TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+12.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Սասնա ծռերին» հաց տանող կինը հանցագործության մասին հաղորդագրություն է տարածել. նրա վրա հարձակվել են

17:11 26.02.2018

Փետրվարի 24-ին, Հայ կանանց ճակատի անդամ Հասմիկ Սարգսյանը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, նախորդ օրը, երեկոյան ժամը 20:40-ին իր վրա հարձակում է տեղի ունեցել բնակության վայրում։

̰
Մեծահասակները սեպտեմբերից կմասնակցեն միջազգային մրցումներին. ծանրամարտի հավաքականի մարզիչ

16:42 26.02.2018

Անդրադառնալով Հայաստանի ծանրամարտի առաջնությանը՝ մարզիչը նշեց, որ ինքը գոհ է արդյունքներից

̰
Պայմանագրով Թեղուտում վաղուց պետք է աշխատանքները դադարեցված լինեին. Արթուր Գրիգորյան

16:37 26.02.2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել Թեղուտի հանքավայրի վերաբերող մի շարք փաստաթղթերով: Ըստ Գրիգորյանի՝ բնապահպանության նախարարության կողմից ստորագրված պայմանագիրն ասում է, որ Թեղուտում արդյունահանում չպետք է իրականացվեր դեռևս 2016 թվականից:

̰
Երիտասարդ մարզիկներ կան, որ կարող են մասնակցել օլիմպիական խաղերին. Փաշիկ Ալավերդյան

16:08 26.02.2018

Մարզիչը նշեց, որ ինքը մինչև վերջին պահը չի հայտնում այն մարզիկների անունները, որոնք կընդգրկվեն հավաքականում, որպեսզի մյուսները շարունակեն մարզումներն ու չհուսահատվեն։

̰
Պետք է կատարել ոսկերիչի աշխատանք. մարզիչը ծանրամարտիկների պարապմունքի մասին

16:00 26.02.2018

«Ֆուտբոլիստին նույնիսկ մեր էլ են հայհոյում, բայց նա խաղում է։ Իսկ ստեղ դուք տեսե՞լ եք ինչքան է լռությունը» – նշեց Փաշիկ Ալավերդյանը

̰
Թեղուտում իսկապե՞ս ֆինանսական, թե՞ բնապահպանական խնդիր է. քննարկում

15:37 26.02.2018

«Հունվարին ես իմ գործընկերոջ՝ Գևորգ Գորգիսյանի հետ եղել եմ Լոռու մարզում, մեզ անհանգստացնում էին ահազանգերն այն մասին, որ հանքավայրը չի գործում: Մենք ներկայացանք ընկերությունում, սակայն մեզ թույլ չտվեցին ներս մտնել: Ընկերության այդ մոտեցումը շատ բացասական է, որովհետև ոչ թափանցիկ այդ գործունեությունը բազմաթիվ կասկածներ է առաջացնում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Լիբանանի հայ կաթողիկե և ավետարանական համայնքի ներկայացուցիչների հետ

15:37 26.02.2018

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ՝ փետրվարի 25-ին, Բեյրութում այցելել է Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկէ եկեղեցի և հանդիպել Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքի, հայ կաթողիկէ համայնքի հոգևոր, քաղաքական, կրթական, ազգային գործիչների հետ:

̰
Էս գործը սարքած է, շինծու. Սամվել Բաբայան

15:30 26.02.2018

ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաքննիչ բողոքը: Դատարանը հնարավորություն տվեց ամբաստանյալներին վերջին խոսքն ասել:

̰
Անդրանիկ Կարապետյանն իրավունք չուներ զրո ստանալու. ծանրամարտի հավաքականի մարզիչ

15:28 26.02.2018

Մարզիկը մեկ տարի առաջ ավելի լավ արդյունք էր ցույց տվել, քան հիմա, ընդ որում՝ հիմա նրա վնասվածքից անցել է արդեն երկու տարի։

̰
Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր. Փաշիկ Ալավերդյանը` որակազրկման մասին

15:21 26.02.2018

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ հավաքականին միջազգային մրցույթներին մասնակցությունից զրկելը կարող է կամայական որոշմամբ երկարաձգվել, քանի որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։

̰
Մարտին ջերմաստիճանը կհասնի 25-28 աստիճանի

15:07 26.02.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է մարտ ամսվա եղանակային կանխատեսումն ու կլիմայական բնութագիրը: Ըստ ներկայացված տվյալների՝ որոշ օրեր ջերմաստիճանը կնվազի մինչև -10-15 աստիճանով, իսկ օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 25-28 աստիճան։

̰
Դավիթ Հարությունյանը բրիտանացի փորձագետի հետ քննարկել է աշխատանքային օրենսգրքին վերաբերող հարցեր

15:01 26.02.2018

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսայի Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպանատան աջակցությամբ Հայաստան ժամանած իրավագիտության պրոֆեսոր Ալըն Նիլին: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և մարդու իրավուքնների հանձնակատարին

14:54 26.02.2018

Այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

̰
Շարժական արագաչափերի կիրառումից հետո ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը եռակի նվազել է

14:42 26.02.2018

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ շարժական արագաչափերի կիրառումից հետ ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը 3 անգամ նվազել է:

̰
Նախադասությունները կապում են  իրար, դառնում է Գյուլնազ տատի հեքիաթը. Սանասար Գաբրիելյան

14:34 26.02.2018

ՀՀ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանը պաշտպանական ճառի իրավունք տվեց նաև ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին:

