12:52 30.11.2017
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը՝ ծովակալ Հուսեյն Հիյանզադեն, հայտնել է, որ իր ուժերը «վերահսկում են բոլոր սուզանավերի շարժը Պարսից ծոցում»: Նա նաև ասել է, որ Իրանը «հետաքրքրված է ավիակրի կառուցմամբ»:
12:15 30.11.2017
Հայկական պատվիրակությունը ներկա է գտնվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Հայաստանից մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Անվատնագության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։
11:27 30.11.2017
Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքսային ծառայություններին և առևտրային բանկերին դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի տոնական օրերի ավարտը սահմանել աշխատանքային հերթապահություն։
11:10 30.11.2017
ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել՝ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող որոշ նախագծերի՝ առաջին ընթերցումից առաջ նախնական քննարկման և եզրակացություն ներկայացնելու նպատակով:
11:02 30.11.2017
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
10:47 30.11.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի
10։30-16։30 Նոր-Նորքի 8-րդ զանգվածի շրջադարձային 1-5, 16, 17 շենքերը, հարակրց հանրային բաժանորդները, Նորագյուղ թաղ. 51-354 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Չարենցի փ. 56-91; 1-ին նրբ. 1-19 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Մաշտոցի պող. 58 շենքը և հարակից հանրային բաժանորդները,
10:41 30.11.2017
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետուcթյան Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 17-ի ԱԽ-16-Ե-10, ԱԽ-16-Ե-11 և ԱԽ-16-Ե-12 որոշումներով ներկայացված եզրակացությունները` 3 դատավոր նշանակելուն որոշում է կայացրել:
19:53 29.11.2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ից Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող ոսկու շուկային հարակից Մ.Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ ներկայացված սխեմայի:
19:24 29.11.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
18:21 29.11.2017
ՀՀ ԱԺ-ում բնության հատուկ տարածքներին վերաբերող քննարկման ժամանակ «Ծառուկան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել է, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում, որ «արջերը գյուղեր են գրոհում»: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ է պատրաստվում անել Բնապահպանության նախարարությունը բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:
17:54 29.11.2017
Հեռուստատեսությունը Հայաստանում կես դարուց ավելի պատմություն ունի: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանն առաջին անգամ հայկական կապույտ էկրանից ասաց. «Ողջույն, մենք սկսում ենք մեր հաղորդումը»:
17:27 29.11.2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Armtimes.com կայքում հրապարակված «Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:
17:27 29.11.2017
2015 թվականի ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակում է Արցախի առաջնագծում իր հատուկջոկատայինների կազմակերպած դիվերսիան ցուցադրող տեսանյութ, որ նկարված էր անօդաչու թռչող սարքով։ Տեսանյութը հրապարակվում է ֆեյք օգտատիրոջ անունից, և շուտով հեռացվում է։ Բայց հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական ճակատում սկսվում է նոր փուլ, կողմերը սկսում են միմյանց լսարանի վրա ազդել իրենց գործողությունների տեսագրություններով։
17:11 29.11.2017
Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
17:02 29.11.2017
1967-ի նոյեմբերի 29-ին՝ երկու տարվա շինարարությունից հետո, Երևանում բացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:
16:45 29.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
15:56 29.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
15:17 29.11.2017
«Ելք» դաշինքի անդամները ավագանու նիստին մասնակցել են Մոնթեի և մյուս հերոսների պատկերով շապիկներով: Հիշեցնենք՝ Երևանի ավագանու նիստում այսօր քննարկվում էր մայրաքաղաքի որոշ փողոցներ Հայաստանի Ազգային հերոսներ՝ Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի և Ապրիլյան ռազմական գործողությունների հերոսների անվամբ անվանակոչելու հարցը: Ընդունված որոշման համաձայն Երևանում կլինեն Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոցներ:
14:55 29.11.2017
«Նախատեսում ենք Կարմիր գրքում գրանցված կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչների ապօրինի ձեռք բերման, ոչնչացման և անտառահատումների հետ կապված պատասխանատվության միջոցներն առնվազն կրկնապատկել», – ասել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը՝ խորհրդարանում բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող քննարկման ժամանակ: «Իհարկե, անելու ենք ողջամտության սահմաններում: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքին, ազատազրկմանը, իհարկե, […]
14:54 29.11.2017
Հաշմանդամություն ունեցող Գագիկ Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքը օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում։
14:47 29.11.2017
Սևծովյան տնտեսական համագործակցություն Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հայտարարությունը է տարածել Կիևում ընթացող ՍԾՏՀ ԽՎ-ի լիագումար նիստի վերաբերյալ.
ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք:
14:31 29.11.2017
Երևանի ավագանին երկու տարբեր որոշումներ կայացրեց, որոնց համաձայն մայրաքաղաքի երկու փողոցներ կանվանվեն Լեոնիդ Ազգալդյանի և Մոնթե Մելքոնյանի անվամբ: Լեոնիդ Ազգալդյանի անվամբ կանվանակոչվի մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսար փողոց ընկած ճանապարհահատվածը: Այս նախաձեռնության հեղինակը «Հանրապետական» կուսակցությունն է: Ազգալդյանի անվամբ անվանակոչելու մեկ այլ տարբերակ էլ ուներ «Ելք» դաշինքը՝ առաջարկելով Ազգային հերոսի անվամբ անվանակոչել […]
14:22 29.11.2017
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում: