18:47 03.03.2018
Խորհրդարանական կառավարման համակարգին լիարժեք անցում կատարելուց և նոր կառավարություն ձևավորելուց հետո, 30 օրվա ընթացքում ձևավորվելու է նաև նոր Հանրային Խորհուրդը:
Այսօր գործող հանրային Խորհուրդը ձևավորվել էր ՀՀ նախագահի որոշմամբ և ուներ խորհրդատվական ձայնի իրավունք: Նոր հանրային Խորհուրդը ձևավորվելու է արդեն որպես սահմանադրական մարմին, թեև գործելու է կառավարությանը կից սկզբունքով: Առայժմ հստակ չէ նոր Հանրային Խորհրդի կարգավիճակը: Այն գործելու է որպես կառավարությանը կից մարմին, սակայն պարզ չէ՝ ունենալու է միայն խորհրդատվական ձայնի իրավո՞ւնք , թե՞ առավել լայն լիազորություններ:
Հանրային խորհրդում հույս ունեն, որ այս խնդիրները կհստակեցվեն ինչպես «Հանրային Խորհրդի մասին» նոր օրենքի նախագծով, այլ նաև կառավարության որոշումներով ու այդ մարմնին կտրվի որոշ լիազորություններ, ինչը կնպաստի Հանրային Խորհրդի դերի բարձրացմանը:
Բացի այդ, Հանրային Խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի եզրահանգմամբ գործադիրը պետք է կանոնակարգի ու հստակեցնի հասարակական կազմակերպություններին տրամադրվող ֆինանսական և դրամաշնորհային աջակցության չափանիշներն ու քաղաքականությունը, ինչը հանձնաժողովի նախագահ Հավհաննես Հովհաննիսյանի համոզմամբ, կնպաստի քաղաքացիական հասարակության ձևավորմանը և էլ ավելի կուժեղացնի Հանրային Խորհրդի կշիռն ու դերակատարումը: Հանձնաժողովի դիտարկմամբ, այսօր պետական բյուջեից բավական միջոցներ են տրամադրվում Հասարակական կազմակերպություններին, սակայն արդյունավետության մակարդակը ցածր է:
Հանրային Խորհրդի ներկայացուցչի համոզմամբ, Արևելյան Եվրոպայի երկրների օրինակով Հայաստանում ևս պետք է ձևավորել քաղհասարակության աջակցության հիմնադրամ, ինչը կբերի էֆեկտիվության բարձրացման: Հանրային Խորհուրդը համենայնդեպս այս ոլորտը ակտիվացնելու ուղղությամբ մի շարք նախաձեռնություններ ունի, որը պատրաստվում է գործադիրի հետ քննարկման առարկա դարձնել կառավարության ձևավորումից ու նոր հանրային Խորհրդի կազմավորումից հետո:
09:16 15.05.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան09:10 15.05.2025
Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԱռնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...
09:00 15.05.2025
Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարարՔանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...
08:50 15.05.2025
Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը պատմական է և համարձակ։ Այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Հեռարձակումն իրականացրել է Al Hadath հեռուստաալիքը։ «Պատժամիջոցների վերացման որոշումը պատմական էր և համարձակ: Այսօր լուրջ աշխատանք է սկսվել, և դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից Սիրիայի վերածնունդը։ Նոր Սիրիան մասնակցել է […] ...
08:39 15.05.2025
Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատվածԻսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...
08:28 15.05.2025
Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվելԿանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...
08:20 15.05.2025
Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...