TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+12.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Լուսացույցների տեղը կփոխվի

10:28 26.02.2018

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. փետրվարի 26-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:

̰
Արմեն Սարգսյանը Լիբանանում ներկայացրել է իր քայլերը

10:14 26.02.2018

ՀՀ նախագահի թեկնածու Արﬔն Սարգսյանը երեկ՝ փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության ազգությամբ հայ անդաﬓերին։

̰
Չարենցավանում և Աշտարակում ջրանջատումներ կլինեն

09:52 26.02.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 26-ին ժամը 10։00-24։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալ․ Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցների, Արայի, Գիտավան-1 և Գիտավան-2 թաղամասերի և 10։00-21։00-ը՝ Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը։

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

09:45 26.02.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 26-ին կհոսանքազրկվեն.

̰
Արագածոտնում, Լոռիում և Վայոց Ձորում ձյուն է տեղում

09:39 26.02.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

̰
Հայտնի է,  թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ – 2018»-ին

08:26 26.02.2018

«Եվրատեսիլ-2018»-ին Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը։  13-րդ ներկայացուցիչը կլինի առաջինը,  որ հանդես կգա ամբողջությամբ հայերեն երգով։  Եզրափակչի համար պայքարում էին 10 մասնակից՛ Մհեր Արմենիան,  Ռոբերտ Քոլոյանը,  «Նեմրան», «Կամիլ»  շոուն, Գևորգ Հարությունյանը,  Լուսինե Մարդանյանը,  Ամալյա Մարգարյանը,  Մարիամը,  Հասմիկ Շիրոյանը և Սևակ Խանաղյանը։  Սևակ Խանաղյանը ընտրվեց հեռուստադիտողի և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի ձայների հիման վրա։  Երկուսն էլ Սևակին […]

̰
Ո՞վ էր փորձում խաղալ մարդկանց զգացմունքների հետ

18:47 25.02.2018

Այսօր Ախուրյանի Սուրբ Նշան եկեղեցում հուղարկավորել են փետրվարի 22-ին հակառակորդի կրակոցից զոհված զինվորին՝ 1998թ. ծնված Գրիգոր Եղոյանին: Կատարվել է հատուկ եկեղեցական կարգ։ Երեկ երեկոյան զինվորի հարազատները լուրեր էին տարածել, թե զինվորի աճյունը եկեղեցի տեղափոխել չի թույլատրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատճառաբանելով, որ զինվորը մկրտված չէ: Նա առաջարկել էր հոգեհանգստի արարողությունն անցկացնել գյուղի Մշակույթի […]

̰
Ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի` զոհված զինվորը մկրտված չէր. tert.am

15:30 25.02.2018

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը tert.am-ի հետ զրույցում նշեց, թե երբ իմացել է, որ Արցախում զոհված զինծառայող Գրիգոր Եղայանը մկրտված չի, ընդամենը առաջարկել է քաղաքացիական  ծեսով հուղարկավորել: «Քի՞չ մարդկանց ենք քաղաքացիական ծեսով հուղարկավորում, ժողովրդի կեսը քաղաքացիական ծեսով է հուղարկավորվում, զինվորների կեսն էլ քաղաքացիական ծեսով է թաղվում և ոչ մի խնդիր չի լինում, չգիտես ինչու […]

̰
Բաժանվել, թե՞ հանդուրժել. քաղաքացիները` ամուսնալուծությունների մասին

13:17 25.02.2018

Ամուսնալուծությունների թիվը Հայաստանում աճել է, և վերջին շրջանում ապահարզանի են դիմել հիմնականում երիտասարդները: Մասնագետները ամուսնալուծությունների տարբեր պատճառներ են նշում՝ սոցիալականից սկսած մինչև միջին տարիքի ճգնաժամ: Ամուսնալուծությունների պատճառների և հետևանքների մասին փորձել ենք ճշտել մեր համաքաղաքացիներից: 

