15:43 02.12.2017
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևան էին այցելել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչերը: Նրանք ներկայացրել են ապրիլի 2-ին անցկացրած խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցը:
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների ժամանակ։
ԺՀՄԻԳ խումբը ուշադրություն է դարձրել այն առաջնահերթ հանձնարարականների վրա, որոնք ուղղված են ընտրակաշառքի ու պետական ռեսուրսների չարաշահման խնդիրների լուծմանը՝ ընտրական գործընթացին հասարակության վստահությունն ամրապնդելու նպատակով։
Զեկույցը պարունակում է հանձնարարականներ՝ անցկացնել զանգվածային բարեփոխումներ ընտրությունների բնագավառում՝ առկա թերացումները ու օրենսդրական երկիմաստ դրույթները վերացնելու համար, այդ թվում քարոզչության, քարոզարշավի ֆինանսավորման կանոնների, բողոքարկման իրավունքի ու բողոքները ներկայացնելու վերջնաժամկետների մասին։
ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտ են հետագա ջանքեր սահմանափակ հնարավորություններով ընտրողների իրավունքների սահմանափակումները վերացնելու ու քվեարկության ընթացակարգը նրանց համար ավելի հասանելի դարձնելու, ընտրություններին կանանց մասնակցությունն ընդլայնելու ու ընտրությունների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
ԺՀՄԻԳ զրուցակիցների մեծ մասը շեշտել է Հայաստանում ընտրական գործընթացի հանդեպ հասարակության անվստահությունը վերացնելու անհրաժեշտությունը ու կոչ է արել քաղաքական իսթեբլիշմենթին քաղաքական կամք դրսևորել ընտրողների վրա բոլոր տեսակի ճնշումների դեմ ու հրապարակավ խոչընդոտել ընտրակաշառքին։
«Ընդունելով կողմերի պատրաստակամությունը՝ մասնակցել ընտրությունների վերաբերյալ հանձնարարականների իրականացմանը՝ անհրաժեշտ են լայն ու համընդգրկուն խորհրդատվություններ բարեփոխումների հաջող ընթացքի համար»,- ասել է Դոնալդ Բիսսոնը՝ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալը։
ԺՀՄԻԳ բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Շլիկն էր իր հերթին է շեշտել, որ Գրասենյակը պատրաստ է աջակցել հանձնարարականների իրականացմանը՝ այդ թվում ընտրական օրենսգրքի փոփոխությունները վերանայելու ու տեխնիկական հարցերի շուրջ։
Նշենք, որ ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունները պարտավորվել են անհապաղ հետևել ԺՀՄԻԳ գնահատակններին ու հանձնարարականներին։
09:15 10.07.2025
Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության09:15 10.07.2025
Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ ԹրամփԳազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...
09:00 10.07.2025
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունըԱշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...
23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...