11:16 12.10.2017
Բոլորովին վերջերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Մոսկվայում կայացած հավաքներից մեկի ժամանակ իր տեղն ու դրոշը զիջել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:
11:08 12.10.2017
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այցելել է Դարակերտ համայնքում գտնվում Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն: Փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում ներկայացվել են փոքր և միջին չափերի նոր տեսակի թաղանթային ջերմոցների առավելությունները, արդյունավետությունը, դրանց դերը գյուղատնտեսության զարգացման գործում:
10:44 12.10.2017
Ռուսական արտադրության ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա գնելու նպատակով Հայաստանը նախատեսում է 100 մլն դոլար նոր վարկ վերցնել Ռուսաստանից: Սրա վերաբերյալ նախագիծն այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության հավանությանը:
Ըստ նախատեսվող համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով:
Ներգրավված վարկային միջոցներով գնվող սպառազինության ցուցակը չի հրապարակվել: Զենքի գնումը կիրականացվի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին 2013թ. հունիսի 25-ի պայմանագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ սպառազինությունը գնվելու է Ռուսաստանի ներքին գներով (այն գներով, որով արտադրողները մատակարարում են Ռուսաստանի բանակին):
Հիշեցնենք, որ զենքի գնման համար ևս մեկ վարկ Հայաստանը Ռուսաստանից վերցրել է 2015 թվականին: Վարկային 200 մլն դոլարով նախատեսվում էր գնել հարձակողական սպառազինություն, այդ թվում՝ «Սմերչ» համակարգեր, ինչպես նաև ռազմական և հատուկ այլ տեխնիկա:
10:18 12.10.2017
Ամերիկացի զինվորականի խոսքով, ՀԱՊԿ-ի անդամակցությունը որեւէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ. «Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին. մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ: Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որևէ կերպ կաշկանդված չէ նաեւ Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ»:
10:00 12.10.2017
Իր այցի իրական նպատակի մասին խոսել չի ցանկացել՝ հարցը շրջանցելով հումորային պատասխանով. «Ես պատրաստվում եմ բանակցություններ վարել Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև, միջուկային զենքի վերաբերյալ: Նրանք ինձ դարձրել են պատասխանատու անձ բոլոր միջուկային բանակցությունները վարելու համար»:
20:53 11.10.2017
Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի դերակատությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմավորման գործում և շնորհակալություն հայտնել բրիգադի հրամանատարի պաշտոնում երկարատև ծառայության համար: Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի զինվորական փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կդրսևորվեն նաև նոր՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում ։ […]
18:30 11.10.2017
Նիստին մասնակցում են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
16:55 11.10.2017
«Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի և «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» շվեյցարական ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել, որով նախատեսվում է Խնձորեսկ գյուղում կառուցել ֆունիկուլյոր:
16:51 11.10.2017
Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում և Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
16:21 11.10.2017
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՍՊԸ-ի տնօրենին:
16:20 11.10.2017
«Ադրբեջանը խայտառակվեց, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրեց Փոլադ Բյուլբյուլօղլուին:», գրել է Տիգրան Բալայանը:
16:16 11.10.2017
«Փոխգործակցություն 2017» ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ զորավարժությունը շարունակվում է: Այսօր անցկացվել է ամենաակտիվ փուլերից մեկը, երբ մարտական կրակ է կիրառվել: Զորավարժությունն անցկացվում է «Ալագյազ» զորավարժարանում: Այն սկսվել է հոկտեմբերի 7-ին, կավարտվի հոկտեմբերի 13-ին:
15:34 11.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Սոչիում ընթացող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստում:
15:24 11.10.2017
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ծառայողների նախաձեռնությամբ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սաներն այցելեցին ՀՀ ՊՆ N զորամաս:
15:00 11.10.2017
Հոկտեմբերի 15-ին Երևանում անցկացվող կիսամարաթոնով պայմանավորված՝ առավոտյան ժամը 07:00-13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
14:41 11.10.2017
Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:
13:47 11.10.2017
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Մեդիամաքսը պարգեւատրել են «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի հաղթողներին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գարիկ Հարությունյանն ասել է, որ մրցանակների հանձնման օրը հատուկ է ընտրվել՝ միացնելով երկու կարեւոր ամսաթիվ. հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկների միջազգային օրը, իսկ մրցույթի արդյունքներն ամփոփվել էին հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը: Մրցույթում հաղթած Կարինա […]
13:20 11.10.2017
Մսի շուկայում թանկացում, այո’, կա, սակայն գյուղացին մսի գինը չի թանկացրել, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
12:40 11.10.2017
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիգերը հոդված է գրել կազմակերպության՝ Հայաստանում ծավալած գործունեության ու արդյունքների վերաբերյալ:
12:21 11.10.2017
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ երեկ՝ հոկտեմբերի 10 -ի երեկոյան՝ 22։00-ի մոտ կրակոց է հնչել։ Այդ տեղեկությունը հաստատել են Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության կապի բաժնից: Նախնական տեղեկություններով՝ երկու մարդ հիվանդանոցի մոտ վիճաբանել է, ինչի ժամանակ նրանցից մեկը գազային ատրճանակ է կիրառել՝ նախազգուշացնող կրակոց արձակելով՝ դեպի օդ: Ոստիկանության փոխանցմամբ, ոստիկանության աշխատակիցները պարզել են վիճողների […]