Անկարային կոչ ենք անում հաշվի նստել զրո հարևան, բազմաթիվ խնդիրներ փաստի հետ. Դիվանագիտական հիմնադրամի հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

Անկարային կոչ ենք անում հաշվի նստել զրո հարևան, բազմաթիվ խնդիրներ փաստի հետ. Դիվանագիտական հիմնադրամի հայտարարությունը

16:41 03.03.2018

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը հայտարարություն է տարածել հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ նախագահի կողմից չեղարկելու որոշման վերաբերյալ:

«2018թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ հայկական կողմը չեղարկում է 2009թ. հոկտեմբերի 10-ին նախաստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունները, որոնք այն ժամանակ կրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկխոսություն սկսելու առաքելություն:

Թուրքական իշխանությունները, ցավոք, որդեգրեցին խոստումներից խուսափելու, սադրանքների և նախապայմանների քաղաքականություն, որը ոտնահարում է միջազգային իրավունքի և  դիվանագիտության տարրական նորմերը։  

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը ողջունում է ՀՀ բարձրագույն իշխանության կողմից հայ-թուրքական արձանագրությունները դադարեցնելու որոշումը՝ դրանք համարելով ի սկզբանէ մեռելածին:

Մեր կարծիքով, հայկական կողմը ավելի վաղ պետք է չեղարկեր արձանագրությունները։ Օգտվելով դրանից` Թուրքիան ավելի քան 8 տարի օգտագործեց այդ փաստաթղթերը ՝ միջազգային կառույցներում սեփական հեղինակությունը բարձրացնելու և խաղաղասերի իմիտացիա ստեղծելու համար:

Միաժամանակ մենք կարծում ենք, որ ՀՀ իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների հարցում չպետք է ընդունի մերժողական  դիրքորոշում, որն առաջին հերթին,  սկզբունքորեն հակասում է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգին և փիլիսոփայությանը։ Բացի այդ, հարևան պետության տնտեսական և քաղաքական ներուժը հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար, իսկ նրա հետ  կապերի կանոնակարգումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի այլ երկրների հետ ՀՀ հաղորդակցության զարգացման համար։

Մենք չպետք է անուշադրության  մատնենք այն իրողությունը, որ 100.000, իսկ ոչ պաշտոնապես՝ գրեթե 4 մլն հայեր են ապրում Թուրքիայում, որոնց պետք է հայկական պետականության հոգևոր, քաղաքական և դիվանագիտական աջակցությունը:

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը կողմ է միջպետական և միջազգային երկխոսությանը, սակայն դա  չպետք է լինի միակողմանի գործընթաց: Հետևաբար պաշտոնական Անկարային կոչ ենք անում հաշվի նստել զրո հարևան, բազմաթիվ խնդիրներ կատարված փաստի հետ և փորձել Հայաստանի հետ  հարաբերություններ կառուցել ոչ թե սահմաններին պատեր բարձրացնելով, այլ այդ սահմանները բացելու սկզբունքով և բարի կամքի դրսևորումով»,-մասնավորապես նշված է հիմնադրամի տարածած հայտարարությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:10 15.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

08:05 15.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

BACK_TO_TOP