Արծվիկ Մինասյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է կովկասյան գորշ արջերի խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+10.09 oC

Արծվիկ Մինասյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է կովկասյան գորշ արջերի խնդիրները

18:38 31.10.2017

Հոկտեմբերի 31-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ:  Հանդիպմանը մասնակցել են նախարարության ղեկավար անձնակազմը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը: Նախարարը ողջունել է դեսպանին, նշել, որ շատ կարևոր և ապագային միտված հանդիպում է, որը համագործակցության նոր հեռանկարներ կարող է ստեղծել: 

Հանդիպման հիմնական թեման վայրի կենդանիների, մասնավորապես, կովկասյան գորշ արջերի անազատության մեջ գտնվելու և կենդանիների  պահպանության խնդիրներն էին: Մինչ այդ հարցին անդրադառնալը, նախարարը հանգամանալից ներկայացրել է նախարարության գործառույթները, շրջակա միջավայրի պահպանության գործում նախարարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև իրականացվող և նախատեսվող կառուցվածքային բարեփոխումները, անդրադարձել համագործակցության իրական հնարավորություններին, ինչը հնարավորություն կտա լավագույնս  իրականացնել կենդանական և բուսական աշխարհի պատշաճ պահպանությունը: Նախարարն անդրադարձել է արդեն այսօր իրականացված հատուկ գործողությանը, որով տրվել է մեկնարկը մի ծրագրի, ինչը  հնարավորություն կտա անազատության մեջ պահվող արջերին համապատասխան փրկարար և վերականգնողական կենտրոն տեղափոխել:

Արծվիկ  Մինասյանը նշել է, որ բոլոր գործողությունները իրականացվելու են հրապարակային, թափանցիկ և հաշվետվողականության հիման վրա:Կարևորելով Հայաստանի կենսաբազմազանության պահպանությունը՝ նախարարը շեշտել է, որ հետեևողականորեն իրականացվելու են բոլոր աշխատանքները՝ անազատության մեջ պահվող կենդանիների հայտնաբերումից սկսած մինչև  կենդանիների Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան տեղափոխելն ու համապատասխան միջավայրում  բնակեցումը: Միաժամանակ, նախարարը շեշտել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դեմ է այդ կենդանիների արտահանմանը՝ պահպանելու համար հայկական բնաշխարհի կենսաբազմազանությունը: 

Դեսպան Ֆարնուորթը ողջունել է նախարարության կողմից իրականացվող քայլերը, խնդրին անդրադառնալով նշել, որ թեև Բրիտանիայում արջեր չկան, սակայն կան դրանց ճակատագորվ մտահոգ քաղաաքացիներ և ուրախությամբ ողջունում է կարևոր նախաձեռնության մեկնարկը, որում նաև բրիտանական կազմակերպությունն ունի իր ներդրումը:

Անդրադառնալով անազատության մեջ պահվող արջերի վերաբերյալ հրապարակումներին, դեսպանը նշել  է, որ ուրախությամբ արձանագրում է բացասական այդ հրապարակման դրական արձագանքը և ողջունել  է բնապահպանության նախարարության կողմից իրականացվող քայլերը:  

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները, համապատասխան տեղեկատվության փոխանցման պատրաստակամություն են հայտնել ու ևս մեկ անգամ կարևորել փոխգործակցված աշխատանքը, որը կարող է օրինակելի դառնալ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թյուրամը  ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

08:06 30.04.2025

Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:00 30.04.2025

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

BACK_TO_TOP