16:41 09.01.2018
Պավլիկ Մանուկյանի գործով դատական նիստն անցավ դատաքննության փուլ։ Պետական մեղադրանքը հրապարակեց մեղադրանքը։ Պավլիկ Մանուկյանը մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի,դատավոր Արտուշ Գաբրիեկյանի անձին ու արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար։ Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը չընդունեց մեղադրանքը։ Ասաց՝ ես մեղավոր չեմ, չեմ եղել ու չեմ էլ լինի։ Նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 2 ը։
15:43 09.01.2018
Ամանորյա ներգնա և արտագնա զբոսաշրջության արդյունքները այսօր ամփոփեցին Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը և Տուրիզմի ասոցիացիայի հիմնադիր Մարինա Կպրյանը:
15:41 09.01.2018
Երևանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պավլիկ Մանուկյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավոր Մարաբյանը քիչ առաջ նիստն ընդմիջեց ,որպեսզի որոշում կայացնի պաշտպանական կողմի երկու միջնորդությունների վերաբերյալ։ Պաշտպանները միջնորդել էին լրացնել դատակոչի ցուցակը և դատարան կանչել դատավոր Արտուշ Գաբրիելյանին,ում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ անվանել էր «ցռան մոզի»։ Երկրորդ միջնորդությամբ պաշտպանները պահանջում էին կարճել գործի վարույթը։
15:24 09.01.2018
Պավլիկ Մանուկյանի գործով դատական նիստը սկսվեց մոտ կես ժամ ուշացումով։ Հենց սկզբից ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն ըմբոստացավ, երբ դատավորը նրան դիմեց «ամբաստանյալ» իրավական տերմինով։ Պավլիկ Մանուկյանը պահանջեց որ իրեն դիմեն այլ կերպ՝ որպես ազատության մարտիկ։ Դատավորը որոշոց, որ նրան կդիմի հարգելի Մանուկյան ձևով։ Հետագայում դատավորը մի քանի անգամ սխալմամբ ասաց ամբաստանյալ և անմիջապես ուղղեց ինքն իրեն։
14:12 09.01.2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ 14:30-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
13:02 09.01.2018
Քաղաքագետը տարվա նշանակալից իրադարձությունների շարքում 1-ին հորիզոնականում նշում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացումը:
12:45 09.01.2018
2017թ. քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում մահացածության ամենացածր ցուցանիշն է գրանցվել:
12:15 09.01.2018
Հայաստանը 76-րդն է այն երկրների շարքում, որոնց քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի աշխարհի տարբեր երկրներ այցելել:
11:31 09.01.2018
SHANTNEWS լրատվականի հետ զրույցում թաղամասի բնակիչները նշել են, որ նման տհաճ հոտ եղել է նաև գարնանը, սակայն ընթացքում վերացել է:
11:09 09.01.2018
ՀՀ Նախագահի աշխատակազմից հերքում են տեղեկությունը, թե Ամանորին վատթարացել է Նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
10:18 09.01.2018
Անժելա և Սերժ Թանկյանները հերթական անգամ իրենց աջակցությունն են ցուցաբերել «Օրրան»-ի անապահով ընտանիքներին: Արդեն երկրորդ տարին, նրանք միացել են Հայաստանում կարիքավոր ընտանիքներին սննդով ապահովելու ծրագրին, որը օգնության ձեռք մեկնելու առաքելությամբ է իրականացվում:
«Օրրան»-ի 215 շահառու, այս տարի նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունների օգնությամբ 200-ից ավելի կարիքավոր այլ ընտանիքներ Գյումրիից, Վանաձորից և հեռավոր գյուղերից, Թանկյանների կողմից ստացել են քաղցրավենիքով ու պարենով լի տոպրակներ:
10:10 09.01.2018
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երկու զինծառայողների վիրավորվելու լուրը թաքցնելու մասին մամուլի հրապարակումներին: Նա հերթական անգամ պնդել է, թե վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել:
09:27 09.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ժամը 10:00-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է:
Հունվարի 9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ:
08:00 09.01.2018
Այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 15.00-ին Երևանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավմնան գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական առանձին գործով դատական առաջին նիստը։ Մանուկյան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3րդ մասի հատկանիշներով՝անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
Հիշեցնենք՝2017 թվականի հունիսի 26 ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, չենթարկվելով նիստի կարգապահությանը, շարունակելով խոսել առանց դատավորի թույլտվության,ենթարկվել էր 10 ժամով նիստից հեռացման սանկցիայի։ Ի պատասխան՝ Մանուկյանը դատավորին անվանել էր «ցռան մոզի»։ Ամբաստանյալտ հրաժարվել էր ծանոթանալ քրեական գործին, չէր ստորագրել որևէ փաստաթղթի տակ, ցուցմունք չէր տվել։
Դատական առաջին նիստը քննվելու է դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ։
Պավլիկ Մանուկյանը մեղադրվում է նաև 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելուն մասնակցություն ունենալու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ շենք-շինությունն ապօրինի գրավելու և զենք զինամթերք ձեռք բերելու,պահելու և փոխադրելու համար։
19:33 08.01.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է զենքի գործադրմամբ վարկային կազմակերպության աշխատակցուհու վրա ավազակային հարձակում կատարելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը:
18:53 08.01.2018
Իսրայելցի փաստաբան Էիթայ Մաքը և գիտնական Յաիր Աուրոնը Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից պահանջել են տվյալներ տրամադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ:
17:06 08.01.2018
Հայաստանի զինված ուժերում այսօրվանից մեկնարկել է ձմեռային զորակոչը: Ի դեպ, այս զորակոչից սկսած գործում է «Զինվորական ծառայության մասին» նոր օրենքը, որի համաձայն՝ զորակոչն անցկացվում է կանոնների որոշակի փոփոխությամբ:
16:42 08.01.2018
SHANTNEWS լրատվականն արդեն տեղեկացրել է, որ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն այսօր Կառավարության շենքի դիմաց իրենց հերթական բողոքի ակցիան էին իրականացնում:
15:50 08.01.2018
Երբ պատարագների ժամանակ հայ առաքելական եկեղեցիներում հավատացյալների մեծ թիվ ես տեսնում, հոգիդ մի տեսակ ուրախություն է զգում: Տաղավար տոներին եկեղեցի այցելողների թիվը մի քանի անգամ մեծանում է, բնականաբար նաև ուրախությունդ է մեծանում: Մտածում ես, որ անընդհատ ավելացող աղանդները ի զորու չեն լինի առաքելական եկեղեցին խարխլել: Ուրախալի է:
15:15 08.01.2018
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետամանորյա սթերիսն է անրադարձել հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Գասպարյանն ասել, է թր Ամանորն ինքնին սթրես է հայերի համար, քանր որ այդ օրերին հիմանականում զբաղվում են ուտելով ու օրգանիզմը ծանրաբեռնելով «Եվ ուրախությունը, և տխրությունը մեզ մոտ պատկերացնում են օրալ ճանապարհով՝ ամեն տոն անցնում է բերանի միջոցով», -ասել է Խաչատուր Գասպաևրյանը Հոգեբանը մի […]