16:30 11.01.2018
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել հացադուլ անող Արմեն Բիլյանի՝ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջի վերաբերյալ:
16:15 11.01.2018
Երեկ՝ հունվարի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։
16:13 11.01.2018
Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը դիմել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության համար իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
15:58 11.01.2018
Եվրոպական դատարանը բավարարել է հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի: Այս անգամ հայցվորը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանն էր, ով տարիներ առաջ հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի:
Ալեքսանդր Արզումանյանը, ով այժմ Դանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, բողոքարկել էր իրեն կալանքի տակ պահելու որոշումը՝ հայտնի «Փողերի լվացման» գործով:
Ալեքսանդր Արզումանյանը կալանավորվել էր 2007թ-ին՝ ապօրինի եկամուտների օրինականացման գործով: Ազատ էր արձակվել նույն թվականի սեպտեմբերին և դիմել դատարան:
Հայցի բավարարման արդյունքում Հայաստանը Ալեքսանդր Արզումանյանին պարտավորվում է վճարել 2000 եվրո և ևս 500 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար:
ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում:
15:42 11.01.2018
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի» նախագծին:
15:28 11.01.2018
Կառավարությունն այսօրվա նիստում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկով հաստատեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից 1711 քառակուսի մետր տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ին հանձնելու առաջարկը:
Մոտ 9 հազար զինծառայող կա Հայաստանում, ովքեր զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում են ստացել: Նրանք կենտրոնում վերականգնողական անվճար բժշկական օգնություն կստանան։
ՀԿ-ն իր միջոցներով ներդրումներ կկատարի, ամբողջովին կվերանորոգի այդ մասնաշենքը, կներդնի անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ։
Ինչպես գրված է որոշման նախագծում՝ նախատեսվում է կենտրոնում բժշկական օգնություն և վճարովի հիմունքներով սպասարկում տրամադրել նաև այլ հիվանդներին, որից գոյացած հասույթը ևս կտրամադրվի զինհաշմանդամների կարիքների բավարարմանը:
Հասարակական կազմակերպությունը նախատեսում է վերապատրաստումներ իրականացնել մարզային բուժաշխատողների համար, որպեսզի հետագայում հնարավոր լինի մարզերում ևս իրականացնել վերականգնողական կենտրոնների ստեղծման ծրագիր:
Լևոն Մկրտչյանը նշեց նաև, որ նախնական փուլում նախատեսվում է ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում:
15:01 11.01.2018
Քննչական կոմիտեում քննված քրեական գործով վկա Ի. Բ.-ն հայտնել է, որ 2017թ սեպտեմբերի 17-ին`դեպքի վայրի զննության ժամանակ, կողմից ներկայացված թմրամիջոցի փաթեթը կշռվել է. ընդհանուր քաշը կազմել է 3,2 գրամ: Սակայն զննությունը կատարած ոստիկանության աշխատակիցն արձանագրությունում ընդհանուր քաշը նշել է 5,1 գրամ: Բացի այդ ոստիկանության աշխատակիցները թմրամիջոցը չեն փաթեթավորել ու չեն կնիքել, ինչը հնարավորություն է տվել փաթեթում առկա զանգվածի քաշը հետագայում ավելացնել:
14:09 11.01.2018
Հայաստանում 2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1.7-0.3 տոկոս գնանկում:
12:42 11.01.2018
Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել, որ ՊԵԿ-ը դրամական անհիմն տուգանք է նշանակել իր որդու նկատմամբ: Ըստ դիմումի՝ քաղաքացուն, ով ՌԴ-ից ավտոմեքենա է ներմուծել ՀՀ, տեղեկացրել են, որ նա՝ որպես անհատ ձեռնարկատեր, սահմանված ժամկետից ուշ է հարկային մարմին ներկայացրել ներմուծման հայտարարագիրը, ինչի պատճառով տուգանվում է: Սակայն ներկրողը պնդում է, որ ինքը որևէ հայտարարագիր չի ներկայացրել և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր։
12:30 11.01.2018
Համաձայնագրի նախագծին հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել միաձայն, ուստի փաստաթուղթը կընդգրկվի փետրվարի 15-ին մեկնարկելիք ԱԺ նիստի օրակարգում:
11:59 11.01.2018
Համացանցում է հայտնվել Արա Վարդանյանի («Ճվճվ Արոյ») կրտեսեր որդու՝ Սերժ Վարդանյանի ձերբակալման կադրերը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր ShantNews լրատվականը, նրան հայտնաբերել և ձերբակալել են «Բաստիլ» հյուրանոցային համալիրից: Նա կասկածվում է կողոպուտ և խուլիգանություն կատարելու մեջ:
11:51 11.01.2018
Կառավարության հունվարի 11-ի նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է երկու նախագիծ։
11:40 11.01.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունվարի 11-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի Աբովյան, Արևշատ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Վերին Դվին, Ներքին Դվին, Քաղցրաշեն, Լանջազատ գյուղերի, Նորաշեն գյուղի Գայի, Սևակի, Չարենցի, Շիրազի փողոցների, «Վեդի Ալկո», «Ավշարի», «Այգեվանի» և Արարատ գյուղի գինու գործարանների, թիվ N զորամասի ջրամատակարարումը:
11:31 11.01.2018
Էթիկայի հանձնաժողով ձևավորելու նախագիծը հանձնաժողովին պետք է ներկայացներ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, սակայն վերջինս քննարկման պահին ներկա չէր:
11:15 11.01.2018
Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում հունվարի 11-ին քննարկվում են «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում» առաջին ընթերցումից հետո կատարված առաջարկները: Դրանցից մեկը վերաբերում է անձի ցուցմունք տալու իրավունքին:
11:03 11.01.2018
Կառավարության այս տարվա առաջին նիստը վարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Տրանսպորտի, կապի և ՏՏ Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նախագիծ, որով ապրիլի մեկից արգելվում է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը և հաշվառումը։
10:50 11.01.2018
Այսօր՝ հունվարի 11-ին կառավարաությունում հերթական նիստն է գումարվել, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրի նիստում ընդգրկված է 24 հարց, որից 14-ը՝ չզեկուցվող: Նիստում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է ներկայացնել օրենսդրական որոշ փոփոխություներ:
10:39 11.01.2018
Հունվարի 11-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել ավտովթարի պատճառով ճանապարհային ոստիկանների մահվան պատճառ դարձած, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ 26-ամյա Սարգիս Վարդանյանը:
10:09 11.01.2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
20:14 10.01.2018
Հաշվի առնելով տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալների աճն ու դրանով պայմանավորված ռիսկերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով նախատոնական ու հետտոնական օրերին իրականացվել են շրջայցեր:
18:32 10.01.2018
Վիգեն Սարգսյանը հունվարի 10-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Տավուշի մարզի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին` զինծառայողների այրիներին և մինչև 18 տարեկան երեխաներին:
18:25 10.01.2018
2017 թվականին առաջնագծում ոչ մի անգամ չեն կրակել տանկեր։ Հաշվելի չափանիշներով սա միակ տարբերությունն է 2015-2016 թվականների համեմատությամբ, որ եղել է հայ-ադրբեջանական սահմանին (և՛ Տավուշի, և՛ Արցախի, և՛ Նախիջևանի ուղղություններում)։ Բայց այլ է առաջնագծի իրադրության բովանդակությունը։