Դիլիջանի անտառի պահպանությունն ու պահակակետի հրդեհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Դիլիջանի անտառի պահպանությունն ու պահակակետի հրդեհը

17:22 14.10.2017

Երեկ երեկոյան հրդեհվել է Դիլիջանի ազգային պարկը հսկող մասնավոր ընկերության պահակակետերից մեկը: Այն հսկում էր անտառ մտնող ճանապարհներից մեկը, որպեսզի թույլ չտա ծառերի հատում և տեղափոխում: Նույն օրն ավելի վաղ ազգային պարկի պահպանման խնդիրները քննարկվել էին հենց Դիլիջանում: Բնապահպանության նախարարը ներկայացրել էր անտառահատռումների բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

«Ամենախիստ պատասխանատվություն են կրելու բոլոր անձինք, ազգային պարկի վերից վար բոլոր այն պաշտոնատար անձինք ու պատասխանատուները, որոնք մատերի արանքով կնայեն, կամ որոնք իրենց անգործությամբ չեն ապահովի պատշաճ պահպանությունը: Որևէ բնակիչ ջերմություն ապահովելու համար որևէ խնդիր չի կարող ունենալ, որովհետև թափուկը անտառում այդ հնարավորությունը տալիս է, բայց երբ բնակիչը մտածում է, որ ինքը այնուամենայնիվ պետք է պահպանվող ծառը ոչնչացնի, հատի, որպեսզի իր այլ եկամտի աղբյուրներ ման գա, գտնի կամ բավարարի, սա անթույլատրելի է», — նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Անտառում փորձարկվում են սենսորներ, տեղադրվում են տեսախցիկներ, որոնք արձանագրելու են ծառերի հատումը, պահնորդներին են փոխանցելու ազդանշանը, ինչից հետո պահնորդները մեկնելու են դեպքի վայր՝ թույլ չտալու համար ծառահատումը: Անհրաժեշտության դեպքում ներգրավվելու է նաև ոստիկանությունը:

«Մենք ընդունել ենք ամբողջ ազգային պարկը պահնորդական վերահսկողության տակ: Հետագայում նաև զենք-զինամթերք ենք տրամադրելու պահնորդական ծառայությանը, որպեսզի ավելի խստագույն լինի վերաբերմունքը: Այո, միջադեպեր եղել են, արդեն, ցանկացել են հոգեբանական ճնշում գործադրեն մեր աշխատակիցների վրա», — տեղեկացրել է «Պանտեռա սիքյուրիթի» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանը:

Դիլիջանում իրավիճակը ներկայացնելուց հետո ժամեր անց տեղեկություն է ստացվում, որ հրդեհվել է ազգային պարկի պահակակետերից մեկը: Սա մեկն է այն երեք ուղեկալներից, որոնք տեղադրվել են առավել ռիսկային հատվածներում՝ ապօրինի անտառահատումները բացառելու համար:

Օրվա ընթացքում տեղեկություն է տարածվում, որ միջադեպի հեղինակները եղել են մոտ 40 հոգի: Շրջապատել են հենակետը, դուրս հանել պահնորդներին ու հրդեհել պահակակետը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհը տևել է մեկ ժամից ավելի: Որպես պահակակետ օգտագործված տնակն ու դրա գույքն այրվել են ամբողջությամբ: Հրդեհը գրեթե ամբողջ ընթացքը տեսաձայնագրել է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակը:

«Ով է հրդեհել, կամ ինչպես է դեպքը տեղի ունեցել, դա արդեն իրավապահները կպարզեն, բայց համենայն դեպս առկա է այն փաստը, որ այս խստացված ռեժիմի դեմ կա բողոք, որի ապացույցն է այն, որ երկու անգամ միջպետական ճանապարհն էին փակել», — Շանթնյուզի հետ հեռախոսազրույցի ընթացքում նեկայացրել է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակը Մարինե Կարապետյանը:

«Հրդեհի մարումից հետո այսօր արդեն աշխատանքներ են տարվում շատ հսկիչ կետը վերականգնելու և աշխատանքները շարունակելու: հիմա էտ աշխատանքները տարվում են մասնավոր ընկերության կողմից», — Շանթնյուզին հեռախոսակապով հայտնեց նախարարության տեղեկատվության վարչության պետ Արմեն Վարդանյանը:

Բնապահպանության նախարարության հետ պայմանավորվածության համաձայն՝ մասնավոր ընկերությունը վերականգնելու է ուղեկալն ու շարունակելու է հսկել այդտեղով անցնող ճանապարհը՝ ապօրինի ծառահատումներ ու փայտի տեղափոխում թույլ չտալու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

12:40 22.07.2025

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

BACK_TO_TOP