ

20:37 03.03.2018

Թուրքագետ Լևոն Հովսեփյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը միշտ եղել է բաց ու հաստատակամ: Ըստ նրա՝ պաշտոնական Երևանը ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հստակ հնչեցրել է իր հետագա քայլերը:

̰
«Ընդդիմությունն էլ կցանկանար, որ Արմեն Սարգսյանը լիներ իր թեկնածուն». Վահրամ Բաղդասարյան

19:55 03.03.2018

Բնականաբար չեն կարող մեր ընդդիմադիրները լիաթոք ասել, որ սա մեր թեկնածուն է, բայց ներքուստ, ես համոզված եմ, որ իրենք էլ կցանկանային, որ Արմեն Սարգսյանը լիներ իրենց թեկնածուն»: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

̰
Նախագահի երկու թեկնածուն բանավեճի տեսանկյունից ավելի հետաքրքիր կլինեին. ՀՀԿ խմբակցության ղեկավար

19:12 03.03.2018

Ինձ թվում է, որ եթե (նախագահի-խմբ.) երկու թեկնածու լիներ, կարող էր զուտ բանավեճի տեսանկյունից ավելի հետաքրքիր լինել: Համենայնդեպս, ունեցանք այն, ինչ ունենք: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում այսպես է պատասխանել Արամ Աբրահամյանի այն հարցին, թե արդյո՞ք իրենց չէր անհանգստացնում այն փաստը, որ նախագահի այլընտրանք չկար և միակ թեկնածուն Արմեն Սարգսյանն էր:

̰
Տեսագրող սարքերը ֆիքսել են կողոպուտ կատարած երիտասարդին

19:00 03.03.2018

Ոստիկանությունը հրապարակել է հերթական տեսանյութը, որով փնտրում է կողոպուտ կատարած երիտասարդին: Տեսախցիկները ֆիքսել են նրան:

̰
Հայկական անօդաչու թռչող սարք չի խոցվել. ՀՀ ՊՆ

18:51 03.03.2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը մարտի 3-ին խոցել է հայկական անօդաչու թռչող սարք:

̰
Հանրային Խորհրդում փորձում են գտնել քաղաքացիական հասարակություն ձևավորելու բանալին

18:47 03.03.2018

Խորհրդարանական կառավարման համակարգին լիարժեք անցում կատարելուց և նոր կառավարություն ձևավորելուց հետո, 30 օրվա ընթացքում ձևավորվելու է նաև նոր Հանրային Խորհուրդը:

̰
Ունե՞ք 100 դրամ, կարող եք ՀՀ կառավարությունից գնել «բարոյապես մաշված» իրեր

17:48 03.03.2018

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել Երևանի Ա. Ղարիբյանի անվան հ. 142 դպրոցի գույքը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ վարչության պաշտոնական կայքից:

̰
ՀՀԿ խմբակցության ղեկավարը 4-րդ նախագահի թեկնածուի քննարկումն արդյունավետ է համարում

17:37 03.03.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախագահի թեկնածության՝ մարտի 2-ի քննարկումն արդյունավետ է համարում: Այս մասին նա ասել է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում:

̰
Մահացել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը

17:01 03.03.2018

Այդ մասին տեղեկությունը SHANTNEWS-ին հաստատեց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը՝ նշելով, որ Արա Ասոյանը հանկարծամահ է եղել:

̰
Անկարային կոչ ենք անում հաշվի նստել զրո հարևան, բազմաթիվ խնդիրներ փաստի հետ. Դիվանագիտական հիմնադրամի հայտարարությունը

16:41 03.03.2018

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը հայտարարություն է տարածել հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ նախագահի կողմից չեղարկելու որոշման վերաբերյալ:

̰
BACK_TO_TOP