16:22 02.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
16:15 02.03.2018
Արամ Մանուկյանի՝ տեղադրվելիք արձանի վերաբրյալ այսօր իրենց տեսակետն են հայտնել նաև երիտասարդ ճարտարապետները: Նրանք Երևանում այդպիսի արձան ունենալուն, ընդհանուր առմամբ, դեմ չեն, դեմ են, որ այն տեղադրվի արդեն իսկ գոյություն ունեցող հուշարձանի՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի տուֆակերտ հատվածում: «Այդ կայարանն, ինքնին, նույնպես ճարտարապետական արժեք է: ժամանակին ՀԽՍՀ մրցանակի արժանացավ հեղինակներից մեկը` Ջիմ Թորոսյանը: Զարմանալի […]
16:09 02.03.2018
Սերժ Սարգսյանը համարվում է ավելի փորձառու միջազգային հարաբերությունների ոլորտում և ունի մեծ ճանաչում, իսկ Կարեն Կարապետյանը ընկալվում է որպես գործարար ոլորտի ներկայացուցիչ։ Եվ ըստ ոլորտային նախընտրությունների էլ փորձագետները պատասխանել են իրենց նախընտրած թեկնածուների մասին հարցմանը։
15:58 02.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակելու մասին:
15:51 02.03.2018
Ժիրայր Սեֆիլյանի անձը բնութագրող հատկանիշների մասին խոսելիս` պետական մեղադրողը միայն նշեց, որ նա մասնակցել է Արցախի պաշտպանությանը
15:12 02.03.2018
Ահարոն Ադիբեկյանի պնդմամբ՝ կադրերի հասունացման խնդիր կա, պահեստային դեմքեր չեն պատրաստվում, մինչդեռ արտաքին աշխարհում հենց այդպիսին է ձևը։
15:03 02.03.2018
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
14:45 02.03.2018
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը առավոտյան ժամը 11.30 -ից ներկայացնում է պաշտպանական ճառը:
14:09 02.03.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման եկած երիտասարդ ճարտարապետներ՝ Դավիթ Ստեփանյանը, Դավիթ Պետրոսյանը և ուսանողուհի Արմինե Քթոյանը դժգոհել են, որ Հայաստանում ճարտարապետները համախմբված չեն, իսկ Երևանը շարունակում է իր դիմագիծը կորցնել: «Ալեքսանդր Թամանյանը 7 դար լռությունից հետո ոչ միայն վերածնեց մեր ազգային ճարտարապետությունն, այլ ստեղծեց նոր դասականության մի նոր ձև: Բացի այդ` ընդամենը 3 հարկով կարողացավ մոնումենտալություն […]
13:37 02.03.2018
Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում կաշխատի ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացք: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից: Էլեկտրագնացքն իր առաջին թեստային չվերթը կատարել է փետրվարի 27-ին:
13:30 02.03.2018
Մինչ դատական նիստի դահլիճում Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը ճառ է հրապարակում, դահլիճի դռան մոտ բողոքի ակցիա է անում Վարդգես Գասպարին: Դատական կարգադրիչները նրան արգելեցին ներս մտնել դահլիճ, քանի որ նրա նկատմամբ դատական սանկցիա է կիրառված:
13:15 02.03.2018
«Իշխանությունը պարբերաբար բռնություներ և ապօրինի գործողություններ է կատարել Սեֆիլյանի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ. այրել են նրանց գույքը, ծեծել են, սպառնացել»:
13:07 02.03.2018
Ըստ Սեֆիլյանի պաշտպանի` Սեֆիլյանի դեմ քաղաքական հետապնդումները սկսվել են 2014 թվականի մայիսից 21 ից, երբ ԱԱԾ-ն միջնորդեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին` թույլատրել գաղտնալսել Սեֆիլյանի հեռախոսային խոսակցությունները, վերահսկել էլեկտրոնային հաղորդագրությունները, նրա նկատմամբ իրականացնել արտաքին և ներքին դիտում:
11:27 02.03.2018
Դատական կարգադրիչները Վարդգես Գասպարիին արգելեցին դահլիճ մտնել : Հիմնավորեցին, որ նրա նկատմամբ դատարանը սանկցիա է կիրառել
11:12 02.03.2018
Ուղիղ 26 տարի առաջ՝ 1992թ. մարտի 2-ին, Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիրիավ անդամ: Միջազգային ճանաչման սկիզբը համարվող այդ օրը Հայաստանում նշվում է որպես Դիվանագետի օր: 26 տարի անց՝ ճիշտ այդ օրը, Հայաստանն ընտրում է իր 4-րդ նախագահին:
11:03 02.03.2018
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
10:55 02.03.2018
Կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
10:41 02.03.2018
Դիվանագետի օրվա առիթով նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորականն ուղերձ է հղել:
Անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարևոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում մեր երկիրն այսօր միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր:
10:01 02.03.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 2-ին ժամը 10։00-24։00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ թաղամասի 2-րդ փողոցի և նրբանցքների, 10։00-19։00-ն՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլև, Կամարինի, Մխիթարյան, Մյասնիկյան, Հակոբջանյան, Օրջոնոկիձեի, Վաչինյան, Մանթաշյան, Աղայան, Մաքսիմ Գորկու փողոցների ջրամատակարարումը։
09:25 02.03.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 2-ին կհոսանքազրկվեն.
20:32 01.03.2018
Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին Սերժ Սարգսյանի որոշումը թուրքական լրատվամիջոցների գլխագրերում է: