TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտի 19-ից Երևանում և Շիրակի մարզում նոր արագաչափեր կգործարկվեն

17:40 13.03.2018

Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի Հոռոմ գյուղում (գյուղապետարանի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը, 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

̰
Կարեն Կարապետյանը ճաշել է Լիբանանի ԿԲ-ի նախագահի հետ

17:32 13.03.2018

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեհի հետ: Ճաշին մասնակցել են նաև Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները:

̰
Մարտի 8-ին շնորհավորական ուղերձներ սփռեցին, սակայն ներողություն չխնդրեցին հանրությունից. «Երկիր Ծիրանի»

17:27 13.03.2018

Բարոյական տեսանկյունից՝ անպատժելիության մթնոլորտը խրախուսվում է նաև շարունակական անբարո վարքագիծ դրսևորող ապօրինի իշխանության վերնախավում գտնվող անձանց կողմից, որոնք մարտի 8-ի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ սփռեցին և ծաղիկներ բաժանեցին, սակայն ներողություն չխնդրեցին հանրությունից՝ փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ գործադրած բռնությունների համար:

̰
Ըստ Խոսրով Հարությունյանի՝ Արցախի խնդրի կարգավորման հարցում նոր բանաձև է ուրվագծվում

17:19 13.03.2018

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը համոզված է, որ ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ում ու Մյունխենում ունեցած ելույթների ժամանակ ու դրանից հետո աստիճանաբար ուրվագծվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման այն բանաձևը, ըստ որի՝ ինքնորոշման իրավունքի ճանաչումը նշանակում է իրավական, քաղաքական, միջազգային երաշխիքներ ստեղծել Ղարաբաղի ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու համար:

̰
«Lutik»-ի ներկրողը հայտարարություն է տարածել որդերի թեմայով

17:09 13.03.2018

«Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգների ներկրող «Մինի Բասկոնիա» ՍՊԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված մարինացված վարունգի խմբաքանակում որդեր հայտնաբերվելու փաստերի հետ

̰
Էներգետիկայի նախարարը յոլա տանող է. Թաթուլ Մանասերյան

17:02 13.03.2018

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադարձել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում վերջերս կատարված իրադարձություններին, մասնավորապես նախարար Աշոտ Մանուկյան հրաժարականին:

̰
ՌԴ  նախագահական ընտրություններին  դիտորդական առաքելությամբ կմասնակցի նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը

16:45 13.03.2018

ՌԴ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ կմասնակցի նաև ԱԺ պատվիրակությունը:

̰
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի նախկինի պես

16:20 13.03.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

̰
3 օրում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետբյուջե է մուտքագրել 1 մլն դրամ

16:11 13.03.2018

ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները մարտի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության ընթացում հայտնաբերվել և արձանագրվել է իրավախախտմնա 16 դեպք:

̰
Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի՝ զինծառայողների ու ռազմական տեխնիկայի թվի մասին ենթակետը. Տիգրան Բալայան

16:01 13.03.2018

Ադրբեջանը մարտի 12-ին մեկնարկած զորավարժություններում ներգրավված ռազմական միավորների թվով խախտում է ԵԱՀԿ փաստաթուղթը: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի պապին

15:47 13.03.2018

Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հռոմի սրբազան քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել:

̰
ՀԷԿ-երի կառուցման թույլտվության պայմանների խստացման մասին կառավարության որոշումն ուշացած է. փորձագետ

15:43 13.03.2018

Վերջերս, երբ կառավարությունը ներկայացրեց ներդրումային ծրագրերը, նշվեց, որ 42 մլն դրամ է հատկացվելու նոր ՀԷԿ-երի կառուցման համար: Բացի այդ՝ խստացվել են նաև ՀԷԿ-եր կառուցելու թույլտվության չափորոշիչները: Հարցին, թե որքանով այս որոշումը առկա խնդիրները կլուծի կամ կխորացնի, «էկոլուր» կայքի խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը պատասխանեց, որ «որոշումն ուշացած է»:

̰
Ինչ կարծիք ունի նախկին վարչապետը կառավարության նիստերը  փակ դարձնելու մասին

15:35 13.03.2018

Մարտի 13-ի ասուլիսի ժամանակ Shantnews-ը ճշտել է, թե ինչ կարծիք ունի Խոսրով Հարությունյանը կառավարության նիստերի փակ լինելու մասին՝ որպես նախկին վաիչապետ:

̰
Մալայզիայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

15:19 13.03.2018

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի արտակարգ և լիազոր դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը (նստավայրը՝ Մոսկվա):