̰
Արմեն Սարգսյանը հանդիպեց Արամ Ա կաթողիկոսի հետ

11:58 25.02.2018

Երեկ երեկոյան Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։

̰
Բեն Բաղդիկյան. մարդ, որ բացահայտեց Պենտագոնի «գաղտնիքները»

21:36 24.02.2018

Գուցե շատերին զարմանալի թվա, բայց ամերիկյան լրագրության հսկաներից մեկին՝ մեր հայրենակից Բեն Բաղդիկյանին, բացահայտեցի բոլորովին վերջերս: Շատ պատահական մի դիպվածով: Ազատ ժամանակ ունեի ու որոշեցի ֆիլմ նայել: Մի քիչ փնտրելուց հետո մի վերնագիր աչքովս ընկավ՝ Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի գործը»: Ֆիլմն այն մասին էր, թե ինչպես Վիետնամի պատերազմի մասին հրապարակում անելիս կարողացան երկրի ազգային շահերը պաշտպանելով հանդերձ՝ իրականացնել մամուլի ազատության իրենց իրավունքը:

̰
Սննդի օբյեկտի սեփականատերը պետք է ահազանգի ծխողի մասին. Լևոն Ալթունյան

20:55 24.02.2018

Նախարարը համոզված է՝ իր ասածն իրականություն է դառնալու, քանի որ օրինակներ կան:

̰
«Առավոտ»-ի խմբագրականը Խաչիկ Ստամբոլցյանի «բացահայտումների» մասին

19:49 24.02.2018

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը խմբագրականում գրել է. «Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ մենք` լրագրողներս, խոսեցնում ենք Շարժման առաջնորդներին և ակտիվ մասնակիցներին: Նրանց մեծ մասն իրեն պահում է զուսպ և արժանապատիվ՝ չփորձելով հին հաշիվներ մաքրելու ձգտմամբ վարկաբեկել մեր նորագույն պատմության այս կարևոր էջը: Երբեմն էլ այլ կերպ է ստացվում:

̰
Զանգվածային ծեծկռտուք բրիտանական փաբում

19:40 24.02.2018

20 հոգու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքի պանդոկներից մեկում: Fox News-ի հաղորդմամբ գլխուղեղի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մեկ մարդ: Մի հոգի էլ ձերբակալվել է:

̰
Կուսակցությունն օջախի դուռ չէ. ՕԵԿ-ում շնորհակալ են հավատարիմներին

19:16 24.02.2018

Օգտվելով համագումարի ընձեռած հնարավորությունից՝ ՕԵԿ ներկայացուցիչ Արմեն Հարությունյանն անդրադարձել է կուսակցության շարքերը լքածներին՝ շնորհակալություն հայտնելով հավատարիմներին:

̰
ՕԵԿ-ականները շնորհակալ են, որ իրենք կան

19:10 24.02.2018

ՕԵԿ համագումարի ժամանակ օեկականները գնահատական են տվել իրենց անցած ճանապարհին: Ներկաներից մեկն ասել է, ինքը դահլիճին նայելով հպարտություն է զգում, իսկ լեփ-լեցուն դահլիճը համարում է պատասխան այն բոլոր չարախոսություններին, բամբասանքներին, որոնք հնչեցվում են ՕԵԿ-ի հասցեին:

̰
Դեղատոմսով վաճառվելու են 10 կատեգորիայի դեղեր. Առողջապահության նախարար

18:57 24.02.2018

Լևոն Ալթունյանը պարզաբանել է, թե մասնավորապես խոսքը որ դեղերի մասին է: Նախարարը նշել է, դեղատոմոսով կվաճառվեն այն դեղերը, որոնց բաղադրության մեջ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ կլինի:

̰
80-ամյա ՕԵԿ-ականը ցանկանում է ապրել այնքան, որ տեսնի «Օրինաց երկիր»-ն իսկապես օրինաց

