14:27 16.01.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ հունվարի 16-ին կազմակերպվել է քննարկում դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ: Միջոցառման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել է զեկույց «Արդյո՞ք Դատական օրենսգրքի նախագիծն արձագանքում է դատական համակարգում առկա հիմնախնդիրներին» թեմայով: Ըստ փաստաբանի՝ պետք է լինի դրույթ, որը կամրագրի դատավորի`այս կամ այն բանկի հետ ունեցած հարաբերությունները:
Զեկույցը ներկայացնելուց հետո SHANTNEWS.am-ն այս թեմայով զրուցել է փաստաբանի հետ:
Ալումյանը նախ նշեց, որ չափից շատ են կենտրոնանում դատական համակարգի անկախության խնդրի վրա և խոսում հիմնականում դատական համակարգի անկախության մասին, այնինչ խնդիրը դրա մեջ չէ, խնդիրը կոնկրետ դատավորի անկախությունն է յուրաքանչյուր գործում:
«Համակարգն ինքն է դատավորի նկատմամբ լուրջ լծակներ կիրառում և այսօր լուրջ խնդիր ունենք ոչ թե դատական համակարգի, այլ դատավորի անկախության հետ, որը կարող է լուծվել օրենքով, այլ ոչ թե ուղղակի հայտարարագրերով, այնպես, ինչպես մենք հիմա ունենք օրենք, Սահամանադրություն, որտեղ հայտարարագրված է, որ դատավորն անկախ է»,-նշեց Ալումյանը:
Փաստաբանի կարծիքով, որպեսզի բացառվի դատավորի ֆինանսական կախվածությունը քննվող գործի որևէ կողմից, անհրաժեշտ է օրենսգրքով և այլ ակտերով ամրագրել, որ դատավորների հայտարարագրերում արտացոլված լինեն իրենց և իրենց մերձավոր ազգականների վարկեր տրամադրած բանկերի անունները, ինչպես նաև այդ վարկերի պայմանները.
«Դատարաններում 80%-ից ավելի քննվում է բանկ-քաղաքացի, բանկ-ինչ-որ մասնավոր կազմակերպություն վեճեր: Եվ ինչպես կարող է մի սուբյեկտ՝ վեճի կողմ, դատավարության ընթացքում իրեն հավասար համարել բանկի հետ, եթե ինքը չգիտի՝ արդյոք այս բանկն ու այս դատավորը չեն գտնվում ֆինանսական հարաբերությունների մեջ և արդյոք այդ դատավորը ամբողջությամբ կախված չէ ֆինանսապես այդ բանկից: Իհարկե, այստեղ խոսք լինել չի կարող դատավորի անկախության մասին»,-ասել է Ալումյանը:
Ալումյանի խոսքով՝ եթե նայենք վիճակագրությունը, թե քանի գործ է քննվել բանկերի և քաղաքացիների կամ բանկերի և մասնավոր կազմակերպությունների մասնակցությամբ, ապա կտեսնենք, որ մեծամասնությամբ այդ վեճերը լուծվում են հօգուտ բանկերի:
18:35 05.08.2025
Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...
18:30 05.08.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...