̰
Գետերի խնդիրները Հայաստանում բազմազան են ու մտահոգիչ. Բարդուղ Գաբրիելյան

15:10 13.03.2018

«Աշխարհում չի արգելվում փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ դրանք անվնաս են համարվում բնապահպանության տեսանկյունից: Անվնաս են գլոբալ տեսանկյունից, սակայն, փոքր ՀԷԿ-երն էլ իրենց բացասական ազդեցությունն են թողնում տեղի էկոհամակարգի վրա», – այսօր՝ մարտի 13-ին, անդրադառնալով Հայաստանի գետերի խնդիրներին, ասել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

̰
Թաթուլ Մանասերյանը հիշեցնում է նախարարությունների թիվը կրճատելու անհրաժեշտությունը

14:50 13.03.2018

Լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հերթական անգամ խոսել է նախարարությունների թվի կրճատման անհրաժեշտության մասին:

̰
Տնտեսական աճը չի զգացվում, քանի որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներն են շատ. Խոսրով Հարությունյան

14:36 13.03.2018

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, թե ինչպես է ստացվում, որ 7.5% տնտեսական աճ ենք ունենում, բայց այն կենսամակարդակի լավացման չի հանգեցնում:

̰
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայի առաջատար վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ

14:28 13.03.2018

աշտոնական այցով Ստոկհոլմում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայում առաջատար Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության կենտրոնի, Միջազգային հարաբերությունների շվեդական ինստիտուտի, Ուպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի, «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ։

̰
Հանգստյան տների կեղտաջրերը թափվում են գետերի մեջ, որտեղ լողում են երեխաները. փորձագետ

14:11 13.03.2018

Մարտի 14-ն աշխարհում նշվում է որպես Գետերի միջազգային օր: Նպատակը գետերի վրա ամբարտակների կառուցումը կանխելն է: Հ

̰
Որոշումը հետաձգվել է. Ավետիսյանների իրավահաջորդները դիմել են ՍԴ

14:02 13.03.2018

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է Ավետիսյանների իրավահաջորդների դիմումի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգել մինչև մարտի 16-ը:

̰
Թմրանյութերի վաճառքի համար հետախուզվող բելառուսցին հայտնաբերվել է

13:23 13.03.2018

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մարտի 12-ին՝ ժամը 17.20-ին, Արարատ գյուղից բերման են ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 1995թ. ծնված Արտյոմ Գ.-ին:

̰
«Հյուսիս-հարավ» միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները. ՀՅԴ վերլուծություն

12:59 13.03.2018

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի երրորդը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները»։

̰
Գերհզոր ձայնային ազդանշանների պատճառով մեքենաները տեղափոխվել են ՃՈ

11:41 13.03.2018

Մարտի 5-11-ը Երևանում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 175 տրանսպորտային միջոց:

̰
ՍԴ նոր նախագահ կդառնա Հրայր Թովմասյանը

11:04 13.03.2018

Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի անունը:

̰
ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումն այս պահին չի սպասարկում

10:27 13.03.2018

Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումն քաղաքացիներին այսօր չի սպասարկի:

̰
Ավետիսյանների իրավահաջորդները դիմել են Սահմանադրական դատարան

10:06 13.03.2018

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպնաված Ավետիսյանների 7 հոգանոց անդամների իրավահաջոդների շահերի պաշտպան Արամազդ Կիվիրյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այն դրույթը, որ քրեական դատավարության շրջանակում տուժողն իրավունք չունի դիմել ոչ նյութական վնասի փոհատուցման պահանջով:

̰
Հանրապետության ողջ տարածքում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

09:01 13.03.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 13-ին կհոսանքազրկվեն

̰
Երևանում մարտի 31-ին համաքաղաքային ծառատունկ կանցկացվի

19:57 12.03.2018

Հաշվի առնելով մասնագետների առաջարկը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մարտի 31-ը սահմանել որպես համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր՝ ըստ այդմ արդեն իսկ սկսելով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:

̰
Հզոր Հայաստան հնարավոր է կառուցել հզոր կանանց միջոցով. Պյոտր Սվիտալսկի

19:33 12.03.2018

Կանանց միջազգային օրվան նվիրված լուսանկարչական ցուցահանդես է այսօր բացվել Երևանում, որի ընթացքում ցուցադրվել է կին գործարարների ֆոտոպատմությունը: Նշենք, որ բիզնեսը զարգացնելու համար այդ կանանց ֆինանսապես աջակցել է Եվրամիությունը:

̰
Հայաստանը 2017թ. ստացել է «Սմերչ», «Վերբա», «Կորնետ» զինատեսակներ. զեկույց

18:30 12.03.2018

Մինչև 2017 թվականի ավարտը Հայաստանը վերջացնելու էր Ռուսաստանից 200 մլն դոլար վարկով սպառազինությունների գնումները։

̰
BACK_TO_TOP