18:45 24.02.2018

ՕԵԿ ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկն այսօր համագումարի ժամանակ ասել է, որ շատ ուրախ է, որ ՕԵԿ-ը նորից ՕԵԿ է:

̰
ՕԵԿ-ի համագումարի ժամանակ աթոռների խնդիր կար

18:40 24.02.2018

ՕԵԿ-ի 15-րդ համագումարին մասնակցել է 694 պատվիրակ: Նրանցից ոմանք, սակայն, նստելու տեղ չեն ունեցել: Ուղիղ միացման ժամանակ մեր արձանագրած կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են կազմակերպիչները խոսում տեղ չլինելու մասին:

̰
Մհեր Շահգելդյանը զգացողություն ունի, որ ՕԵԿ-ը վերադառնում է իր արմատներին

18:33 24.02.2018

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսօր կայացած ՕԵԿ համագումարի ժամանակ խոսել է իր զգացողություններից:

̰
Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգության» վարչության նախագահ

18:20 24.02.2018

Այսօր՝ փետրվարի 24-ին, տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչությունը նիստ է գումարել: Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչության նիստում Արմեն Մարտիրոսյանին ընտրվել է նախագահ, Սուսաննա Մուրադյանը՝ փոխնախագահ, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքական խորհրդի պատասխանատու:

̰
ԱՄՆ-ում հայտնաբերել են  ցեղասպանությունից փրկված հայերի տեղափոխումը պատկերող  կադրեր

18:11 24.02.2018

Մինչ այդ հայոց ցեղասպանության ապացույցներն ու հետևանքները պատկերված էին միան նկարներում:

̰
Պեկ-ում 150 նոր աշխատողներ կան

18:03 24.02.2018

Հայաստանի մաքսային ծառայությունը համալրվում է նոր կադրերով։ Պետակամուտների կոմիտեն 150 երիտասարդ աշխատակցի է ընդունել, որոնց ներկայացվում են մասնագիտական միանգամայն այլ չափանիշներ

̰
Հայ վարորդներին նոր անակնկա՞լ է սպասվում. Ռուսաստանում նոր հրամանագիր է ընդունվել

17:39 24.02.2018

Ռուսաստանում փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել 12.02.2018 թ. «Տրանսպորտային միջոցների տեխնիկական հսկողության կանոնների փոփոխությունների մասին» թիվ 148 հրամանագիրը:

̰
72%-ը կողմ է ծխելու դեմ պայքարին, 28%-ը՝ դեմ. Լևոն Ալթունյան

17:22 24.02.2018

Լևոն Ալթունյանն ասել է նաև, թե ինչու են իրենց օրինագծով բարձր տուգանքեր նախատեսել ծխելու համար:

̰
Արտավազդ Փելեշյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով

17:16 24.02.2018

Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհավորել է անվանի կինոռեժիսորին հոբելյանի առթիվ:

̰
Արթուր Բաղդասարյանը հանգիստ չի վերաբերվում ընդդիմության քննադատություններին

17:10 24.02.2018

Ընդդիմության անզորության, պառակտվածության լեգենդներ են հորինում:

̰
Քննչական կոմիտեն մի ամբողջ զինանոց է հայտնաբերել

17:07 24.02.2018

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անգործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տեսակի զենք և զինամթերք։

̰
«Պանտերան» Դիլիջանից հեռացավ. «Ժողովուրդ»

16:59 24.02.2018

«Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ներկայումս շարունակվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքի պահպանությունն իրականացրած «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի պահնորդական տնակի հրկիզման քրգործով դատավարությունը:

̰
Արմեն Սարգսյանը կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ

16:51 24.02.2018

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 24-ին ժամանել է Լիբանան: Արմեն Սարգսյանի գրասենյակի լրատվական ծառայության աշխատակից Հասմիկ Պետրոսյանը SHANTNEWS-ին հայտնեց որ նախագահի թեկնածուն Անթիլիասի Մայրավանքում կհանդիպի Սուրբ Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ:

̰
BACK_TO_TOP