̰
Հերթական խայտառակ ծրագիրը. «Երկիր Ծիրանի»-ն դիմել է Լևոն Ալթունյանին

14:18 26.02.2018

«Երկիր ծիրանի» կուսակցությունը, «խայտառակ, կասկածելի ու վտանգավոր» համարելով 13 տարեկան 16 հազար հայ աղջիկներին «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելու նախաձեռնությունը, նման «խայտառակ» է անվանել նաև նոր որոշումը, որը, ըստ իրենց, մի նոր դժվարություն է ստեղծում բնակչության և բժշկական անձնակազմի համար:

̰
Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան, զբաղվում է ընտանիքով. մարզիչ

14:15 26.02.2018

Նազիկ Ավդալյանն այլևս չի մարզվում և հայտարարություն է տվել, որ իրեն չանհանգստացնեն։ Այս մասին այսօր տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

̰
Վարչապետը գոհունակություն է հայտնել Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ցուցանիշներից

14:10 26.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018թ. անելիքներին

̰
Դմիտրի Աթբաշյանն 80 տարեկան է

13:43 26.02.2018

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել ավիատոր, Խորհրդային Միության վաստակավոր օդաչու, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Աթբաշյանին 80-ամյա հոբելյանի առթիվ:

̰
Ազատամարտիկներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

13:32 26.02.2018

Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երեկ՝ փետրվարի 25-ին, մի խումբ ազատամարտիկներ այցելել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, մասնակցել Արցախյան շարժման 30-րդ և ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձերին նվիրված միջոցառմանը:

̰
ՄԻԵԴ-ի նախագահը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքի նոր սկզբունքները և ՍԴ-ի հետ համագործակցությունը

13:25 26.02.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված պաշտոնական նամակում բարձր է գնահատել Պաշտպանի աշխատակազմի գործունեությունը

̰
«Բայց որ հանդես ենք գալիս՝ օգուտ տալի՞ս ա». Սամվել Բաբայան

13:17 26.02.2018

ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործի քննությունը: Գործը դատական վիճաբանությունների փուլում է: Պաշտպանական ճառից հետո դատարանը ճառի հնարավորություն տվեց նաև Սամվել Բաբայանին

̰
Շուտով կգործարկվի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

13:03 26.02.2018

«2017 թ.-ին մաքսային ոլորտում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից իրականացրած բարեփոխումներն ազդել են բիզնեսի գործունեության բարելավման վրա, ինչը տեսանելի է նաև մուտքերի ցուցանիշում», – ամփոփելով նախորդ տարվա ընթացքում արված բարեփոխումներն ու գրանցած արդյունքները, այսօր՝ փետրվարի 26-ին, ասել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:

̰
Երևանում վթարի են ենթարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները

12:55 26.02.2018

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ն հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։

̰
Սամվել Բաբայանի գործողություներում հանցակազմ չկա. հրապարակվում է «Իգլայի» գործով պաշտպանական ճառը

12:47 26.02.2018

ՀՀ վերաքննիչ դատարանում քննվում է «Իգլայի» և ապօրինի գումարներ օրինականացնելու մեղադրանքով Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործով վերքաննիչ բողոքը: Դատարանն այսօր լսելու է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանին:

̰
Արդարացնել Սամվել Բաբայանին՝ պաշտպանի խնդրանքը Վերաքննիչ դատարանում

12:33 26.02.2018

  Սամվել Բաբայանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը ապօրինի փողերի օրինականացման դրվագով ևս հիմնավորված չէ,ՀՀ վերաքննիչ դատարանում ասաց  Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: «Ապացուցված չէ,որ այդ 5 հազար եվրո թղթադրամները տվյալ հանցակազմի առարկա են, դա արդեն բավարար է,որ մեղադրանքը անհիմն համարվի»,-ասաց նա:    «Որպես  ապացույց  բերվել են  Ինտերպոլից  ստացված գրություններն այդ փողերի մասին: Նրանցում  նշված են այդ […]

̰
2 տարի ազատազրկում արգելված դեղ ընդունող մարզիկներին․ Փաշիկ Ալավերդյանի առաջարկը

12:07 26.02.2018

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մտադիր է խորհրդարան ներկայացնել օրինագիծ, որով 2 տարի ազատազրկում կնախատեսվի այն մարզիկների և մարզիչների համար, որոնք արգելված դեղամիջոցներ կընդունեն։ Այս մասին մարզիչն ասաց հավաքականի վիճակի մասին խոսելիս։ Նրա խոսքով՝ նման պատասխանատվություն նախատեսված է մի շարք պետություններում։ Ինքը՝ մարզիչը, իր մեքը նույնպես տեսնում է այն բանում, որ նման կարգավորում մինչև […]

̰
Ծանրամարտի հավաքականի մարզիչը գոհ է Հայաստանի առաջնությունից

11:59 26.02.2018

Ծանրամարտիկները լավագույն մարզավիճակում չեն հիմա, քանի որ առաջիկա մրցումները լինելու են հուլիսին, իսկ մարզիկները չեն կարող մարզավիճակը պահել մի քանի ամիս, ամենաշատը՝ երկու շաբաթ։ Այս մասին հայտնեց ծանրամարտի ազգային հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Հայաստանի առաջնության ընթացքում ցուցաբերած արդյունքներից մարզիչը գոհ է, քանի որ մարզիկների ֆիզիկական վիճակը լավն է։ Բայց պետք է լուծել տեխնիկայի հարցեր։ Դա […]

̰
Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները բազում են. Արմեն Սարգսյան

11:14 26.02.2018

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին Լիբանանում ներկա է գտնվել ՀՀ դեսպաատան և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության ներկայացուցչության կողմից կազմակերպված Զոհրաբ Մարգարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը նվիրված է Արցախյան ազատագրական շարժման 30 ամյակին:

̰
Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի

11:09 26.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրնոր նշանակում է կատարել: e-gov.am կայքում տեղադրված որոշման մեջ ասվում է.

̰
BACK_TO_TOP